Ռուսաստանի Դաշնության և Ադրբեջանի նախագահներ Վլադիմիր Պուտինն ու Իլհամ Ալիևը հանդիպում են անցկացնում Կրեմլում՝ հայտնում է ՏԱՍՍ-ը։ Երկու երկրների ղեկավարները քննարկելու են ռուս-ադրբեջանական հարաբերությունների հետագա զարգացման և տարածաշրջանային արդի խնդիրներին առնչվող առանցքային հարցեր ։ Ընթացիկ բանակցությունները տեղի են ունենում Լեռնային Ղարաբաղում ռուսաստանյան խաղաղապահ առաքելության ավարտի ֆոնին։                
 

ՀՀ ԱԳՆ-ն արձագանքել է Էրդողանին

ՀՀ ԱԳՆ-ն արձագանքել է Էրդողանին
09.04.2020 | 21:46

ՀՀ ԱԳՆ-ն արձագանքել է երեկ տարածված տեղեկությանը, թե Թուրքիան նախատեսում է աջակցություն ցուցաբերել Հայաստանին կորոնավիրուսի դեմ պայքարում։ ԱԳՆ մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանը հայտարարել է, թե իրենք, որպես երրորդ կողմ, ձեռնպահ կմնան ոչ պաշտոնական տեղեկատվությունը մեկնաբանելուց՝ նշելով, որ բոլոր դեպքերում պաշտոնական Երևանի օրակարգում նման հարց չկա։


Անդրադառնալով Թուրքիայից Հայաստանի քաղաքացիների վերադարձին՝ Երևանը հայտարարել է, որ առաջնահերթություն է տրվում հատկապես համավարակի լայն տարածում ունեցող երկրներում դժվարին կացության մեջ հայտնված քաղաքացիներին։ Այդ պատճառով էլ որոշում են կայացրել տեղափոխել Թուրքիայում գտնվող և Հայաստան վերադառնալու ցանկություն հայտնած քաղաքացիներին։ Աննա Նաղդալյանը նշել է․«ՀՀ ԱԳՆ-ի հետ կապ են հաստատել Թուրքիայում գտնվող մոտ 100 ՀՀ քաղաքացիներ։ ԱԳՆ-ի ջանքերով և ֆինանսավորմամբ իրականացվում է Հայաստան վերադառնալու ցանկություն հայտնած յոթ տասնյակ ՀՀ քաղաքացիների տեղափոխումը Վրաստանի տարածքով, ովքեր Հայաստան ժամանելուն պես ենթարկվելու են 14-օրյա պարտադիր կարանտինային ռեժիմի։ Տեղափոխումը համաձայնեցված է թուրքական և վրացական համապատասխան ծառայությունների հետ, որոնց օժանդակությունը գնահատելի է»։

Դիտվել է՝ 684

Մեկնաբանություններ