Վատիկանի Սուրբ Պետրոսի հրապարակում Ավագ Ուրբաթի ավանդական՝ Խաչելության երթը Հռոմի Ֆրանցիսկոս Պապը իրականացրել է գրեթե դատարկ հրապարակում: Սովորաբար երթն անցկացվում է Հռոմի կենտրոնում՝ Կոլիզեումի պատերի մոտ, մասնակցում են հազարավոր հավատացյալներ աշխարհի տարբեր երկրներից: Կորոնավիրուսի համաճարակի պատճառով՝ պապին ուղեկցել են ընդամենը մի քանի հոգի, այդ թվում՝ բժիշկներ և բուժքույրեր: Ելույթ ունենալով հեռուստաընկերությամբ՝ Ֆրանցիսկոս Պապը համաճարակի հետևանքով զոհվող բուժաշխատողներին համեմատել է պատերազմի զինվորների հետ: «Նրանք իրենց կյանքն են զոհաբերել հանուն սիրո», - ասել էր պապը: