Լեռնային Ղարաբաղում հայկական ներկայության բոլոր հետքերը ջնջելն Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի վարչակարգի նախագիծն է՝ ասել է Ֆրանսիայի խորհրդարանի Ֆրանսիա-Հայաստան բարեկամության խմբի ղեկավար Անն Լոուրենս Պետելը։ «Եկեղեցիներից, խաչքարերից և Արցախի Ազգային ժողովից հետո ադրբեջանցիներն այժմ գրոհում են կառավարության շենքը»,- գրել է Պետելն X սոցիալական ցանցի իր էջում:                
 

Հոգևո­րը ձե­րը չէ, մի ա­պա­կա­նեք

Հոգևո­րը ձե­րը չէ, մի ա­պա­կա­նեք
17.04.2020 | 00:54
Ան­հո­գի ու ա­նաստ­ված հա­սա­րա­կու­թյուն ենք դար­ձել։ Ոչ մի խոսք ար­ժեք չու­նի, ոչ մե­կի խոս­քը հա­վատ չի ներ­շն­չում։ Բո­լորս մեկ կաթ­սա­յի մեջ ենք, բայց ա­մեն մե­կին թվում է, թե ի­րեն է տր­ված ա­սե­լու միակ ճշ­մար­տու­թյու­նը։ Դա­սա­կա­նը նո­րից կկան­չեր.
«Ես ձեզ ա­սում եմ՝ կգա Ո­գու սով,
Եվ դուք կքաղ­ցեք ճոխ սե­ղա­նի մոտ,
Կընկ­նեք մու­րա­լու հափ­րած որ­կո­րով՝
Հրե­ղեն խոս­քի, վեհ խոս­քի կա­րոտ...»
Ին­չու՞ են մար­դիկ այս­քան չա­րա­ցած, ան­հա­ղորդ ու­րի­շի ցա­վին, ան­հայ­րե­նիք ու ան­հան­դուր­ժող։ Թուր­քին ար­դեն կդա­սա­կար­գեն լա­վի ու վա­տի, ապ­րի­լի 24-ին ըն­դա­ռաջ ան­գամ ԱԺ բարձր ա­մ­բիո­նից կպաշտ­պա­նեն, իսկ ցե­ղակ­ցին, հայ­րե­նակ­ցին պատ­րաստ են հո­շո­տե­լու։ Ո­չինչ, ոչ մի ար­հա­վիրք մեզ այդ­պես էլ դաս չի լի­նում, մենք չենք սի­րում դա­սեր քա­ղել, սո­վո­րել աշ­խար­հի կա­նոն­նե­րը։ Մենք մեր «ճիշ­տը» գի­տենք, ո­րը ոչ մե­կին պետք չէ, ան­գամ մեր ներ­սում չենք կա­րող այ­լոց ճշ­մար­տու­թյու­նը տես­նել։
Այն ի­րո­ղու­թյու­նը, որ ար­դեն մի քա­նի օր է փո­թոր­կում է հան­րա­յին, քա­ղա­քա­կան օ­րա­կար­գը, ոչ միայն տհաճ է ու գար­շե­լի, այլև ցու­ցա­նում է մեր հո­գու ու մտ­քի սո­վը։ Քն­նարկ­ման, ա­վե­լի ստույգ, զազ­րա­խո­սու­թյան մեծ ա­լիք է բարձ­րա­ցել Ա­մե­նայն Հա­յոց կա­թո­ղի­կոս Գա­րե­գին Երկ­րոր­դի այն հայ­տա­րա­րու­թյան առն­չու­թյամբ, ըստ ո­րի, կա­թո­ղի­կո­սը կարևոր է հա­մա­րում Ար­ցա­խի ա­ռա­ջին և ՀՀ երկ­րորդ նա­խա­գահ, Ազ­գա­յին հե­րոս Ռո­բերտ Քո­չա­րյա­նի խա­փան­ման մի­ջո­ցի փո­փո­խու­թյու­նը: Ե­թե ան­գամ այս իշ­խա­նու­թյան հա­մար Քո­չա­րյա­նին կա­լա­նա­վոր­ված տես­նե­լը կյան­քի ու մա­հու հարց է, դա դեռ չի նշա­նա­կում, որ նրա խա­փան­ման ձևի փո­փո­խու­թյան մա­սին խո­սող հոգևոր հայ­րը պետք է հայ­տն­վի, թող կո­պիտ չհն­չի, հայ­հո­յող խու­ժա­նի (երբ իջ­նում ես լու­տանք­ներ թա­փող փո­ղո­ցա­յին հար­բե­ցո­ղի մա­կար­դա­կին, պա­տա­հա­բար զբա­ղեց­րածդ պաշ­տո­նը դա­դա­րում է զար­դա­րել քեզ) թի­րա­խում։ Հար­գեք Հայ ա­ռա­քե­լա­կան ե­կե­ղե­ցին, ե­թե ան­գամ կար­ծում եք, որ քա­ղա­քա­կան շատ այլ ի­րադ­րու­թյուն­նե­րի պայ­ման­նե­րում Վե­հա­փա­ռը պետք է իր խոսքն ա­սեր։ Դա քն­նարկ­ման այլ հարց է, բայց առն­վազն տա­րօ­րի­նակ է, որ իշ­խա­նու­թյան ներ­կա­յա­ցուց­չի քա­ղա­քա­կան գի­տակ­ցու­թյունն այն­քան է, ռու­սը կա­սեր` վՌՋպ տսՌվՑցրՈ, որ չի նկա­տում, թե դի­մացն ով է։ Ամ­բար­տա­վա­նու­թյան ու գո­ռո­զու­թյան մեծ չա­փա­բա­ժին, սե­փա­կան պատ­մու­թյան հան­դեպ ար­հա­մար­հանք (չնա­յած նախ սե­փա­կան ժո­ղովր­դի պատ­մու­թյու­նը պի­տի ի­մա­նաս, որ կա­րո­ղա­նաս հար­գել այն)... ու երբ այս ա­մե­նին գու­մար­վում են նաև հեգ­նանքն ու ցի­նիզ­մը, հաս­կա­նում ես, որ պա­տա­հա­բար ա­ռա­ջին դար­ձած հե­տին­նե­րը այն­քան են նվաստ ու քի­նախն­դիր, որ չեն կա­րո­ղա­նում հաղ­թա­հա­րել ներ­սում բույն դրած գաղ­ջը, ինչն էլ նրանց ա­ռա­ջի­կա կոր­ծան­ման պատ­ճառն է դառ­նա­լու։
Ան­կախ քա­ղա­քա­կան դա­սա­վո­րու­թյու­նից, այս կամ այն ու­ժի հան­դեպ հա­մակ­րան­քից ու հա­կակ­րան­քից, պետք է պե­տու­թյու­նը, պե­տու­թյան սյու­նե­րը, ազ­գը պա­հող ե­կե­ղե­ցին, մշա­կույ­թը, ազ­գա­յին ար­ժե­հա­մա­կար­գը հե­ռու պա­հել ա­պազ­գա­յին հո­սանք­նե­րից, վեր դա­սել քա­ղա­քա­կան գզվռ­տոց­նե­րից։ Կան չգր­ված օ­րի­նակ­ներ, ո­րոնք ան­կախ ներ­սումդ կու­տակ­ված մաղ­ձից պար­տա­վոր ես պահ­պա­նել։ Ո՛չ մի «շնա­բա­րո դուրս­պր­ծուկ» (կա­սեր Փա­շի­նյան Նի­կո­լը) ի­րա­վունք չու­նի վայ­րա­հա­չե­լու կա­թո­ղի­կո­սի վրա։ Տվյալ պա­րա­գա­յում խոսքն ան­ձի մա­սին չէ, այլ Հայ ա­ռա­քե­լա­կան ե­կե­ղե­ցու, հոգևոր հոր կեր­պա­րի։ Մի՛ խե­ղա­թյու­րեք, մի՛ ա­պա­կա­նեք ա­մեն ինչ, քա­ղա­քա­կան մանր, ճղ­ճիմ խա­ղե­րի հա­մար կա քա­ղա­քա­կան դաշտ, հոգևո­րը ձե­րը չէ, մի մտեք, պար­զա­պես մի աղ­տո­տեք մեր հո­գու տու­նը...
Ռու­զան ԽԱ­ՉԱՏ­ՐՅԱՆ
Դիտվել է՝ 2631

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ