«Ռուսաստանին ռազմավարական պարտության հասցնելու համար Հավաքական Արևմուտքը, ՈՒկրաինայից հետո, ձգտում է ապակայունացնել իրավիճակը հետխորհրդային տարածքի այլ հատվածներում, այդ թվում՝ Հարավային Կովկասում, խարխլելու Ռուսաստանին տարածաշրջանի երկրների հետ կապող դաշինքային և գործընկերային հարաբերությունները: Ռուսաստանը կշարունակի զարգացնել փոխադարձ հարգալից և փոխշահավետ համագործակցություն տարածաշրջանի բոլոր պետությունների հետ»,- ասված է ՌԴ ԱԳՆ հայտարարության մեջ։                
 

Մե­կը սր­տա­ճաք է ա­նում, մյուսն էլ վտան­գի զգա­ցո­ղու­թ­յու­նը բթաց­նում

Մե­կը սր­տա­ճաք է ա­նում, մյուսն էլ վտան­գի զգա­ցո­ղու­թ­յու­նը բթաց­նում
14.04.2020 | 00:20
Կո­րո­նա­վի­րու­սը, ի թիվս ա­ռող­ջա­պա­հա­կան և տն­տե­սա­կան բա­զում խն­դիր­նե­րի, այլ ո­լորտ­նե­րի բաց­թո­ղում­նե­րը ևս ի ցույց դրեց։ Այս օ­րե­րին ա­մե­նա­պա­հանջ­վածը պի­տի լի­ներ ու ա­մե­նա­շա­տը պետք է հն­չեր վա­րա­կա­բան­նե­րի, հո­գե­բան­նե­րի խոս­քը, ո­րոնք կա­ռա­վա­րու­թյան հա­մա­պա­տաս­խան օ­ղակ­նե­րի հետ կաշ­խա­տեին և տե­ղե­կու­թյունն ա­ռանց խու­ճա­պի ու հնա­րա­վո­րինս մաս­նա­գի­տո­րեն կներ­կա­յաց­նեին հա­սա­րա­կու­թյա­նը։ Այս կարևոր օ­ղա­կի աշ­խա­տան­քը բա­ցա­կա­յում է։ Մինչ­դեռ ի՞նչ ու­նենք այ­սօր. բժիշկ­ներն ու հո­գե­բան­նե­րը լռում են, խո­սում են միայն պաշ­տո­նյա­նե­րը, ո­րոնց հայ­տա­րա­րու­թյուն­նե­րը, մեղմ ա­սած, հա­կա­սում են ի­րար։ Երբ վի­րու­սի վե­րա­բե­րյալ ա­ռող­ջա­պա­հու­թյան նա­խա­րարն է շտա­պում տե­ղե­կու­թյուն տրա­մադ­րել, հաս­կա­նա­լի է, բայց երբ վար­չա­պետն է բո­լո­րից ա­ռաջ ընկ­նում ու ա­մեն հար­ցում ցան­կա­նում ա­ռա­ջին «սուր­հան­դա­կը» լի­նել, ար­դեն ծի­ծա­ղե­լի էլ չէ։
Երբ ևս մեկ ամ­սով էլ է ար­տա­կարգ դրու­թյու­նը եր­կա­րաձգ­վում, ան­հան­գս­տաց­նող է մարդ­կանց ոչ միայն տն­տե­սա­կան, այլև հո­գե­բա­նա­կան վի­ճա­կը։ Ի վեր­ջո, բո­լո­րը չէ, որ նույն կերպ են ար­ձա­գան­քում վի­րու­սի վե­րա­բե­րյալ տե­ղե­կու­թյուն­նե­րին։ Մի մա­սի վրա վա­րա­կա­կիր­նե­րի օր օ­րի ա­վե­լա­ցող թի­վը հո­գե­բա­նա­կան մեծ ճն­շում է ա­ռա­ջաց­նում, երբ դրան էլ գու­մար­վում է ա­ռող­ջա­պա­հու­թյան նա­խա­րա­րի այն հայ­տա­րա­րու­թյու­նը, թե վի­րու­սի տա­րա­ծու­մը վե­րահս­կո­ղու­թյու­նից դուրս է ե­կել, պատ­կե­րաց­նու՞մ եք, թե ինչ է լի­նե­լու մե­կու­սա­ցած, հո­գե­բա­նո­րեն վատ վի­ճա­կի մեջ հայ­տն­ված մարդ­կանց հետ։ Մինչ­դեռ մեկ ա­միս էլ պի­տի դի­մա­նալ, իսկ վա­րակ­ված­նե­րի թիվն ա­վե­լի է մե­ծա­նա­լու։
Այս ի­րա­վի­ճա­կում պետք է հո­գե­բան­նե­րը խո­սեն ու մարդ­կանց բա­ցատ­րեն ի­րա­վի­ճա­կը, խոր­հուրդ­ներ տան, վա­րա­կա­բան­նե­րը ներ­կա­յաց­նեն հի­վան­դու­թյան մա­սին ստույգ ու ար­դեն հայտ­նի փաս­տեր, վտանգ­նե­րի մա­սին նա­խազ­գու­շաց­նեն, փա­րա­տեն հան­րու­թյան շր­ջա­նում պտտ­վող մի­ֆե­րը։ Բայց հա­սա­րա­կու­թյունն այ­սօր մնա­ցել է վար­չա­պե­տի ու ա­ռող­ջա­պա­հու­թյան նա­խա­րա­րի մա­տու­ցած լրա­հո­սի հույ­սին, ո­րոն­ցից մեկն ա­սում է, թե շու­տով բնա­կա­նոն կյան­քին կանց­նենք, իսկ մյուսն էլ, թե վի­րու­սը վե­րահս­կո­ղու­թյու­նից դուրս է ե­կել, 1-2 տա­րի հնա­րա­վոր չի լի­նե­լու վե­րա­դարձ նախ­կին կյան­քին։ Վի­րու­սի վե­րա­բե­րյալ մաս­նա­գի­տո­րեն ոչ կոմ­պե­տենտ վար­չա­պե­տը, ինչ­պես ինքն է ա­սում, չա­փից շատ խու­ճա­պը կան­խում, այն է՝ վտան­գի զգա­ցո­ղու­թյու­նը բթաց­նում է, իսկ ա­ռող­ջա­պա­հու­թյան նա­խա­րարն էլ իր հայ­տա­րա­րու­թյուն­նե­րով սր­տա­ճաք է ա­նում նյար­դե­րից թույլ մարդ­կանց։ Ի վեր­ջո, այս ի­րա­վի­ճա­կում Նի­կոլ Փա­շի­նյա­նը պետք է վայր դնի վա­րա­կա­բա­նի իր «դափ­նի­ներն» ու թող­նի, որ մաս­նա­գետ­նե­րը հան­րու­թյան հետ խո­սեն, բա­ցատ­րեն ի­րա­վի­ճա­կը։
Ռու­զան ԽԱ­ՉԱՏ­ՐՅԱՆ
Դիտվել է՝ 5865

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ