Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նախատեսում է մայիսի 9-ին առաջին անգամ այցելել Սպիտակ տուն նախագահ Ջո Բայդենի պաշտոնավարումից հետո: Սա նշանակում է, որ վերականգնվում են այս երկրների ռազմական կապերը: Թուրքիայի կողմից ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցության հաստատումից հետո Վաշինգտոնը 23 միլիարդ դոլար արժողությամբ պայմանագիր է ստորագրել՝ ամերիկյան արտադրության F-16 մարտական ինքնաթիռներ, հրթիռներ և ռումբեր Անկարային վաճառելու համար:                
 

Ով է ասում, որ իշխանությունը միայն բարիքների աղբյուր է

Ով է ասում, որ իշխանությունը միայն բարիքների աղբյուր է
09.04.2020 | 18:16

Ով կասի, թե Լենա Նազարյանն ի՞նչ գերծանրաբեռնված գրաֆիկով է աշխատում, որ պետք է ամսական ոչ միայն բարձր աշխատավարձ, այլև միլիոնների հասնող պարգևատրում ստանա։ Բայց պարզվում է՝ Նազարյանն ու իր թիմակիցներն եկել են իշխանության, որ ոչ թե ժողովրդի բարեկեցության մասին մտածեն, այլ սեփական հարմարավետության։ Այստեղ ամենևին էլ խնդիրն այն չէ, թե որքան են ստանում ու պարգևատրվում, այլ այն, որ ժամանակին հասարակությանը չմոլորեցնեին ու սին խոստումներ չտային, թե իրենք լինելու են ամենարդար ու անկաշառ իշխանությունը, ժողովրդի պես են ապրելու։ Հիմա ԱԺ խոսնակը, որ այս ողջ ընթացքում խորհրդարանում մի ծպտուն չի հանել, ոչ մի գործով աչքի չի ընկնել, մի հատ էլ «մունաթ» է գալիս, թե ինչու են բողոքում, որ նախարարը ամսական 500.000 դրամով է աշխատում ու պարգևատրումներ ստանում։

«Դա չի՞ լինի մարդկանց մտավոր և ֆիզիկական կարողությունների շահագործում հաշվի առնելով, թե ինչ գերծանրաբեռնված գրաֆիկով են աշխատում։ Պատկերացնո՞ւմ ես ամեն օր փաստաթուղթ ստորագրող մարդու պատասխանատվությունը։ Հա, դա նստած է անում ի տարբերություն ամբողջ օրը ոտքի վրա աշխատող մարդու, բայց նրան կարող են դատել սխալի համար։ Պատասխանատվության մասը լիովին անտեսում եք։ Ու սա շատ վատ է»,- ասում է Նազարյանը։ Իսկ ո՞վ է ասում, որ իշխանությունը միայն բարիքների աղբյուր է, ո՞վ է ասել, որ ճգնաժամային իրավիճակների հետևանքը պետք է զգա միայն ժողովուրդը, իսկ իշխանությունը շարունակի բարձր վարձատրվել՝ իրեն ոչ մի նեղություն չտալով։ Եվ ի վերջո, իրենք եկել էին իբր ծառայելու, թող մի քիչ իրենց զսպեն ու ժողովրդի հետ համընթաց բարեկեցիկ ապրեն։

Բայց ամենհատկանշականը նրա հետևյալ միտքն է․ «Դե բնականաբար հո՞ իրենց չի անհանգստացնում նախարարության x բաժնի կրտսեր մասնագետի հավելավճարը։ Ուզում են նախարար, փոխնախարար, պատգամավորները նվիրյալներ լինեն, մոռանան ընտանիք, վարկ, խնդիրներ ու ամիսներով, տարիներով չարքաշ աշխատեն։ Ոչ մեկ չի անի դա ու չպիտի անի»։ Ֆեյսբուքյան հարթակում այս քննարկման ժամանակ փաստորեն ունե՞ր գերծանրաբեռնված աշխատող, նվիրյալ Լենա Նազարյանը։ Եթե նվիրյալ չեք, հետն էլ միայն սեփական ընտանիքների վարկերի ու խնդիրների մասին եք մտածում, իսկ պետական ապարատն էլ փող աշխատելու տեղ է, ի՞նչ գործ ունեք իշխանությունում։ Դու ընտանիք ունեք շարքային քաղաքացին չունի՞, ապրելու խնդիր չունի՞։ Սակայն լենանազարյանները կարող են իրենց այսպես պահել, որովհետև մեղավորն իրենք չեն, այլ նրանց ընտրողը և ուրեմն թող այն քաղաքացին, որն ընտրել է այս թիմին, չբողոքի, որ իշխանությունն օր օրի բարգավաճում է, իսկ ինքը շարունակում է անգործ ու անապահով լինել։


Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆ

Դիտվել է՝ 5823

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ