«Իրանն ակնկալում է, որ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի անդամները, հատկապես՝ Ռուսաստանը և Չինաստանը, ԱՄՆ-ին թույլ չեն տա այսուհետ էլ չարաշահել իր դիրքը Խորհրդում և կընդունեն հաստատուն դիրքորոշում, որը կդատապարտի ամերիկա-իսրայելական ագրեսիան մեր երկրի նկատմամբ»,- իր չինացի պաշտոնակից Վան Իի հետ զրույցում ասել է Իրանի արտգործնախարար Աբբաս Արաղչին:               
 

ԱՄՆ-ը կարող է պատժամիջոցներ սահմանել երկրների նկատմամբ, որ հրաժարվում են ընդունել իրենց քաղաքացիներին

ԱՄՆ-ը կարող է պատժամիջոցներ սահմանել երկրների նկատմամբ, որ հրաժարվում են ընդունել իրենց քաղաքացիներին
11.04.2020 | 17:55

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հրամանագիր է ստորագրել, որով ԱՄՆ-ը կարող է վիզային պատժամիջոցներ սահմանել այն երկրների նկատմամբ, որոնք «չեն ընդունում կամ չարդարացված ձգձգում են իրենց քաղաքացիների կամ հպատակների վերադարձն ԱՄՆ-ից՝ ամերիկացիների համար հանրային առողջության ոլորտում անընդունելի ռիսկեր ստեղծելով»: Երկրների ցանկը պետքարտուղարին պետք է տրամադրի ԱՄՆ ներքին անվտանգության նախարարը։ Պետքարտուղարը 7-օրում պետք է որոշում կայացնի նման երկրների նկատմամբ սահմանափակումներ մտցնելու մասին: «Սահմանված պատժամիջոցները կդադարեն գործել, երբ ներքին անվտանգության նախարարը պետքարտուղարին տեղեկացնի, որ օտարերկրյա պետությունն առանց անհիմն ձգձգումների վերականգնել է իր քաղաքացիների ընդունումը», - նշվում Է փաստաթղթում:


Հուշագիրն իր գործողությունը կդադարեցնի 2020-ի դեկտեմբերի 31-ին, «եթե չերկարաձգվի»:

Դիտվել է՝ 1065

Մեկնաբանություններ