Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նախատեսում է մայիսի 9-ին առաջին անգամ այցելել Սպիտակ տուն նախագահ Ջո Բայդենի պաշտոնավարումից հետո: Սա նշանակում է, որ վերականգնվում են այս երկրների ռազմական կապերը: Թուրքիայի կողմից ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցության հաստատումից հետո Վաշինգտոնը 23 միլիարդ դոլար արժողությամբ պայմանագիր է ստորագրել՝ ամերիկյան արտադրության F-16 մարտական ինքնաթիռներ, հրթիռներ և ռումբեր Անկարային վաճառելու համար:                
 

«Հայ­րե­նի­քը սահ­ման ու­նե­ցող բան է, գրա­կա­նու­թ­յու­նը սահ­ման չու­նի»

«Հայ­րե­նի­քը սահ­ման ու­նե­ցող բան է, գրա­կա­նու­թ­յու­նը սահ­ման չու­նի»
17.04.2020 | 01:49

«Ի­րա­տե­սի» հյու­րը գրող ԼԵ­ՎՈՆ ՋԱ­ՎԱ­ԽՅԱՆՆ է:

-Պա­րոն Ջա­վա­խյան, գրո­ղը կամ լի­նում է պատ­մող, կամ մաս­նա­կից իր ստեղ­ծա­գոր­ծու­թյուն­նե­րում: Դուք սրան­ցից ո՞րն եք:
-Կա­սեի՝ ես գլ­խա­վոր հե­րոսն եմ: Ամ­բողջ աշ­խար­հի թանձ­րա­կե­տը մարդն է. իմ պա­րա­գա­յում՝ ես եմ: Իմ շուրջ իմ աշ­խարհն է, իմ շուրջ նաև մեծ աշ­խարհն է: Իմ շուրջ ծա­վալ­վում են գոր­ծո­ղու­թյուն­նե­րը, և էս­տեղ ստեղծ­վել է մի յու­րա­հա­տուկ լե­զու, ո­րը չէի ա­սի, թե գրա­կան լե­զու է, չէի ա­սի, թե բար­բառ է: Դա իմ լե­զուն է, իմ խո­սակ­ցա­կան լե­զուն: Ես որ սկ­սել եմ գրել, սո­վո­րել եմ ու­րիշ­նե­րի վատ գրա­ծի վրա: Կար­դա­ցել եմ էդ գոր­ծերն ու հաս­կա­ցել, թե ինչ­պես է պետք գրել, որ դրանց նման չլի­նի: Գրա­կա­նու­թյու­նը հա­վատ­քի նման բան է ինչ-որ տեղ: Ե­թե ըն­թեր­ցո­ղը հա­վա­տում է, հետևիցդ կգա, գիրդ կկար­դա: Ե­թե չի հա­վա­տում, չի գա: Դրա հա­մար ես ձեռքս դրել եմ սր­տիս, իմ մեջ խոր­հուրդ ա­րել ու ո­րո­շել՝ միայն ու միայն գրել ան­կեղծ: Դրա հա­մար էլ ես չէի կա­րող ու­րիշ հե­րոս ստեղ­ծել: Իմ ան­ձի շուրջ ծա­վալ­վում է և՛ գոր­ծո­ղու­թյու­նը, և՛ աշ­խար­հը: Գրա­կա­նու­թյու­նը հնա­րան­քի ո­լորտ է, բայց իմ գրա­ծի մեջ հնա­րանք չկա: Պար­զա­պես ինձ­նից «ուս­տա» գրող­նե­րը կա­րո­ղա­ցել են էն­պես հնա­րել, որ հա­վատ են ներ­շն­չել ըն­թեր­ցող­նե­րի մեջ: Ես էդ­պես չէի կա­րո­ղա­նա, դրա հա­մար ու­ղիղ կա­պով եմ գնա­ցել:
-Երբ մար­դը մի անն­շան թղ­թի կտո­րի է ար­ժա­նա­նում (շնոր­հա­կա­լա­գիր, պատ­վո­գիր, դրանց նման մեկ այլ բան), ինք­նագ­նա­հա­տա­կա­նի ինչ-որ ուռ­ճաց­ված հո­վեր է ու­նե­նում: Դուք 2019 թվա­կա­նին ՀՀ նա­խա­գա­հի մր­ցա­նա­կի եք ար­ժա­նա­ցել «Ծն­կան ծե­րին» գր­քի հա­մար, դրա­նից հե­տո բան չի՞ փոխ­վել Ձեր կյան­քում:
-Չէ՜: Որ փոխ­ված լի­ներ, Վեր­նի­սա­ժում չէի լի­նի, է­լի: Ես դեռ էդ­տեղ կանգ­նած եմ:
-Նա­խան­ձող­ներ չե­ղա՞ն մր­ցա­նա­կի ա­ռի­թով:
-Ա­ռաջ ինձ չէր հա­ջող­վում, բայց հի­մա ոնց որ հա­ջող­վել է. ես աշ­խա­տում եմ հե­ռու մնալ գրա­կան մի­ջա­վայ­րից: Գրող­նե­րը ոչ թե ի­րար հետ ըն­կե­րու­թյուն են ա­նում, ոչ թե մեկ­մե­կու ու­րա­խու­թյամբ ու­րա­խա­նում են, այլ նա­խան­ձում են ի­րար, չա­րա­խո­սում մի­մյանց մա­սին: Մեր եր­կի­րը փոքր է, մեր քա­ղա­քը փոքր է, բո­լոր լու­րե­րը շուտ են տեղ հաս­նում: Էդ մր­ցա­նակն ստա­նա­լը բա­ցա­ռիկ բան էր: Ե­րե­սուն­չորս գիրք էր ներ­կա­յաց­վել, հանձ­նա­ժո­ղո­վի բո­լոր յոթ ան­դամ­ներն էլ ինձ էին ձայն տվել: Բայց կող­քից էն­քան վայ­րա­հա­չու­թյուն­ներ ե­ղան՝ «Էդ չար­չին ո՞վ է, որ մր­ցա­նակ ստա­ցավ» կտր­ված­քով: «Գրա­կան թեր­թում» էլ մր­ցա­նա­կիս ա­ռի­թով հրա­պա­րակ­ված լու­սան­կա­րը տպա­րա­նում ինձ «շատ սի­րող­նե­րը» դի­տա­վո­րյալ լղո­զել էին, պատ­կերս դարձ­րել ան­ճա­նա­չե­լի։ Շա­տե­րը էդ մա­սին գի­տեին ու ա­նո­ղի վրա ծի­ծա­ղում էին։ Ի դեպ, «Գրա­կան թեր­թը» նույն լու­սան­կա­րի տակ ինձ շնոր­հա­վո­րել էր, իսկ Գրող­նե­րի միու­թյու­նը հարկ չէր հա­մա­րել միա­նալ այդ շնոր­հա­վո­րան­քին: Էս է գրա­կան աշ­խար­հը:
-Ա­սում են՝ հետ­հե­ղա­փո­խա­կան Հա­յաս­տա­նում կեն­սա­մա­կար­դա­կի աճ է գրանց­վել: Վեր­նի­սա­ժում կամ գրո­ղի կյան­քում դա նկա­տե­լի՞ է:
-Վեր­նի­սա­ժում առևտուրն ա­վե­լի է վա­տա­ցել: Իսկ գրո­ղի կյան­քում ո­չինչ էլ չի փո­խել հե­ղա­փո­խու­թյու­նը, պար­զա­պես նոր պատմ­վածք­նե­րի հա­մար նոր նյութ է տվել, ո­րը և ես գրի եմ առ­նում. եր­կու-ե­րեք ա­մի­սը մեկ մի պատմ­վածք եմ գրում: Ո­րոշ փո­փո­խու­թյուն­ներ կան: Ինչ-որ տե­ղե­րում աշ­խա­տա­վար­ձե­րի բարձ­րա­ցում­ներ են ե­ղել, թո­շակ­նե­րի բարձ­րա­ցում է ե­ղել, հա­սա­րա­կու­թյան մեջ ինչ-որ բան փոխ­վել է: Բայց և դո­լա­րի սա­կա­գինն է բարձ­րա­ցել: Գո­յու­թյուն ու­նի գնա­գո­յա­ցում, գնե­րը բարձ­րա­նում են: Չգի­տեմ, վեր­ջին հաշ­վով, բարձ­րա­ցո՞ւմ է ե­ղել, թե՞ ի­ջե­ցում:
-Ինք­ներդ Ձեր մա­սին ա­սել եք. «Ես կյան­քի գրող եմ… ա­մե­նա­մեծ հայտ­նա­գոր­ծու­թյու­նը, որ ես երբևէ ա­րել եմ, կյանքն է»: Այս հայտ­նա­գոր­ծու­թյու­նը Ձեզ եր­ջան­կաց­րե՞լ է, թե՞ պար­տադ­րել հաշ­վի նս­տել Ձե­զա­նից՝ մար­դուց դուրս գո­յու­թյուն ու­նե­ցող պա­րա­գա­նե­րի հետ, թե­կուզ և՝ ոչ ցան­կա­լի:
-Էդ հան­գա­ման­քը եր­ջան­կաց­նում է յու­րա­քան­չյուր մար­դու: Մար­դը կա­րող է և չծն­վել, չէ՞: Բայց ե­թե ծն­վում է, ար­դեն եր­ջան­կու­թյուն է: Ա­մե­նա­մեծ եր­ջան­կու­թյու­նը հենց կյանքն է: Հար­կա­վոր է պար­զա­պես ման­րա­մասն վա­յե­լել կյան­քը: Ես մի պատմ­վածք ու­նեմ, կոչ­վում է «Մի բա­ժակ ջուր»: Էդ­տեղ ա­սում եմ, որ մար­դիկ ջու­րը մի շն­չով են խմում, իսկ ես կում առ կում եմ խմում: Դրա­նում խոր­հր­դան­շա­կան բան կա: Ջու­րը կյան­քի խոր­հուրդն է, աշ­խար­հում ստեղծ­ված ա­մե­նա­լավ, ա­մե­նա­քաղցր, ա­մե­նա­կե­նա­րար ըմ­պե­լի­քը: Ես կում առ կում եմ խմում, որ վա­յե­լեմ ջու­րը: Էդ­պես էլ կյանքն եմ ապ­րում՝ ման­րա­մասն վա­յե­լե­լով: Կյան­քը վա­յելք է: Եր­ջան­կու­թյուն աս­վա­ծը հա­րա­բե­րա­կան բան է: Ե­թե ա­րո­տը լավ է լի­նում, կովն էլ է եր­ջա­նիկ: Ե­թե կնոջ հա­մար մի լավ բան ես առ­նում, կի­նը եր­ջա­նիկ է: Եր­ջան­կու­թյունն ինձ հա­մար էն է, որ նպա­տակ ես դնում քո ա­ռաջ ու նպա­տա­կիդ հաս­նում ես: Սա ա­սում եմ հատ­կա­պես ստեղ­ծա­գոր­ծող մար­դու հա­մար: Ե­թե ստեղ­ծա­գոր­ծող մար­դը նպա­տակ ու­նի, ապ­րում է, ե­թե նպա­տակ չու­նի, կյան­քը կտր­վում է: Ես չգի­տեմ, ե­թե Հրանտ Մաթևո­սյա­նը շա­րու­նա­կեր նույն թա­փով գրել, ոնց գրում էր ժա­մա­նա­կին, կմեռ­նե՞ր, թե՞ չէ: Հրան­տը մա­հա­ցավ, ո­րով­հետև նպա­տակն ա­վար­տել էր, ա­սես փակ­վել էր շր­ջա­նը:
-Ձեր գրա­կա­նու­թյու­նը շատ կի­նե­մա­տոգ­րա­ֆիա­կան է: Հայ կի­նո­գոր­ծիչ­նե­րից հա­մա­գոր­ծակ­ցու­թյան ա­ռա­ջարկ չե՞ք ստա­ցել:
-Ես չեմ էլ հե­տաքր­քր­վում դրա­նով:
-Դե դրա­նով պի­տի ի­րենք՝ կի­նո­գոր­ծիչ­նե­րը, ռե­ժի­սոր­նե­րը, պրո­դյու­սեր­նե­րը հե­տաքր­քր­վեն:
-Իմ գի­րը տե­ղով կի­նո է։ Էլ ինչ կի­նո պի­տի հա­նեն, որ նրան փո­խա­րի­նի։ Մի ըն­կեր ու­նեմ՝ Լևոն Գալս­տյա­նը: Նա փոր­ձեց գրել, սցե­նա­րի վե­րա­ծել գործս, բայց չս­տաց­վեց, ա­սաց. «Լևոն, պո­զե­րից չեմ կա­րո­ղա­նում բռ­նեմ»: Ես էն­քան էլ շա­հագր­գռ­ված չեմ, ո­րով­հետև թույլ գր­ված­քից կա­րող է ու­ժեղ ֆիլմ ստաց­վել, և ու­ժեղ գր­ված­քից՝ թույլ ֆիլմ: Ես մտա­ծում եմ, որ իմ գե­ղար­վես­տից չեն կա­րող լավ ֆիլմ ստա­նալ: Պի­տի հաս­նեն էն մա­կար­դա­կին, ո­րում ես հա­սել եմ ար­ձա­կում, որ­պես­զի կա­րո­ղա­նան լավ ֆիլմ նկա­րել: Գու­ցե անհ­նա­րին է: Ինձ հաս­կա­ցող ռե­ժի­սոր պի­տի լի­նի, որ կա­րո­ղա­նա իմ գոր­ծից լավ ֆիլմ դուրս բե­րել: Ես մի պատմ­վածք եմ գրել վեր­ջերս՝ «Զա­վա­կի մա­հը»: Չգի­տեմ՝ կար­դա­ցե՞լ ես:
-Ա­յո՛, կար­դա­ցել եմ:
-Մե­կը «քո­մեն­թում» գրել էր՝ կար­դա­լիս ոնց որ կի­նո նա­յե­լիս լի­նեի: Շատ ճիշտ զգա­ցո­ղու­թյուն էր ու­նե­ցել: Բայց հե­տո որ խո­րա­ցա ու փոր­ձե­ցի իմ պատմ­ված­քը տե­ղա­վո­րել կի­նո­յի մեջ, տե­սա, որ փլ­վում է: Չեն կա­րող դրա­նից կի­նո ստեղ­ծել, կի­նոն կփլ­վի: ՈՒ էդ մտա­վա­խու­թյունն ու­նեմ ցան­կա­ցած պատմ­ված­քիս հա­մար. կփլ­վեն, լավ կի­նո չեն դառ­նա: Իմ խոս­քը շատ կեն­դա­նի է: Ոչ թե մե­նակ կար­դաց­վում է, այլև ա­կան­ջի մեջ զն­գում է: Էդ ար­դեն իսկ յու­րա­հա­տուկ կի­նո է: Չգի­տեմ՝ պաս­տա­ռի վրա դա կս­տաց­վի՞ ար­տա­հայ­տել, թե՞ չէ:
-Ա­սել եք. «Թուր­քի նկատ­մամբ իմ վե­րա­բեր­մուն­քը ես այս կերպ եմ ձևա­կեր­պում: Ե­թե ան­գամ թուր­քը որ­պես ազգ թշ­նա­միս է, ա­պա որ­պես մարդ բա­րե­կամս է: Այս­տե­ղից բխող բո­լոր հետևու­թյուն­նե­րով»: «Քիր­վան» պատմ­ված­քը այ­սօ­րի­նակ հետևու­թյուն­նե­րի ծնու՞նդ է: Ի դեպ, ե­թե հաշ­վի առ­նենք, թե ժա­մա­նա­կին ինչ քար­կո­ծում­նե­րի են­թարկ­վե­ցին Գուր­գեն Մա­հա­րին «Այր­վող այ­գես­տան­նե­րի», Վարդ­գես Պետ­րո­սյա­նը «Կրա­կե շա­պի­կի» հա­մար (եր­կուսն էլ այ­սօր վե­րահ­րա­տարակ­վում են, լայն պա­հան­ջարկ ու սեր վա­յե­լում), Դուք լավ եք պր­ծել. Ձեզ հենց կեն­դա­նու­թյան օ­րոք սի­րե­ցին ու չբզկ­տե­ցին այն­քան, որ լր­ջո­րեն պղ­տոր­վեր Ձեր կյան­քը: Ին­չու՞, ի՞նչ եք կար­ծում:
-Մեր ժա­մա­նակ ի­րա­վի­ճակ է փոխ­վել, էս ա­ռու­մով ես ինչ-որ տեղ բախ­տա­վոր եմ: Էն, ինչ Մա­հա­րու գլ­խին են դրել, ես չգի­տեմ՝ ֆի­զի­կա­պես էդ­պի­սի բա­նի կդի­մա­նա­յի՞: Շատ ծանր բան է դա: «Ա­զա­տու­թյուն» ռա­դիո­կա­յա­նից մի թուրք ինձ հետ հար­ցազ­րույց էր ա­րել, ո­րի մեջ ես հս­տակ ո­չինչ չէի ա­սել Խո­ջա­լուում կա­տար­վա­ծի մա­սին: Ըն­կերս՝ Սար­գիս Հաց­պա­նյա­նը, մի էն­պի­սի լափ թա­փեց գլ­խիս, որ ես կր­կին կապ­վե­ցի «Ա­զա­տու­թյուն» ռա­դիո­կո­յա­նի հետ և հս­տա­կու­թյուն մտց­րի ա­սե­լի­քիս մեջ: Ես էդ վի­ճակն ապ­րել եմ, դա դժ­վար բան է: Ես էդ­քան ներ­վեր չու­նեմ: Ե­ղել է նաև դեպք, որ սր­ճա­րա­նում դա­նակ են հա­նել վրաս: Բայց ես մեծ նշա­նա­կու­թյուն չեմ տվել: Իմ ա­րա­ծը Այ­լիս­լիի ա­րա­ծի հետ ան­հա­մե­մա­տե­լի է: Ես «Քիր­վան» գրել եմ ոչ նրա հա­մար, որ ադր­բե­ջա­նա­կան մր­ցա­նակ ստա­նամ: Ես գրել եմ եր­կու մար­դու ըն­կե­րու­թյան մա­սին: Գա­ղա­փա­րա­կան, քա­ղա­քա­կան ոչ մի բան չի ե­ղել իմ մտ­քում: Հայ­րե­նի­քը սահ­ման ու­նե­ցող բան է, գրա­կա­նու­թյու­նը սահ­ման չու­նի: Գրա­կա­նու­թյունն սկս­վում է քո երկ­րից, քո ձո­րից (ես Ա­լա­վեր­դիում եմ ծն­վել) ու բո­լոր սահ­ման­նե­րը հաղ­թա­հա­րե­լով՝ կա­րող է կոս­մո­պո­լի­տիզ­մի հան­գել: Գրա­կա­նու­թյու­նը նվա­ճող է: Նա­յած ինչ ձևով ես գրել: Գրա­կա­նու­թյու­նը բո­լոր սահ­ման­նե­րը քան­դում է:
-Գրա­կա­նու­թյու­նը կա­րո՞ղ է հա­կա­մար­տու­թյուն հան­գու­ցա­լու­ծող լի­նել նաև:
-Ոնց որ Հով­հան­նես Մկր­տի­չը Աստ­ծո ճա­նա­պարհ­նե­րը բա­ցեց, հար­դա­րեց շա­վիղ­նե­րը, էն­պես էլ գրա­կա­նու­թյունն է: Շատ բա­նե­րում՝ և՛ քա­ղա­քա­կա­նու­թյան մեջ, և՛ մյուս հար­ցե­րում, շա­վիղ­ներն ա­ռա­ջի­նը գրա­կա­նու­թյունն է բա­ցում: Ֆան­տաստ գրող­ներ կան, հի­շեք դրանց գրած­նե­րը: Երբ Ժյուլ Վեռն ենք կար­դում, զար­մա­նում ենք, թե 19-րդ դա­րում ին­չեր է գրել, ին­չեր են մտ­քով ան­ցել: Բայց է­սօր կյանքն էն­քան է ա­ռաջ գնա­ցել, որ Ժյուլ Վեռ­նը կա­րող է հե­տա­դի­մա­կան հա­մար­վել: Գրա­կա­նու­թյու­նը միշտ ա­ռա­ջագ­նա է:
-Ձեր գի­րը շատ հա­ճախ հա­մե­մում եք գրա­կան աշ­խար­հի մե­ծե­րի ա­նուն­նե­րով (Սա­յաթ-Նո­վա, Րաֆ­ֆի, Թու­մա­նյան, Չա­րենց, Շեքս­պիր, Մո­րա­վիա, այլք), նրանց գոր­ծե­րի հի­շա­տա­կում­նե­րով, եր­բեմն էլ՝ պա­րո­դիա­նե­րով: Ձե­զա­նից դուրս ե­ղած գրա­կա­նու­թյու­նը Ձեզ հա­մար հե՞նք է, ու­ղե­ցու՞յց, շտե­մա­րա՞ն, թե՞ այլ բան:
-Իմ գրա­կա­նու­թյու­նը խո­սող լե­զու է: Էդ խո­սողն էլ Լևոն Ջա­վա­խյանն է: Ինչ մտ­քիս բր­թում է, էն էլ գրում եմ: Ես սյու­ժե­տա­յին գրող չեմ, ա­սե­լի­քի վրա եմ գրում, իմ գրա­կա­նու­թյու­նը ա­սե­լի­քի վրա է հեն­վում: Իմ մտա­վոր պա­շա­րը, իմ ապ­րա­ծը, իմ կյան­քի փորձն օգ­նում են, որ ա­սե­լիքս տեղ հասց­նեմ, վեր հա­նեմ: Սյու­ժեն հի­մա հնա­ցած բան է: Հե­ռուս­տա­տե­սու­թյան, հա­մա­կարգ­չի ժա­մա­նակ է հի­մա, Գո­գո­լի, Տոլս­տո­յի ժա­մա­նակ չի: Հի­մա չի կա­րե­լի Ա կե­տից սկ­սել, հաս­նել Բ կե­տը: Գրա­կա­նու­թյունն իր ա­սե­լի­քով, իր կա­տար­ման ձևով պի­տի փոխ­վի: Էք­զյու­պե­րին ա­սում է. «Ա­մե­նա­կարևո­րը աչ­քով չես տես­նի»: Դա հենց գե­ղար­վեստն է: Ես փոր­ձում եմ իմ հո­գով, իմ սր­տով տե­սած ա­մե­կարևո­րը բե­րել գրա­կա­նու­թյուն, էդ բո­լո­րը մարդ­կանց հասց­նել իմ գրա­կա­նու­թյամբ: Եվ դա սյու­ժե չու­նի: Սկզ­բում գա­լիս է սաղ­մը: Սաղ­մը տե­սա­նե­լի չի, չէ՞: Բայց սաղ­մից ե­րե­խա է ծն­վում, կեն­դա­նի շունչ է ծն­վում: Ես են­թա­գի­տակ­ցու­թյամբ սաղ­մը բռ­նում եմ, հե­տո նրան մար­մին ու հո­գի եմ հագց­նում:
-Ե­թե կյան­քը փոխ­վում է, մարդ­կանց պա­հանջ­նե­րը փոխ­վում են, հնա­րա­վո՞ր է, որ մի օր էլ մեր դա­սա­կան­նե­րը դառ­նան ժա­մա­նա­կավ­րեպ:
-Ա­մեն ինչ էլ հնա­րա­վոր է: Ե­թե դա­սա­կանն ու­ժեղ է իր գե­ղար­վես­տով, նա մնում է: Բայց և կան հնա­ցող­ներ: Կյան­քը մաղ է, բայց ինչ­քան մար­դու տա­ղան­դը, հան­ճա­րը մեծ է լի­նում, էն­քան նա «դի­մաց­կուն» է լի­նում: Ի­տա­լա­ցին ա­սում է. «Եր­բեք մի ա­սա եր­բեք»: Ժա­մա­նա­կի տե­րը ժա­մա­նակն է:
Զրույ­ցը վա­րեց Կա­րի­նե ՌԱ­ՖԱ­ՅԵ­ԼՅԱ­ՆԸ
Հ.Գ. Լևոն Ջա­վա­խյա­նի հետ հար­ցազ­րույ­ցը կա­յա­ցել է հա­մա­վա­րա­կի հա­յաս­տա­նյան բռն­կու­մից և ինք­նա­մե­կու­սաց­ման կեն­սա­կեր­պին անց­նե­լուց ա­ռաջ: Այս է պատ­ճա­ռը, որ զրույ­ցում չկա անդ­րա­դարձ օ­րախն­դիր այդ թե­մա­յին:

Դիտվել է՝ 11606

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ