ԵՄ արտաքին և անվտանգության քաղաքականության գերագույն ներկայացուցիչ Ժոզեպ Բորելը կոչ է արել թուլացնել Իսրայելի և Իրանի միջև հակամարտության լարվածությունը՝ հրեական պետությանը Իսլամական Հանրապետության հարվածից հետո: «Մենք կանգնած ենք անդունդի եզրին և պետք է հեռանանք այդտեղից։ Մենք պետք է սեղմենք արգելակները և միացնենք հետընթաց շարժումը»,- ասել է ԵՄ բարձրաստիճան դիվանագետը։                
 

Երկիր-հի­վան­դա­նոց

Երկիր-հի­վան­դա­նոց
10.04.2020 | 12:42
ԱՄՆ նախ­կին պետ­քար­տու­ղար Հեն­րի Քի­սին­ջե­րը The Wall Street Journal-ում հոդ­ված է գրել՝ «Կո­րո­նա­վա­րա­կի պան­դե­միան ընդ­միշտ կփո­խի աշ­խար­հա­կար­գը» խո­սուն վեր­նագ­րով: Եվ ար­ձա­նագ­րել է, որ եր­կր­նե­րը հա­մախ­մբ­վում ու բար­գա­վա­ճում են շնոր­հիվ վս­տա­հու­թյան, որ ի­րենց ինս­տի­տուտ­նե­րը կա­րող են կան­խա­տե­սել ա­ղետ­նե­րը, վե­րաց­նել հե­տևանք­նե­րը և վե­րա­կանգ­նել կա­յու­նու­թյու­նը: «Երբ ա­վարտ­վի COVID-19 պան­դե­միան, շատ եր­կր­նե­րի ինս­տի­տուտ­ներ կըն­կալ­վեն իբրև ձա­խող­ված: Այդ եզ­րա­կա­ցու­թյու­նը օ­բյեկ­տի­վո­րեն ար­դար կլի­նի, թե ոչ, նշա­նա­կու­թյուն չու­նի: Ի­րա­կա­նու­թյուն է, որ կո­րո­նա­վա­րա­կից հե­տո աշ­խար­հը եր­բեք նախ­կի­նը չի լի­նի»,- գրել է Հեն­րի Քի­սին­ջե­րը: Փաս­տա­ցի՝ ԱՄՆ նախ­կին պետ­քար­տու­ղա­րը ձևա­կեր­պել է 3 խն­դիր՝ պահ­պա­նել 1՝ մարդ­կանց, 2՝ տն­տե­սու­թյու­նը, 3՝ միա­ժա­մա­նակ՝ իշ­խա­նու­թյու­նը: Այս հա­վա­սա­րու­մը շա­տերն են սկ­սել գի­տակ­ցել, կարևո­րը լու­ծում­ներն են, ո­րոնց մեջ միաս­նու­թյուն դեռ չի երևում: Գու­ցե չլի­նի էլ: Հեն­րի Քի­սին­ջե­րի փորձն ու ի­մա­ցու­թյու­նը նրան ախ­տո­րոշ­ման ի­րա­վուն­քը տվել են, ցա­վոք, նա այլևս իշ­խա­նու­թյուն չէ:
Իսկ ի՞նչ են ա­նում նրանք, որ իշ­խա­նու­թյուն են: Հիմ­նա­կա­նում ջղա­ձիգ քայ­լեր՝ փոր­ձե­լով կան­խել պան­դե­միա­յի տա­րա­ծումն ու մա­հա­ցու­թյու­նը: Եվ բժշ­կա­կան բա­զում պա­րա­դոքս­նե­րից բա­ցի փաս­տա­ցի COVID-19-ը քա­ղա­քա­կան պա­րա­դոք­սի ա­ռաջ է կանգ­նեց­նում՝ ցան­կա­ցած երկ­րի իշ­խա­նու­թյուն ստիպ­ված է ա­պա­ցու­ցել իր հա­մար­ժե­քու­թյու­նը ի­րա­վի­ճա­կին ու ա­րագ լու­ծում­ներ գտ­նե­լու ու­նա­կու­թյու­նը, միով բա­նիվ՝ կո­րո­նա­վի­րու­սա­յին լե­գի­տի­մու­թյու­նը: Քն­նու­թյու­նից անս­պա­սե­լի «կտր­վում են» գերհ­զոր­նե­րը: Փաս­տա­ցի՝ ԱՄՆ նա­խա­գահ Դո­նալդ Թրամ­փը, որ սկզ­բից, մեղմ ա­սած, լուրջ չէր վե­րա­բեր­վում հա­մա­ճա­րա­կին, հի­մա ստիպ­ված է զի­նու­ժի օգ­նու­թյա­նը դի­մել ու եր­կի­րը դարձ­նել հի­վան­դա­նոց, եր­բեմն բաց եր­կն­քի տակ:
Քն­նու­թյու­նը տա­պա­լեց Ջու­զե­պե Կոն­տեն՝ Ի­տա­լիան շա­րու­նա­կում է ա­ռա­ջի­նը մնալ մա­հաթ­վով: Հետ չի մնում Է­մա­նուել Մակ­րո­նը՝ Ֆրան­սիան ևս տա­պալ­վեց իր ա­ռող­ջա­պա­հա­կան գերհ­զոր հա­մա­կար­գով: Բո­րիս Ջոն­սո­նը ոչ միայն Մեծ Բրի­տա­նիա­յին դա­տա­պար­տեց հա­րյու­րա­վոր զո­հե­րի, մի­լիարդ­նե­րի ֆունտ ստեռ­լին­գի կորս­տի, այլև հայ­տն­վեց Սենտ Թո­մա­սի հոս­պի­տա­լում ու պայ­քա­րում է կո­րո­նա­վա­րա­կի դեմ ան­ձամբ: Դի­մա­նում է Ան­գե­լա Մեր­կե­լը՝ Գեր­մա­նիա­յում վա­րա­կի տա­րա­ծու­մը մեծ է, մա­հա­ցու­թյու­նը՝ ցածր: Ան­ցյալ շա­բաթ «հան­ձն­վեց» և Ճա­պո­նիան՝ Սին­ձո Ա­բեն կա­րան­տին հայ­տա­րա­րեց Տո­կիո­յում, Օ­սա­կա­յում, հա­րա­կից շր­ջան­նե­րում:
Փաս­տա­ցի՝ վա­րա­կի ա­րագ տա­րա­ծու­մը հա­րու­ցում է ա­ռող­ջա­պա­հա­կան հա­մա­կար­գի ճգ­նա­ժամ, որն էլ բե­րում է մա­հա­ցու­թյան բարձր տո­կո­սի: «Տե­ղե­կաց­ված ես, ու­րեմն՝ պատ­րաստ ես» բա­նաձևը չաշ­խա­տեց և Հա­յաս­տա­նում: Ին­չու՞ ձա­խող­վե­ցին Ի­տա­լիան, Ֆրան­սիան, Իս­պա­նիան, Մեծ Բրի­տա­նիան, ո­րով­հետև նրանք գնա­ցին կա­րան­տի­նի ուշ հաս­տատ­ման և ոչ թե հա­մա­տա­րած, այլ՝ կաս­կա­ծյալ­նե­րին թես­տա­վո­րե­լու ճա­նա­պար­հով: Գեր­մա­նիան հենց սկզ­բից մե­կու­սաց­րեց և վա­րա­կա­կիր­նե­րին, և նրանց հետ շփ­ված­նե­րին՝ դան­դա­ղեց­նե­լով հա­մա­ճա­րա­կի տա­րա­ծու­մը: Հա­յաս­տա­նը, ինչ­պես միշտ, «թե­րագ­նա­հա­տեց» Եվ­րո­պա­յին, փակ­վեց Ի­րա­նի հետ սահ­մա­նը, բայց բաց մնաց Եվ­րո­պա­յի­նը, մաս­նա­վո­րա­պես՝ Ի­տա­լիա­յի­նը: ՈՒ այն ժա­մա­նա­կը, որ պի­տի տրա­մադր­վեր հա­զա­րա­վոր թես­տե­րի ձեռք­բեր­մա­նը, վե­րա­կեն­դա­նաց­ման բա­ժան­մունք­նե­րի մահ­ճա­կալ­նե­րի բազ­մա­պատկ­մա­նը, բու­ժաշ­խա­տող­նե­րի վե­րա­պատ­րաստ­մա­նը, Հա­յաս­տան մտ­նող բո­լոր ուղևոր­նե­րի մե­կու­սաց­մանն ու տես­տա­վոր­մա­նը, տր­վեց քա­ղա­քա­կան խն­դիր­նե­րի լուծ­մա­նը ու ան­ցավ թեթևա­միտ վե­րա­բեր­մուն­քի սկզ­բուն­քով՝ «Կո­րո­նա­վի­րուսն ու՞մ շունն է» բա­նաձևով: Ա­մեն ա­ռա­վոտ մեզ ներ­կա­յաց­վում են թվեր, ո­րոնց հա­վաս­տիու­թյու­նը հա­րա­բե­րա­կան է: Ոչ այն պատ­ճա­ռով, որ ի­րա­կա­նու­թյու­նը թաքց­վում է, այլ այն, որ ի­րա­կա­նում փաս­տա­ցի վա­րակ­ված­նե­րը շատ ա­վե­լին են, քան հայտ­նի է:
Ո­րով­հետև նրանք չու­նեն ախ­տա­նիշ­ներ, ո­րով­հետև նրանք չեն թես­տա­վոր­վել, ո­րով­հետև նրանք, պար­զա­պես, հայտ­նի չեն: Ի­մա՝ մենք տես­նում ենք այս­բեր­գի միայն երևա­ցող հատ­վա­ծը: ՈՒ՝ ու­րա­խա­նում ենք, կամ՝ տխ­րում, ա­ռանց մտա­ծե­լու: Կա­րան­տի­նը բու­ժում չէ, սոսկ հե­տաձ­գում է: Հա­մա­ճա­րա­կա­բան­նե­րի գնա­հա­տա­կա­նով՝ պետք է վա­րակ­վի բնակ­չու­թյան 60 տո­կո­սը, որ հա­մա­ճա­րա­կը կանգ առ­նի: Փաս­տա­ցի՝ Հա­յաս­տա­նը չի հա­սել կո­րո­նա­վի­րու­սի հի­վան­դա­ցու­թյան պի­կին տե­սա­կա­նո­րեն՝ ան­կախ հն­չող գնա­հա­տա­կան­նե­րից, հետևա­բար և՝ մա­հա­ցու­թյան պի­կին: Ի՞նչ տար­բե­րակ­ներ կան պի­կի վե­րա­բե­րյալ.
1. Ա­յո, հաղ­թա­հա­րել է:
2. Հի­մա հենց պիկն է:
3. Ոչ, չի հաղ­թա­հա­րել:
Ե­թե ա­յո, ու­րեմն հան­վում են սահ­մա­նա­փա­կում­նե­րը, բայց քա­նի դեռ բնակ­չու­թյան 60 տո­կո­սը չի վա­րակ­վել ու ա­պա­քին­վել, կո­րո­նա­վի­րու­սը տա­րած­վում է ա­վե­լի շատ: ՈՒ՝ ստա­նում ենք ԱՄՆ-ի պատ­կե­րը՝ մահ­ճա­կալ­ներ ծա­ռե­րի տակ: Եր­կիր-հի­վան­դա­նոց, որ­տեղ ա­մե­նա­մեծ դե­ֆի­ցի­տը բժիշկ­ներն են:
Ե­թե Հա­յաս­տա­նը հի­մա պի­կում է, պետք է հաս­կա­նալ, բնակ­չու­թյան քա­նի՞ տո­կոսն է թես­տա­վոր­ված, ո՞ր մասն է կա­նաչ, ո՞ր մա­սը՝ կար­միր հատ­վա­ծում: ՈՒ՝ պետք է լի­նի ճշգ­րիտ հաշ­վարկ: Ա­ռող­ջա­պա­հա­կան, ոչ թե քա­ղա­քա­կան:
Ե­թե չի հաղ­թա­հա­րել, ըստ ժա­մա­նա­կագ­րու­թյան՝ պի­կը կլի­նի մա­յի­սին, որ­քան էլ պա­րա­դոք­սալ, դա լա­վա­գույն տար­բե­րակն է, որ ա­ռող­ջա­պա­հա­կան հա­մա­կար­գը կա­րո­ղա­նա չպայ­թել ու հաղ­թա­հա­րել հի­վանդ­նե­րի հոր­ձան­քը: Թե­կուզ հյու­րա­նոց­նե­րում, Մար­զա­հա­մեր­գա­յի­նում, բայց՝ բժիշկ­նե­րի հետ, որ կհե­րի­քեն հի­վանդ­նե­րին: Գու­ցե նաև վեր­ջա­պես կհաս­կա­նան, որ երկ­րին գլ­խա­վոր հա­մա­ճա­րա­կա­բան է պետք՝ ՄԱՍ­ՆԱ­ԳԵՏ, որ մաս­նա­գի­տա­կան պա­տաս­խան կտա հա­մա­ճա­րա­կին վե­րա­բե­րող հար­ցե­րին, ոչ թե սի­րո­ղա­կան՝ նա­խա­րար­նե­րի ու վար­չա­պե­տի, պա­րե­տի մա­կար­դա­կում, որ լա­վա­գույն դեպ­քում ԿԱԶ­ՄԱ­ԿԵՐ­ՊԻՉ են, բայց ոչ մաս­նա­գի­տաց­ված ԲԺԻՇԿ:
Իսկ կազ­մա­կեր­պիչ­նե­րը այս ըն­թաց­քում պետք է լու­ծեն հա­մա­ճա­րա­կի պատ­ճա­ռով ստեղծ­ված ի­րա­վի­ճա­կի երկ­րորդ ա­մե­նա­կարևոր հետևան­քը հաղ­թա­հա­րե­լու հար­ցե­րը՝ տն­տե­սա­կան: Ան­ցյալ շա­բաթ Fitch Ratings մի­ջազ­գա­յին վար­կա­նի­շա­յին կազ­մա­կեր­պու­թյու­նը վե­րա­նա­յել է Հա­յաս­տա­նի է­մի­թեն­տի դե­ֆոլ­տի եր­կա­րա­ժամ­կետ վար­կա­նի­շի կան­խա­տե­սու­մը՝ «կա­յու­նից» դարձ­նե­լով «բա­ցա­սա­կան», և հաս­տա­տել է է­մի­թեն­տի դե­ֆոլ­տի եր­կա­րա­ժամ­կետ վար­կա­նի­շը «BB-» մա­կար­դա­կում: «Կո­րո­նա­վի­րու­սի ա­ռա­ջաց­րած ցն­ցու­մը բա­ցա­սա­կան է ազ­դել Հա­յաս­տա­նի տն­տե­սու­թյան վրա ապ­րան­քա­տե­սակ­նե­րից (ար­տա­հան­ման մեծ մա­սը), Ռու­սաս­տա­նի տն­տե­սու­թյու­նից (գու­մա­րա­յին փո­խան­ցում­ներ, առևտուր և ար­տա­սահ­մա­նյան ու­ղիղ ներդ­նում­ներ) և զբո­սաշր­ջու­թյու­նից կախ­վա­ծու­թյան պատ­ճա­ռով, ո­րը միայն մաս­նա­կիո­րեն փոխ­հա­տուց­վում է նավ­թի ցածր գնե­րից ստաց­ված ե­կամ­տով: Դա կա­տար­վում է Հա­յաս­տա­նի մա­քուր ար­տա­քին պարտ­քի հա­րա­բե­րա­կա­նո­րեն բարձր մա­կար­դա­կի և ըն­թա­ցիկ գոր­ծառ­նու­թյուն­նե­րի հաշ­վի կա­ռուց­ված­քա­յին դե­ֆի­ցի­տի ֆո­նին, ո­րը միայն մա­սամբ է ֆի­նան­սա­վոր­վում կա­պի­տա­լի ներ­հոս­քի հաշ­վին, ո­րը չի ստեղ­ծում պարտ­քա­յին պար­տա­վո­րու­թյուն­ներ»,- աս­ված է Fitch Ratings-ի եզ­րա­կա­ցու­թյան մեջ: 2019-ի նո­յեմ­բե­րին Fitch Ratings-ը բարձ­րաց­րել էր Հա­յաս­տա­նի է­մի­թեն­տի դե­ֆոլ­տի եր­կա­րա­ժամ­կետ վար­կա­նի­շը՝ հաս­տա­տե­լով «B+» մա­կար­դա­կում` «կա­յուն» կան­խա­տես­մամբ: «Չնա­յած մակ­րոտն­տե­սա­կան քա­ղա­քա­կա­նու­թյան հու­սա­լի կա­ռուց­ված­քին և բա­րե­փո­խում­նե­րին պահ­պան­վող հակ­վա­ծու­թյա­նը, տն­տե­սա­կան ցնց­ման պատ­ճա­ռով պե­տա­կան պարտ­քը ձեռք է բե­րել նկա­տե­լիո­րեն ա­վե­լի բարձր հե­տա­գիծ, և 2020-ի մեր կան­խա­տե­սում­նե­րը փոխ­կա­պակց­ված են COVID-19-ի բռնկ­մամբ պայ­մա­նա­վոր­ված բա­ցա­սա­կան ռիս­կե­րի հետ»՝ ըստ եզ­րա­կա­ցու­թյան: Կո­րո­նա­վի­րու­սի ա­ռա­ջաց­րած ցն­ցու­մը կդան­դա­ղեց­նի ՀՆԱ-ի ա­ճը` 2019-ին գրանց­ված 7,6 %-ից մինչև 2020-ին 0,5 %: Fitch-ը կան­խա­տե­սում է, որ ՀՆԱ-ի ա­ճը մաս­նա­կիո­րեն կվե­րա­կան­գն­վի 2021-ին` մինչև 5,5 % ար­տա­քին պա­հան­ջար­կի վե­րա­կան­գն­ման, ներդ­րում­նե­րի ա­ճի, հա­ճա­խա­կի սպառ­ման վե­րա­կան­գն­ման և չա­փա­վոր բյու­ջե­տա­յին քա­ղա­քա­կա­նու­թյան պայ­ման­նե­րում զբաղ­վա­ծու­թյան մե­ծաց­ման շնոր­հիվ: Ա­ռանձ­նա­պես նո­րու­թյուն չէ: Կա­ռա­վա­րու­թյան ըն­դու­նած 9 փա­թեթ­նե­րի նպա­տա­կը հենց այս պատ­կե­րը չու­նե­նալն է, հար­ցը մեկն է՝ իսկ ար­դյու­նա­վե՞տ են այդ փա­թեթ­նե­րը, կաշ­խա­տե՞ն: Կդի­մա­նա՞ տն­տե­սու­թյու­նը շո­կին, որ բնու­թագր­վում է ոչ միայն չաշ­խա­տե­լով, այլև՝ աշ­խա­տա­տե­ղեր չլի­նե­լով: Ար­տադ­րու­թյուն չլի­նե­լով: Եր­կու­շաբ­թի մի քա­նի ժամ վար­չա­պե­տը փոր­ձում էր հա­սա­րա­կու­թյան հա­մար հո­գե­թե­րապևտ աշ­խա­տել՝ ֆեյս­բու­քի ու­ղիղ ե­թե­րում պա­տաս­խա­նե­լով ինչ-որ հար­ցե­րի, որ լայ­քե­րի չեմ­պիոն էին: Լավ էր, վատ էր՝ յու­րա­քան­չյուրն իր գնա­հա­տա­կանն ու­նի, բայց ա­սու­լի­սից ա­սու­լիս, լայ­վից լայվ խո­րա­նում է տպա­վո­րու­թյու­նը՝ մար­դու մե­նա­կու­թյան ու թի­մի չգո­յու­թյան:
…Երևա­նի քա­ղա­քա­պետ Հայկ Մա­րու­թյա­նը հաս­տա­տում է՝ բո­լորն ի­րենց աշ­խա­տա­վայ­րում են, գլուխ­նե­րը կախ՝ ա­նում են ի­րենց գոր­ծը, բո­լո­րը՝ քա­ղա­քա­պե­տա­րա­նը, թա­ղա­պե­տա­րան­նե­րը, հա­մա­տի­րու­թյուն­նե­րը: Հա՞, որ:
Մար­տի 16-ից հա­մա­րյա ա­մեն օր ոս­տի­կան­նե­րը անց­նում են մեր փո­ղո­ցով ու բարձ­րա­խո­սով հայ­տա­րա­րում՝ ինչ ա­նե­լու ի­րա­վունք չու­նի մեզ­նից յու­րա­քան­չյու­րը: Շնոր­հա­կա­լու­թյուն նրանց: Նաև նրանց, որ շր­ջում են փո­ղոց­նե­րում ու ստու­գում կա­րան­տի­նի կա­նոն­նե­րի կա­տա­րու­մը: Բայց երբ ա­ռա­վո­տից ե­րե­կո մեզ՝ տա­նը մե­կու­սա­ցած­նե­րիս ու ինք­նա­մե­կու­սա­ցած­նե­րիս, ա­նընդ­հատ ա­սում են, թե ինչ պի­տի չա­նենք, ինք­նա­բե­րա­բար ստեղծ­վում է ե­թե ոչ հա­կադր­վե­լու, գո­նե դի­մադ­րե­լու ցան­կու­թյուն: ՈՒ ան­դի­մադ­րե­լի ցան­կու­թյուն՝ հարց­նե­լու՝ ին­չու՞ պե­տու­թյու­նը իր քա­ղա­քա­ցուն թող­նում է մե­նակ վա­խի, ա­նո­րո­շու­թյան ու ան­տար­բե­րու­թյան հետ: Ֆորս մա­ժոր­նե­րի ժա­մա­նակ պե­տու­թյան ան­մի­ջա­կան վե­րա­բեր­մուն­քը ո՞վ պի­տի ար­տա­հայ­տի: Ձեզ­նից քա­նի­սի՞ն են զան­գա­հա­րել հա­մա­տի­րու­թյան աշ­խա­տա­կից­նե­րը ու հարց­րել՝ ո՞ղջ եք, ո՞նց եք, ին­չի՞ կա­րիք ու­նեք: Տա­րեց­նե­րին, թո­շա­կա­ռու­նե­րին, հի­վանդ­նե­րին: Քա­նի­սի՞ն: Ձեզ­նից քա­նի­սի՞ շեն­քի մուտ­քի դուռն է ախ­տա­հան­վել կամ վե­րե­լա­կը: Մե­րը՝ ոչ մի ան­գամ: ՈՉ ՄԻ ԱՆ­ԳԱՄ: Մի՞­թե ա­մեն ին­չի պա­տաս­խա­նա­տուն միայն բժիշկ­ներն են: Մեկ էլ՝ քա­ղա­քա­ցի­նե­րը: Իսկ ին­չի՞ հա­մար են հա­մա­տի­րու­թյուն­նե­րը: Մենք սոսկ աշ­խա­տա­վա՞րձ ենք տա­լիս ո­րո­շա­կի թվով մարդ­կանց՝ ո­չինչ չա­նե­լու հա­մար: Հատ­կա­պես հի­մա, երբ այդ աշ­խա­տա­վար­ձը շա­տե­րի հա­մար դար­ձել է ապ­րիո­րի՝ երբ չկա աշ­խա­տանք, չկա վարձ: Ի՞նչ էր ա­սում Հայկ Մա­րու­թյա­նը: Գլուխ­նե­րը կախ աշ­խա­տու՞մ են, դե թող գլուխ­նե­րը բարձ­րաց­նեն ու շուրջ­բո­լո­րը նա­յեն: Կամ՝ գնան տուն: Անձրևն ա­վե­լի շատ է փո­ղոց­նե­րը մաք­րում, քան նրանք, որ այս օ­րե­րին ոչ միայն պետք է մաք­րեն, այլև ախ­տա­հա­նեն: Ե­թե չենք ու­զում եր­կիր-հի­վան­դա­նոց դառ­նալ: Մեկ է՝ պարգևնե­րը կա­նո­նա­վոր ստա­ցել են: Պարգևավ­ճար­նե­րի մա­սին. բա­ցար­ձա­կա­պես ոչ մի պե­տա­կան ծա­ռա­յող այս պայ­ման­նե­րում այլևս չպետք է պարգևավ­ճար ստա­նա, ո­րով­հետև յու­րա­քան­չյուր լու­մա հի­մա պի­տի ծա­ռա­յի ԲՈ­ԼՈ­ՐԻՆ, ան­գամ ե­թե այդ բո­լո­րի հա­մար կդառ­նա ամ­սա­կան 50 դրամ: Հայ­րե­նի­քը սի­րե­լը փո­խա­դարձ է: Կան պա­հեր, որ հատ­կա­պես պի­տի զգաս՝ ՀԱՅ­ՐԵ­ՆԻՔԴ ԷԼ ՔԵԶ Է ՍԻ­ՐՈՒՄ, արժևո­րում է հենց քեզ, հենց քո կա­րիքն ու­նի ու ա­ռանց քեզ ինքն ին­քը չէ: Ո­րով­հետև դու երբ ա­սում ես՝ ես ես եմ, հաս­կա­նում ես՝ ՀԱՅ­ՐԵ­ՆԻՔՍ ու ես: Իսկ ե­թե ոչ, ծեր հրեան՝ Հեն­րի Քի­սին­ջե­րը, ճիշտ է՝ մենք ապ­րում ենք դժ­վար ժա­մա­նակ­ներ, երբ խզ­վում է պե­տու­թյուն-քա­ղա­քա­ցի հա­սա­րա­կա­կան պայ­մա­նա­գի­րը…
Ա­նա­հիտ Ա­ԴԱ­ՄՅԱՆ
Հ.Գ. Նոր­քի ին­ֆեկ­ցիոն հի­վան­դա­նո­ցի եր­կու բժիշկ՝ այլ­մո­լո­րա­կա­յի­նի հան­դեր­ձան­քով, քո­չա­րի էին պա­րում: Ըն­դա­մե­նը եր­կու բժիշկ: Չգի­տեմ՝ ով­քեր էին, չգի­տեմ՝ ին­չու՞ էին պա­րում, բայց վս­տահ եմ՝ նրանք չհան­ձն­վող­նե­րի ու հաղ­թող­նե­րի ցե­ղից էին, ո­րոնց մի մա­սը նաև հայ է, ու ապ­րում է այս­տեղ ու հի­մա՝ 2020-ի Հա­յաս­տա­նում: Պատ­վի­րա­նը նույնն է՝ չվա­րակ­վեք ու չվա­րա­կեք: Ողջ լե­րուք:
Դիտվել է՝ 4709

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ