Մեծ Բրիտանիայում կորոնավիրուսից 19 բուժաշխատող է մահացել՝ հայտնում է Reuters-ը՝ վկայակոչելով առողջապահության նախարար Մեթ Հենքոքին:
Նրա խոսքով ՝ շատերը եկել են Մեծ Բրիտանիա Առողջապահության ազգային ծառայությում աշխատելու: Հենքոկը նշել է, որ անհրաժեշտ է հարգանքի տուրք մատուցել մահացած բժիշկների հիշատակին: Նա հայտարարել է, որ բուժաշխատողների վարակման դեպքերը հետաքննվելու են: Ենթադրվում է, որ նրանք վարակվել են աշխատանքից դուրս: Մեծ Բրիտանիայում կորոնավիրուսից մահացել է 9 000 մարդ: