Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ Լեռնային Ղարաբաղից ռուս խաղաղապահների վաղաժամկետ դուրսբերման որոշումն ընդունվել է Բաքվի և Մոսկվայի միջև խորհրդակցությունների հիման վրա, ինչի արդյունքում ամրապնդվել են Ադրբեջանի և Ռուսաստանի հարաբերությունները: «Սա Ռուսաստանի Դաշնության և Ադրբեջանի առաջնորդների որոշումն էր»,- ասել է նա:                
 

Հունաստանն իր օրինակով ցույց է տալիս՝ ինչպես է հարկավոր հաղթահարել կորոնավիրուսի ճգնաժամը

Հունաստանն իր օրինակով ցույց է տալիս՝ ինչպես է հարկավոր հաղթահարել կորոնավիրուսի ճգնաժամը
10.04.2020 | 23:13

Նոր տեսակի կորոնավիրուսի համավարակի դեմ պայքարում ամբողջ աշխարհում երկրների կառավարությունները վատ գործելաոճ են դրսևորել: Իսպանիայից մինչև Մեծ Բրիտանիա և ԱՄՆ քաղաքական գործիչները չափից ավելի երկար են սպասել իրենց քաղաքացիների պաշտպանության համար անհրաժեշտ կտրուկ քայլերի ձեռնարկման համար՝ գրում է Bloomberg-ը ՝ նկատելով, որ Հունաստանը նկատելիորեն և գուցե ի զարմանս աշխարհի, բացասական միտման առումով բացառություն է:

«Այս երկրի կառավարությունը, ի տարբերություն մի շարք այլ եվրոպական երկրների, համավարակի տարածման շատ ավելի վաղ փուլում է սոցիալական հեռավորության պահպանմանն ուղղված խիստ միջոցներ ձեռնարկել: Արագ արձագանքը Հունաստանին օգնել է խուսափել առողջապահական համակարգի ճգնաժամից, որին առերեսվել են շատ ավելի հարուստ ու հզոր պետությունները: Ի տարբերություն Իտալիայի և Իսպանիայի, Աթենքը կենսական նշանակություն չունեցող բոլոր խանութները փակել է արդեն առաջին իսկ մահվան դեպքից հետո: Իտալիան և Իսպանիան նման քայլի են դիմել կորոնավիրուսով պայմանավորված առաջին մահվան դեպքերի գրանցումից 18 և 30 օր անց: Բացի այդ, Հունաստանն անհամեմատ ավելի շուտ է արգելք սահմանել բնակիչների ազատ տեղաշարժի համար»: Այսպիսի արագ արձագանքը զգալի նվազեցրել է երկրի՝ անկայուն առողջապահական համակարգի վրա ճնշումը: Առ այսօր Հունաստանում գրանցվել է վարակման 1955 և մահվան 86 դեպք: Ըստ հաշվարկների՝ Հունաստանի բնակչության յուրաքանչյուր մեկ միլիոն մարդուն «բաժին է հասել» վարակման 188 և մահվան 8 դեպք: Մինչդեռ Իսպանիայում այդ ցուցանիշը մեկ միլիոն մարդու հաշվով կազմում է 3261 և 326, Իտալիայում՝ 2375 և 302 դեպք: Հունաստանի կառավարությունն աշխատանքի է ընդունել հավելյալ 4200 բժշկի, կիսով չափ ավելացրել ինտենսիվ թերապիայի և վերակենդանացման բաժանմունքների քանակը, ինչն օգնում է համավարակի դեմ պայքարի գործում:


Bloomberg-ն առանձնահատուկ ընդգծում է ստեղծված իրավիճակում վարչապետ Կիրիակոս Միցոտակիսի դերակատարումը՝ նկատելով, որ Հունաստանի ղեկավարը միջազգային հարթակում դարձել է «խելամտության ձայն»: Օրինակ՝ նա կոշտ քննադատել է Բրազիլիայի նախագահ Ժաիր Բոլսոնարուին համավարակի լրջությունը չընդունելու համար: «Ընդհանուր առմամբ, երկրի քաղաքական համակարգը, այդ թվում՝ ընդդիմությունը, իրավիճակին շատ հանգիստ է արձագանքել՝ ի տարբերություն օրինակ՝ Իսպանիայի, որտեղ ներքաղաքական խժդժություններ են սկսվել: Հույն հասարակությանը շատ խելամիտ է գտնվել մեկուսացման կանոնների պահպանման հարցում: Դատելով համավարակին Հունաստանի կառավարության արագ արձագանքից, երկիրը, ըստ ամենայնի, շատ ավելի արագ ոտքի կկանգնի, քան մյուս երկրները: «Տարիներ շարունակ Եվրոպայի մեծ մասը Հունաստանին նայել է որպես անլուծելի խնդիր, սակայն իր ամբողջ խոցելիությամբ հանդերձ՝ համավարակի դեմ պայքարի հարցում Աթենքը կարող է գլուխը բարձր պարզած քայլել»,-եզրափակում է հանդեսը:

Դիտվել է՝ 956

Մեկնաբանություններ