Ֆրանսահայ լրագրող Լեո Նիկոլյանի մուտքը Հայաստան արգելել են: Նա «Զվարթնոց» օդանավակայանում հացադուլ է հայտարարել: «Ես Հայաստանից գնացողը չեմ, ես հենց այստեղ՝ «Զվարթնոց» օդանավակայանի անձնագրային բաժնում, հայտարարում եմ հացադուլ։ Առանց որոշումը ցույց տալու, առանց հիմնավորման արգելել են իմ մուտքը իմ հայրենիք։ Միգուցե` որովհետև լուսաբանել եմ Ոսկեպարի դեպքերը, եղել եմ Ոսկեպարում»,- իր տեսաուղերձում նշել է Նիկոլյանը:                
 

«Այս­պի­սի հա­կա­հայ­կա­կան, Աստ­ծուն ոչ հա­ճո գոր­ծու­նեու­թ­յու­նը շատ վատ հետևանք­ներ կու­նե­նա»

«Այս­պի­սի հա­կա­հայ­կա­կան, Աստ­ծուն ոչ հա­ճո գոր­ծու­նեու­թ­յու­նը շատ վատ հետևանք­ներ կու­նե­նա»
17.04.2020 | 00:31

Ճգ­նա­ժա­մա­յին ի­րա­վի­ճակ­նե­րում իշ­խա­նու­թյան հոգ­սը ոչ միայն խն­դիր­նե­րին լու­ծում­ներ գտ­նելն է, այլև մարդ­կանց հա­մախմ­բե­լը, միաս­նա­կա­նու­թյուն ու հա­մե­րաշ­խու­թյուն սեր­մա­նե­լը, որ­պես­զի ա­ռա­վել հեշտ լի­նի հա­մա­տեղ ջան­քե­րով հաղ­թա­հա­րել վտան­գը։ Սա­կայն այս ա­ռու­մով էլ մեր բախ­տը չի բե­րել։ Այս իշ­խա­նու­թյան հա­մար ոչ մի սահ­ման, պատ­նեշ չկա, այս ի­րա­վի­ճա­կում ոչ միայն պա­ռակ­տում­նե­րը շա­րու­նակ­վում են, այլև ա­մե­նա­բարձր մա­կար­դա­կով հար­ձակ­վում են պե­տա­կան հե­նա­սյու­նե­րից մե­կի վրա։ Ա­մե­նայն Հա­յոց կա­թո­ղի­կոս Գա­րե­գին Երկ­րոր­դի՝ Ռո­բերտ Քո­չա­րյա­նի խա­փան­ման մի­ջո­ցի փո­փո­խու­թյան մա­սին հայ­տա­րա­րու­թյունն ա­լե­կո­ծել է իշ­խա­նա­կան­նե­րին։ Այս և այլ հար­ցե­րի շուրջ զրու­ցում ենք տե­ղե­կատ­վա­կան անվ­տան­գու­թյան փոր­ձա­գետ ՏԻԳ­ՐԱՆ ՔՈ­ՉԱ­ՐՅԱ­ՆԻ հետ։

-Ին­չու՞ Վե­հա­փա­ռի խոսքն ար­ժա­նա­ցավ իշ­խա­նա­կան ներ­կա­յա­ցու­ցիչ­նե­րի բուռն քն­նա­դա­տու­թյա­նը, ին­չու՞ կա­թո­ղի­կո­սի հան­դեպ այս­պի­սի ան­հան­դուր­ժո­ղա­կա­նու­թյան ա­լիք ե­ղավ։
-Զար­մա­նա­լու ո­չինչ չկա։ Վեր­ջին եր­կու տար­վա ըն­թաց­քում պարզ երևում է իշ­խա­նու­թյան, հատ­կա­պես դրա մի մա­սի վե­րա­բեր­մուն­քը ոչ միայն Հայ ա­ռա­քե­լա­կան ե­կե­ղե­ցու, այլև այն պե­տա­կան, ազ­գա­յին ինս­տի­տուտ­նե­րի հան­դեպ, ո­րոնք հայ­կա­կա­նու­թյան ի­դեն­տի­ֆի­կա­տոր­ներ են։ Գրոհ են կազ­մա­կերպ­ում այս բո­լոր ուղ­ղու­թյուն­նե­րով։ Իսկ ե­կե­ղե­ցու հան­դեպ ան­բա­րյա­ցա­կա­մու­թյու­նը վառ ար­տա­հայտ­վեց 2018-ի օ­գոս­տո­սին, երբ կա­թո­ղի­կո­սի վրա հար­ձա­կում տե­ղի ու­նե­ցավ։ Այս ա­մե­նը պե­տա­կան ա­պա­րա­տի հան­դեպ տհաճ տպա­վո­րու­թյուն է թող­նում։ Սա հեր­թա­կան պատր­վակն էր, երբ կա­թո­ղի­կո­սը խո­սեց Ռո­բերտ Քո­չա­րյա­նի խա­փան­ման մի­ջո­ցի փո­փո­խու­թյան մա­սին, որ­պես­զի նո­րից հար­ձակ­վեն Մայր ա­թո­ռի վրա։ Բա­ցի սրա­նից նաև տե­սանք, որ 10 տար­վա վա­ղե­մու­թյան քրեա­կան գործ է հա­րուց­ված Նա­վա­սարդ Կճո­յա­նի դեմ։ Իշ­խա­նու­թյան մեջ սո­ղոս­կել են բազ­մա­թիվ ա­ղան­դա­վո­րա­կան կազ­մա­կեր­պու­թյուն­նե­րի ներ­կա­յա­ցու­ցիչ­ներ, ո­րոնց մի մա­սը բարձր պաշ­տոն­նե­րի է նս­տած, ա­ղան­դա­վո­րա­կան խո­շոր կազ­մա­կեր­պու­թյուն­ներն օ­ժան­դա­կել են նաև ապ­րի­լյան հե­ղա­փո­խու­թյա­նը։ Զար­մա­նա­լի է միայն այն, որ այս իշ­խա­նու­թյու­նը պատ­մա­կան ի­րո­ղու­թյուն­նե­րը հաշ­վի չի առ­նում։ Մենք տե­սել ենք, թե որ­տեղ են հայ­տն­վում Հայ ա­ռա­քե­լա­կան ե­կե­ղե­ցու դեմ պատ­մու­թյան գր­քե­րում ար­դեն մո­ռաց­ված պայ­քա­րող­նե­րը։ Իսկ ե­կե­ղե­ցին գոր­ծել է ու միշտ գոր­ծե­լու է՝ իր շուրջը միա­վո­րե­լով հայ ժո­ղովր­դին։ Ինչ վե­րա­բե­րում է Ռո­բերտ Քո­չա­րյա­նի վե­րա­բե­րյալ հայ­տա­րա­րու­թյա­նը, ինչ­պես ցու­լի վրա է ազ­դում կար­միր գույ­նը, այն­պես իշ­խա­նու­թյուն­նե­րի և նրա հա­րա­կից լրատ­վա­մի­ջոց­նե­րի, մարդ­կանց, ֆեյ­քե­րի ֆաբ­րի­կա­յի վրա է ազ­դում Ռո­բերտ Քո­չա­րյա­նը, ա­մեն ա­ռիթ օգ­տա­գոր­ծում են նրա և նրան ա­ջակ­ցող­նե­րի վրա հար­ձա­կում­ներ գոր­ծե­լու հա­մար։ Հի­շենք, թե ինչ մեծ աղ­մուկ բարձ­րա­ցավ հան­րա­յին հայտ­նի դեմ­քե­րի նա­մա­կից հե­տո, ինչ հայ­հո­յանք­նե­րի տա­րափ էր, երբ Ար­ցա­խի եր­կու նա­խա­գահ­նե­րը դա­տա­րան ե­կան, ինչ տհաճ ար­տա­հայ­տու­թյուն­ներ էին հն­չում նրանց հաս­ցեին։ Երբ Ար­ցա­խի թե­մի ա­ռաջ­նորդ Պարգև Սր­բա­զանն էլ խո­սեց այս թե­մա­յից, կր­կին լու­տանք­ներ թափ­վե­ցին։ Այս ա­ռու­մով ա­մեն ինչ պարզ է. իշ­խա­նու­թյան հա­մար Քո­չա­րյա­նը թիվ մեկ թշ­նա­մին է և նրա հան­դեպ վա­խը ստի­պում է ա­վե­լի ու ա­վե­լի ցած­րա­նալ։
-Վե­հա­փա­ռի հաս­ցեին ԱԺ փոխ­խոս­նա­կի մա­կար­դա­կով ցի­նիկ ու հեգ­նա­կան հայ­տա­րա­րու­թյուն­նե­րը, վար­չա­պե­տի խոս­նա­կի հա­կա­դար­ձու­մը նշա­նա­կու՞մ են, որ պե­տա­կան մա­կար­դա­կով հա­կաե­կե­ղե­ցա­կան քա­ղա­քա­կա­նու­թյուն է տար­վում։
-Միան­շա­նակ։ Իշ­խա­նու­թյուն ստանձ­նե­լուց ան­մի­ջա­պես հե­տո Փա­շի­նյա­նի կա­ռա­վո­րու­թյու­նը ձեռ­նա­մուխ ե­ղավ կա­թո­ղի­կո­սին պե­տա­կան պահ­պա­նու­թյան ծա­ռա­յու­թյու­նից զր­կե­լու գոր­ծին։ Սա ա­ռա­ջին քայլն էր, ո­րին հետևեց «Նոր Հա­յաս­տան, նոր հայ­րա­պետ» շար­ժու­մը, երբ գրա­վե­ցին ա­ռաջ­նոր­դա­րա­նը, իսկ ոս­տի­կա­նու­թյու­նը կար­ծես ցան­կու­թյուն չու­ներ նրանց այն­տե­ղից հա­նե­լու։ Իսկ այն պաշ­տո­նյա­նե­րի հան­դեպ, ո­րոնք հար­ձակ­վում են կա­թո­ղի­կո­սի վրա, խղ­ճա­հա­րու­թյան զգա­ցում ու­նեմ, ո­րով­հետև նրանց ա­նընդ­հատ ստի­պում են ստո­րա­նալ, ի­րենց մարդ­կա­յին ար­ժա­նա­պատ­վու­թյու­նը գետ­նով տալ, որ­պես­զի հա­ճո­յա­խո­սեն Փա­շի­նյա­նին և հան­կարծ չընկ­նեն նրա ան­բա­րյա­ցա­կա­մու­թյան ա­լի­քի տակ։ Սրա­նով է պայ­մա­նա­վոր­ված, որ նրանք ա­մեն ան­գամ ստիպ­ված են ա­վե­լի ցած­րո­րակ, ա­նար­ժա­նա­պա­տիվ հայ­տա­րա­րու­թյուն­ներ ա­նել, ա­վե­լի ու ա­վե­լի ընկ­ղմ­վե­լով այն ան­բա­րո­յա­կան ճահ­ճի մեջ, ո­րից եր­բեք դուրս չեն գա­լու։
-Սո­վո­րա­բար ճգ­նա­ժա­մա­յին ի­րա­վի­ճակ­նե­րում իշ­խա­նու­թյու­նը հա­մախ­մբ­ման, ոչ թե պա­ռակտ­ման քա­ղա­քա­կա­նու­թյուն է վա­րում։ Ին­չու՞ մե­զա­նում իշ­խա­նու­թյունն այդ գի­տակ­ցու­թյու­նը չու­նի և ան­գամ այս վի­ճա­կը հաշ­վի չեն առ­նում ու շա­րու­նա­կում են թի­րախ­ներ ո­րո­նել ու «տե­սա­կա­վո­րել» հան­րու­թյա­նը։
-Այ­սօր իշ­խա­նու­թյան ղե­կին ու­նենք մի անձ, ո­րը եր­բեք հա­մե­րաշ­խու­թյան ջա­տա­գով չի ե­ղել, իր և իր հոգևոր հոր՝ Լևոն Տեր-Պետ­րո­սյա­նի ողջ քա­ղա­քա­կան գոր­ծու­նու­թյու­նը ե­ղել է հա­սա­րա­կու­թյա­նը պա­ռակ­տե­լու ճա­նա­պար­հը, սև ու սպի­տա­կի բա­ժա­նե­լը, «ով մեզ հետ չէ, տա­կանք է» մտա­ծո­ղու­թյու­նը։ Ե­թե մար­դու էու­թյու­նը պա­ռակ­տիչ է, նրա­նից հան­դուր­ժո­ղա­կա­նու­թյուն, հա­մե­րաշ­խու­թյուն սպա­սել պետք չէ։ Միա­վո­րող գա­ղա­փար­նե­րը նրան­ցից կի­լո­մետ­րե­րով հե­ռու են, հա­մախմ­բում սպա­սե­լը՝ անհ­նար։ Ե­թե մար­դը ջունգ­լի­նե­րում է մե­ծա­նում, ինչ­քան էլ նրան հե­ռուս­տա­ցույ­ցի մա­սին բա­ցատ­րես, նա բան չի հաս­կա­նա։ Դրա հա­մար լևոն­տեր­պետ­րո­սյա­նա­կան ճյու­ղից երբևէ ազ­գա­յին հա­մե­րաշ­խու­թյուն սպա­սելն առն­վազն զա­վեշ­տա­լի է։
-Մինչ­դեռ Տեր-Պետ­րո­սյանն է դա­վա­ճան հա­մա­րում այն մարդ­կանց, ով­քեր այ­սօր հա­մար­ձակ­վում են քն­նա­դա­տել իշ­խա­նու­թյուն­նե­րին։
-Ըստ Տեր-Պետ­րո­սյա­նի, իշ­խա­նու­թյու­նը մի անս­խա­լա­կան բան է, ո­րին չպետք է քն­նա­դա­տել։ Մար­դիկ, ո­րոնք ժա­մա­նա­կին նախ­կին իշ­խա­նու­թյուն­նե­րին էլ չեն սա­տա­րել ու հի­մա գոր­ծո­ղին էլ են քն­նա­դա­տում, նրանք դա­վա­ճա՞ն են։ Այ­նինչ հայ ազ­գը շատ լավ գի­տի, թե ով է դա­վա­ճա­նը, ինչ է ցան­կա­ցել և ին­չի հա­մար է պաշ­տո­նից զրկ­վել։ Այդ խա­ղե­րը բա­րե­բախ­տա­բար 1998-ին ա­վարտ­վե­ցին, բայց, ցա­վոք, հո­գե­զա­վա­կը նույ­նը հի­մա շա­րու­նա­կում է։ Կո­րո­նա­վի­րու­սը Հա­յաս­տա­նի հա­մար բա­վա­կան մեծ խն­դիր­ներ է ա­ռա­ջաց­րել։ Ե­թե ժա­մա­նա­կին իշ­խա­նու­թյու­նը կա­րո­ղա­նում էր և հաց, և տե­սա­րան­ներ ա­պա­հո­վել էյ­ֆո­րիա­յի տակ հայ­տն­ված ժո­ղովր­դին, հի­մա հաց չկա, իսկ տե­սա­րան­ներն այլևս չեն լրաց­նում բա­ցե­րը։ Ե­կե­ղե­ցու հետ կապ­ված այս ողջ շոուն հաս­տա­տա­պես չի աշ­խա­տե­լու, ո­րով­հետև վեր­ջին օ­րե­րին Փա­շի­նյա­նի «լայ­վե­րի» մեկ­նա­բա­նու­թյուն­նե­րում նկա­տե­լի է բա­ցա­սա­կան մեծ ե­րանգ։ Հի­մա ժո­ղովր­դի ու­շադ­րու­թյու­նը փոր­ձում են շե­ղել, բայց չի ստաց­վե­լու։ Եր­կու տա­րի նույն ո­ճով ա­ռաջ են գնում, մար­դիկ ար­դեն կուշտ են և հս­տակ պա­տաս­խան­նե­րի են սպա­սում, իսկ իշ­խա­նու­թյունն էլ պա­տաս­խան չու­նի։ Ա­վե­լին, փոր­ձում են իբր ինչ-որ բան ա­նել, բայց սխա­լը սխա­լի հետևից են ա­նում։ Երբևէ որևէ մե­կը, ո­րը փոր­ձել է խա­չակ­րաց ար­շա­վանք ա­նել ա­ռա­քե­լա­կան ե­կե­ղե­ցու դեմ, հա­ջո­ղու­թյան չի հա­սել։ Ցա­վում եմ, որ այս ի­րո­ղու­թյուն­նե­րը մար­դիկ չեն հաս­կա­նում ու նույն սխալն են ա­նում։ Ողջ կա­ռա­վա­րու­թյա­նը խոր­հուրդ կտամ ոտ­քով Հան­րա­պե­տու­թյան հրա­պա­րա­կից (ի­րենք սի­րում եմ նման բա­ներ) գնալ Էջ­միա­ծին, Մայր ա­թոռ, ծն­կա­չոք մտ­նել կա­թո­ղի­կո­սի մոտ, համ­բու­րել Ա­ջը, նե­րո­ղու­թյուն խնդ­րել։ Ե­թե ա­պաշ­խա­րան­քը լի­նի ի­րա­կան, ի սր­տե, կա­թո­ղի­կո­սը կնե­րի։ Հա­կա­ռակ դեպ­քում այս­պի­սի հա­կա­հայ­կա­կան, Աստ­ծուն ոչ հա­ճո գոր­ծու­նեու­թյու­նը շատ վատ հետևանք­ներ կու­նե­նա։ Կյան­քը Եր­կիր մո­լո­րա­կի վրա չի ա­վարտ­վե­լու, նրանք երկ­նա­յին դա­տաս­տա­նի առջև էլ են կանգ­նե­լու։
-Ի՞նչ եք կար­ծում, այս ճգ­նա­ժա­մը վերջ տվե՞ց իշ­խա­նու­թյան պո­պու­լիզ­մին, այն էլ չի՞ աշ­խա­տե­լու։
-Ար­դեն չի աշ­խա­տում, հա­սա­րա­կու­թյան զգա­լի հատ­ված հիաս­թափ­ված է իշ­խա­նու­թյուն­նե­րից։ Այն, ինչ մինչ ըն­տր­վելն ա­սում էր Փա­շի­նյանն ու հի­մա է ա­սում, լրիվ հա­կա­ռակ բա­ներ են։ Ա­նընդ­հատ փոր­ձում է «հնե­րով» վա­խեց­նել, բայց դա էլ չի աշ­խա­տում այլևս։ Շա­տերն են հաս­կա­ցել, որ նախ­կին­նե­րին ուղղ­ված Փա­շի­նյա­նի քն­նա­դա­տու­թյու­նը ե­ղել է մտա­ցա­ծին, հո­րին­ված, ոչ ի­րա­կան։ Էյ­ֆո­րիան շատ ա­րագ տեմ­պե­րով վե­րա­նում է։ Այն ժո­ղո­վուր­դը, ո­րը Փա­շի­նյա­նին իշ­խա­նու­թյան էր բե­րել ու աստ­վա­ծաց­նում էր, դառ­նա­լու է նրա ա­մե­նա­մեծ քն­նա­դա­տը։ Իսկ իշ­խա­նու­թյունն ար­դեն կտր­վել է ի­րա­կա­նու­թյու­նից ու չի հաս­կա­նում ինչ է ա­նում։ Այս­քա­նով հան­դերձ կր­կին պա­ռակ­տել ժո­ղովր­դին ու հար­ձակ­վել պե­տա­կա­նու­թյան հիմ­նա­սյու­նե­րից մե­կի վրա, կա­րող է այս իշ­խա­նու­թյան հա­մար ճա­կա­տագ­րա­կան սխալ լի­նել։
-Ա­մե­նա­շա­տը քն­նարկ­վող պարգևավ­ճար­նե­րին անդ­րա­դառ­նա­լով, Նի­կոլ Փա­շի­նյանն ա­սաց, որ հա­վա­տա­րիմ է մնում իր նախ­կի­նում ա­սած մտ­քին, որ պե­տա­կան ա­պա­րա­տում պետք է բարձր աշ­խա­տա­վար­ձեր ստա­նան, իսկ հա­կա­ռա­կը կլի­նի հետ­հե­ղա­փո­խու­թյուն։ Ա­սել է՝ հան­րու­թյու­նը պի­տի հա­մա­կերպ­վի՞, որ պաշ­տո­նյա­նե­րը պետք է բարձր պարգևատ­րում­ներ ստա­նան, իսկ ին­քը շա­րու­նա­կի նվա­զա­գույն աշ­խա­տա­վար­ձով ըն­տա­նիք պա­հել։
-Պարգևավ­ճար­նե­րի ինս­տի­տու­տը Փա­շի­նյանն օգ­տա­գոր­ծում է մի­միայն այն բա­նի հա­մար, որ շա­րու­նա­կի մարդ­կանց իր կող­քին պա­հել, որ­պես­զի իր ա­ռա­ջին իսկ հրա­հան­գով տար­բեր մարդ­կանց վրա հար­ձակ­վեն, հայ­հո­յեն, ինչ­պես ե­ղավ կա­թո­ղի­կո­սի, ինչ­պես է երկ­րորդ, եր­րորդ նա­խա­գահ­նե­րի դեպ­քում։ Այ­սինքն՝ ին­քը փո­ղով մարդ է պա­հում։ Պարգևավ­ճար­նե­րը միտ­ված են ո­րոշ զանգ­ված Փա­շի­նյա­նի կող­քին պա­հե­լուն։ Ե­թե դա էլ չլի­նի, Փա­շի­նյա­նի կող­քին կմ­նան 5-6 հո­գի, նույն այն մար­դիկ, ո­րոնք Գյում­րիից իր հետ քայ­լում էին։
-Այ­սօր կա­ռա­վա­րու­թյու­նը տն­տե­սու­թյան վերջ­նա­կան փլու­զու­մը կանգ­նեց­նե­լու լուրջ խն­դիր ու­նի։ Չնա­յած կո­րո­նա­վի­րու­սի պատ­ճա­ռով պայ­մա­նա­վոր­ված տն­տե­սա­կան վի­ճա­կը մեղ­մե­լու մի­ջո­ցա­ռում­ներն ա­վե­լաց­նում են, սա­կայն դրան­ցից դժ­գո­հող քա­ղա­քա­ցի­նե­րի քա­նա­կը չի նվա­զում, մար­դիկ ի­րենց այդ ծրագ­րե­րի շա­հա­ռու չեն տես­նում։ Հա­մա­լիր ծրագ­րե­րի խն­դի՞ր կա, ին­չու՞ է կի­սատ-պռատ տն­տե­սա­կան քա­ղա­քա­կա­նու­թյուն ի­րա­կա­նաց­վում։
-Փոր­ձում են ինչ-որ բա­ներ ա­նել, բայց դա էլ չի աշ­խա­տում։ Ըն­դա­մե­նը մի օ­րի­նակ. մի­ջո­ցա­ռում­նե­րից մե­կով 10 000 գա­զի և 5000 է­լեկտ­րաէ­ներ­գիա­յի ծախ­սի 50 տո­կո­սը կա­ռա­վա­րու­թյու­նը պետք է փոխ­հա­տու­ցի, սա այն­քան զա­վեշ­տա­լի ու անգ­րա­գետ էր ձևա­կերպ­ված, որ ա­մե­նա­ցուրտ փետր­վա­րին այդ­քան քիչ գազ ու լույս վա­ռած քա­ղա­քա­ցի չէր լի­նե­լու։ Այս ա­ռու­մով քն­նա­դա­տու­թյունն ու ծաղ­րան­քը մեծ էր, դա հաշ­վի առ­նե­լով, հա­ջորդ օ­րը կա­ռա­վա­րու­թյու­նը ո­րո­շեց շր­ջա­նա­կը մե­ծաց­նել, ո­րով­հետև դրա­նով ա­վե­լի շատ զայ­րաց­րին ժո­ղովր­դին։ Մյուս մի­ջո­ցա­ռում­ներն էլ ա­ռանձ­նա­պես չեն փայ­լում։ Հետևե­լով կա­ռա­վա­րու­թյան, Փա­շի­նյա­նի հայ­տա­րա­րու­թյուն­նե­րի մեկ­նա­բա­նու­թյուն­նե­րին, հաս­կա­նում եմ, որ շա­տե­րը չեն ընդգրկվել այդ ծրագ­րե­րում։ Չեմ կար­ծում, որ ոչ հա­մա­կարգ­ված այս­պի­սի մի­ջո­ցա­ռում­նե­րով կա­րող են ի­րա­վի­ճա­կը մեղ­մել։ Պի­տի հաշ­վի առ­նել նաև, որ վար­չա­պե­տի, ա­ռող­ջա­պա­հու­թյան նա­խա­րա­րի, քա­ղա­վիա­ցիա­յի ղե­կա­վա­րի ի­րա­վի­ճա­կը սխալ գնա­հա­տե­լուց ու­նե­ցանք վի­րու­սի հետ կապ­ված շատ ա­վե­լի վատ ի­րա­վի­ճակ։ Ե­թե ժա­մա­նա­կին ա­վե­լի շուտ չե­ղարկ­վեին Ի­տա­լիա չվեր­թե­րը, ա­րագ ար­ձա­գան­քեին խնդ­րին, ամ­պա­գոռ­գոռ հայ­տա­րա­րու­թյուն­ներ չա­նեին (կո­րո­նա­վի­րուսն ում շունն է, սո­վո­րա­կան գրիպ է, վա­խե­նա­լու բան չկա, ե­րե­խա­նե­րիս դպ­րոց կու­ղար­կեմ), հան­րաք­վեն ա­մեն գնով անց­կաց­նե­լու մո­լուց­քը չլի­ներ, հա­վա­նա­կան էր, որ Էջ­միած­նի և ար­տադ­րա­մա­սի վա­րա­կի դեպ­քե­րը չէին լի­նի, ու ի­րա­վի­ճակն ա­վե­լի թեթև կլի­ներ։ Ե­թե ի­րենց թվում է, որ այս ա­մենն էլ է մո­ռաց­վե­լու, ի­րենք չա­րա­չար սխալ­վում են։ Հա­յաս­տա­նի այ­սօր­վա վի­ճա­կի ողջ պա­տաս­խա­նատ­վու­թյու­նը Փա­շի­նյա­նի ու նրա իշ­խա­նու­թյան ու­սե­րին է։
-Այ­սօր էլ շա­րու­նակ­վում են հա­կա­սա­կան հայ­տա­րա­րու­թյուն­նե­րը, Փա­շի­նյա­նը մի բան է ա­սում, ա­ռող­ջա­պա­հու­թյան նա­խա­րա­րը՝ լրիվ հա­կա­ռա­կը։ Ի­րենց սխալ­նե­րից դաս չե՞ն քա­ղել։
-Փա­շի­նյանն այն­քան է տար­ված իր վար­կա­նի­շով, որ հի­մա շա­րու­նա­կում է խա­ղալ «լավ ու չար ոս­տի­կան» խա­ղը։ «Չա­րը» Թո­րո­սյանն է, ո­րը վատ բա­ներ է ա­սում, իսկ «լա­վը» Փա­շի­նյանն է, որն իբր դրա­կան բա­ներ է ա­սում ու փոր­ձում դրա վրա էլ միա­վոր­ներ հա­վա­քել։ Այս ի­րա­վի­ճա­կում էլ շա­րու­նա­կում են ի­րենց պո­պու­լիզ­մը։ Դրա հա­մար էլ ի­րա­կա­նու­թյան զգա­ցո­ղու­թյու­նը կորց­րել են, նրանք չեն հաս­կա­նում, թե ի­րենց շուրջն ինչ է կա­տար­վում։
-Ո­մանք պն­դում են, թե այս վի­րուսն ազ­դա­րա­րում է Փա­շի­նյա­նի իշ­խա­նու­թյան ա­վար­տը։ Դուք ի՞նչ եք կար­ծում, ի­րա­վի­ճա­կը հաղ­թա­հա­րե­լուց հե­տո ինչ­պի­սի հա­սա­րա­կու­թյուն և իշ­խա­նու­թյուն կու­նե­նանք։
-Դժ­վար է կան­խա­տե­սել, թե այս ա­մե­նը որ­քան կտևի։ Հա­սա­րա­կու­թյան սթա­փու­թյան մա­կար­դա­կը բա­վա­կան բարձ­րա­ցել է, բայց կփոր­ձեն է­լի պո­պու­լիզ­մով հա­սա­րա­կու­թյա­նը պա­հել։ Խն­դի­րը ոչ թե ներ­կա իշ­խա­նու­թյունն է կամ Փա­շի­նյա­նը, այլ հա­սա­րա­կու­թյան հա­սու­նու­թյու­նը։ Մար­դիկ պետք է այն­քան ի­մաստ­նա­նան, որ ա­պա­գա­յում որևէ պո­պու­լիստ չկա­րո­ղա­նա իշ­խա­նու­թյան ղե­կին հայ­տն­վել, այ­սինքն ժո­ղո­վուրդն ի սկզ­բա­նե պի­տի մեր­ժի նման մարդ­կանց։ Ա­վե­լի շատ պի­տի աշ­խա­տել հան­րու­թյան գի­տակ­ցու­թյու­նը մե­ծաց­նե­լու ուղ­ղու­թյամբ, որ որևէ պո­պու­լիստ իշ­խա­նու­թյու­նում հայ­տն­վե­լու որևէ հնա­րա­վո­րու­թյուն չու­նե­նա։
Զրույցը՝ Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆԻ

Դիտվել է՝ 8745

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ