«Ռուսաստանին ռազմավարական պարտության հասցնելու համար Հավաքական Արևմուտքը, ՈՒկրաինայից հետո, ձգտում է ապակայունացնել իրավիճակը հետխորհրդային տարածքի այլ հատվածներում, այդ թվում՝ Հարավային Կովկասում, խարխլելու Ռուսաստանին տարածաշրջանի երկրների հետ կապող դաշինքային և գործընկերային հարաբերությունները: Ռուսաստանը կշարունակի զարգացնել փոխադարձ հարգալից և փոխշահավետ համագործակցություն տարածաշրջանի բոլոր պետությունների հետ»,- ասված է ՌԴ ԱԳՆ հայտարարության մեջ։                
 

Հայաստանում կորոնավիրուսի դեպքերի թիվը հասավ 921-ի

Հայաստանում կորոնավիրուսի դեպքերի թիվը հասավ 921-ի
09.04.2020 | 21:45

Ապրիլի 9-ի դրությամբ Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 28 նոր դեպք, հաստատված դեպքերի ընդհանուր թիվն այսօր առավոտյան 11։00-ի տվյալներով կազմել է 921, հայտնում է Առողջապահության նախարարության հիվանդությունների վերահսկման և կանխարգելման կենտրոնի պաշտոնական կայքը։


Առողջացել է ևս 24 քաղաքացի՝ բուժվածների թիվը հասել է 138-ի, շարունակում են բուժվել 773-ը։ Գրանցվել է մահվան նոր դեպք: 80-ամյա պացիենտն ունեցել է կորոնավիրուսային հիվանդություն, ծանր աստիճանի թոքաբորբ։ Տղամարդն ունեցել է նաև մի շարք այլ ուղեկցող խրոնիկ հիվանդություններ։ Կորոնավիրուսից մահվան դեպքերի ընդհանուր թիվը տասն է։ Ըստ կայքի, բացասական թեստերի թիվը 4902 է։


Կառավարության նիստում նոր տվյալներին անդրադարձավ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ «Սա նշանակում է, որ մենք շարունակում ենք պահպանել շաբաթվա սկզբում արձանագրած զգուշավոր լավատեսությունը, մանավանդ, որ նոր բուժվածների թիվն էլ 24 է: Մենք առաջիկայում նաև սպասում ենք բուժվածների թվի որոշակի աճ, նաև մեկուսացումից դուրս եկած քաղաքացիների որոշակի աճ», - նշեց վարչապետը: Նա տեղեկացրեց, որ վաղը պարետատանը քննարկելու են հետագա անելիքները, թե երկուշաբթի օրվանից ինչ կարգավորումներ են գործելու։ Հայաստանում հայտարարված արտակարգ դրությունը ավարտվում է ապրիլի 14-ին՝ հաջորդ երեքշաբթի։ «Վաղվանից արդեն պիտի ստեղծենք օրը 1000 թեստի հնարավորություն: Առաջին փուլում հնարավոր է, որ այդ թեստերի թիվը 1000-ի չհասնի, որովհետև այնուամենայնիվ քննարկումների արդյունքում եկանք այն եզրակացության, որ պետք է ցուցում լինի: Այսինքն՝ ուղղակի մարդկանց առանց որևէ չափանիշի հրավիրել, և թեստավորելը, դա ուղղակի կլինի ժամանակի և ռեսուրսի անիմաստ կորուստ»՝ ասաց վարչապետը:

Դիտվել է՝ 739

Մեկնաբանություններ