Աշխարհում նոր տիպի կորոնավիրուսային վարակով՝ COVID-19-ով վարակվածների թիվը հասել է 1 միլիոն 722 306-ի: Կորոնավիրուսի հետազոտական կենտրոնների տվյալների համաձայն՝ մահացածների թիվն անցել է 104 000-ը: Ապաքինվել է 389000 մարդ: Վիրուսից վարակվածների թվով առաջին տեղում հայտնված ԱՄՆ-ում 503 177 հաստատված դեպք կա, մահացածների թիվը 18 761 է: Ընդհանուր ցուցանիշով երկրորդն Իսպանիան է՝ հաստատված դեպքերի թիվը 161 852: Մահացության ցուցանիշը 16 353 է: Իտալիան վարակվածների թվով երրորդն է: Այստեղ հաստատված դեպքերի ընդհանուր թիվը 147 577 է: Վարակից մահացել է 18849 մարդ. այս ցուցանիշով Իտալիան աշխարհում առաջինն է։ Կորոնավիրուսից վարակվածության ցուցանիշով հաջորդը Ֆրանսիան է. գրանցվել է 124 869 հաստատված դեպք, մահացել է 13197 մարդ: Վարակվածության ցուցանիշով Ֆրանսիային հաջոդում է Գերմանիան, 122 530 հաստատված դեպք կա, մահացել է 2 736 մարդ: Վարակի ծագման երկիր Չինաստանն առանձնանում է 81 953 ընդհանուր, 46 նոր դեպքով։ Չինաստանում մահացել է 3339 մարդ։ Մեծ Բրիտանիայում հաստատված դեպքերի թիվը 78 991 է։ Իրանում հաստատված դեպքերի ընդհանուր թիվը՝ 70029, մահացել է 4357 մարդ: Թուրքիայում վարակվածների թիվը 47029 է, Բելգիայում՝ 28018 է, Շվեյցարիայում՝ 24900 է:
Վրաստանում կորոնավիրուսով վարակվածության հաստատված 234 դեպք կա, Ռուսաստանում` 13 584: ՌԴ-ում մահացել է 106 մարդ:
Արաբական երկրներից Միացյալ Էմիրություններում վարակվածների թիվը կազմում է 3 736, գրանցվել է մահացության 20 դեպք: Կատարում կորոնավիրուսով վարակվել է 2 728 մարդ: Վարակից մահվան 6 դեպք է արձանագրվել: Եգիպտոսում 135 մարդ է մահացել, հաստատված ընդհանուր դեպքերի թիվը՝ 1794: Իրաքում վարակվածների թիվը 1279 է, մահացության ցուցանիշը 70 է:
Քուվեյթում գրանցվել է մահացության 1 դեպք, վարակվածության՝ 1154:
Առողջապահության համաշխարհային կազմակերպության տվյալներով՝ վարակ արձանագրած երկրների և տարածքների թիվն անցել է 210-ը:
Ռուսաստանում կորոնավիրուսով վարակված լինելու կասկածով բիժշկների հսկողության տակ է մոտ 159 000 քաղաքացի։ ««Ռոսպոտրեբնադզոր»-ի տվյալներով` ապրիլի 11-ի դրությամբ` բժշկական հսկողության տակ է գտնվում մոտ 159 000 մարդ։ Իրականացվել է կորոնավիրուսի 1,18 մլն լաբորատոր հետազոտություն»,- ասվում է հաղորդագրությունում։
Ուրբաթ օրը «Ռոսպոտրեբնադզոր»-ը հայտնել էր, որ բժշկական հսկողության տակ է մոտ 162 000 մարդ։ Ռուսաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվը հասել է 11 917-ի։ Հիվանդությունից ապաքինվել է 795, մահացել` 94 մարդ։
ՌԴ նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը հայտնել է, որ մայիսի 9-ին կկայանան Հաղթանակի օրվան նվիրված զորահանդեսն ու միջոցառումները։
Ուկրաինայում կորոնավիրուսից մահացության ցուցանիշը հասել է 2,9 տոկոսի։ Առողջապահության նախարարի տեղակալ Վիկտոր Լյաշկոն ասել է. «Ընդհանուր առմամբ հոսպիտալացվել է 1017 մարդ, 42-ը` երեխա։ Այս պահին ծանր վիճակում է 45 հոգի։ 100 000 մարդու հաշվարկով վարակվածության ցուցանիշը 6.0 է, իսկ մահացության ցուցանիշը 2.9 տոկոս»,- նշել է Լյաշկոն։
Իրանում կորոնավիրուսով վարակվածների թիվն անցել է 70 000։ IRINN հեռուստաընկերության եթերում հայտնել է Առողջապահության նախարարության ներկայացուցիչ Կիյանուշ Ջահանպուրը։ «Երկրում կորոնավիրուսի հաստատված դեպքերի թիվը հասել է 70 029-ի։ Ցավոք, վերջին 24 ժամում կորոնավիրուսով վարակվածների թիվն ավելացել է 1837-ով, մահացել է 125 մարդ։ Մահացածների ընդանուր թիվը 4357 է։ Ծանր վիճակում գտնվում է 3987 անձ»,- ասել է Ջահանպուրը։ Իրանում կորոնավիրուսից վերջին 24 ժամվա ընթացքում ապաքինվել է 6482 մարդ։ Ապաքինվածների թիվը հասել է 41 947-ի։
Իրականացվել է կորոնավիրուսի 251703 թեստավորում։