ՈՒմ բախտը չի ժպտա
10.04.2020 | 13:47
Որքան իշխանության գլխին մեծ խնդիրներ են կուտակվում, այնքան նոր թիրախների կարիք է լինում։ Այսօր դեռ բոլորի ուշադրությունը սևեռված է վիրուսի հաղթահարման վրա, բայց երբ ոլորտային խնդիրները սկսեցին իրենց զգացնել, նոր «հակահեղափոխականների» բացահայտումը շատ չի ուշանա։ Օրերս, երբ քաղավիացիայի շուրջ աղմուկ բարձրացավ, դրանում մեղավոր ճանաչվեց քաղավիացիայի գծով վարչապետի խորհրդական Հակոբ Ճաղարյանը։ Սակայն իշխանության մեր աղբյուրի փոխանցմամբ, Ճաղարյանին բախտակիցներ էլի են լինելու։
Իշխանական կուլիսներում խոսակցություններ կան, որ այս իրավիճակը հաղթահարելուց հետո որոշ պաշտոնյաներ կարող են ինչ-ինչ ձախողումների համար մեղավոր ճանաչվել ու ազատվել պաշտոններից։ Այսինքն, սպասվող լարվածությունը թուլացնելու համար իշխանությունը մտածում է նաև որոշ պաշտոնյաների «զոհել» ու նրանցով «ծածկել» կառավարության տապալումը։
Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆ
Հեղինակի նյութեր
Մեկնաբանություններ