Կորոնավիրուսի դեմ պատվաստանյութը կարող է արդեն սեպտեմբերին պատրաստ լինել՝ հայտնում է The Times-ը՝ հղում տալով Օքսֆորդի համալսարանի փորձագետ, պատվաստաբան Սարա Գիլբերտի հայտարարությանը։ Նրա խոսքով՝ պատվաստանյութի փորձարկումները մարդկանց վրա պետք է մյուս երկու շաբաթների ընթացքում իրականացվեն։
«Հիմնվելով այս տեսակի պատվաստանյութի վրա մեր աշխատանքի վրա՝ կարծում եմ, որ մեծ հավանականություն կա, որ սա աշխատող տարբերակ կլինի»,- նշել է գիտնականը։
Գիլբերտը հավելել է, որ պատվաստանյութը աշնանը ստեղծելը «գրեթե հնարավոր է, եթե ամեն բան հրաշալի անցնի», սակայն որևէ մեկը չի կարող խոստանալ, որ դա աշխատող տարբերակ է լինելու։ «Դա պարզապես ենթադրություն չէ, ամեն շաբաթվա հետ ավելի շատ տեղեկություն ենք ստանում: Հավանականությունը 80 տոկոս է: Դա իմ անձնական կարծիքն է»,- ընդգծել է Գիլբերթը։