Միացյալ Նահանգները չի աջակցել Իրանի դեմ Իսրայելի պատասխան հարձակմանը՝ հայտնել է CNN-ը՝ հղում անելով ամերիկացի պաշտոնյային։ «Մենք չաջակցեցինք այս պատասխանին, թեև Իսրայելը Վաշինգտոնին զգուշացրել էր, որ մոտ օրերս պատասխան միջոցներ կձեռնարկի Իսլամական Հանրապետության դեմ»,- ասել է ամերիկացի պաշտոնյան։                
 

Ավիացիայի հարցերը քննարկվում են պարզունակ, կենցաղային մակարդակով

Ավիացիայի հարցերը քննարկվում են պարզունակ, կենցաղային մակարդակով
10.04.2020 | 23:12

«Այլընտրանքային նախագծեր» խումբը գրում է. Հայաստանի քաղաքացիական ավիացիայի շուրջ լարվածությունը մեծանում է։ Առ այսօր մենք չունենք պաշտոնական սպառիչ պատասխաններ։


Զավեշտն այն է, որ չունենք նաև հստակ հարցեր։ Ի վերջո՝ ի՞նչ սանկցիաների, ի՞նչ արգելքների մասին է խոսքը, ի՞նչ է որոշել ЕASA-ն, ի՞նչ իրական հետևանքներ է ունենալու Հայաստանի համար։ Եվ, վերջապես՝ ի՞նչ պետք է անել։
Կարևոր է հիշել, որ խոսքը 2 սահմանը մշտապես փակ, կիսապատերազմական վիճակում գտնվող Հայաստանի մասին է։ Իսկ համաճարակի պայմաններում փակ են ընդհանրապես բոլոր սահմանները։ Ցանկացած պահի Հայաստանի և աշխարհի հաղորդակցության միակ կապը կարող է մնալ ավիացիան։ Այս պայմաններում ավիացիաի շուրջ ծագած և ծագող հարցերը քննարկվում են պարզունակ, կենցաղային մակարդակով։ Իշխանություններն, օր առաջ պաշտոնական սպառիչ պատասխաններով հստակություններ մտցնելու, լուծումներ առաջարկելու փոխարեն, իրենք են գեներացնում ցածրորակ բամբասանքի ժանրը. էլի՛ «նախկիններ», աֆրիկյան պետություններ, զենքի վաճառք և այլն։ Որդեգրված զրոյական պատասխանատվության մոդելը, երբ ամեն ինչում մեղավոր են ուրիշները, միայն թե՝ ոչ ես, կարող է երկրի համար ծանր հետևանքներ ունենալ։


Կարևորելով ավիացիայի նշանակությունը մեր երկրի համար, կարևորելով EASA-ի գնահատականները, ռիսկերը ճիշտ հաշվարկելու և խելամիտ լուծումներ գտնելու համար՝ մենք առաջարկում ենք ձևավորել ԱԺ քննիչ հանձնաժողով՝ ավիացիայի շուրջ ստեղծված իրավիճակի ուսումնասիրության համար։
Սա է ճանապարհը՝ դադարեցնելու կենցաղային պարզունակ քննարկումները և խնդիրը խորքային լուծումների գործնական հարթություն տեղափոխելու համար։
Կան մի շարք հարցեր, որոնք ունեն ուսումնասիրման և պատասխանների կարիք.
1. EASA-ի արգելքների պատճառները, ռիսկերը, կարգավորման հնարավորությունները։
2. Պարզել, թե ո՞ր պաշտոնյաների և կառույցների անգործության պատճառով է ստացվել այս վիճակը։
3. Բացահայտել հայտնի լոուքոստերների հետ գործարքի ողջ ծավալը։ Ինչպե՞ս և որքա՞ն է պետությունը փոխհատուցում այդ ավիաընկերություններին։
4. Ինչո՞ւ լոուքոստերների օդանավակայան չընտրվեց Գյումրին, ինչը կդառնար Գյումրիի զարգացման մեծ խթան։ Ինչո՞ւ պետությունը համաձայնեց թռիչքները իրականացնել Երևանից։
5. Արդյոք Երևանից լոուքստերներների թռիչքները չեն բերելու դասական ավիաընկերությունների հետ խնդիրներին։
6. Ճիշտ է արդյոք, որ որոշ խոշոր ավիաընկերություններ սպառնացել են դադարեցնել թռիչքները դեպի Երևան կամ նույնիսկ միջազգային դատարանում վիճարկել Հայաստանի իշխանությունների քայլերը՝ անհավասար մրցակցային պայմաններ ստեղծելու համար։
7. Լոուքոսթերների թռիչքները Երևան և խոշոր դասական ավիաընկերությունների թռիչքների հնարավոր նվազումներն, արդյոք կոմերցիոն ռիսկեր չեն պարունակում «Զվարթնոց» օդանավակայանի համար և արդյոք չեն վտանգում «Զվարթնոցի» ընդլայնման, նոր տերմիալների կառուցման ծրագրերը։ Մի բան, որ Հայաստանի համար ունի կենսական նշանակություն։
8. Դեռ երկար ժամանակ իտալական և եվրոպական մի շարք ուղղություններով տուրիզմի և թռիչքների կոլապսի պատճառով ի՞նչ հեռանկար է սպասում լոուքոստերների հետ համաձայնությանը։ Արդյոք պետությունը կրելու է վնասներ։
9. Ուսումնասիրել և հասկանալ վարչապետի՝ ավիացիայի գծով խորհրդականի հրաժարականի պատճառների էությունը, խորքային խնդիրները՝ հաշվի առնելով, որ նա եղել է ազգային ավիափոխադրող ունենալու գաղափարի հետևորդներից և միշտ բարձրաձայնել է դրա կարևորության մասին։
10. Ի վերջո հասկանալ՝ ի՞նչ ենք մեր պետությունը մտածում ազգային ավիափոխադրող ունենալու խնդրի մասին, ե՞րբ կսկսվեն այս հարցի շուրջ մասնագիտական, ոչ սոցցանցային և սիրողական քննարկումներ, ինչպիսի՞ հեռանկարներ ունի այս հարցի լուծումը, ինչպիսի՞ն է պետության պաշտոնական մոտեցումն այս խնդրին։ Ակնհայտ է, որ կա մասնագիտական կարծիքների բաժանում. մեզ պետք՞ է ազգային ավիափոխադրող, թե՞ պետք չէ։ Եթե այո, ի՞նչ է արվում այդ ուղղությամբ

Դիտվել է՝ 1457

Մեկնաբանություններ