«Հայաստանի և Ռուսաստանի հարաբերություններում ստեղծված իրավիճակը լավատեսություն չի ներշնչում՝ պայմանավորված Հայաստանի ղեկավարության դիրքորոշմամբ, որը միտումնավոր փլուզում է հարաբերությունները Ռուսաստանի Դաշնության հետ։ Այժմ Հայաստան են ուղարկվում զինվորականներ Նորվեգիայից, Կանադայից և ԱՄՆ-ից՝ ԵՄ առաքելությունը վերածելով ՆԱՏՕ-ի առաքելության»,- «Известия»-ին տված հարցազրույցում հայտարարել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը։                
 

Արցա­խի նա­խա­գա­հա­կան ընտ­րու­թ­յուն­նե­րի հիմ­նա­կան ինտ­րի­գը՝ քա­նի փու­լով է ըն­թա­նա­լու քվեար­կու­թ­յու­նը

Արցա­խի նա­խա­գա­հա­կան ընտ­րու­թ­յուն­նե­րի հիմ­նա­կան ինտ­րի­գը՝ քա­նի փու­լով է ըն­թա­նա­լու քվեար­կու­թ­յու­նը
17.04.2020 | 00:34
Ար­ցա­խի նա­խա­գա­հա­կան ընտ­րու­թյուն­նե­րի հիմ­նա­կան ինտ­րի­գը, թերևս, պտտ­վում է այն հար­ցի շուր­ջը, թե քա­նի փու­լով է ըն­թա­նա­լու քվեար­կու­թյու­նը։ Թեկ­նա­ծու­նե­րի մեջ‚ ել­նե­լով օ­բյեկ­տիվ ի­րա­վի­ճա­կից‚ ակն­հայ­տո­րեն առ­կա էր ա­ռաջ­նորդ, և գրե­թե ոչ ոք չէր կաս­կա­ծում, որ հենց նա էլ ըն­տր­վե­լու է ընտ­րա­կան մր­ցա­վազ­քի ար­դյուն­քում։ Օ­բյեկ­տիվ ի­րա­վի­ճակ աս­վա­ծի ներ­քո շատ փաս­տարկ­ներ պետք է հաշ­վի առ­նել, սա­կայն ա­մե­նա­կարևորն այն է, որ ցան­կա­ցած ընտ­րու­թյուն աշ­խար­հի ցան­կա­ցած կե­տում‚ ի թիվս այլ գոր­ծոն­նե­րի‚ նաև ռե­սուրս­նե­րի պայ­քար է։ Խոս­քը ֆի­նան­սա­կան, ինս­տի­տու­ցիո­նալ‚ այլ ռե­սուրս­նե­րի մա­սին է, կա­ռույց­ներ, ար­տա­քին կա­պեր, ար­տա­քին և ներ­քին ներդ­րող­նե­րից ստաց­վող ֆի­նան­սա­կան ե­րաշ­խա­վո­րագ­րեր և այլն։ Ի­հար­կե, այս ա­մե­նին գու­մար­վում է նաև կոնկ­րետ թեկ­նա­ծուի ի­րա­կան ժո­ղովր­դա­կա­նու­թյու­նը։ Սա­կայն կյան­քը ցույց է տա­լիս, որ այն եր­կր­նե­րում, որ­տեղ սո­ցիա­լա­կան վի­ճա­կը շատ ցածր մա­կար­դա­կի վրա է, սո­վո­րա­բար բո­լոր հնա­րա­վոր ռե­սուրս­նե­րը շատ հան­գիստ ի­րենց դիր­քե­րը զի­ջում են ֆի­նանս­նե­րին։
Այս ա­մե­նը հաշ­վի առ­նե­լով՝ գրե­թե բո­լոր վեր­լու­ծա­բան­նե­րը կան­խա­տե­սում էին, որ Ար­ցա­խի նա­խա­գա­հա­կան ընտ­րու­թյուն­նե­րում ըն­տր­վե­լու լա­վա­գույն հնա­րա­վո­րու­թյուն­ներն ու­ներ հայ­կա­կան երկ­րորդ պե­տու­թյան նախ­կին վար­չա­պետ, նախ­կին պետ­նա­խա­րար և հայտ­նի գոր­ծա­րար Ա­րա­յիկ Հա­րու­թյու­նյա­նը։ Ռե­սուր­սա­յին տի­րույ­թում նրա ա­ռա­վե­լու­թյուն­ներն իր մր­ցա­կից­նե­րի նկատ­մամբ ակն­հայտ էին։ Ի­հար­կե, երբ խո­սում ենք ռե­սուրս­նե­րի մա­սին, պետք է հաշ­վի առ­նենք, որ Ար­ցա­խի պա­րա­գա­յում շատ կարևոր է, թե որ­քան է տվյալ թեկ­նա­ծուն ըն­դու­նե­լի պաշ­տո­նա­կան Երևա­նի կող­մից։ Այս ա­ռու­մով Ա­րա­յիկ Հա­րու­թյու­նյա­նը ջանք ու ե­ռանդ չէր խնա­յել, որ­պես­զի ա­սո­ցաց­վի ՀՀ իշ­խա­նու­թյուն­նե­րի հետ կամ գո­նե չըն­կալ­վի հա­յաս­տա­նյան իշ­խա­նու­թյուն­նե­րի կող­մից ան­ցան­կա­լի թեկ­նա­ծու, ինչ­պես Վի­տա­լի Բա­լա­սա­նյա­նի պա­րա­գա­յում էր։ Թեև հաս­կա­նա­լի էր, որ ամ­բող­ջա­կան վս­տա­հու­թյուն նրա ան­ձի նկատ­մամբ ՀՀ գոր­ծող ղե­կա­վա­րու­թյան մոտ գու­ցե և չլի­ներ՝ հաշ­վի առ­նե­լով Ա­րա­յիկ Հա­րու­թյու­նյա­նի բիզ­նես կա­պե­րը նախ­կին իշ­խա­նու­թյուն­նե­րի հետ, նրա կեն­սագ­րու­թյու­նը։ ՀՀ վար­չա­պետ Նի­կոլ Փա­շի­նյանն էլ ստիպ­ված էր հաշ­վի նս­տել առ­կա ի­րո­ղու­թյուն­նե­րի հետ։ Սա­կայն Նի­կոլ Փա­շի­նյա­նը չէր լի­նի Նի­կոլ Փա­շի­նյան, ե­թե չփոր­ձեր առ­կա և բա­ցա­հայտ ի­րո­ղու­թյուն­նե­րում ստեղ­ծել սե­փա­կան հա­կա­խաղն ու իր ազ­դե­ցու­թյունն ու­նե­նալ ընտ­րա­կան գոր­ծըն­թաց­նե­րի վրա։
Ա­հա այս հա­մա­տեքս­տում ինչ-որ փու­լից սկ­սած՝ ար­ցա­խյան ընտ­րա­կան գոր­ծըն­թաց­նե­րում խա­ղի մեջ մտց­վեց Ար­ցա­խի ար­տա­քին գոր­ծե­րի նա­խա­րար Մա­սիս Մա­յի­լյա­նը։ Բո­լոր վեր­լու­ծա­բան­նե­րը հա­մա­կար­ծիք են, որ Մա­սիս Մա­յի­լյա­նը երբևէ արտ­գործ­նա­խա­րա­րի իր ծանր տե­ղը չէր թեթևաց­նի, ե­թե չու­նե­նար շատ կոնկ­րետ ե­րաշ­խիք­ներ շատ կոնկ­րետ մար­դու՝ Նի­կոլ Փա­շի­նյա­նի կող­մից։
Ին­չու՞ խա­ղի մեջ մտց­վեց Մա­սիս Մա­յի­լյա­նը։ Նի­կոլ Փա­շի­նյա­նը շատ լավ հաս­կա­նում էր, որ Մա­յի­լյա­նին միաց­նե­լով այն, ինչ պա­կա­սում է վեր­ջի­նիս՝ Սամ­վել Բա­բա­յա­նի ռե­սուրս­նե­րը՝ փո­ղը և կա­ռույց­նե­րը, միևնույն է, նրա հնա­րա­վո­րու­թյուն­նե­րը բա­վա­կա­նին ցածր են մնում։ Սա­կայն ՀՀ վար­չա­պե­տի հա­մար շատ ա­վե­լի կարևոր էր, որ­պես­զի ընտ­րու­թյուն­ներն ա­վարտ­վեին եր­կու փու­լով, ընդ ո­րում, երկ­րորդ փու­լում մաս­նակ­ցի հենց Մա­սիս Մա­յի­լյա­նը, ո­րին ա­ջակ­ցու­թյուն են ցույց տվել տար­բեր հիմ­նադ­րամ­ներ։ Ե­թե Մա­յի­լյա­նը հայ­տն­վում է ընտ­րու­թյուն­նե­րի երկ­րորդ փու­լում, ան­կախ հա­վա­քած տո­կոս­նե­րի քա­նա­կից, Ա­րա­յիկ Հա­րու­թյու­նյա­նի հաղ­թա­նա­կը շռն­դա­լից չի լի­նում, և Նի­կոլ Փա­շի­նյանն իր հա­կա­խաղն էր ստա­նում՝ Ա­րա­յիկ Հա­րու­թյու­նյա­նին ցույց տա­լով, որ ա­ռանց Երևա­նի մի­ջամ­տու­թյան, այ­նուա­մե­նայ­նիվ, վեր­ջի­նիս շատ դժ­վար կլի­ներ գրան­ցել հա­ջո­ղու­թյուն։ Այս պա­րա­գա­յում ՀՀ վար­չա­պե­տը տե­ղա­վոր­վում է եր­կու թեկ­նա­ծու­նե­րի միջև, ինչ­պես ա­սում են՝ մա­տի ու մա­տա­նու ա­րան­քում, և սկ­սում է առևտուր ա­նել։
Խո­շոր հաշ­վով, մտց­վեց ար­հես­տա­կան երկ­րորդ փուլ։ Ա­ռա­ջին փու­լի ընտ­րու­թյուն­նե­րի հա­ջորդ իսկ օ­րը Մա­սիս Մա­յի­լյանն այ­ցե­լեց Երևան, որ­տե­ղից էլ, ա­մե­նայն հա­վա­նա­կա­նու­թյամբ, ստա­ցավ հա­մա­պա­տաս­խան հրա­հանգ­ներ‚ ըստ այդ հրա­հանգ­նե­րի‚ ա­մե­նայն հա­վա­նա­կա­նու­թյամբ‚ նա­խա­տես­ված էր հե­տա­գա­յում բոյ­կո­տե­լով ընտ­րու­թյուն­նե­րը՝ խարխ­լել ընտ­րու­թյուն­նե­րի լե­գի­տի­մու­թյու­նը։ Եվ ե­թե ա­պա­գա­յում Ար­ցա­խում ի­րա­վի­ճակ փոխ­վի, Փա­շի­նյա­նը կկա­րո­ղա­նա շա­հար­կել Ա­րա­յիկ Հա­րու­թյու­նյա­նի ընտ­րու­թյան լե­գի­տի­մու­թյան թե­ման. շեշտ­վե­լու է, որ ընտ­րու­թյուն­նե­րը տե­ղի են ու­նե­ցել կո­րո­նա­վի­րու­սի հա­մա­ճա­րա­կի պայ­ման­նե­րում, խախ­տում­ներ են տե­ղի ու­նե­ցել, սա­կայն դժ­վար է ա­սել, թե որ­քա­նով են դրանք ազ­դել ընտ­րու­թյուն­նե­րի ար­դյունք­նե­րի վրա, մի խոս­քով այն, ինչ օ­րերս հայ­տա­րա­րեց դի­տոր­դա­կան ա­ռա­քե­լու­թյուն ի­րա­կա­նաց­րած սո­րո­սա­կան խում­բը՝ Դա­նիել Իոան­նի­սյա­նի ղե­կա­վա­րու­թյամբ։ Այս­պի­սով՝ Ա­րա­յիկ Հա­րու­թյու­նյա­նի շուրջ ար­հես­տա­կա­նո­րեն ստեղ­ծում են ցածր լե­գի­տի­մու­թյան շղար­շը։
Նի­կոլ Փա­շի­նյա­նին պետք էր ստա­նալ այս պատ­կե­րը, որ­պես­զի ցույց տա, թե լա­վու­թյուն է ա­նում Ար­ցա­խի ա­պա­գա նա­խա­գա­հին՝ նրան թույլ տա­լով բազ­մել երկ­րի ղե­կա­վա­րի ա­թո­ռին։ Ի դեպ, չի բա­ցառ­վում, որ Ար­ցա­խի հե­տընտ­րա­կան դրսևո­րում­նե­րում կար հա­յաս­տա­նյան իշ­խա­նու­թյուն­նե­րի հա­վա­նու­թյու­նը։ Սա­կայն պետք է նկա­տել, որ Փա­շի­նյա­նին բո­լո­րո­վին էլ ձեռն­տու չէ, որ հե­տընտ­րա­կան զար­գա­ցում­ներն ա­պա­կա­յու­նաց­նեն ի­րա­վի­ճակն Ար­ցա­խում։ Հա­յաս­տա­նում վե­րահս­կո­ղու­թյան տե­սա­կե­տից ի­րա­վի­ճա­կը բա­վա­կա­նին փխ­րուն է, և այս պայ­ման­նե­րում ինք­նաս­պա­նու­թյուն է ու­նե­նալ ան­կա­յու­նու­թյան, լար­վա­ծու­թյան օ­ջախ Ար­ցա­խում։
Պարզ է, որ Ա­րա­յիկ Հա­րու­թյու­նյա­նը փոխ­զի­ջու­մա­յին թեկ­նա­ծու է ե­ղել այս ընտ­րու­թյուն­նե­րում և՛ Նի­կոլ Փա­շի­նյա­նի, և՛ Ար­ցա­խի ռազ­մա­քա­ղա­քա­կան է­լի­տա­յի, և՛ ՀՀ նախ­կին իշ­խա­նու­թյուն­նե­րի, մա­նա­վանդ Սերժ Սարգ­սյա­նի թի­մի հա­մար։ Եվ ընտ­րու­թյուն­նե­րի երկ­րորդ փու­լը կազ­մա­կերպ­վել էր զուտ նրա հա­մար, որ­պես­զի ար­ձա­նագր­վի Ա­րա­յիկ Հա­րու­թյու­նյա­նի նա­խա­գահ դառ­նա­լու ի­րա­վա­բա­նա­կան փաս­տը։ Բայց ա­մեն դեպ­քում Նի­կոլ Փա­շի­նյա­նը գու­ցե իշ­խա­նու­թյան՝ իր կող­մից թույլ վե­րահ­սկ­վող սո­րո­սա­կան խմ­բի բա­ցա­հայտ ճնշ­ման ներ­քո ընտ­րու­թյուն­նե­րից հե­տո փոր­ձեց ո­րո­շա­կի տա­րա­ծու­թյուն պա­հել ար­ցա­խյան ընտ­րու­թյուն­նե­րի հաղ­թո­ղից՝ ո­րո­շա­կի պաու­զա պա­հե­լով ու միայն դրա­նից հե­տո շնոր­հա­վո­րե­լով Ա­րա­յիկ Հա­րու­թյու­նյա­նին։ Այդ շնոր­հա­վո­րան­քը հետևեց ՀՀ նա­խա­գահ Ար­մեն Սարգ­սյա­նի‚ ՀՀ եր­րորդ նա­խա­գահ Սերժ Սարգ­սյա­նի շնոր­հա­վո­րանք­նե­րին միայն։ Ընդ ո­րում‚ բուն գոր­ծըն­թա­ցը եր­կու փու­լից էր բաղ­կա­ցած. վար­չա­պե­տը նախ շնոր­հա­վո­րեց Ար­ցա­խի ժո­ղովր­դին և միայն մի քա­նի ժամ հե­տո՝ ան­ձամբ հաղ­թո­ղին՝ հա­տուկ շեշ­տե­լով‚ որ Ա­րա­յիկ Հա­րու­թյու­նյա­նը կա­րող է ակն­կա­լել Նի­կոլ Փա­շի­նյա­նի ա­ջակ­ցու­թյու­նը‚ ե­թե բա­րե­փո­խում­ներ ի­րա­կա­նաց­նի։
Այս քա­ղա­քա­կան խա­ղե­րը ևս մեկ ան­գամ ցույց են տա­լիս‚ որ Նի­կոլ Փա­շի­նյա­նի դիր­քե­րը‚ ա­ռա­վել ևս ճգ­նա­ժա­մի պայ­ման­նե­րում‚ այն­քան ա­մուր չեն‚ որ­քան փոր­ձում են ցույց տալ թե՛ ան­ձամբ ին­քը‚ թե՛ իր քա­ղա­քա­կան թի­մի ներ­կա­յա­ցու­ցիչ­նե­րը։ Նի­կոլ Փա­շի­նյա­նը կր­կին ա­պա­ցու­ցեց այն վար­կա­ծը‚ որ ճն­շում­նե­րի ա­ռանձ­նա­պես չի դի­մա­նում‚ այդ թվում նաև իր‚ այս­պես կոչ­ված‚ պա­տա­հա­կան կամ ոչ պա­տա­հա­կան թի­մա­կից­նե­րի։
Ա­րամ Վ. ՍԱՐԳ­ՍՅԱՆ
Դիտվել է՝ 5645

Մեկնաբանություններ