Միացյալ Նահանգները չի աջակցել Իրանի դեմ Իսրայելի պատասխան հարձակմանը՝ հայտնել է CNN-ը՝ հղում անելով ամերիկացի պաշտոնյային։ «Մենք չաջակցեցինք այս պատասխանին, թեև Իսրայելը Վաշինգտոնին զգուշացրել էր, որ մոտ օրերս պատասխան միջոցներ կձեռնարկի Իսլամական Հանրապետության դեմ»,- ասել է ամերիկացի պաշտոնյան։                
 

Թրամփը դեմ չէ Ֆրանսիայից Իրան բժշկական նյութերի մատակարարմանը

Թրամփը դեմ չէ Ֆրանսիայից Իրան բժշկական նյութերի մատակարարմանը
09.04.2020 | 18:09

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը «անհանգստացած չէ» Ֆրանսիայից Իրան մատակարարվող բժշկական պարագաներով: Ճեպազրույցի ժամանակ, որը հեռարձակվում է ԱՄՆ Պետդեպարտամենտի Youtube-յան ալիքով, նա ասել է.
«Նրանք բժշկական պարագաներ են առաքում Իրան: Դա ինձ չի անհանգստացնում»:

Եվրամիությունն ու Իրանն առաջին անգամ դադարեցրել են Թեհրանի կողմից բժշկական պարագաներ ձեռք բերելու գործարքը՝ օգտագործելով INSTEX մեխանիզմը, որը ստեղծվել է հատուկ իսլամական հանրապետության դեմ ԱՄՆ պատժամիջոցները շրջանցելու համար:

Դիտվել է՝ 889

Մեկնաբանություններ