«Ի­րա­տե­սի» հա­ջորդ հա­մա­րը լույս կտես­նի հու­նի­սի 2-ին:               
 

Ինչ դա­սեր է տա­լիս հա­մա­վա­րա­կը

Ինչ դա­սեր է տա­լիս հա­մա­վա­րա­կը
10.04.2020 | 13:46
Լավ խոսք կա՝ չկա չա­րիք ա­ռանց բա­րի­քի։ Այս վտան­գա­վոր վի­րու­սը որ­քան մեծ վնաս­ներ բե­րեց աշ­խար­հին, նույն­քան էլ բա­վա­կան շատ խն­դիր­նե­րի ստի­պեց այլ աչ­քով ու այլ տե­սան­կյու­նից նա­յել։ Այս վե­րա­հաս վտան­գից քիչ կո­րուստ­նե­րով դուրս կգան այն պե­տու­թյուն­նե­րը, ո­րոնք կկա­րո­ղա­նան ստեղծ­ված ի­րա­վի­ճա­կը ճիշտ գնա­հա­տել ու դրա­նից դա­սեր քա­ղել։ Նրանք կհաղ­թեն նաև ա­պա­գա­յում, ո­րով­հետև կու­նե­նան պատ­րաստ­ված հա­սա­րա­կու­թյուն և ա­մուր պե­տու­թյուն։ Այս օ­րե­րին մեզ կր­կին օգ­նու­թյան հա­սավ մեր գի­տու­թյու­նը, ո­րը վա­ղուց ան­տե­սել ենք։
Հա­յաս­տա­նի գի­տա­կան նե­րու­ժը տա­րի­ներ շա­րու­նակ ան­տես­վել է, ու­ղեղ­նե­րի ար­տա­հոսք է տե­ղի ու­նե­ցել, երկ­րում մնա­ցած գիտ­նա­կան­ներն էլ հա­վուր պատ­շա­ճի չեն գնա­հատ­վել։ Դեռ ա­վե­լին, այ­սօր էլ փոր­ձում են Գի­տու­թյուն­նե­րի ազ­գա­յին ա­կա­դե­միան լու­ծա­րել։ Մինչ­դեռ այս հա­մա­վա­րա­կի օ­րե­րին Հա­յաս­տա­նի գի­տու­թյու­նից մնա­ցած բե­կոր­նե­րը գոր­ծի դրե­ցին ի­րենց հնա­րա­վո­րու­թյուն­նե­րը և ստեղ­ծե­ցին ա­ռող­ջա­պա­հու­թյան հա­մա­կար­գին ա­ռաջ­նա­հերթ անհ­րա­ժեշտ պա­րա­գա­նե­րը։ Երբ ողջ աշ­խար­հը կա­րիք ու­նի օգ­նու­թյան, ա­մեն պե­տու­թյուն ա­պա­վի­նում է իր ներ­քին ռե­սուրս­նե­րին, մե­կու­սա­ցած են բո­լո­րը, յու­րա­քան­չյուր երկ­րի փր­կու­թյունն էլ իր ներ­սի գի­տա­կան միտքն է։ Մինչ­դեռ տա­րի­ներ շա­րու­նակ պետ­բյու­ջեից գի­տու­թյա­նը տր­վող գու­մար­ներն ա­մո­թա­լի են ե­ղել, այս ճյու­ղը ե­ղել է ան­տես­ված ու մո­ռաց­ված։ Դրա փո­խա­րեն շատ գիտ­նա­կան­ներ դր­սի հետ են աշ­խա­տել ու ե­թե որևէ ծրա­գիր կա­րո­ղա­ցել են կյան­քի կո­չել, դր­սի գրանտ­նե­րով են ա­րել։ Նրանց մտ­քի աշ­խա­տան­քը շատ է­ժան գնե­րով վա­ճառ­վել է օ­տա­րին, նրանք են վա­յե­լել դրա պտուղ­նե­րը։ Էլ չենք խո­սում, թե քա­նի գիտ­նա­կան ու նո­րա­րար է մեր երկ­րից ընդ­միշտ հե­ռա­ցել ու ծա­ռա­յում այլ երկ­րի գի­տա­կան մտ­քին, տեխ­նո­լո­գիա­կան զար­գաց­մա­նը։
Այս օ­րե­րը մեզ խոր­հե­լու ա­ռիթ պի­տի տան։ Ոչ թե բար­ձր­տեխ­նո­լո­գիա­կան ար­դյու­նա­բե­րու­թյան նա­խա­րա­րը պի­տի հայ­տա­րա­րի, թե այս կամ այն տե­ղից դուրս գր­ված, մարդ­կանց նկուղ­նե­րում մնա­ցած թո­քե­րի ար­հես­տա­կան օ­դա­փո­խու­թյան հին սար­քեր պի­տի հա­վա­քել, նո­րո­գել, տալ ա­ռող­ջա­պա­հու­թյան հա­մա­կար­գին, այլ այ­սօր ևեթ հայ­տա­րա­րեր, որ ի­րա­վի­ճա­կից ել­նե­լով կա­ռա­վա­րու­թյու­նը ամ­բող­ջա­պես վե­րա­նա­յում է գի­տու­թյա­նը տր­վող գու­մար­նե­րը, ա­ջակ­ցու­թյու­նը և քա­ղա­քա­կա­նու­թյու­նը։ Այ­սօր օ­դա­փոխ­ման սար­քեր են պետք, վա­ղը մեկ ու­րիշ հա­մա­վա­րա­կի կամ ճգ­նա­ժա­մա­յին ի­րա­վի­ճա­կում անհ­րա­ժեշտ այլ սար­քա­վո­րում­ներ են հար­կա­վոր, դրանք է՞լ պի­տի փնտ­րել մարդ­կանց նկուղ­նե­րում։
Բայց կար­ծես Փա­շի­նյա­նի կա­ռա­վա­րու­թյու­նից էլ այս ո­լոր­տի հա­մար փո­փո­խու­թյուն­ներ ակն­կա­լել պետք չէ։ Ճգ­նա­ժա­մա­յին ի­րա­վի­ճա­կի հաղ­թա­հար­ման ա­ռա­ջարկ­նե­րի առն­չու­թյամբ ե­րեկ նա հայ­տա­րա­րեց. «Ի­հար­կե, մենք կլ­սենք բո­լո­րին, հաշ­վի կառ­նենք ա­ռա­ջարկ­ներ, բայց մեր քայ­լե­րը տե­ղա­վոր­վե­լու են մեր ռազ­մա­վա­րու­թյան մեջ։ Ընդ ո­րում, մեր ռազ­մա­վա­րու­թյան մր­ցու­նա­կու­թյան ա­ռու­մով, կար­ծում եմ, կարևոր է ար­ձա­նագ­րել, որ ճգ­նա­ժա­մը մեր երկ­րի տն­տե­սու­թյան զար­գաց­ման մեր ռազ­մա­վա­րա­կան պատ­կե­րա­ցում­նե­րի մեջ, ըստ էու­թյան, շատ բան չի փո­խել։ Եվ մեր ռազ­մա­վա­րա­կան ա­ռաջ­նա­հեր­թու­թյուն­նե­րը մնում են նույ­նը, ինչ նախ­կի­նում»։ Այ­սինքն, կա­ռա­վա­րու­թյու­նը նախ­կին տես­լա­կա­նով է ա­ռաջ գնա­լու, իսկ Փա­շի­նյանն ա­սում, էր թե ա­մեն ինչ փոխ­վել է, հին մո­տե­ցում­ներն այլևս ար­դիա­կան չեն, մենք նոր հնա­րա­վո­րու­թյուն ու­նենք տն­տե­սու­թյու­նը հե­ղա­փո­խե­լու։ Ստաց­վում է՝ երբ պետք է, հե­ղա­փո­խում ենք, երբ պետք չէ, մնում է նույ­նը, ինչ նախ­կի­նում։
Ռու­զան ԽԱ­ՉԱՏ­ՐՅԱՆ
Դիտվել է՝ 2745

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ