«Հայաստանի և Ռուսաստանի հարաբերություններում ստեղծված իրավիճակը լավատեսություն չի ներշնչում՝ պայմանավորված Հայաստանի ղեկավարության դիրքորոշմամբ, որը միտումնավոր փլուզում է հարաբերությունները Ռուսաստանի Դաշնության հետ։ Այժմ Հայաստան են ուղարկվում զինվորականներ Նորվեգիայից, Կանադայից և ԱՄՆ-ից՝ ԵՄ առաքելությունը վերածելով ՆԱՏՕ-ի առաքելության»,- «Известия»-ին տված հարցազրույցում հայտարարել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը։                
 

Կա­ռա­վա­րու­թ­յան օպ­տի­լա­մա­ցու­մից հե­տո աշ­խա­տա­կից­նե­րի քա­նա­կը գրե­թե չի փոխ­վել

Կա­ռա­վա­րու­թ­յան օպ­տի­լա­մա­ցու­մից հե­տո աշ­խա­տա­կից­նե­րի քա­նա­կը գրե­թե չի փոխ­վել
17.04.2020 | 00:23
Կա­ռա­վա­րու­թյան օպ­տի­մա­լաց­ման ծրա­գի­րը, ո­րով նա­խա­տես­վում էր շեշ­տա­կի փո­փո­խու­թյան են­թար­կել գոր­ծա­դի­րի կազմն ու հնա­րա­վո­րինս սեղ­մել նա­խա­րա­րու­թյան աշ­խա­տա­կից­նե­րի թի­վը, որ­պես այդ­պի­սին, չի ի­րա­կա­նաց­վել։ Բա­ցի նա­խա­րա­րա­կան ու փոխ­նա­խա­րա­րա­կան պորտ­ֆել­նե­րի կր­ճա­տումն ու մի քա­նի վար­չու­թյուն­նե­րի միա­ձու­լու­մը, նա­խա­րա­րու­թյուն­նե­րի կազ­մում էա­կան այլ փո­փո­խու­թյուն­ներ չեն ե­ղել։ Իսկ կր­ճատ­վել կամ միա­վոր­վել են այն վար­չու­թյուն­ներն ու բա­ժին­նե­րը, ո­րոնք կրկն­վող գոր­ծա­ռույթ էին ի­րա­կա­նաց­նում՝ հաշ­վա­պա­հա­կան, ի­րա­վա­բա­նա­կան, հան­րա­յին կա­պեր և այլ վար­չու­թյուն­նե­րը։ Կա­ռա­վա­րու­թյա­նը մոտ կանգ­նած «Ի­րա­տե­սի» աղ­բյուրն ա­սաց, որ իշ­խա­նու­թյուն­նե­րը, ըստ երևույ­թին, հաս­կա­ցել են, որ միան­գա­մից մեծ քա­նա­կով աշ­խա­տա­կից­նե­րի կր­ճա­տու­մը սո­ցիա­լա­կան դժ­գո­հու­թյան մեծ ա­լիք կա­րող էր բարձ­րաց­նել, այդ իսկ պատ­ճա­ռով նա­խա­պես որ­դեգ­րած քա­ղա­քա­կա­նու­թյու­նից հետ են կանգ­նել: «Ե­թե հա­մադ­րենք 2018-ի և 2020-ի տվյալ­նե­րը, որ վե­րա­բե­րում են նա­խա­րա­րու­թյուն­նե­րի աշ­խա­տա­կից­նե­րի քա­նա­կին, ա­պա կտես­նենք՝ տար­բե­րու­թյունն անն­շան է։ Սա ի­հար­կե դրա­կան է, քա­նի որ աշ­խա­տան­քից զրկ­վող մար­դիկ լուրջ խն­դիր­նե­րի ա­ռաջ էին կանգ­նե­լու։ Ճիշտ է՝ պե­տա­կան աշ­խա­տանքն ա­ռանձ­նա­պես մեծ գու­մար չի են­թադ­րում, բայց գո­նե մի­նի­մալ ծախ­սե­րը հո­գալ հնա­րա­վոր է։ Վատն այն է, որ միա­վոր­ված եր­կու վար­չու­թյան ղե­կա­վա­րը ստա­նում է նույն աշ­խա­տա­վար­ձը, ինչ նախ­կի­նում մեկ վար­չու­թյուն ղե­կա­վա­րե­լու դեպ­քում էր ստա­նում։ Այ­սինքն՝ պա­տաս­խա­նատ­վու­թյունն ու աշ­խա­տան­քի ծա­վա­լը մե­ծա­ցել են, աշ­խա­տա­վար­ձը՝ նույ­նը մնա­ցել»,- ա­սաց մեր զրու­ցա­կի­ցը։
«Իսկ ի՞նչ ե­ղան «շա­րիկ գլո­րող­նե­րը», ո­րոնց մա­սին ան­գամ վար­չա­պետ Փա­շի­նյանն էր խո­սում: Աշ­խա­տան­քի ժա­մին խա­ղեր խա­ղա­ցող­ներ էլ չկա՞ն»,- հարց­րինք: Ի պա­տաս­խան մեր զրու­ցա­կի­ցը նշեց, որ գու­ցե և կլի­նեն, ուղ­ղա­կի իշ­խա­նու­թյունն այս հար­ցում նույն­պես հաս­կա­ցավ՝ ի­րենց մեջ էլ քիչ չեն «շա­րիկ գլո­րող­նե­րը», և «հան­գիստ նս­տեց տե­ղը»:
Սևակ ՎԱՐ­ԴՈՒ­ՄՅԱՆ
Դիտվել է՝ 4848

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ