Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ Լեռնային Ղարաբաղից ռուս խաղաղապահների վաղաժամկետ դուրսբերման որոշումն ընդունվել է Բաքվի և Մոսկվայի միջև խորհրդակցությունների հիման վրա, ինչի արդյունքում ամրապնդվել են Ադրբեջանի և Ռուսաստանի հարաբերությունները: «Սա Ռուսաստանի Դաշնության և Ադրբեջանի առաջնորդների որոշումն էր»,- ասել է նա:                
 

«Վե­հա­փառ հայ­րա­պե­տի պատ­գամն ուղղ­ված էր մար­դու կյան­քը որ­պես բարձ­րա­գույն ար­ժեք դի­տե­լուն ու հա­մար­ժեք հո­գա­ծու­թ­յուն ցու­ցա­բե­րե­լուն»

«Վե­հա­փառ հայ­րա­պե­տի պատ­գամն ուղղ­ված էր մար­դու կյան­քը որ­պես բարձ­րա­գույն ար­ժեք դի­տե­լուն ու հա­մար­ժեք հո­գա­ծու­թ­յուն ցու­ցա­բե­րե­լուն»
17.04.2020 | 00:28
«Ի­րա­տե­սի» հար­ցե­րին պա­տաս­խա­նում է «Ա­ռա­ջի­նը՝ Հա­յաս­տան» նա­խա­ձեռ­նու­թյան հա­մա­հիմ­նա­դիր, Հա­յաս­տա­նի հան­րա­պե­տա­կան կու­սակ­ցու­թյան ան­դամ ԱՆ­ՆԱ ՄԿՐՏ­ՉՅԱ­ՆԸ։
-Ինչ­պե՞ս կբ­նու­թագ­րեք կա­թո­ղի­կո­սի կող­մից Ռո­բերտ Քո­չա­րյա­նի խա­փան­ման մի­ջո­ցը փո­փո­խե­լու կո­չը։
-Ես կար­ծում եմ, որ Ա­մե­նայն Հա­յոց Հայ­րա­պե­տի կո­չը բազ­մա­շերտ ու բազ­մա­բո­վան­դակ հոր­դոր­ներ էր պա­րու­նա­կում։ Վե­հա­փառ հայ­րա­պե­տի պատ­գամն ուղղ­ված էր մար­դու կյան­քը որ­պես բարձ­րա­գույն ար­ժեք դի­տե­լուն ու հա­մար­ժեք հո­գա­ծու­թյուն ցու­ցա­բե­րե­լուն։ Իսկ Վե­հա­փա­ռի կո­չե­րին քա­ղա­քա­կան ե­րանգ­ներ տա­լու փոր­ձերն ուղ­ղա­կի ա­նըն­դու­նե­լի են։ Յու­րա­քան­չյու­րը, որ կար­դա­ցել է Վե­հա­փա­ռի հոր­դո­րը‚ վս­տահ է՝ պարզ ու հաս­կա­նա­լի է ե­ղել միտքն ու նպա­տա­կը։ Իսկ նա­խա­գահ Քո­չա­րյա­նի կա­լա­նա­վոր­ման օ­րի­նա­կանու­թյու­նը շա­րու­նա­կում է ի­րա­վա­բա­նու­թյան հետ խզ­ված մնալ։ Հա­մա­վա­րա­կի պայ­ման­նե­րում նա­խա­գահ Քո­չա­րյա­նի խա­փան­ման մի­ջո­ցը չվե­րա­նա­յելն ա­վե­լի է խո­րաց­նում վս­տա­հու­թյու­նը, որ ար­դա­րա­դա­տու­թյան հա­մա­կարգն իր դե­րում չէ‚ և կա­լան­քը դար­ձել է իշ­խա­նու­թյուն­նե­րի հա­մար ինք­նան­պա­տակ։
-Կա­թո­ղի­կո­սի հայ­տա­րա­րու­թյանն ան­մի­ջա­պես հետևե­ցին իշ­խա­նու­թյան տար­բեր օ­ղակ­նե­րի ներ­կա­յա­ցու­ցիչ­նե­րի քն­նա­դա­տա­կան ե­լույթ­նե­րը։ Ար­դյոք նման ե­լույթ­նե­րը չե՞ն խո­րաց­նում հա­սա­րա­կու­թյու­նում առ­կա բևե­ռա­ցու­մը‚ չե՞ն սրում տար­բեր խմ­բե­րի միջև ա­ռանց այն էլ ար­մա­տա­ցած ա­տե­լու­թյու­նը։
-Ան­պա­տաս­խա­նա­տու հայ­տա­րա­րու­թյուն­նե­րը, ո­րոնք հն­չում են մեր ե­կե­ղե­ցու և մաս­նա­վո­րա­պես հոգևոր դա­սի հաս­ցեին‚ ա­նըն­դու­նե­լի են։ Ա­վե­լի ա­նըն­դու­նե­լի ու ցա­վա­լի է, որ այդ հայ­տա­րա­րու­թյուն­նե­րի հե­ղի­նակ­նե­րը մեր երկ­րի բարձ­րաս­տի­ճան պաշ­տոն­նե­րին բազ­մած­ներն են։ Չու­նե­նա­լով հան­րա­յին պա­տաս­խա­նատ­վու­թյան որևէ զգա­ցում՝ փոր­ձում են անխ­տիր ա­մեն ինչ դի­տար­կել ա­ռիթ ի­րենց պաշ­տո­նում մնա­լու հա­մար։ Այս մար­դիկ, ով­քեր իշ­խա­նու­թյան ե­կան ստի, կեղ­ծի­քի, ա­տե­լու­թյան ի­րենց իսկ ստեղ­ծած մի­ջա­վայ­րում‚ չեն կա­րող փոխ­վել։ Նրանք շա­րու­նա­կում են ի­րենց զգալ շար­քա­յին հոդ­վա­ծա­գիր։ Նրանք զավ­թած իշ­խա­նու­թյու­նը կա­րող են պահ­պա­նել միայն ա­տե­լու­թյան մթ­նո­լոր­տը խո­րաց­նե­լով, հա­սա­րա­կու­թյան ար­հես­տա­կան բևե­ռա­ցումն ա­պա­հո­վե­լու հա­մար։
-Ի՞նչ եք կար­ծում՝ այս պայ­ման­նե­րում ինչ­պի­սի՞ն պետք է լի­նի իշ­խա­նու­թյուն­նե­րի հա­մար­ժեք պա­տաս­խա­նը կա­թո­ղի­կո­սի հոր­դո­րին։
-Նախ իշ­խա­նու­թյու­նը իր տա­րա­տե­սակ մանր-մունր պաշ­տո­նյա­նե­րին պի­տի հս­տակ բա­ցատ­րի Հայ Ա­ռա­քե­լա­կան ե­կե­ղե­ցու և Վե­հա­փառ տի­րոջ բա­ցա­ռի­կու­թյու­նը հա­յոց պե­տա­կա­նու­թյան հա­մար։ Չնա­յած կաս­կա­ծում եմ, որ դա կհա­ջող­վի, ո­րով­հետև խն­դիրն իշ­խա­նու­թյան ա­մե­նա­վերևում է։ Ա­տե­լու­թյուն քա­րո­զե­լու հրա­հանգ­նե­րը ստաց­վում են ուղ­ղա­հա­յաց կեր­պով։ Եվ այդ ուղ­ղա­հա­յաց հրա­ման­նե­րը նկա­տե­լի են իշ­խա­նու­թյան բո­լոր ճյու­ղե­րի նկատ­մամբ՝ օ­րենս­դիր ու դա­տա­կան։ Պետք է վերջ տալ դա­տա­կան իշ­խա­նու­թյան վրա ա­նընդ­հատ ուժգ­նա­ցող ճն­շում­նե­րին և թույլ տալ, որ հա­մա­կարգն աշ­խա­տի ի­րա­վա­կա­նու­թյան մթ­նո­լոր­տում։
Զրու­ցեց Սեր­գեյ ՍԱ­ՂՈՒ­ՄՅԱ­ՆԸ
Դիտվել է՝ 5813

Մեկնաբանություններ