«Ռուսաստանին ռազմավարական պարտության հասցնելու համար Հավաքական Արևմուտքը, ՈՒկրաինայից հետո, ձգտում է ապակայունացնել իրավիճակը հետխորհրդային տարածքի այլ հատվածներում, այդ թվում՝ Հարավային Կովկասում, խարխլելու Ռուսաստանին տարածաշրջանի երկրների հետ կապող դաշինքային և գործընկերային հարաբերությունները: Ռուսաստանը կշարունակի զարգացնել փոխադարձ հարգալից և փոխշահավետ համագործակցություն տարածաշրջանի բոլոր պետությունների հետ»,- ասված է ՌԴ ԱԳՆ հայտարարության մեջ։                
 

ՄԱԿ-ի կորոնավիրուսի դեմ պայքարի գլոբալ ծրագիրը հավաքել է շուրջ 400 մլն դոլար

ՄԱԿ-ի կորոնավիրուսի դեմ պայքարի գլոբալ ծրագիրը հավաքել է շուրջ 400 մլն դոլար
10.04.2020 | 23:16

ՄԱԿ-ի կորոնավիրուսի դեմ պայքարի շրջանակում հումանիտար աջակցության ծրագիրն արդեն հավաքել է 396.5 մլն դոլար՝ հայտնել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը՝ անվտանգության խորհրդի փակ նիստում, որը կայացել է ապրիլի 10-ին: Նա տեղեկացրել է, որ ՄԱԿ-ը շարունակում է աշխատել կորոնավիուսի դեմ պայքարի շրջանակում մի քանի ուղղություններով, տրամադրում է բժշկական սարքավորումներ այն երկրներին, որոնք դրա կարիքն ունեն, աջակցում հումանիտար առաքելություններին տարբեր պետություններում կորոնավիրուսի տարածումը կանխելու համար անհրաժեշտ միջոցների ձեռնարկման հարցում:


ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի նիստն անցկացվել է տեսակապի միջոցով: Անտոնիո Գուտերեշը դրական է համարել, որ կորոնավիրուսի դեմ պայքարի համատեքստում կրակի դադարեցման իր կոչն աջակցություն է ստացել մի շարք երկրների կողմից: «Հարավային Ամերիկայից մինչև Աֆրիկա, Մերձավոր Արևելքից մինչև Ասիա մենք դիտարկում ենք, տեսնում ենք, թե կոնֆլիկտի կողմերը ինչպես են քայլեր ձեռնարկում համավարակի դեմ պայքարում և բռնության դադարեցման ուղղությամբ»,-նշել է նա: Մյուս կողմից՝ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարն ընդունել է, որ որոշ կոնֆլիկտներ համավարակի պայմաններում նույնիսկ սրվել են և կոչ է արել պահպանել զգուշավորություն:

Դիտվել է՝ 940

Մեկնաբանություններ