ԱՄՆ-ը ցավակցություն է հայտնել Իրանի նախագահ Էբրահիմ Ռաիսիի մահվան կապակցությամբ և հայտարարել, որ միջադեպի առնչությամբ տարածաշրջանային անվտանգության համար անմիջական սպառնալիք չի տեսնում։ «Հիմա, երբ Իրանը նոր նախագահ է ընտրում, մենք վերահաստատում ենք մեր աջակցությունը Իրանի ժողովրդին և հանուն մարդու իրավունքների ու հիմնարար ազատությունների նրա պայքարին»,- ըստ BBC-ի՝ ասված է Պետքարտուղարության խոսնակ Մեթյու Միլլերի հայտարարության մեջ:               
 

Որոշ բա­շի­բո­զուկ­ներ փոր­ձում են զրո­յաց­նել մեր կես­դա­ր­յա պայ­քա­րի ի­մաս­տը

Որոշ բա­շի­բո­զուկ­ներ փոր­ձում են զրո­յաց­նել մեր կես­դա­ր­յա պայ­քա­րի ի­մաս­տը
17.04.2020 | 00:51
Խոսքս կսկ­սեմ իմ՝ «1965-ի ապ­րի­լի 24-ի լույ­սը հա­սավ մինչև 1988-ի ղա­րա­բա­ղյան շար­ժու­մը» («Ի­րա­տես», 03.03.2015) հրա­պա­րա­կու­մից մի հատ­ված վկա­յա­կո­չե­լով. «1965 թվա­կան, ապ­րի­լի 24: Գա­րու­նը տաք էր Երևա­նում: Օ­րը կար­ծես սո­վո­րա­կան էր: Աղմ­կոտ քա­ղա­քի փո­ղոց­նե­րում աշ­խա­տում էին տրամ­վայ­ներն ու տրո­լեյ­բուս­նե­րը, ավ­տո­բուս­ներն ու տաք­սի­նե­րը: Բո­լո­րը գոր­ծի էին գնում: Այդ օր­վա թեր­թե­րը, ի տար­բե­րու­թյուն նա­խորդ օ­րե­րի, ո­չինչ չէին գրել ու­ղիղ հի­սուն տա­րի ա­ռաջ Արևմտյան Հա­յաս­տա­նում կա­տար­ված մեծ սպան­դի մա­սին: Ա­սենք դա այն­քան էլ կարևոր չէր, ո­րով­հետև դեռևս 1964-ից հան­րա­պե­տու­թյան բո­լոր թեր­թե­րը, լրագ­րերն ու ամ­սագ­րե­րը կա­տա­րել էին ի­րենց գոր­ծը: Իսկ Հա­յաս­տա­նի ճար­տա­րա­պետ­նե­րի տա­նը ա­միս­ներ շա­րու­նակ ցու­ցադր­վող ե­ղեռ­նի զո­հե­րի հի­շա­տա­կին կա­ռուց­վե­լիք հու­շար­ձա­նի նա­խագ­ծե­րին լայ­նո­րեն ի­րա­զեկ­վում էր ոչ միայն երևան­ցին: Ե­րի­տա­սար­դու­թյու­նը, հատ­կա­պես ու­սա­նո­ղու­թյու­նը, գի­տեր, թե ինչ էր կա­տար­վել հի­սուն տա­րի ա­ռաջ: Եվ այդ ի­րա­զեկ­ման գոր­ծում իր մեծ ա­վանդն ու­ներ Հա­յաս­տա­նի կո­մու­նիս­տա­կան կու­սակ­ցու­թյան ա­ռա­ջին քար­տու­ղար Յա­կով Զա­րո­բյա­նը: Այդ մար­դը հա­յե­րեն չգի­տեր, երբ ե­կավ Հա­յաս­տան աշ­խա­տան­քի: Ըն­դա­մե­նը վեց ամ­սում նա ոչ միայն փայ­լուն տի­րա­պե­տեց հա­յե­րե­նին, այլև դար­ձավ իր ժո­ղովր­դին անմ­նա­ցորդ ծա­ռա­յող կու­սակ­ցա­կան, պե­տա­կան գոր­ծիչ: Նա էլ ե­ղեռ­նից մա­զա­պուրծ ծնող­նե­րի զա­վակ էր: Ցա­վոք, 1965-ի ապ­րի­լի 24-ը է­ժան չնս­տեց նրա վրա: Այդ մեծ հայ­րե­նա­սե­րի ա­նունն այ­սօր շատ քչե­րը գի­տեն Հա­յաս­տա­նում: Նրա ա­նու­նը չի ան­մա­հա­ցել Հա­յաս­տա­նում: Զա­րո­բյա­նի ա­րած գոր­ծե­րից նշեմ միայն մե­կը, և ըն­թեր­ցո­ղը կհաս­կա­նա, թե ով էր նա:
1961-ի գար­նա­նը, երբ Խրուշ­չո­վը ե­կավ Հա­յաս­տան` մաս­նակ­ցե­լու Հա­յաս­տա­նի խոր­հր­դայ­նաց­ման 40-ա­մյա­կի տո­նա­կա­տա­րու­թյուն­նե­րին (1960-ի նո­յեմ­բե­րի 29-ին նշ­վե­լիք տո­նը տե­ղա­փոխ­վել էր 1961-ին), տա­րել էին Սևան, ման տվել «Մի­կո­յան» նա­վով, մի լավ խմեց­րել էին, և նա ստո­րագ­րել էր աշ­խար­հում ա­մե­նաեր­կար Ար­փա-Սևան թու­նե­լի կա­ռուց­ման թույ­լտ­վու­թյու­նը, ո­րի կա­ռուց­ման հա­մար անհ­րա­ժեշտ էին հա­րյուր­մի­լիո­նա­վոր ռուբ­լի­ներ (չմո­ռա­նամ նշել, որ մեկ դո­լա­րը 62 կո­պեկ էր):
1965-ի ապ­րի­լի 24-ին ե­րի­տա­սար­դու­թյա­նը ոչ ոք չէր կազ­մա­կեր­պել Լե­նի­նի հրա­պա­րակ բե­րե­լու հա­մար: Ե­րի­տա­սար­դու­թյու­նը զգա­յա­կան ճա­նա­չո­ղու­թյամբ ե­կավ հրա­պա­րակ: Ես ա­վար­տել էի տեխ­նի­կու­մը և աշ­խա­տում էի Մեր­գե­լյան հայտ­նի ինս­տի­տու­տի` կր­կե­սի մոտ գտն­վող մաս­նա­ճյու­ղում: Հա­մալ­սա­րա­նում սո­վո­րող եղ­բորս հետ վար­ձով ապ­րում էինք Կրի­վոյ փո­ղո­ցում: Ա­մեն օր ա­ռա­վո­տյան ժա­մը 8.30-ին դուրս էինք գա­լիս տնից. ես` աշ­խա­տան­քի, նա` դա­սի: Ար­դեն կլի­ներ ժա­մը ի­նը, բայց եր­կուսս էլ դեռ ան­կող­նում էինք: «Ին­չո՞ւ չես գնա­ցել դա­սի», իմ հար­ցին նա պա­տաս­խա­նեց, թե` կուր­սի տղեր­քով պի­տի հա­վաք­վենք Նալ­բան­դյան-Թու­մա­ն­յան խաչ­մե­րու­կում, տեղ պի­տի գնանք: Նույն­քան ա­նո­րոշ էր նաև իմ պա­տաս­խա­նը նրա տված հար­ցին, թե` ին­չու չես գնա­ցել գոր­ծի: Ա­սա­ծով ցան­կա­նում եմ նշել, որ բո­լորս են­թա­գի­տակ­ցու­թյամբ ցան­կա­նում էինք նշել այդ օ­րը և, բնա­կա­նա­բար, այն պի­տի նշ­վեր Լե­նի­նի հրա­պա­րա­կում:
Ժա­մը 10-ի մո­տեր­քը ես գնա­ցի Լե­նի­նի հրա­պա­րակ: Այն­տեղ այդ պա­հին, հրա­պա­րա­կի տար­բեր մա­սե­րում, հա­վաք­ված էր մո­տա­վո­րա­պես մի քա­նի հա­զար մարդ` հիմ­նա­կա­նում ե­րի­տա­սար­դու­թյուն: Խմ­բե­րով կանգ­նած մար­դիկ խո­սում էին: Ոչ մի բարձ­րա­խոս, ոչ մի լո­զունգ, ոչ մի կար­գա­խոս չկար: Մար­դիկ պար­զա­պես հա­վաք­վում էին և, չան­ցած մի ժամ, հրա­պա­րա­կում ա­սեղ գցե­լու տեղ չկար: Ժա­մը 11-ի մո­տեր­քը Ան­տոն Քո­չի­նյա­նը Սե­րո Խան­զա­դյա­նի հետ բարձ­րա­ցավ Լե­նի­նի ար­ձա­նի ամ­բիոն (Լևոն խառ­նա­կի­չը երկ­րի քան­դու­մը սկ­սեց ար­վես­տի այդ հո­յա­կապ կա­ռույ­ցի ոչն­չա­ցու­մից): Խան­զա­դյա­նը կոչ ա­րեց հա­վաք­ված­նե­րիս ցր­վել, նշե­լով, որ ե­րե­կո­յան օ­պե­րա­յում Ե­ղեռ­նի 50-ա­մյա­կի կա­պակ­ցու­թյամբ հան­դի­սա­վոր նիստ է լի­նե­լու: Հա­վաք­ված­ներս բնա­կա­նա­բար սու­լե­ցինք և խնդ­րե­ցինք նրան հե­ռա­նալ հրա­պա­րա­կից: Հրա­պա­րա­կում մար­դիկ ա­ռանց բարձ­րա­խո­սի հան­պատ­րաս­տից ե­լույթ էին ու­նե­նում: Ոչ մե­կը չի մո­տե­ցել նշ­ված ամ­բիո­նին և այն­տե­ղից ե­լույթ չի ու­նե­ցել: Կես ժամ չտևեց, և հենց հրա­պա­րա­կում, կար­միր պաս­տառ­նե­րի վրա գր­վում էին լո­զունգ­ներ` հո­ղե­րը, Ղա­րա­բաղն ու Նա­խիջևա­նը մերն են: Եվ այդ բա­ռե­րը դար­ձան մեր հիմ­նա­կան կար­գա­խոս­նե­րը: Այ­սինքն` դեռևս 50 տա­րի ա­ռաջ մենք ոչ թե կոչ էինք ա­նում աշ­խար­հին ե­ղեռ­նի ճա­նաչ­մա­նը, այլ ուղ­ղա­կի, այն էլ զանգ­վա­ծո­րեն, այն էլ բարձ­րա­ձայն, այն էլ տո­տա­լի­տար ռե­ժի­մի պայ­ման­նե­րում ուղ­ղա­կի հայ­տա­րա­րում էինք, որ մենք պա­հան­ջա­տեր ենք մեզ­նից գո­ղաց­ված ու­նեց­ված­քի: Ա­վե­լին, մարդ­կա­յին ձեռ­քե­րի վրա, ձեռքս տն­կե­լով դե­պի Լե­նի­նի ար­ձա­նը, ա­սել եմ. «Բա­րո­յա­կան ո՞ր ի­րա­վուն­քով Ղա­րա­բաղն ու Նա­խիջևա­նը տվե­ցիր Ադր­բե­ջա­նին»: Աս­ված խոս­քե­րով հրա­պա­րա­կով մեկ կաս­կա­ծան­քի տակ էինք դնում Թուր­քիա­յի հետ խոր­հր­դա­յին Ռու­սաս­տա­նի կն­քած խայ­տա­ռակ պայ­մա­նագ­րի լե­գի­տի­մու­թյու­նը, Լե­նին-Ա­թա­թուրք քա­ղա­քա­կան գոր­ծիչ­նե­րի մտ­քի ար­գա­սի­քի ա­պօ­րի­նու­թյու­նը: Ճիշտ է, այդ պայ­մա­նա­գի­րը ստո­րագ­րել է նաև Խոր­հր­դա­յին Հա­յաս­տա­նը, բայց կա­րե­լի է միան­շա­նակ ա­սել, որ այն պար­տադր­վել է ցե­ղաս­պա­նու­թյան պատ­ճա­ռով ու­ժաս­պառ ե­ղած հայ ժո­ղովր­դին»:
Հինգ տա­րի ա­ռաջ տպագր­ված հուշ-խոր­հր­դա­ծու­թյու­նիցս վկա­յա­կոչ­ված հատ­վա­ծին միայն հա­վե­լեմ. Լե­նի­նի հրա­պա­րա­կով մեկ ժո­ղո­վուր­դը վան­կար­կում էր՝ հո՜-ղե՜-րը՜, հո՜-ղե՜-րը՜ …
1965-ի ապ­րի­լի 24-ից խոր­հր­դա­յին դաս­տիա­րա­կու­թյուն ստա­ցած մեր սե­րուն­դը, որն իս­կա­պես հայ­րե­նա­սեր էր, և այդ հայ­րե­նա­սի­րու­թյու­նը մենք յու­րո­վի էինք ըն­կա­լել, հիմք դրեց հա­յոց պա­հան­ջա­տի­րու­թյան ի­րա­վուն­քին: Ճիշտ է, այդ օր­վա շատ ակ­տի­վիստ­ներ հա­մա­պա­տաս­խան մար­մին­նե­րում ծեծ կե­րան, «մշակ­վե­ցին» … բայց բռնկ­ված կայ­ծը չմա­րեց և տա­րի­ներ հե­տո պի­տի բոցկլտար ու մեր ո­գին նյու­թա­կա­նա­նաց­ներ Ար­ցա­խի ա­զա­տագր­մամբ: Այդ օր­վա ա­մե­նա­մեծ «զո­հը» դար­ձավ ՀԿԿ կենտ­կո­մի ա­ռա­ջին քար­տու­ղար, իս­կա­կան հայ­րե­նա­սեր Յա­կով Զա­րո­բյա­նը, ո­րին հե­ռաց­րին Հա­յաս­տա­նից:
Ին­չու՞ հի­շե­ցի ան­ցյա­լը … ո­րով­հետև մեր օ­րե­րում ո­րոշ բա­շի­բո­զուկ­ներ, ո­րոնք ընդ­հա­նուր կապ ու­նեն հայ ժո­ղովր­դի հետ միայն ազ­գան­վան «յան» վեր­ջա­վո­րու­թյամբ, փոր­ձում են զրո­յաց­նել մեր կես­դա­րյա պայ­քա­րի ի­մաս­տը: Ա­ռա­ջին ան­գամ նման քայլ փոր­ձեց ի­րա­կա­նաց­նել Ան­տեր Պետ­րո­սյա­նը, երբ Բա­քու ու­ղար­կեց հայտ­նի Ա­շոտ Բլե­յա­նին: Բայց ցուրտ ու խա­վա­րի մեջ ապ­րող ժո­ղո­վուր­դը «ո՛չ» ա­սաց պետ­րո­սյա­նա­կան ցան­կու­թյուն­նե­րին, ո­րը փոր­ձում էր հայ ժո­ղովր­դի հաշ­վին կար­գա­վո­րել հայ-ադր­բե­ջա­նա­կան հա­րա­բե­րու­թյուն­նե­րը: Նույն Տեր-Պետ­րո­սյա­նը ա­մեն կար­գի լա­րա­խա­ղա­ցու­թյան գնաց թուր­քե­րի հետ ու երբ զգաց, որ ո­չինչ չի ստաց­վում, հայ­տա­րա­րեց.
- Մենք այլևս ո­չինչ չու­նենք ա­սե­լու Թուր­քիա­յին:
Եվ այ­սօր Նի­կոլն ու իր թի­մը փոր­ձում են հա­րու­թյուն տալ պետ­րո­սյա­նա­կան այդ մե­ռած գա­ղա­փար­նե­րին ոմն Հա­րութ Մա­րու­թյա­նի (Ցե­ղաս­պա­նու­թյան թան­գա­րա­նի տնօ­րեն) մի­ջո­ցով:
ՈՒ­զում եմ փոքր-ինչ շեղ­վել և սր­բագ­րել հար­գե­լի Աղ­վան Վար­դա­նյա­նին, ո­րը Ան­ժե­լա Թով­մա­սյա­նի հա­ղորդ­ման ժա­մա­նակ փաս­տեց, թե Լևոն Տեր-Պետ­րո­սյա­նը մաշ­ված գոր­ծիք է: Հար­գե­լի Վար­դա­նյան, չա­րա­չար սխալ­վում ես, և սխալ­վում են բո­լոր նրանք, ով­քեր կար­ծում են, թե Լևո­նը մաշ­ված գոր­ծիք է: Նա ի սկզ­բա­նե մաշ­ված գոր­ծիք է ե­ղել, պար­զա­պես նրան լավ ներ­կել և մտց­րել էին հայ քա­ղա­քա­կան կյանք: Բայց տա­րի­նե­րի ըն­թաց­քում այդ ներ­կը թափ­վեց, ու այ­սօր նա երևում է իր նախ­նա­կան ժան­գով:
Facebook-ում կար­դա­ցի Հայկ Դե­մո­յա­նի «Ա­յո, և՛ հի­շե­լու ենք, և՛ պա­հան­ջե­լու ենք» գրա­ռու­մը: ՀՑԹ-ի նոր տնօ­րեն Հա­րու­թյուն Մա­րու­թյա­նը Հու­նաս­տան կա­տա­րած գոր­ծուղ­ման ժա­մա­նակ հույն լրագ­րո­ղի տված հար­ցին պա­տաս­խա­նել է. «Գի­տեք, ես հա­րյուր տա­րի ա­ռաջ տե­ղի ու­նե­ցած ի­րա­դար­ձու­թյուն­նե­րի մաս­նա­գե­տը չեմ»:
Դե եկ ու մի հարց­րու՝ ա՛յ ան­մեղ­սու­նակ, այդ ո՞ր տգետն է քեզ պես տհա­սին նշա­նա­կել ինս­տի­տու­տի տնօ­րեն, ո­րը չգի­տի, թե ին­չու է հիմ­նադր­վել այդ թան­գա­րա­նը, ինչ հար­ցե­րով է կոչ­ված զբաղ­վե­լու և ինչ է գր­ված նրա մուտ­քին: Լա՛վ, մի պահ մտա­ծենք, թե սա ա­պուշ է: Բայց հա­ջորդ իսկ պա­հին ծա­ռա­նում է հար­ցը՝ տղա՛, ե­թե հի­մար ես, այդ ո՞վ և ի՞նչ ի­րա­վուն­քով է մեր հար­կե­րի հաշ­վին քեզ ու­ղար­կել Հու­նաս­տան, որ դու քո խախտ­ված ու­ղե­ղով կաս­կա­ծան­քի տակ առ­նես ցե­ղաս­պա­նու­թյու­նը և այդ բա­ռի օգ­տա­գործ­ման փո­խա­րեն օգ­տա­գոր­ծես թուր­քա­կան պատ­մագ­րու­թյան կող­մից միշտ թմբ­կա­հար­վող «ի­րա­դար­ձու­թյուն­ներ» եզ­րույ­թը: Դու ո՞վ ես, որ քո տհա­սու­թյամբ հար­ցա­կա­նի տակ դնես այն ե­րեք տաս­նյա­կից ա­վե­լի պե­տու­թյուն­նե­րի պառ­լա­մենտ­նե­րի ըն­դու­նած ո­րո­շում­նե­րը, ո­րոնք 1915 թվա­կա­նին Արևմտյան Հա­յաս­տա­նում կա­տար­ված 1,5 մի­լիոն հա­յե­րի վայ­րագ սպա­նու­թյուն­նե­րը ճա­նա­չել են որ­պես ցե­ղաս­պա­նու­թյուն:
«Ես ե­կել եմ թան­գա­րան-ինս­տի­տուտ, որ­պես­զի ո­րոշ փո­փո­խու­թյուն­ներ ի­րա­կա­նաց­նեմ, քան­զի հի­շո­ղու­թյու­նը կա­յուն ու հաս­տատ երևույթ չի, այլ են­թա­կա է փո­փո­խու­թյուն­նե­րի»:
Ա՛յ դուրս­պր­ծուկ, քո և քեզ նման­նե­րի հի­շո­ղու­թյան վրա կա­րող ես մար­զանք­ներ ա­նել, են­թար­կել փո­փո­խու­թյուն­նե­րի, նման­նե­րիդ ան­հագ որ­կո­րի գո­յու­թյու­նը ո­րո­շա­կի ժա­մա­նակ եր­կա­րաց­նե­լու մտա­հո­գու­թյու­նից թե­լադր­ված, բայց իմ և ինձ նման մի­լիո­նա­վոր­նե­րի հի­շո­ղու­թյու­նը դու չես կա­րող են­թար­կել փո­փո­խու­թյան, ինչ­պես չես կա­րող են­թար­կել փո­փո­խու­թյան հա­մաշ­խար­հա­յին պատ­մագ­րու­թյան մեջ հե­ղի­նա­կա­վոր պատ­մա­բան­նե­րի հի­շո­ղու­թյու­նը, ան­գամ մեր օ­րե­րի ան­վա­նի թուրք պատ­մա­բան Թա­ներ Աք­չա­մի հի­շո­ղու­թյու­նը, ո­րոնք 1915 թվա­կա­նի դեպ­քե­րը կո­չել են ի­րենց ա­նու­նով՝ ՑԵ՛­-ՂԱ՛-Ս­ՊԱ՛-ՆՈՒ՛-­ԹՅՈՒ՛Ն: Չեմ ցան­կա­նում շա­րու­նա­կել և վեր­լու­ծել Մա­րու­թյա­նի քան­քա­րա­շատ մտ­քե­րը, քան­զի նրանք պար­զա­պես թուր­քին ծա­ռա­յե­լու մի­տում ու­նեն: Թե որն է դրա պատ­ճա­ռը, ո­մանք փոր­ձում են և կփոր­ձեն բա­ցատ­րել անձ­նա­կան շա­հագ­րգ­ռու­թյամբ և նման կար­գի դրսևո­րում­նե­րով: Գու­ցե դա էլ իր տեղն ու դերն ու­նի, բայց ի­րո­ղու­թյունն այն է, որ ան­ցած դա­րի 90-ա­կան թվա­կան­նե­րին Ան­տեր Պետ­րո­սյա­նի դրսևո­րած թուր­քա­սի­րու­թյու­նը մեր օ­րե­րում այլ կերպ է ի հայտ ե­կել: Այն ժա­մա­նակ, երբ Կար­սի եր­կաթգ­ծով եր­կու վա­գոն ցո­րեն մտավ շր­ջա­փակ­ված Հա­յաս­տան, ո­մանք սկ­սե­ցին բար­բա­ջել, թե այ­սօր­վա Թուր­քիան ու­րիշ է, փոխ­վել է և այլն: Հենց այդ նույն ժա­մա­նակ էր, որ Ան­տե­րը ձեռ­քը խփում էր Գե­րա­գույն խոր­հր­դի ամ­բիո­նինև պն­դում.
- Ես ձեզ ա­սում եմ, որ ռուս­նե­րը վաղ թե ուշ Ան­դր­կով­կա­սից պի­տի հե­ռա­նան:
Թուր­քե­րը, ո­րոնց միշտ գո­վում են որ­պես դի­վա­նա­գի­տա­կան ար­տա­կարգ ու­նա­կու­թյուն­ներ ու­նե­ցող ժո­ղովր­դի, այն­քան տհաս գտն­վե­ցին, որ հա­վա­տա­ցին Տեր-Պետ­րո­սյա­նին, այն է՝ ռուս­նե­րին Հա­յաս­տա­նից քշե­լուն, և կու­րո­րեն սկ­սե­ցին պաշտ­պա­նել Ադր­բե­ջա­նին: Ըն­դա­մե­նը եր­կու տա­րի հե­տո, երբ թուր­քա­կան չոր­րորդ կոր­պու­սը պատ­րաստ­վում էր հար­ձակ­վե­լու Հա­յաս­տա­նի վրա, Ռու­սաս­տա­նի պաշտ­պա­նու­թյան նա­խա­րար Եվ­գե­նի Շա­պոշ­նի­կո­վը ա­սաց.
- Դա ար­դեն եր­րորդ հա­մաշ­խար­հա­յին պա­տե­րազմ է:
Ե­թե ռու­սա­կան զոր­քը հան­ված լի­ներ Հա­յաս­տա­նից, այդ ժա­մա­նակ մենք եր­կու կող­մից մնում էինք աք­ցա­նի մեջ: 1993-ին ԼՏՊ-ն բարձ­րա­ձայ­նեց, թե հայ-ռու­սա­կան հա­րա­բե­րու­թյուն­նե­րը եր­բեք այն­քան լավ չեն ե­ղել, ինչ­պես Ել­ցին-Տեր-Պետ­րո­սյան նա­խա­գահ­նե­րի օ­րոք: Ա­յո, ի­րենց հայ­րե­նիք­նե­րին դա­վա­ճա­նած հենց այդ եր­կյա­կի օ­րոք հայ-ռու­սա­կան հա­րա­բե­րու­թյուն­նե­րը լավ են ե­ղել:
Շեղ­վե­ցի բուն ա­սե­լի­քից:
Ի՞նչն է այ­սօր ստի­պում Մա­րու­թյա­նին, նաև իմ­քայ­լա­կան մեկ այլ թե­րու­սի սի­րո խոս­քեր ա­սել թուր­քի հաս­ցեին: Գյուտ ա­րած չեմ լի­նի, ե­թե ա­սեմ, որ Նի­կո­լը որ­քան էլ ա­սի, թե հայ-ռու­սա­կան հա­րա­բե­րու­թյուն­ներն ա­նամպ են, Պու­տինն իր ըն­կերն է և այլն, պար­զից էլ պարզ է, որ այդ հա­րա­բե­րու­թյուն­նե­րը ակն­հայ­տո­րեն այն­քան են վա­տա­ցել, որ Նի­կո­լը փոր­ձում է նոր շունչ տալ, փոքր-ինչ այլ ձևով մեր­ձեց­նել մեզ մեր ոչ միայն ան­ցյա­լի, այլև այ­սօր­վա ա­մե­նավ­տան­գա­վոր թշ­նա­մու հետ: Ես ոչ թուրք ժո­ղովր­դին, ոչ ադր­բե­ջան­ցուն թշ­նա­մի չեմ հա­մա­րում: Բայց թող թույլ տր­վի հարց­նել, ո՞վ է ժո­ղո­վուր­դը, մի՞­թե նա է ո­րո­շում` ով է իր թշ­նա­մին և բա­րե­կա­մը: Թուրք, ադր­բե­ջան­ցի ժո­ղովր­դին մեզ թշ­նա­մի է դարձ­նում նրա ղե­կա­վա­րու­թյու­նը: Հայ ժո­ղովր­դի ղե­կա­վա­րու­թյու­նը հա­յին եր­բեք թուր­քին թշ­նա­մի չի դարձ­նում: Մենք թուր­քին, ոչ ժո­ղո­վուրդ կոչ­վա­ծին, թշ­նա­մի ենք հա­մա­րում մեր գե­նե­տիկ հի­շո­ղու­թյամբ: Հրեան այ­սօր գե­նե­տիկ ա­տե­լու­թյուն չու­նի գեր­մա­նա­ցու նկատ­մամբ և դա հաս­կա­նա­լի է: Մենք ու­նենք, ո­րով­հետև մե­զա­նից ծն­րա­դիր նե­րո­ղու­թյուն չի խնդ­րել թուրք Ա­դե­նաուե­րը և չի էլ գտն­վե­լու հի­շյալ Ա­դե­նաուե­րը, ո­րով­հետև թուր­քը գեր­մա­նա­ցի չէ: Եվ դա պարզ է:
Նի­կո­լը գի­տի, որ այս վի­րու­սը կանց­նի: Ժո­ղո­վուր­դը կարթ­նա­նա իր խաբ­ված վի­ճա­կից: Ժո­ղովր­դին նոր բա­րե­կամ է պետք, թե­կուզ թուր­քի տես­քով: Եվ այ­սօր Նի­կո­լի տհաս մանկ­լա­վիկ­նե­րը գոր­ծում են աջ ու ձախ: Նրանք փր­կու­թյան օ­ղակ են փնտ­րում: Եվ նրանց թվում է այդ օ­ղա­կը թուրքն է լի­նե­լու: Այ­սօր ժո­ղովր­դի ո­րո­շա­կի մի հատ­ված, չն­կա­տե­լով կամ չցան­կա­նա­լով նկա­տել իշ­խա­նու­թյուն­նե­րի նե­րար­կած թույ­նի դո­զան, դեռևս հա­վա­տում է Նի­կո­լին:
Facebook-յան մի օգ­տա­տեր, Հա­րու­թյուն Մա­րու­թյա­նի կա­պակ­ցու­թյամբ, մեկ­նա­բա­նու­թյուն էր գրել ու միամ­տա­բար հարց­րել. «Իսկ վար­չա­պե­տը գի­տի՞ այդ մա­սին»: Ես էլ հարց­նում եմ՝ իսկ ո՞վ է Հա­րու­թյուն Մա­րու­թյա­նը: Ե­թե հի­շյալ օգ­տա­տե­րը պա­տաս­խա­նի իմ հար­ցադր­մա­նը, կհաս­կա­նա, որ Հա­րու­թյուն Մա­րու­թյանն ըն­դա­մե­նը այն նուրբ թա­ղանթն է, որ օգ­տա­գործ­վում է ինչ-որ ժա­մա­նակ ինչ-որ բա­նից խու­սա­փե­լու հա­մար:
Մի դեպք ոչ այն­քան հե­ռա­վոր պատ­մու­թյու­նից: Ստա­լինգ­րա­դի տակ խայ­տա­ռակ պար­տու­թյու­նից հե­տո Գե­բել­սը Բեռ­լի­նում մար­զա­կան մի մեծ դահ­լի­ճում հան­դի­պում է կազ­մա­կեր­պում: Նա դի­մում է լե­ցուն դահ­լի­ճին.
- Դուք պատ­րա՞ստ եք օր­վա 10-12 ընդ­հուպ մինչև 14 ժա­մը աշ­խա­տե­լու հա­նուն Հիտ­լե­րի:
-Ա­յո՜,- բղա­վում է դահ­լի­ճը: Օր­վա վեր­ջում Գե­բել­սը տուն է գնում և գրա­ռում օ­րագ­րում. «Ե­թե այդ հի­մար­նե­րին ա­սեի, թե հա­նուն Հիտ­լե­րի եր­րորդ հար­կի պա­տու­հա­նից ձեզ պի­տի դուրս գցեք, հա­վա­նա­բար դրան էլ կհա­մա­ձայ­նեին»: Իսկ թե գեր­մա­նա­ցի ժո­ղովր­դի հա­մար ինչ ա­վարտ ու­նե­ցավ այդ կույր հա­վա­տը, այ­սօր բո­լորս գի­տենք: Երևի հայ ի­րա­կա­նու­թյան մեջ դեռևս չի ե­կել կու­րո­րեն հա­վա­տա­ցող­նե­րի հիաս­թա­փու­թյան օ­րը:
Սոկ­րատ ՀՈՎ­ՍԵ­ՓՅԱՆ
Հ. Գ. Իսկ ճշ­մար­տու­թյու­նը մեկն է՝ Մավրն իր գործն ա­րեց, Մավ­րը պետք է հե­ռա­նա: Հա­սա­րա­կու­թյան բա­նա­կան հատ­վա­ծը զգում է Մավ­րի հե­ռա­նա­լու անհ­րա­ժեշ­տու­թյու­նը: ՈՒ հենց այդ բա­նա­կան մար­դիկ էլ պի­տի հա­մախ­մբ­վեն ու փա­կեն Նի­կո­լի կոր­ծա­նա­րար գոր­ծու­նեու­թյան հե­տա­գա ճա­նա­պար­հը: Այ­սօր ոչ թե խո­սել է պետք, այլ գոր­ծել: Մենք ու­շա­նում ենք: Իսկ ժա­մա­նա­կը չի սպա­սում: Ա­սել է՝ որ­քան ուշ, այն­քան վատ մեր վաղ­վա օր­վա հա­մար:
Դիտվել է՝ 51586

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ