«Ի­րա­տե­սի» հա­ջորդ հա­մա­րը լույս կտես­նի հու­նի­սի 2-ին:               
 

Հո­գե­բա­նա­կան ծա­ռա­յութ­յուն­նե­րի կազ­մա­կեր­պու­մը՝ հա­մա­վա­րա­կի ու հետ­հա­մա­վա­րա­կի շր­ջա­նում

Հո­գե­բա­նա­կան ծա­ռա­յութ­յուն­նե­րի կազ­մա­կեր­պու­մը՝  հա­մա­վա­րա­կի ու հետ­հա­մա­վա­րա­կի շր­ջա­նում
10.04.2020 | 14:27
Հան­րու­թյան շր­ջա­նում տի­րող տրա­մադ­րու­թյուն­նե­րի, հա­մա­վա­րա­կի օ­րե­րին և դրա­նից հե­տո ի հայտ ե­կող հնա­րա­վոր հո­գե­բա­նա­կան խն­դիր­նե­րի ու դրանց հաղ­թա­հար­ման ձևե­րի մա­սին է մեր զրույ­ցը հո­գե­բան, հո­գե­թե­րապևտ ԱՐ­ՄԱՆ ԲԵ­ԳՈ­ՅԱ­ՆԻ հետ:
-Ինչ­պե՞ս է անդ­րա­դառ­նա­լու այս հա­մա­վա­րա­կը մի­զո­ֆո­բիա (աղ­տոտ­վե­լու վախ) ու­նե­ցող մարդ­կանց վրա: Կամ ինք­նին կա­րո՞ղ է պատ­ճառ դառ­նալ ֆո­բիա­նե­րի, ո­րոնք կպահ­պան­վեն նաև ար­տա­կարգ դրու­թյան ա­վար­տից հե­տո:
-Ար­դեն իսկ տագ­նա­պա­յին խան­գա­րում­նե­րի նկատ­մամբ նա­խատ­րա­մադր­վա­ծու­թյուն ու­նե­ցող մարդ­կանց մոտ նկատ­վում են տա­րաբ­նույթ վա­խեր, ան­հան­գս­տու­թյուն: Մարդ­կանց ան­հան­գս­տաց­նում են ոչ միայն կո­րո­նա­վի­րու­սի հետ կապ­ված ա­ռող­ջա­կան հնա­րա­վոր խն­դիր­նե­րը, այլև թե կա­րան­տի­նի հետևան­քով ֆի­նան­սատն­տե­սա­կան ինչ վի­ճակ­նե­րում են հայ­տն­վե­լու: Կա­րան­տի­նի հետևան­քով տա­նը մնա­լով՝ ա­վե­լի է ամ­րապ­նդ­վում հար­մա­րա­վե­տու­թյան գո­տու զգա­ցո­ղու­թյու­նը, և դրա­նից դուրս գա­լը հե­տա­գա­յում ա­վե­լի դժ­վար է լի­նե­լու: Մյուս կող­մից՝ հնա­րա­վոր է, որ տագ­նա­պա­յին խան­գա­րում­նե­րով մարդ­կանց մոտ այս ժա­մա­նա­կա­հատ­վա­ծում տագ­նա­պի զգա­ցո­ղու­թյան ան­հե­տա­ցում լի­նի. երբ ռեալ են ըն­կա­լում վտան­գը, տվյալ դեպ­քում՝ Covid-19 հա­մա­վա­րա­կը, տագ­նա­պա­յին չհիմ­նա­վոր­ված դրսևո­րում­նե­րը կա­րող են երկ­րորդ պլան մղ­վել:
-Ի՞նչ պետք է ա­նեն հո­գե­բան­նե­րը՝ հան­րու­թյա­նը (անհ­րա­ժեշ­տու­թյան դեպ­քում՝ ա­ռան­ձին մարդ­կանց) անհ­րա­ժեշտ օգ­նու­թյուն տրա­մադ­րե­լու հա­մար:
-Երբ հարց­նում ենք՝ ի՞նչ պետք է ա­նեն հո­գե­բան­նե­րը, եր­կու դի­տա­կե­տից պետք է նա­յենք հար­ցին: Ի՞նչ պետք է ա­նի հո­գե­բա­նը որ­պես մաս­նա­գետ, երբ ի­րեն դի­մում են: Իսկ կազ­մա­կերպ­չա­կան տե­սա­կե­տից ա­ռող­ջա­պա­հա­կան հա­մա­կար­գը պետք է կոն­սո­լի­դաց­նի հո­գե­կան ա­ռող­ջու­թյան ո­լոր­տը, մաս­նա­վո­րա­պես՝ հո­գե­բան­նե­րի ու­ժե­րը և ուղ­ղոր­դի կոնկ­րետ կեր­պով կոնկ­րետ խն­դիր­նե­րի լուծ­մա­նը: Այ­սօր ու հատ­կա­պես հետ­հա­մա­վա­րա­կի շր­ջա­նում ա­ռաջ­նա­յին անհ­րա­ժեշ­տու­թյուն է հո­գե­բա­նա­կան ծա­ռա­յու­թյուն­նե­րի կազ­մա­կեր­պու­մը: Ին­չու եմ ա­սում` հետ­վա­րա­կի շր­ջա­նում, ո­րով­հետև հի­մա կան ա­վե­լի ա­ռաջ­նա­յին խն­դիր­ներ (հա­մե­նայն դեպս այդ­պես են ըն­կալ­վում)` ֆի­նան­սատն­տե­սա­կան, ֆի­զի­կա­կան ա­ռող­ջու­թյան պահ­պան­ման և այլն: Երբ վտանգն անց­նի, մարդ­կանց պետք կլի­նի ո­րա­կյալ հո­գե­բա­նա­կան ա­ջակ­ցու­թյուն: Մինչ այս պա­հը դա ա­նում են ա­ռան­ձին մաս­նա­գետ­ներ կամ հո­գե­բա­նա­կան ծա­ռա­յու­թյուն­ներ ի­րենց ռե­սուրս­նե­րով:
-Մար­դիկ կար­ծես բա­ժան­վել են եր­կու խմ­բի՝ վա­րա­կա­կիր­ներ (այդ թվում՝ ար­դեն բուժ­ված­ներ) և հնա­րա­վոր վա­րա­կա­կիր­ներ: Հո­գե­բա­նա­կան խն­դիր­նե­րը, ըստ այդմ՝ նաև տրա­մադր­վող հո­գե­բա­նա­կան օգ­նու­թյու­նը, ա­ռանձ­նա­նու՞մ են:
-Հա­յաս­տա­նյան հո­գե­բան­նե­րի այ­սօր­վա սե­րուն­դը նման հա­մա­վա­րա­կով պայ­մա­նա­վոր­ված հո­գե­բա­նա­կան խն­դիր­նե­րի հետ չի բախ­վել, ու դժ­վա­րա­նում եմ միան­շա­նակ պա­տաս­խա­նել հար­ցին։ Այս­տեղ խն­դի­րը ոչ թե հենց ֆի­զի­կա­կան ա­ռող­ջու­թյան կար­գա­վի­ճակն է, այլ թե ինչ­պի­սին է մար­դու մո­տե­ցու­մը երևույ­թին, վտան­գին: Կան մար­դիկ, որ զգոն են, բայց խու­ճա­պի չեն մատն­վում, ո­մանք հեր­քում են Covid-19-ի վտան­գա­վոր լի­նե­լը ու դա­վադ­րու­թյուն­նե­րի տե­սու­թյուն­նե­րի են հա­վա­տում, մար­դիկ էլ կան, որ ծայ­րա­հեղ խու­ճա­պած են, ին­չը դրսևոր­վում է նրանց վար­քագ­ծում ու ա­պա­գա­յի մա­սին կան­խա­տե­սում­նե­րում: Ար­դեն իսկ նման այ­ցե­լու­նե­րի հոսք կա, որ հա­մոզ­ված են՝ սպաս­վում են սով, տն­տե­սա­կան ճգ­նա­ժամ և այլն: Դրա մա­սին (տն­տե­սա­կան ճգ­նա­ժա­մի) խոս­վում է, բայց նրանց ըն­կա­լու­մը մի քիչ ա­վե­լի ա­պո­կա­լիպ­տիկ է:
-Այս օ­րե­րին հու­մո­րա­յին գրա­ռում­նե­րի հե­ղեղ է սոց­ցան­ցե­րում: Ար­տա­կարգ դրու­թյու­նը հաղ­թա­հա­րե­լու կեր­պը ազ­գա­յին ա­ռանձ­նա­հատ­կու­թյան հետ կապ ու­նի՞: Այլ կերպ ա­սած՝ ինչ­պե՞ս ենք մենք՝ հա­յերս, ելք գտ­նում դժ­վար ի­րա­վի­ճակ­նե­րում:
-Հու­մո­րը պաշտ­պա­նա­կան մե­խա­նիզմ է, որ բնո­րոշ է բո­լո­րին, ան­կախ ազ­գա­յին պատ­կա­նե­լու­թյու­նից: Ի­րա­կա­նում հու­մո­րի առ­կա­յու­թյո­նը խո­սում է այն մա­սին, որ մար­դիկ փոր­ձում են այդ կերպ մեղ­մել ի­րենց ան­հան­գս­տու­թյու­նը: Նմա­նա­տիպպ հարց է­լի է հն­չել, ես ա­սել եմ, որ պա­տաս­խան չու­նեմ: Իմ կար­ծի­քով, դժ­վար թե լի­նի ազ­գա­յին տար­բեր­վող գիծ: Միայն կա­րե­լի է ա­սել, որ վեր­ջին տաս­նա­մյակ­նե­րին ան­ցել ենք ա­մե­նա­տար­բեր խն­դիր­նե­րի մի­ջով, ո­րո­շա­կի փոր­ձա­ռու­թյան ար­դյուն­քում կա­րող են ձևա­վոր­ված լի­նել նաև կա­ռու­ցո­ղա­կան պաշտ­պա­նա­կան մե­խա­նիզմ­ներ:
-Այս օ­րե­րին անց­կաց­վում են մշա­կու­թա­յին տա­րա­տե­սակ ֆլեշ­մո­բեր, առ­ցանց նա­խագ­ծեր՝ հա­մերգ, թատ­րոն, ըն­թեր­ցա­նու­թյուն և այլն: Ին­տե­լեկ­տուալ ժա­մա՞նցն է կարևոր­վում այս ի­րա­վի­ճա­կում, թե՞ ար­վես­տի ու­ժը:
-Ես ա­վե­լի պարզ եմ տես­նում այդ ա­մե­նի բա­ցատ­րու­թյու­նը: Երբ մեզ հա­մար սո­վո­րա­կան դար­ձած պա­հանջ­մուն­քնե­րի բա­վա­րար­ման ե­ղա­նակ­նե­րը չկան, մենք փոր­ձում ենք այ­լընտ­րան­քա­յին ձևեր գտ­նել: Մար­դիկ հոգևոր պա­հանջ­մունք­ներ ու­նեն՝ թատ­րոն գնալ, ե­րաժշ­տու­թյուն լսել: Նույ­նը կա­րող ենք ա­սել այդ ա­մե­նը ի­րա­կա­նաց­նող­նե­րի մա­սին: Ե­րա­ժիշ­տը, որ չու­նի հնա­րա­վո­րու­թյուն հա­մերգ կազ­մա­կեր­պե­լու հա­մա­պա­տաս­խան վայ­րե­րում, ի­րա­կա­նաց­նում է դա առ­ցանց: Եվ սա վե­րա­բեր­ում է ոչ միայն մշա­կույ­թի, այլև տար­բեր ո­լորտ­նե­րի մաս­նա­գետ­նե­րին:
-Որ­պես հո­գե­բան՝ ի՞նչ դրա­կան մի­տում եք նկա­տում այս ի­րա­վի­ճա­կում:
-Դրա­կան է այն, որ մար­դիկ հնա­րա­վո­րու­թյուն ու­նեն վե­րաի­մաս­տա­վո­րե­լու ի­րենց կյան­քը, վե­րագ­նա­հա­տե­լու հնա­րա­վո­րու­թյուն­նե­րը, փոք­րիկ ու­րա­խու­թյուն­նե­րը՝ սր­ճա­րա­նում նս­տե­լը, ըն­կեր­նե­րին հան­դի­պե­լը և այլն...
Զրույցը՝ Ար­մի­նե ՍԱՐԳ­ՍՅԱ­ՆԻ
Դիտվել է՝ 1705

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ