Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նախատեսում է մայիսի 9-ին առաջին անգամ այցելել Սպիտակ տուն նախագահ Ջո Բայդենի պաշտոնավարումից հետո: Սա նշանակում է, որ վերականգնվում են այս երկրների ռազմական կապերը: Թուրքիայի կողմից ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցության հաստատումից հետո Վաշինգտոնը 23 միլիարդ դոլար արժողությամբ պայմանագիր է ստորագրել՝ ամերիկյան արտադրության F-16 մարտական ինքնաթիռներ, հրթիռներ և ռումբեր Անկարային վաճառելու համար:                
 

«Այս պա­հին կա­ռա­վա­րու­թ­յու­նը պետք է ո­րոշ խո­շոր ձեռ­նար­կու­թ­յուն­նե­րի ազ­գայ­նաց­ման ծրա­գիր պատ­րաս­տի»

«Այս պա­հին կա­ռա­վա­րու­թ­յու­նը պետք է ո­րոշ խո­շոր ձեռ­նար­կու­թ­յուն­նե­րի ազ­գայ­նաց­ման ծրա­գիր պատ­րաս­տի»
10.04.2020 | 12:52

Այն, ինչ այս օ­րե­րին կա­տար­վում է Ար­ցա­խում, բա­վա­կան խնդ­րա­հա­րույց է։ Քաո­սա­յին ի­րա­վի­ճակն ա­նըն­դու­նե­լի է շա­տե­րի հա­մար։ ՀԴԿ նա­խա­գահ Ա­ՐԱՄ ՍԱՐԳ­ՍՅԱՆՆ էլ ան­թույ­լատ­րե­լի է հա­մա­րում խժդ­ժու­թյուն­ներն Ար­ցա­խում, քա­նի որ դրանք հղի են վտան­գա­վոր հետևանք­նե­րով, և դրա­նից հաս­տա­տա­պես օգտ­վե­լու է հա­կա­ռա­կոր­դը։

-Ինչ­պե՞ս եք գնա­հա­տում հե­տընտ­րա­կան շր­ջա­նում Ար­ցա­խի ներ­քա­ղա­քա­կան ի­րա­վի­ճա­կը։
-Դեռ նա­խընտ­րա­կան շր­ջա­նում հայ­տա­րա­րել էի, որ կո­րո­նա­վի­րու­սի վտան­գի առ­կա­յու­թյան պայ­ման­նե­րում պետք է ընտ­րու­թյուն­նե­րը հե­տաձ­գել։ Բայց իշ­խա­նու­թյու­նը ո­րո­շեց ձևա­վո­րել օ­րի­նա­կան նոր իշ­խա­նու­թյուն և անց­նել աշ­խա­տան­քի։ Փա՜ռք Աստ­ծո, ա­ռա­ջին փուլն ան­ցավ ա­ռանց վի­րու­սի։ Սա­կայն պարզ­վեց, որ մեկ այլ «վա­րակ» կա այն­տեղ, որն այս պա­հին վտան­գա­վոր տեսք է ստա­նում։ Եվ նա­խորդ 30 տա­րի­նե­րին, և ա­ռա­վել ևս հի­մա նման բանն Ար­ցա­խի հա­մար խիստ ա­նըն­դու­նե­լի է ու ան­թույ­լատ­րե­լի։ Այդ «վա­րակն» այն է, ինչ վեր­ջին 2 տար­վա ըն­թաց­քում Հա­յաս­տա­նում ե­ղել է, այ­սօր փոր­ձում են ի­րա­կա­նաց­նել նաև Ար­ցա­խում։ Ի տար­բե­րու­թյուն Հա­յաս­տա­նի, Ար­ցա­խում ցան­կա­ցած այդ­պի­սի փո­փո­խու­թյուն պետք է հա­մա­րել սադ­րանք։ Ցա­վոք, կան ար­կա­ծախն­դիր­ներ, նաև Հա­յաս­տա­նից գնա­ցած­ներ, ո­րոնց ցան­կու­թյունն է Ար­ցա­խում ստեղ­ծել օ­ջախ­ներ, ո­րոնք ա­մեն պա­հի կա­րող են ակ­տի­վա­նալ։ Տե­սել եմ այդ «հե­ղա­փո­խա­կան­նե­րի» կազ­մա­կեր­պած հան­րա­հա­վա­քը, ան­կեղծ ա­սած, դե­ժա­վյու ապ­րե­ցի, նույ­նը 2018-ին կա­տար­վում էր Հա­յաս­տա­նում։ Փոքր խում­բը բարձ­րա­գոչ հայ­տա­րա­րու­թյուն­նե­րով փոր­ձում էր հաս­նել իր նպա­տա­կին։ Ար­ցա­խում դա պար­զա­պես պետք է ար­գել­վի։ Ինձ հա­մար շատ ան­հաս­կա­նա­լի է Մա­սիս Մա­յի­լյա­նի պահ­ված­քը, կի­սահ­ղի չեն լի­նում։ Կամ պի­տի հրա­ժար­վել երկ­րորդ փու­լից, շատ ձայն հա­վա­քած թեկ­նա­ծուն մաս­նակ­ցի ու հաղ­թի, կամ շա­րու­նա­կել պայ­քարն ու հաս­նել նպա­տա­կին։ Մինչ­դեռ նրա հայ­տա­րա­րու­թյունն ան­հաս­կա­նա­լի է, ի՞նչ է նշա­նա­կում՝ մի գնա­ցեք ընտ­րու­թյուն­նե­րին։ Սամ­վել Բա­բա­յա­նի կու­սակ­ցու­թյան հայ­տա­րա­րու­թյունն էլ բա­վա­կան տա­րօ­րի­նակ էր։ Ապ­րի­լի 14-ը պետք է ա­մեն ինչ իր տե­ղը դնի։ Ա­րա­յիկ Հա­րու­թյու­նյա­նը դուր է գա­լիս մե­կին, իսկ մյու­սին՝ ոչ, փաստն այն է, որ նա է հա­վա­քել ա­մե­նա­շատ քվե­նե­րը։ Տա­րօ­րի­նակ էր նաև, որ ընտ­րու­թյան գի­շե­րը հայ­տա­րա­րե­ցին, թե ու­նի 41 հա­զար ձայն, ո­րով ա­ռա­ջին փու­լով իսկ հաղ­թում էր, հե­տո պարզ­վեց, որ ըն­դա­մե­նը մի քա­նի հա­րյուր ձայն է պա­կա­սում, ու երկ­րորդ փուլ պի­տի լի­նի։ Այն­պի­սի տպա­վո­րու­թյուն ու­նեմ, որ Ար­ցա­խում կա ար­տա­քին ճն­շում, հատ­կա­պես «սո­րո­սա­կան» կոչ­վող կա­ռույց­նե­րից։ Նրանց անհ­րա­ժեշտ էր, որ ի­րենց թեկ­նա­ծուից շատ բան կախ­ված լի­ներ։ Բայց Ա­րա­յիկ Հա­րու­թյու­նյա­նը կա­րո­ղա­ցավ ինք­նու­րույն ձևա­վո­րել կա­ռա­վա­րու­թյուն, դրա հա­մար հի­մա հայ­տա­րա­րում են, թե պի­տի չե­ղար­կել ընտ­րու­թյուն­նե­րը։ Այս ի­րա­վի­ճա­կը կու­րա­խաց­նի մեր ո­խե­րիմ թշ­նա­մի­նե­րին, սա­կայն մենք խժդ­ժու­թյուն­ներ թույ­լատ­րե­լու պար­զա­պես ի­րա­վունք չու­նենք։
-Ար­ցա­խում ան­կա­յու­նու­թյուն ստեղ­ծե­լու նպա­տա­կը ո՞րն է, ար­դյոք միայն իշ­խա­նու­թյան հաս­նե­լու մղու­՞մը։
-Այլ ու­ժեր են ու­զում գալ իշ­խա­նու­թյան։ Ե­թե դա չի հա­ջող­վում, կախ­վա­ծու­թյան մեջ պա­հել ար­դեն ըն­տր­ված իշ­խա­նու­թյա­նը։ Առ­կա են նաև քա­ղա­քա­կան այն­պի­սի նպա­տակ­ներ, ո­րոնք դրսևոր­վում են այն գա­ղա­փար­նե­րով, թե խա­ղաղ ապ­րենք մեր հարևա­նի հետ։ Մինչ­դեռ Ադր­բե­ջանն ա­մեն ան­գամ ցույց է տա­լիս, որ չպետք է հա­վա­տալ այդ խա­ղա­ղու­թյա­նը։ Շատ հնա­րա­վոր է, որ բա­նակ­ցա­յին գոր­ծըն­թաց­նե­րի հետ կապ­ված ո­րո­շա­կի պար­տա­վո­րու­թյուն­ներ էլ կան, ո­րոնց ի­րա­կա­նաց­ման հա­մար պետք են ու­ժեր, ո­րոնք դրանք ստանձ­նել են։ Այ­սօր աշ­խար­հում շատ բա­ներ են փոխ­վում և հնա­րա­վոր է, որ Մինս­կի խմ­բի հա­մա­նա­խա­գահ­նե­րի ու­շադ­րու­թյունն այդ­քան սևեռ­ված չլի­նի Ար­ցա­խի հար­ցի վրա։ Վա­խե­նամ, որ նոր խա­ղա­ցող­ներ ա­ռաջ գան, ո­րոնք այս տա­րա­ծաշր­ջա­նում փո­փո­խու­թյուն­ներ ի­րա­կա­նաց­նե­լու հար­ցում շատ շա­հագր­գիռ են, հատ­կա­պես Թուր­քիան։ Այս պա­րա­գա­յում մեզ անհ­րա­ժեշտ է հա­մախմ­բում, մենք բազ­միցս ա­ռա­ջար­կել ենք, որ մեր հա­մազ­գա­յին հար­ցե­րից պետք է Ար­ցա­խի հիմ­նա­հարցն ա­ռանձ­նաց­նել և միաս­նա­կան դիր­քո­րո­շում ձևա­վո­րել, որ­պես­զի որևէ մե­կը քա­ղա­քա­կան դի­վի­դենդ­ներ շա­հե­լու հա­մար չշա­հար­կի այն։
-Ի՞նչ եք կար­ծում, ապ­րի­լի 14-ից հե­տո ի­րա­վի­ճա­կը կհան­դարտ­վի՞, թե՞ լար­վա­ծու­թյու­նը նոր թափ կհա­վա­քի։
-Ա­մեն ինչ կախ­ված է նոր իշ­խա­նու­թյուն­նե­րից, նրանց կեց­ված­քից։ Իշ­խա­նու­թյու­նը կամք պի­տի դրսևո­րի, սա չի նշա­նա­կում, որ պի­տի գնան դրա­կո­նյան մի­ջոց­նե­րի։ Հա­մոզ­ված եմ, որ ժո­ղովր­դի մե­ծա­մաս­նու­թյու­նը կողմ է, որ Ար­ցա­խում լի­նի հա­մե­րաշ­խու­թյան մթ­նո­լորտ։ Իշ­խա­նու­թյու­նը կա­րող է հեն­վել այդ կո­րի­զի վրա և քայ­լեր ձեռ­նար­կել։ Ե­թե լի­նեն հրահ­րող­ներ, նրանց պի­տի մե­կու­սաց­նեն ոչ թե բանտ նս­տեց­նե­լով, այլ ժո­ղովր­դից։ Կմ­նան փոքր խմ­բակ­ներ, ո­րոնք ո­չինչ չեն կա­րող ա­նել։ Խն­դիրն այն է, որ ե­րի­տա­սարդ­ներն ար­դա­րու­թյան ձգ­տու­մով ցան­կա­նում են լսել ա­մեն մի ճղճ­ղա­նի։ Սո­րո­սա­կան­նե­րից շատ շա­տե­րին ա­միս­ներ շա­րու­նակ պատ­րաս­տում են քա­ղա­քա­կան այս­պի­սի գոր­ծու­նեու­թյան, հա­տուկ կուր­սեր են անց­նում, որ­պես­զի գան պո­պու­լիս­տա­կան, դե­մա­գոգ հայ­տա­րա­րու­թյուն­նե­րով, իբր ար­դա­րու­թյուն պա­հան­ջով ժո­ղովր­դին ի­րենց կող­մը քա­շեն։ 30 տա­րի մենք էլ ար­դա­րու­թյան հա­մար ենք պայ­քա­րել, բայց երբևի­ցե ամ­պա­գոռ­գոռ հայ­տա­րա­րու­թյուն­նե­րով ժո­ղովր­դին մեր հետևից չենք տա­րել։ Ապ­րի­լի 14-ից հե­տո ձևա­վոր­վող կա­ռա­վա­րու­թյունն ու ԱԺ-ն հա­մա­տեղ պետք է կա­րո­ղա­նան ժո­ղովր­դի հա­մախմ­բու­մը պահ­պա­նել և ար­գելք­նե­րը հաղ­թա­հա­րել։
-Հա­յաս­տա­նյան ի­րա­դար­ձու­թյուն­նե­րին անդ­րա­դառ­նանք. իշ­խա­նու­թյա­նը հա­ջող­վու՞մ է վե­րահս­կո­ղու­թյան տակ պա­հել և ա­ռող­ջա­պա­հա­կան, և տն­տե­սա­կան ի­րա­վի­ճա­կը։
-Այ­սօր կո­րո­նա­վի­րու­սի հետ կապ­ված իշ­խա­նու­թյան քայ­լե­րը հիմ­նա­կա­նում ար­դա­րաց­ված են, աշ­խարհն է նույն մի­ջոց­նե­րով պայ­քա­րում այդ վա­րա­կի դեմ։ Այս ա­ռու­մով խն­դիր­ներ չեմ տես­նում։ Սա­կայն այդ մի­ջոց­նե­րը ո­րո­շա­կիո­րեն ու­շա­ցած էին, ին­չի մա­սին ի­րենք էլ են խոս­տո­վա­նել։ Մինչ­դեռ բա­ցար­ձակ տե­սա­նե­լի չէ Երևա­նի քա­ղա­քա­պե­տա­րա­նի աշ­խա­տան­քը, դժ­վար է հի­շել, թե վեր­ջին ան­գամ Երևա­նի փո­ղոց­նե­րը երբ են լվաց­վել, երբ են քա­ղա­քի մաք­րու­թյունն ա­վե­լի լավ դարձ­նե­լու, կա­նա­չա­պա­տում ի­րա­կա­նաց­նե­լու։ Ինչ վե­րա­բե­րում է այս պա­հին տն­տե­սա­կան քա­ղա­քա­կա­նու­թյա­նը, դժ­վար է լա­վա­տե­սա­կան որևէ բան ա­սել։ Ըն­դա­մե­նը կի­սատ-պռատ գոր­ծո­ղու­թյուն­ներ են։ Մեր պե­տու­թյան դե­րա­կա­տա­րումն ու նրա գոր­ծի­քա­կազ­մը պետք է ամ­բող­ջո­վին գոր­ծի դր­վեն։ Գու­ցե շատ հե­ղա­փո­խա­կան մի միտք ա­սեմ, բայց այս պա­հին կա­ռա­վա­րու­թյու­նը պետք է ո­րոշ խո­շոր ձեռ­նար­կու­թյուն­նե­րի ազ­գայ­նաց­ման ծրա­գիր պատ­րաս­տի։ Ա­ռա­ջին հեր­թին այն գոր­ծա­րան­նե­րը, ո­րոնք օ­տար­նե­րի ձեռ­քում են, ո­րոնք շա­հույ­թը դուրս են տա­նում, այդ թվում հան­քար­դյու­նա­բե­րու­թյու­նը, Երևա­նի կո­նյա­կի գոր­ծա­րա­նը, ո­րը շատ սխալ ձևով սե­փա­կա­նաց­վեց, ու ժա­մա­նակն է, որ «ոս­կե ձու» ա­ծող այդ գոր­ծա­րանն ազ­գայ­նաց­վի։ Սրանց գոր­ծու­նեու­թյու­նից պե­տու­թյու­նը ստա­նում է մի քա­նի ձևով հար­կեր, իսկ հիմ­նա­կան հարս­տու­թյու­նը մնում է սե­փա­կա­նա­տի­րո­ջը։ Ե­թե Նոր­վե­գիա­յի պես զար­գա­ցած եր­կի­րը շա­հույ­թի 80 տո­կո­սը պա­հում է ի­րեն և 20 տո­կոսն է թույլ տա­լիս, որ իր երկ­րից դուրս բեր­վի, մենք հա­կա­ռակն ենք ա­նում։ Այս պայ­ման­նե­րում, երբ որևէ լուրջ ներդ­րում բա­ցառ­ված է, անհ­րա­ժեշտ է մտա­ծել, թե ինչ ձևով պետք է մեր բյու­ջեն ա­վե­լաց­նենք ու ի­րա­կա­նաց­նենք պե­տա­կան ծրագ­րե­րը։
-Դուք ա­ռա­ջար­կում եք տն­տե­սու­թյան կա­ռուց­ված­քի վե­րա­նա­յու՞մ։
-Ա­յո։ Ըն­դա­մե­նը մի օ­րի­նակ։ ԱՄՆ-ում ճգ­նա­ժա­մը հաղ­թա­հա­րե­լու հա­մար Ֆրանկ­լին Ռուզ­վելտն ի­րա­կա­նաց­րեց տն­տե­սա­կան այն­պի­սի գոր­ծի­քա­կազմ, ո­րը մաս­նա­վո­րի դեմ էր, բայց վե­րած­նունդ ա­պա­հո­վեց ԱՄՆ-ին։ Նույնն ա­րեց Մարգ­րետ Թետ­չե­րը, երբ տե­սավ, որ մե­տա­լուր­գիա­կան ար­դյու­նա­բե­րու­թյու­նը վախ­ճան է ապ­րում։ Այդ ճյու­ղը ազ­գայ­նաց­րեց, կար­գի բե­րեց, հե­տո վե­րա­դարձ­րեց մաս­նա­վո­րին այն ժա­մա­նակ, երբ պե­տու­թյան շա­հե­րին հա­մա­պա­տաս­խան էին գոր­ծում։ Այ­սօր մենք ևս պի­տի այս­պի­սի ար­մա­տա­կան քայ­լե­րի գնանք։ Օ­րերս վար­չա­պե­տը կր­կին հայ­տա­րա­րեց, թե դեմ է քվեար­կել պե­տա­կան պարտք վերց­նե­լուն, բայց հի­մա ինքն էլ է պե­տա­կան պարտք վերց­նե­լու։ Ոչ իր մեղ­քով Հա­յաս­տա­նի պե­տա­կան պարտքն ար­դեն 7 մի­լիար­դից ա­վե­լի է, բայց այդ բե­ռը շա­րու­նա­կում է մեր ու­սե­րին մնալ։ Հի­մա հարց՝ ե­թե նո­րից վերց­նեք ու չու­նե­նաք զար­գաց­ման ծրա­գիր, այն չներդ­նեք ար­դյու­նա­բե­րա­կան ո­լոր­տում, ա­նի­մաստ չէ՞ դա, ի՞նչ նպա­տակ ու­նի հեր­թա­կան ան­գամ ա­վե­լաց­նել այդ պարտ­քի չա­փը։ Ե­թե բյու­ջեի դե­ֆի­ցիտն են փա­կե­լու, կրկ­նում են նա­խորդ իշ­խա­նու­թյան սխալ­նե­րը։ Մի օ­րի­նակ ևս. Չի­նաս­տա­նը, տես­նե­լով այ­սօր հա­մաշ­խար­հա­յին շու­կա­յում ինչ է կա­տար­վում, այն ձեռ­նար­կու­թյուն­նե­րը, ո­րոնք ժա­մա­նա­կին վա­ճա­ռել էր օ­տա­րերկ­րա­ցի­նե­րին, «ջրի գնով» հետ բե­րեց։ Սրա նպա­տակն այն է, որ վե­րա­կանգ­նեն ար­դյու­նա­բե­րա­կան այն ճյու­ղե­րը, ո­րոնք աշ­խա­տա­տար են, գի­տա­տար և շա­հու­թա­բեր։ Այս ուղ­ղու­թյամբ մենք էլ պի­տի մտա­ծենք։ Այս­տեղ խն­դիրն այն է, թե որ­քա­նով է մեր ղե­կա­վա­րու­թյու­նը պատ­րաստ նման գա­ղա­փա­րի ի­րա­կա­նաց­մա­նը։ Մինչ­դեռ այ­սօր մեր իշ­խա­նու­թյու­նը ցան­կա­նում է բյու­ջեի մուտ­քեր ա­պա­հո­վել ա­պօ­րի­նի ծա­գում ու­նե­ցող գույ­քի բռ­նա­գանձ­մամբ։ Դուք պատ­կե­րաց­նու՞մ եք, թե դա ինչ պա­ռակ­տում է ա­ռա­ջաց­նե­լու ժո­ղովր­դի մեջ։ Կապ չու­նի` ար­դա՞ր է, թե՞ ոչ։
-Տե­սա­կա­նո­րեն ինչ­պե՞ս է հնա­րա­վոր ա­պօ­րի­նի ծա­գում ու­նե­ցող գույ­քի բռ­նա­գան­ձու­մը, ինչ­պե՞ս են այս կամ այն մե­ծա­հա­րուս­տի ա­ռանձ­նա­տու­նը հետ վերց­նե­լու։
-Ե­թե գնում են ո­մանց դղյակ­նե­րը հետ բե­րե­լու ճա­նա­պար­հով, դա ա­ռանձ­նա­պես ոչ մի նշա­նա­կու­թյուն չի ու­նե­նա­լու ոչ պե­տու­թյան, ոչ էլ ժո­ղովր­դի հա­մար։ Դա ար­տադ­րանք տվող չէ, պետք է դնեն վա­ճառ­քի։ Այ­նինչ, Ծաղ­կա­ձո­րի մի հյու­րա­նոց չկա­րո­ղա­ցան վա­ճա­ռել։ Այ­սօր հարցն այս­պես է դր­ված, ինչ­պես պետք է աղ­քա­տու­թյան շեմն ի­ջեց­նել, այդ ուղ­ղու­թյամբ պետք է ծրագ­րեր կազ­մել։
-Դուք չե՞ք գե­րագ­նա­հա­տում այս իշ­խա­նու­թյան կա­րո­ղու­թյուն­նե­րը։ Այս կա­ռա­վա­րու­թյունն ան­գամ փոքր հար­ցե­րում է ձա­խող­վում, էլ ուր մնաց Ռուզ­վել­տի ու Թետ­չե­րի նման ծրագ­րեր մշա­կի։
-Ան­շուշտ, չեմ գե­րագ­նա­հա­տում այս իշ­խա­նու­թյան հնա­րա­վո­րու­թյուն­նե­րը, ըն­դա­մե­նը անհ­րա­ժեշտ քայ­լե­րի մա­սին եմ խո­սում, ո­րոնք պետք է կա­տար­վեն, այ­լա­պես տն­տե­սու­թյու­նը գա­հա­վի­ժե­լու է, բայց ա­ռա­ջին հեր­թին ի­րենք են տա­պալ­վե­լու։ Ինչ­քան կա­րե­լի է ա­սել, որ ա­մեն ինչ լավ կլի­նի, սպա­սեք։ Ե­թե աշ­խար­հում մե­կու­սա­ցու­մը շա­րու­նակ­վի, մենք մեկ այլ խնդ­րի էլ ենք բախ­վե­լու. բո­լոր եր­կր­ներն ի­րենց ար­տադ­րա­ծը պա­րե­նա­յին ապ­րանք­նե­րը պա­հե­լու են ի­րենց. և մենք կանգ­նե­լու ենք փաս­տի ա­ռաջ։ Նշա­նա­կում է, որ գյու­ղատն­տե­սու­թյան ա­ռու­մով էլ լուրջ փո­փո­խու­թյուն­ներ պետք է կա­տար­վեն, ար­դյու­նա­բե­րա­կան հա­մա­լիր ստեղծ­վի։ Ի­հար­կե, միա­միտ չեմ, որ մտա­ծեմ, թե կա­ռա­վա­րու­թյու­նը, որ ոչ մի կերպ չհ­րա­ժար­վեց նա­խորդ­նե­րի կա­ցու­թաձևից, կա­րող է մեկ օր­վա մեջ փո­խել իր մտա­ծե­լա­կեր­պը։ Ա­ռայ­սօր այս իշ­խա­նու­թյու­նը հատ­վա­ծա­կան լու­ծում­ներ է տա­լիս հար­ցե­րին, հա­մա­լիր ոչ մի մի­ջո­ցա­ռում տն­տե­սու­թյու­նում չկա։
ԵԱՏՄ-ի, որ այ­սու­հետ լուրջ մր­ցակ­ցու­թյան մեջ է լի­նե­լու ԵՄ-ի և նմա­նա­տիպ կա­ռույց­նե­րի հետ, շր­ջա­նա­կում ևս պետք է ա­ռա­ջարկ ար­վի, որ ո­րո­շում­նե­րը հա­մա­չափ լի­նեն բո­լոր պե­տու­թյուն­նե­րի հա­մար։ Ա­ռայ­սօր այդ­պի­սին չէ։ Ա­մեն մե­կը, իր շա­հից ել­նե­լով, քա­ղա­քա­կա­նու­թյուն է ի­րա­կա­նաց­նում, ո­րը խան­գա­րում է ին­տեգ­րա­ցիոն քա­ղա­քա­կա­նու­թյա­նը։
-Ի դեպ, այս վի­ճա­կում, երբ տն­տե­սու­թյուն­նե­րը կաթ­վա­ծա­հար են, Հա­յաս­տա­նի տն­տե­սու­թյունն էլ «մա­զից» է կախ­ված, ՌԴ-ն ո­րո­շեց գա­զի գի­նը բարձ­րաց­նել։ Ին­չու՞ հի­մա, սա պա­տա­հա­կա­նու­թյու՞ն է։
-Քա­ղա­քա­կա­նու­թյու­նում ո­չինչ պա­տա­հա­կան չէ։ Տն­տե­սա­կան խն­դիր­նե­րը դեռ մի կողմ թող­նենք, սա քա­ղա­քա­կան լծակ է, ո­րը ՌԴ-ն օգ­տա­գոր­ծում է։ Ե­թե կա ան­վս­տա­հու­թյուն այս իշ­խա­նու­թյուն­նե­րի վա­րած քա­ղա­քա­կա­նու­թյան հան­դեպ, ցան­կա­ցած պա­հի կա­րող են օգ­տա­գոր­ծել մի այն­պի­սի մա­հակ, ո­րը կազ­դի ողջ ժո­ղովր­դի տրա­մադ­րու­թյան վրա՝ ա­ռա­ջաց­նե­լով դժ­գո­հու­թյան ա­լիք։
-Գա­զի խնդ­րի առն­չու­թյամբ Նի­կոլ Փա­շի­նյա­նը նախ հե­ռա­խո­սազ­րույց էր ու­նե­ցել Ա­լեք­սանդր Լու­կա­շեն­կո­յի հետ, հե­տո օ­րերս` Վլա­դի­միր Պու­տի­նի։ Սա ո­մանք ար­տա­քին հա­րա­բե­րու­թյուն­նե­րում սխալ ու­ղերձ հա­մա­րե­ցին, հա­մա­մի՞տ եք։
-Ա­յո, ե­թե դու դաշ­նա­կից ես, պետք չէր եր­րորդ երկ­րին դի­մել, կա­րե­լի էր խո­սել հենց ՌԴ ղե­կա­վա­րի հետ։ Ար­դյոք Պու­տի­նի հետ հե­ռա­խո­սազ­րույ­ցում Փա­շի­նյա­նը կա­րո­ղա­ցա՞վ հար­թել այն տպա­վո­րու­թյու­նը, որ թո­ղել է ռու­սա­կան կող­մի վրա։ Այդ­պի­սի կիք­սեր քա­ղա­քա­կա­նու­թյան մեջ չեն ներ­վում։ Բնա­կա­նա­բար ու­ղիղ չի աս­վում, թե այդ­պի­սի քայ­լիդ հա­մար ա­հա այս պա­տաս­խա­նը, նրանք լսում են և ա­նում են դրան հա­մար­ժեք քայլ։ Ե­թե գա­զի գնի նվա­զում կամ գո­նե պահ­պա­նում չե­ղավ, մեր տն­տե­սու­թյունն ա­վե­լի լուրջ հար­ված է ստա­նա­լու, բո­լոր ապ­րանք­նե­րի գնե­րի վրա է դա ազ­դե­լու։ Նավ­թի գնան­կումն այդ­քան մեծ ազ­դե­ցու­թյուն չի ու­նե­նա, որ­քան գա­զի գնի բարձ­րա­ցու­մը։ Երկ­րի ղե­կա­վար­նե­րի միջև կարևո­րը վս­տա­հու­թյունն է, ե­թե վս­տա­հու­թյու­նը սկ­սում է խար­խլ­վել, հա­մա­պա­տաս­խան քայ­լեր են ար­վում, ո­րոնք ցան­կա­լի հետևանք­ներ չեն ու­նե­նում։
-Վեր­ջում այս օ­րե­րին շատ քն­նարկ­վող մի հոդ­վա­ծի մա­սին։ Լևոն Տեր-Պետ­րո­սյա­նը հեր­թա­կան հայ­տա­րա­րու­թյամբ է հան­դես ե­կել և այս իշ­խա­նու­թյան ընդ­դի­մա­խոս­նե­րին «խրա­տել», այս օ­րե­րին Փա­շի­նյա­նի իշ­խա­նու­թյա­նը քն­նա­դա­տող­նե­րին դա­վա­ճան ո­րա­կել։ Երբ ինչ­պես իշ­խա­նու­թյունն է ա­սում` վի­րու­սի ող­նա­շարն ար­դեն կոտր­վել է, ին­չու՞ նոր ո­րո­շեց Տեր-Պետ­րո­սյա­նը խո­սել։
-Եվ ո՞վ է ա­սո­ղը, խրատ տվո­ղը։ Ե­թե հի­շենք իր իշ­խա­նու­թյան տա­րի­նե­րը, այդ­պի­սի ան­հան­դուր­ժո­ղա­կա­նու­թյուն կար նաև այն ժա­մա­նակ։ Ե­թե մինչ այ­սօր հեր­քում էին Փա­շի­նյան-Տեր-Պետ­րո­սյան կա­պի մա­սին, հի­մա բա­ցա­հայտ­վեց դա, քա­նի որ միա­կող­մա­նի գնա­հա­տա­կան­ներ է տա­լիս։ Ե­թե ա­սեր, որ ա­ռա­ջին հեր­թին իշ­խա­նու­թյու­նը պետք է հան­դուր­ժո­ղա­կա­նու­թյան օ­րի­նակ ծա­ռա­յի, գու­ցե հա­վա­տա­յի նրա մտա­հո­գու­թյա­նը։ Ե­թե Փա­շի­նյա­նի Մեղ­րիի հայտ­նի հայ­տա­րա­րու­թյու­նը չլի­ներ (նկա­տի ու­նի «ոտ­քե­րը լի­զե­լու» մա­սին Փա­շի­նյա­նի ե­լույ­թը-Ռ. Խ.), կա­րող էի ա­սել, որ հի­մա զերծ մնանք որևէ քն­նա­դա­տու­թյու­նից։ Բայց ոչ մի նա­խադ­րյալ չկա, որ այս վի­րու­սից հե­տո իշ­խա­նու­թյու­նը ձգ­տե­լու է հա­մախ­մբ­ման։ Հի­մա դաշ­տը ո՞վ է բա­ժա­նել սևե­րի ու սպի­տակ­նե­րի, հե­ղա­փո­խա­կան­նե­րի և հա­կա­հե­ղա­փո­խա­կան­նե­րի. դա ընդ­դի­մու­թյու­նը չի ա­րել, չէ՞։ Երբ փոր­ձում ես մարդ­կանց նսե­մաց­նել և վի­րա­վո­րել, պի­տի պատ­րաստ լի­նես, որ այդ­պես էլ քեզ են պա­տաս­խա­նե­լու։
Զրույ­ցը՝ Ռու­զան ԽԱ­ՉԱՏ­ՐՅԱ­ՆԻ

Դիտվել է՝ 8541

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ