«Հայաստանի և Ռուսաստանի հարաբերություններում ստեղծված իրավիճակը լավատեսություն չի ներշնչում՝ պայմանավորված Հայաստանի ղեկավարության դիրքորոշմամբ, որը միտումնավոր փլուզում է հարաբերությունները Ռուսաստանի Դաշնության հետ։ Այժմ Հայաստան են ուղարկվում զինվորականներ Նորվեգիայից, Կանադայից և ԱՄՆ-ից՝ ԵՄ առաքելությունը վերածելով ՆԱՏՕ-ի առաքելության»,- «Известия»-ին տված հարցազրույցում հայտարարել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը։                
 

Կհայ­տա­րար­վի՞ ֆեյ­քե­րի կա­րան­տին

Կհայ­տա­րար­վի՞ ֆեյ­քե­րի կա­րան­տին
17.04.2020 | 00:09
Մի­ջազ­գա­յին ֆի­նան­սա­կան կազ­մա­կեր­պու­թյուն­ներն ու գոր­ծա­կա­լու­թյուն­նե­րը հա­մակ հու­սա­հա­տու­թյուն կամ պրագ­մա­տիզմ են տա­րա­ծում, քա­ղա­քա­կան կազ­մա­կեր­պու­թյուն­նե­րը փոր­ձում են ֆի­նան­սա­կան ո­րո­շում­նե­րով ցրել հու­սա­հա­տու­թյու­նը և կո­րո­նա­վի­րու­սա­յին ու հետ­կո­րո­նա­վի­րու­սա­յին կյան­քի անվ­տան­գու­թյան բար­ձիկ­ներ ստեղ­ծել: Յու­րա­քան­չյուր պե­տու­թյուն՝ գի­տակ­ցա­բար, թե ինք­նա­բե­րա­բար, գոր­ծո­ղու­թյուն­նե­րի հիմ­քում դնում է իր ար­ժե­քա­յին հա­մա­կար­գը: Ի վեր­ջո, կո­րո­նա­վա­րա­կը դառ­նում է տիե­զե­րա­կան ՀԱ­ՅԵ­ԼԻ, որ­տեղ բո­լո­րը ու ա­մեն ինչ երևում են ի­րա­կան չա­փե­րով ու պատ­կե­րով:
Փաս­տա­ցի՝ հա­մա­վա­րա­կը բա­ցար­ձակ ար­հա­մար­հանք ու­նի սո­ցիա­լա­կան կե­ցու­թյան նկատ­մամբ: Ձեր բան­կա­յին հաշ­վե­հա­մա­րով, նույ­նիսկ շվեյ­ցա­րա­կան բան­կում, նրան չեք կանգ­նեց­նի՝ ար­քա­յից մու­րա­ցիկ հա­վա­սար են: Վա­րա­կը չի ան­հե­տա­նա­լու ոչ վա­ղը, ոչ հա­ջորդ շա­բաթ: Հա­մա­վա­րակ­նե­րը մեռ­նում են, երբ կա պատ­վաս­տա­նյութ, գտն­վել են բուժ­ման մի­ջոց­նե­րը, հա­սա­րա­կու­թյու­նը կա­յուն ի­մու­նի­տետ է ձևա­վո­րել: Ե­թե ան­գամ տա­րե­վեր­ջին գտն­վի պատ­վաս­տա­նյու­թը, 8 մի­լիարդ մար­դու պատ­վաս­տե­լու հա­մար մի քա­նի տա­րի է պետք, այդ ըն­թաց­քում վի­րու­սը կա­րող է մու­տաց­վել: Մարդ­կու­թյու­նը այդ­քան չի կա­րող կա­րան­տի­նում նս­տել, աշ­խա­տել հե­ռա­վար՝՝ դի­մակ­նե­րով, ձեռ­նոց­նե­րով կամ ա­ռանց: Ա­ռայժմ միայն չղ­ջիկ­նե­րը լու­ծե­ցին ի­րենց «վրե­ժը», հե­տո կլի­նեն այլ կեն­դա­նի­ներ: Մենք անս­պա­սե­լի ըն­կա­լու­նակ ու ա­նի­մու­նի­տետ կլի­նենք հին ու նոր վա­րակ­նե­րի ա­ռաջ: Կո­րո­նա­վա­րա­կը բնու­թյան պա­տաս­խանն է այն վնաս­նե­րին, որ մեր գոր­ծու­նեու­թյամբ խո­րաց­նում ենք: Մար­դը միշտ ի­րեն հա­մա­րել է բնու­թյու­նից բարձր ու ի­րա­վունք է վե­րա­պա­հել գե­տե­րի հոս­քը շր­ջել, սա­րե­րը տե­ղա­փո­խել, նույ­նիսկ մարդ պատ­վաս­տել: Գու­ցե այս պան­դե­միան ո­չինչ է այն ա­մե­նի հա­մե­մատ, որ մեր ժա­ռանգ­ներն են ապ­րե­լու: Որևէ երկ­րի նա­խա­գահ կամ վար­չա­պետ տն­տե­սա­կան զար­գա­ցու­մը չի կանգ­նեց­նի, բայց պետք է լի­նի տն­տե­սա­կան ու բնա­պահ­պա­նա­կան հա­վա­սա­րակշ­ռու­թյուն: Կո­րո­նա­վի­րուսն ազ­դան­շան է կանգ առ­նե­լու ու մտա­ծե­լու:
Իսկ երբ գո­նե մի քիչ մտա­ծում ես, բա­ցար­ձա­կա­պես ան­հաս­կա­նա­լի է դառ­նում, թե ին­չու են մարդ­կանց տե­սա­կա­վո­րում, օ­րի­նակ՝ պե­տա­կան ծա­ռա­յող­նե­րի, որ ու­նեն ա­մեն ին­չի ի­րա­վունք, և օ­րա­վար­ձով ապ­րող­նե­րի, ո­րոնց գո­յու­թյունն էլ հար­ցա­կա­նի տակ է դր­վում: Երբ բարձ­րաս­տի­ճան օ­րենս­դիր պաշ­տո­նյան հայ­տա­րա­րում է, որ 500000 դրամ աշ­խա­տա­վար­ձը գոր­ծա­դիր պաշ­տո­նյա­յի հա­մար քիչ է ու տա­րա­տե­սակ հիմ­նա­վո­րում­ներ է փոր­ձում գտ­նել՝ պա­տաս­խա­նատ­վու­թյու­նից մինչև կադ­րա­յին ո­րակ ու մա­կար­դակ, չես կա­րող չհարց­նել՝ որ­քա­նո՞վ են հա­մադ­րե­լի այդ աշ­խա­տա­վար­ձե­րը մի­ջին վի­ճա­կագ­րա­կան հա­յի վաս­տա­կի հետ: Ար­դեն չեմ ա­սում՝ նրա սպա­ռո­ղա­կան զամ­բյու­ղի: Ար­դեն չեմ ա­սում իշ­խա­նա­կան կաս­տա­յի ձևա­վոր­ման մա­սին, որ­տեղ գլ­խա­վոր խն­դիր է դր­վում ֆի­նան­սա­կան բա­րե­կե­ցու­թյան ա­պա­հո­վու­մը, ոչ թե պե­տու­թյա­նը ծա­ռա­յե­լը: Իսկ դա բո­լոր ժա­մա­նակ­նե­րում իշ­խա­նու­թյան բա­րո­յա­կան անկ­ման ցու­ցիչ է՝ ինչ խոս­տում­ներ էլ տված լի­նի իշ­խա­նու­թյու­նը նախ­քան իշ­խա­նու­թյան գա­լը: Օ­րա­վար­ձով աշ­խա­տող­նե­րը նույն­քան ՀՊԱՐՏ ՀՀ քա­ղա­քա­ցի­ներ են, որ­քան պե­տա­կան ծա­ռա­յող­նե­րը: Բայց այ­սօր մե­կը ո­րո­շում է մյու­սի ճա­կա­տա­գի­րը: Եվ՝ տե­սա­կա­վո­րում, ա­ռաջ­նա­հեր­թու­թյուն­ներ սահ­մա­նում գրանց­ված ու չգ­րանց­ված աշ­խա­տող­նե­րի միջև, թեև բո­լո­րը սո­վա­ծա­նում են հա­վա­սար և ու­տել են ու­զում հա­վա­սար: Բո­լորն են հա­վա­սար ա­ռող­ջու­թյան պահ­պան­ման, աշ­խա­տան­քի ու կյան­քի ի­րա­վուն­քի մեջ, հա­մե­նայն դեպս՝ ըստ Սահ­մա­նադ­րու­թյան: Փաս­տա­ցի՝ իշ­խա­նու­թյու­նը իր բո­լոր փա­թեթ­նե­րով տա­պա­լեց ժո­ղովր­դի կեն­սա­պա­հով­ման պա­տաս­խա­նատ­վու­թյան ա­ռա­ջին ու ի­րա­կան փոր­ձու­թյու­նը: ՍԿԶ­ԲՈՒՆՔ­ՆԵ­ՐԻ ընտ­րու­թյամբ, որ­տե­ղից վտար­ված են մար­դա­սի­րու­թյուն ու հո­գա­տա­րու­թյուն հաս­կա­ցու­թյուն­նե­րը: Իր փա­թեթ­նե­րով իշ­խա­նու­թյու­նը փոր­ձում է հնա­րա­վո­րինս անվ­նաս գու­մա­րը մի գր­պա­նից դնել մյուս գր­պա­նը՝ կա­տա­րել դրա­մաշր­ջա­նա­ռու­թյուն ՀՀ քա­ղա­քա­ցի­նե­րի մի­ջո­ցով: Կամ՝ վճա­րում է «Գազպ­րո­մի» ու ՀԷՑ-ե­րի պարտ­քե­րը՝ փաս­տա­ցի հարս­տաց­նում ռու­սա­կան կա­պի­տա­լը:
Ոչ մի փա­թեթ կամ ծրա­գիր ճգ­նա­ժա­մա­յին կա­ռա­վար­ման ըն­թաց­քում ի հայտ չի ե­կել, ո­րի բուն նպա­տա­կը Հա­յաս­տա­նի տն­տե­սա­կան հզո­րու­թյան պահ­պա­նու­մը կամ զար­գա­ցու­մը լի­ներ: Բա­ցա­ռու­թյամբ՝ թո­քե­րի ար­հես­տա­կան օ­դա­փոխ­ման ա­պա­րատ­նե­րի Հա­յաս­տա­նում ար­տադ­րու­թյան Հա­կոբ Ար­շա­կյա­նի ձեռ­նար­կած փոր­ձի, ո­րին էլ կա­ռա­վա­րու­թյու­նում դի­մադ­րու­թյուն կա: Մի­ջազ­գա­յին կա­ռույց­նե­րը հաշ­վար­կում են այն եր­կր­նե­րի կո­րուստ­նե­րը, ո­րոնց տն­տե­սու­թյու­նը սերտ կապ­ված է Ռու­սաս­տա­նի հետ և ըն­դգ­ծում, որ խո­րա­ցող տն­տե­սա­կան ճգ­նա­ժա­մը ՌԴ-ում ցա­վոտ հար­վա­ծե­լու է այդ եր­կր­նե­րին: Հաշ­վարկ­ված է, որ խոր­հր­դա­յին նախ­կին հան­րա­պե­տու­թյուն­նե­րի աշ­խա­տան­քա­յին միգ­րանտ­ներն ա­մեն տա­րի ՌԴ-ից տուն են ու­ղար­կում 13 մի­լիարդ դո­լար: Այս տա­րի ՌԴ-ից փո­խան­ցում­նե­րի ընդ­հա­նուր ծա­վա­լը կա­րող է կր­ճատ­վել 30-40 %-ով և ա­վե­լի: ՌԴ Կենտ­րո­նա­կան բան­կի հայ­տա­րա­րու­թյան հա­մա­ձայն՝ ինք­նա­մե­կու­սաց­ման մի­ջո­ցա­ռում­նե­րը 2020-ին կա­րող են 1,5-2 %-ով նվա­զեց­նել տն­տե­սա­կան ա­ճը, ե­թե ի­րա­կա­նա­նան վա­տա­գույն սցե­նար­նե­րը, որ մար­տին քն­նար­կում էր ՌԴ կա­ռա­վա­րու­թյու­նը, ա­ճի նվա­զու­մը կա­րող է լի­նել 5-10 %: Ռուբ­լու կուր­սը դո­լա­րի հա­մե­մատ ըն­կել է 16 %-ով` հետ­խոր­հր­դա­յին ցան­կա­ցած տա­րադ­րա­մից ա­վե­լի: Դա նվա­զեց­րել է գու­մար­նե­րի ար­ժե­քը, որ աշ­խա­տան­քա­յին միգ­րանտ­նե­րը շա­րու­նա­կում են տուն ու­ղար­կել: ՌԴ «Յու­նիստ­րիմ» բան­կը հայ­տա­րա­րել է, որ մար­տին վճա­րում­նե­րի ծա­վա­լը 2019-ի հա­մե­մատ նվա­զել է 30 %-ով: ԱՄՀ-ը պատ­րաստ­վում է Ղրղզս­տա­նին հատ­կաց­նել 121 մի­լիոն դո­լա­րի ֆի­նան­սա­վո­րում՝ օգ­նե­լու ծած­կել 400 մի­լիոն դո­լա­րի վճա­րում­նե­րի բա­լան­սի պա­կա­սոր­դը: ԱՄՀ-ին պարտ­քի բե­ռը մա­սամբ թեթևաց­վել է նաև Տա­ջիկս­տա­նի հա­մար: ԱՄՀ-ն Հա­յա­սա­տա­նի հար­ցով որևէ ո­րո­շում չի ըն­դու­նել: Բայց ՌԴ-ից տրանս­ֆերտ­նե­րի կր­ճա­տու­մը և աշ­խա­տան­քա­յին միգ­րանտ­նե­րի զանգ­վա­ծա­յին ու հա­խուռն վե­րա­դար­ձը վե­րա­բե­րում են նաև Հա­յաս­տա­նին: Հատ­կա­պես աշ­խա­տա­տե­ղե­րի ստեղծ­ման հար­ցով: Հա­յաս­տա­նի իշ­խա­նու­թյուն­նե­րը 21-րդ դա­րի ա­ռա­ջին տաս­նա­մյա­կից խո­սում էին տն­տե­սու­թյան դի­վեր­սի­ֆի­կաց­ման անհ­րա­ժեշ­տու­թյան մա­սին, բայց դա թու­լաց­նե­լու էր կա­խու­մը ՌԴ-ից, ու այդ­պես էլ մնում էր թղ­թի վրա: Գո­նե կո­րո­նա­վա­րա­կը կօգ­նի՞ հաս­կա­նալ, որ Հա­յաս­տա­նի տն­տե­սու­թյան կա­ռուց­ված­քը պետք է փոխ­վի՝ հօ­գուտ ար­տադ­րու­թյան մե­ծաց­ման ու աշ­խա­տա­տե­ղե­րի ստեղծ­ման, ու դա զու­գա­հեռ լու­ծե­լու է ժո­ղովր­դագ­րա­կան խն­դիր:
Մինչ­դեռ գոր­ծող իշ­խա­նու­թյուն­նե­րը շա­րու­նա­կում են խրոխտ պայ­քա­րել միայն կո­ռուպ­ցիա­յի դեմ ու ան­գամ այս օ­րե­րին խոր­հր­դա­րա­նում հա­ճույ­քով ու ինք­նա­հիա­ցու­մով ըն­դու­նում են օ­րենք­ներ, ո­րոնց նպա­տա­կը որ­քան էլ ազ­նիվ, հետևան­քը լի­նե­լու է ներդ­րում­նե­րի հա­մա­րյա բա­ցա­ռու­մը Հա­յաս­տա­նի տն­տե­սու­թյան մեջ, ո­րով­հետև քա­ղա­քա­կան իշ­խա­նու­թյու­նը բնավ հար­գանք չու­նի սե­փա­կա­նու­թյան ի­րա­վուն­քի նկատ­մամբ և հու­սա­լի չէ Հա­յաս­տան մտ­նե­լիք կա­պի­տա­լի հա­մար: Եր­կու տա­րում այդ­պես էլ չգտն­վեց հա­վա­սա­րակշ­ռու­թյու­նը, ո­րը պի­տի հնա­րա­վո­րու­թյուն տար թե կո­ռուպ­ցիա­յի դեմ հա­մա­կար­գա­յին պայ­քա­րի, թե տն­տե­սու­թյան հա­մա­չափ զար­գաց­ման: Չգտն­վեց, ո­րով­հետև իշ­խա­նու­թյու­նը հա­սա­րա­կու­թյան խն­դիր­նե­րի լու­ծու­մը տես­նում է անձ­նա­կան հար­ցեր պար­զե­լու մեջ:
Փաս­տա­ցի՝ կո­րո­նա­վա­րա­կի տն­տե­սա­կան հետևանք­նե­րը մեղ­մե­լու նպա­տա­կով ըն­դուն­ված փա­թեթ­նե­րը, գու­ցե ա­րա­գու­թյան, գու­ցե ան­բա­վա­րար մշակ­վա­ծու­թյան պատ­ճա­ռով, ստեղ­ծում են քաո­տիկ ի­րա­վի­ճակ, երբ գու­մար­նե­րը կան ու հատ­կաց­ված են, իսկ շա­հա­ռու­նե­րը չեն կա­րո­ղա­նում ստա­նալ, ո­րով­հետև կամ տե­ղյակ չեն, որ շա­հա­ռու են, կամ՝ չգի­տեն ինչ­պես ստա­նալ: Ֆեյս­բու­քում ապ­րող իշ­խա­նու­թյան հա­մար հաս­կա­նա­լի չէ, որ հա­սա­րա­կու­թյունն ապ­րում է ռեալ կյան­քում, իսկ ռեալ կյան­քում ոչ բո­լորն ու­նեն հա­մա­կար­գիչ­ներ ու սմարթ­ֆոն­ներ, և ոչ բո­լորն են ի­րենց պես վարժ կողմ­նո­րոշ­վում 13 փա­թեթ­նե­րի բա­վիղ­նե­րում՝ ո­րո­նե­լու ու գտ­նե­լու ի­րենց: Պե­տա­կան կա­ռա­վար­ման հա­մա­կար­գի մամ­լո ծա­ռա­յու­թյուն­նե­րի ձա­խո­ղու­մը ևս փաստ է. նրանք չեն ա­պա­հո­վում փա­թեթ­նե­րի հա­սա­նե­լիու­թյու­նը հաս­ցեա­տե­րե­րին, ու դա նույն­քան խն­դիր է, որ­քան այդ փա­թեթ­նե­րով տր­վող լու­ծում­նե­րի ար­դյու­նա­վե­տու­թյու­նը: Բա­ցի սոց­ցան­ցե­րից չեն օգ­տա­գործ­վում հան­րա­մատ­չե­լի բա­ցատ­րու­թյան այլ մի­ջոց­ներ, ու դա է հա­սա­րա­կու­թյան դժ­գո­հու­թյան պատ­ճա­ռը. կա­ռա­վա­րու­թյունն աշ­խա­տում է մարդ­կանց հա­մար, մար­դիկ չեն ստա­նում կա­ռա­վա­րու­թյան ա­ջակ­ցու­թյու­նը, ո­րով­հետև չկա աշ­խա­տան­քի կազ­մա­կերպ­ման ճիշտ մո­դել: Ակն­հայտ է, որ ձեռ­նե­րեց­նե­րին ուղղ­ված փա­թեթ­նե­րում շա­հո­ղը փաս­տա­ցի բան­կերն են, ո­րով­հետև պարտ­քը մնում է պարտք, իսկ աշ­խա­տո­ղը կա­րան­տի­նի պատ­ճա­ռով չի կա­րո­ղա­նում աշ­խա­տել: Բան­կա­յին հա­մա­կար­գը փր­կե­լը կարևոր գործ է, բայց միայն բան­կե­րի փր­կու­թյու­նը տն­տե­սա­կան կո­լապ­սից դուրս գա­լու ոս­կե բա­նա­լի՞ն է: Տն­տե­սա­գետ­նե­րի տար­բեր հար­թակ­ներ են ստեղծ­վում, պրո­ֆե­սիո­նալ­նե­րը փոր­ձում են ի­րենց ի­մա­ցու­թյու­նը ծա­ռա­յեց­նել հա­մա­ճա­րա­կի հետևանք­նե­րի հաղ­թա­հար­մա­նը, բայց կա­ռա­վա­րու­թյու­նը խու­լու­համր է որևէ ա­ռա­ջար­կի ա­ռաջ, որ չի նպաս­տում միայն ի­րեն հայտ­նի խն­դիր­նե­րի լուծ­մա­նը: ՀՀ գոր­ծող իշ­խա­նու­թյու­նը միշտ էլ ու­նե­ցել է իր անս­խա­լա­կա­նու­թյան պատ­րան­քը: Երբ որևէ մե­կը փոր­ձել է այդ պատ­րան­քը ցրել, ի ցույց է դր­վել գեր­լե­գի­տի­մու­թյու­նը: Մի՞­թե որևէ գեր­լե­գի­տի­մու­թյուն բա­ցա­ռում է ՀԱ­ՄԱ­ԳՈՐ­ԾԱԿ­ՑՈՒ­ԹՅՈՒ­ՆԸ: Հա­յաս­տա­նում՝ ա­յո: Երբ Ֆրան­սիա­յի նա­խա­գա­հը իր ժո­ղովր­դին բա­ցա­հայտ ա­սում է՝ «Մենք ան­պատ­րաստ էինք պան­դե­միա­յին», նրա լե­գի­տի­մու­թյու­նը չի նվա­զում, հա­կա­ռա­կը՝ վար­կա­նի­շը բարձ­րա­նում է, ո­րով­հետև Ֆրան­սիա­յի իշ­խա­նու­թյու­նը ա­մեն ինչ ա­նում է օր ա­ռաջ կո­րո­նա­վա­րա­կը հաղ­թա­հա­րե­լու ու օր ա­ռաջ տն­տե­սա­կան կյան­քը վեր­սկ­սե­լու հա­մար, բայց չի մո­ռա­նում ժո­ղովր­դա­վա­րու­թյան, հա­սա­րա­կու­թյան հա­մե­րաշ­խու­թյան ու այն մա­սին, որ կյան­քը կո­րո­նա­վա­րա­կից հե­տո էլ շա­րու­նակ­վե­լու է: Ինչ­պես շա­րու­նակ­վե­լու է քա­ղա­քա­կան պայ­քա­րը:
Ա­նա­հիտ Ա­ԴԱ­ՄՅԱՆ
Հ.Գ. Իսկ ընդ­հան­րա­պես ՀՀ բարձ­րաս­տի­ճան պաշ­տո­նյա­նե­րը՝ ա­ռանց բա­ցա­ռու­թյան բո­լո­րը, պետք է սո­վո­րեն ի­րենց խոս­քին հետևել: Որևէ կա­թո­լիկ երկ­րի նա­խա­գա­հի կամ վար­չա­պե­տի մա­մու­լի խոս­նակ չէր կա­րող ի­րեն թույլ տալ այդ­պի­սի պա­տաս­խան Հռո­մի պա­պին, ոչ էլ ուղ­ղա­փառ՝ իր պատ­րիար­քին: Խն­դի­րը ան­ձը չէ, այլ ե­կե­ղե­ցու նշա­նա­կու­թյու­նը: Պե­տու­թյուն-ե­կե­ղե­ցի հա­րա­բե­րու­թյու­նը: Ա­ռա­վել ևս՝ որևէ երկ­րի խոր­հր­դա­րա­նի փոխ­նա­խա­գահ ի­րա­վա­կան, քա­ղա­քա­կան, բա­րո­յա­կան, մարդ­կա­յին ի­րա­վունք չու­ներ գրե­լու այն, ինչ գր­վել ու տի­րա­ժա­վոր­վում է Հա­յաս­տա­նում: Ե­կե­ղե­ցին ու Վե­հա­փա­ռը ոչ միայն 2020 տար­վա քրիս­տո­նեու­թյան պատ­մու­թյունն են մարմ­նա­վո­րում, հա­յե­րիս հա­մար՝ բա­զում դա­րեր նաև պե­տա­կա­նու­թյու­նը, այլև Օ­ԾՅԱԼ են ու ան­փո­խա­րի­նե­լի են սփյուռ­քի, հա­յա­պաշտ­պա­նու­թյան, մշա­կույ­թի ա­ղանդ­նե­րի ու միա­սե­ռա­կա­նու­թյան դեմ պայ­քա­րի ու պար­զա­պես մարդ­կա­յին կեր­պա­րի պահ­պան­ման ա­ռու­մով: Պե­տա­կան որևէ ծա­ռա­յող, որ հան­դգ­նում է կար­ծիք հայտ­նել ե­կե­ղե­ցու ու Վե­հա­փա­ռի մա­սին, ինքն իր գնա­հա­տա­կանն է տա­լիս: Իր հո­գու մե­ծու­թյու­նը կամ դա­տար­կու­թյունն է ի ցույց դնում, իր ար­ժեք­նե­րի էու­թյունն ու բո­վան­դա­կու­թյու­նը: Հա­յաս­տա­նում՝ փաս­տա­ցի՝ դա դառ­նում է ինք­նա­խոս­տո­վա­նա­կան ցուց­մունք, թե ին­չու պի­տի «Նոր Հա­յաս­տա­նում» «նոր Հայ­րա­պետ» լի­ներ: Կամ՝ ին­չու՞ էին «նոր Հա­յաս­տա­նի» նոր իշ­խա­նա­վոր­նե­րը ջրի ճամ­փա դարձ­րել Երևան-Ան­թի­լիա­սը, ին­չու՞ էին բո­լոր հար­ցե­րով խոր­հր­դակ­ցում Ա­րամ Ա-ի հետ, երբ Երևան- Էջ­միա­ծի­նը 45 րո­պեի ճա­նա­պարհ է, և՝ ե՞րբ ու ին­չու՞ լռե­ցին ու «մո­ռա­ցան» ի­րենց նվի­րա­կան իղ­ձե­րը: Բայց այդ ըն­թաց­քում չեն մո­ռա­նում խո­սել ՀՀ ինք­նիշ­խա­նու­թյան ամ­րապ­նդ­ման անհ­րա­ժեշ­տու­թյան մա­սին ու ան­պայ­ման՝ ի­րենց գոր­ծադ­րած ջան­քե­րի՝ ամ­սա­կան մի քա­նի 500000-ի ար­ժա­նի: Ինք­նագ­նա­հա­տա­կա­նի պա­կաս ոչ ոք չու­նի, ինչ­պես՝ երկ­րի զգա­ցո­ղու­թյուն: Երկ­րի զգա­ցո­ղու­թյու­նը պի­տի թե­լադ­րեր տա­բու ու­նե­նալ ու չա­փի զգա­ցում: Պատ­կե­րաց­նու՞մ եք՝ մթ­նո­լոր­տը ինչ­քան կմաքր­վեր, ե­թե նաև ֆեյ­քե­րի կա­րան­տին հայ­տա­րար­վեր: Պան­դե­միան ա­վարտ­վե­լու է, ու հան­դի­պե­լու եք տե­տա­տետ, ի­րար աչ­քե­րի նա­յե­լու տեղ թո­ղեք: Ողջ լե­րուք:
Դիտվել է՝ 5525

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ