«Ի­րա­տե­սի» հա­ջորդ հա­մա­րը լույս կտես­նի հու­նի­սի 2-ին:               
 

«Ինձ հա­մար խիստ ան­հաս­կա­նա­լի է «Հի­շում եմ և պա­հան­ջում» կար­գա­խո­սը վե­րաի­մաս­տա­վո­րե­լու և խմ­բագ­րե­լու նա­խա­ձեռ­նու­թ­յու­նը»

«Ինձ հա­մար խիստ ան­հաս­կա­նա­լի է «Հի­շում եմ  և պա­հան­ջում» կար­գա­խո­սը վե­րաի­մաս­տա­վո­րե­լու և խմ­բագ­րե­լու նա­խա­ձեռ­նու­թ­յու­նը»
17.04.2020 | 02:10

«Հի­շում եմ և պա­հան­ջում» կար­գա­խո­սը ֆեյս­բուք սոց­ցան­ցի օգ­տա­տե­րե­րի լու­սան­կա­րի հու­շա­յին շր­ջա­նա­կի վրա միառ­ժա­մա­նակ վե­րախմ­բագր­վեց՝ ստա­նա­լով «Հի­շում եմ» բա­նաձևու­մը: Հա­յոց Ցե­ղաս­պա­նու­թյան թան­գա­րան-ինս­տի­տու­տի տնօ­րի­նու­թյան ա­ռա­ջարկ-նա­խա­ձեռ­նու­թյու­նը, սա­կայն, տա­րա­կու­սանք, զայ­րույթ ու ան­հան­գս­տու­թյուն ա­ռաջ բե­րեց: Ստիպ­ված էին վե­րա­դառ­նալ հին ու հայտ­նի կար­գա­խո­սին, նաև պար­զա­բա­նել, որ խմ­բագ­րու­մը թյուր տպա­վո­րու­թյուն է ստեղ­ծել քա­ղա­քա­կան գծի փո­փո­խու­թյան մա­սին, ի­րենք ո­րո­շել են խու­սա­փել հնա­րա­վոր շա­հար­կում­նե­րից, փա­րա­տել մեր հայ­րե­նա­կից­նե­րի ան­հան­գս­տու­թյուն­նե­րը և փո­խել հու­շա­յին շր­ջա­նա­կի գրու­թյու­նը՝ որ­պես ձևա­կեր­պում օգ­տա­գոր­ծե­լով 2015 թ. ըն­դուն­ված «Հա­յոց ցե­ղաս­պա­նու­թյան 100-րդ տա­րե­լի­ցի հա­մա­հայ­կա­կան հռ­չա­կագ­րում» ա­ռաջ քաշ­ված «Հի­շում եմ և պա­հան­ջում» կար­գա­խո­սը: Պատ­մա­կան գի­տու­թյուն­նե­րի դոկ­տոր, Հա­յոց Ցե­ղաս­պա­նու­թյան թան­գա­րան-ինս­տի­տու­տի նախ­կին տնօ­րեն ՀԱՅԿ ԴԵ­ՄՈ­ՅԱ­ՆԸ ֆեյս­բու­քյան իր է­ջում անդ­րա­դար­ձել էր նշ­ված խնդ­րին, ինչ­պես նաև ՀՑ­ԹԻ-ի տնօ­րեն Հա­րու­թյուն Մա­րու­թյա­նի՝ Հու­նաս­տան կա­տա­րած գոր­ծուղ­ման ըն­թաց­քում տված հար­ցազ­րույ­ցին:

-Պա­րոն Դե­մո­յան, «Հի­շում եմ և պա­հան­ջում» կար­գա­խո­սի փո­փո­խու­թյա­նը խիստ գնա­հա­տա­կան էիք տվել: Ի՞նչն է հատ­կա­պես մտա­հո­գիչն այս խմ­բագ­րում­նե­րում:
-Ինձ հա­մար խիստ ան­հաս­կա­նա­լի է «Հի­շում եմ և պա­հան­ջում» կար­գա­խո­սը վե­րաի­մաս­տա­վո­րե­լու, վե­րաձևա­կեր­պե­լու նա­խա­ձեռ­նու­թյու­նը: ՀՑ­ԹԻ-ի տնօ­րե­նի հար­ցազ­րույ­ցից ար­դեն տես­նում ենք, որ ինքն ի­րեն հա­մա­րում է ոչ թե ցե­ղաս­պա­նու­թյան, այլ հի­շո­ղու­թյան մաս­նա­գետ, և դեռ պար­տադ­րում իր տե­սու­թյու­նը, տես­լա­կա­նը, պատ­կե­րա­ցում­նե­րը Հա­յոց ցե­ղաս­պա­նու­թյան հիմ­նախ­նդ­րի մա­սին: Որևէ մե­կը, լի­նի մեծ գիտ­նա­կան, Ցե­ղաս­պա­նու­թյան թան­գա­րան-ինս­տի­տու­տի տնօ­րեն, հայտ­նի անձ­նա­վո­րու­թյուն, չի կա­րող ո՛չ բա­րո­յա­կան, ո՛չ մաս­նա­գի­տա­կան հիմ­քով պար­տադ­րել խոր­քա­յին փո­փո­խու­թյուն մի հար­ցի, ո­րը հա­մազ­գա­յին ու զգա­յա­կան նշա­նա­կու­թյուն ու­նի: Հար­ցազ­րույ­ցում ար­տա­հայ­տած մտ­քե­րը դրա հաս­տա­տումն են: Ա­սում է, որ ե­կել է թան­գա­րան-ինս­տի­տու­տում փո­փո­խե­լու ո­րոշ կարծ­րա­ցած պատ­կե­րա­ցում­ներ, քան­զի հի­շո­ղու­թյու­նը կա­յուն ու հաս­տատ երևույթ չէ, այլ են­թա­կա է փո­փո­խու­թյուն­նե­րի:
Սա­կայն ինչ­պես կա­րող ես նման ման­դատ քեզ վե­րագ­րել, երբ դրա­նից ա­ռաջ հայ­տա­րա­րում ես, որ դու բնավ 100 տա­րի ա­ռաջ տե­ղի ու­նե­ցած ի­րա­դար­ձու­թյուն­նե­րի (չի օգ­տա­գոր­ծում «ցե­ղաս­պա­նու­թյուն» բա­ռը) մաս­նա­գե­տը չես: Երկ­րորդ խն­դի­րը. ե­թե դու հա­մար­վում ես ա­զատ մարդ, և կար­ծում ես, որ ճիշտ ես՝ գի­տա­կան ա­ռու­մով, ճն­շում­նե­րի տակ ընտ­րած կար­գա­խո­սը փո­խե­լով՝ կրկ­նա­կի վար­կա­բե­կում ես ինքդ քեզ և հար­վա­ծի տակ դնում ղե­կա­վա­րածդ հաս­տա­տու­թյու­նը:
-Դի­տա­վո­րու­թյու՞ն, թե՞ չկշ­ռա­դատ­ված գոր­ծո­ղու­թյուն եք տես­նում սրա­նում:
-Ցավն այն է, որ ե­րեկ­վա իմ գրա­ռու­մը իր վար­վե­լա­կեր­պի, գոր­ծե­լաո­ճի, պահ­ված­քի լոկ մի դր­վագն էր: Չու­զե­ցի ծա­վալ­վել. ապ­րիլ ա­միսն է, բարդ ի­րա­վի­ճակ է: Սա շատ լուրջ, խոր­քա­յին խն­դիր է, սկ­սած նրա­նից, որ Մա­րու­թյա­նին (կո­պիտ բառ պետք է օգ­տա­գոր­ծեմ) խց­կե­ցին թան­գա­րան-ինս­տի­տուտ՝ երկ­րորդ փոր­ձից հե­տո: Նրա դրսևո­րած ան­թույ­լատ­րե­լի պահ­ված­քը՝ թան­գա­րա­նի ներ­սում իմ թո­ղած աշ­խա­տան­քա­յին ժա­ռան­գու­թյա­նը, վար­կա­բե­կիչ հայ­տա­րա­րու­թյուն­նե­րը աշ­խա­տա­կից­նե­րի մոտ... և սա այն դեպ­քում, երբ ու­ղիղ մեկ տա­րի իմ կար­գա­վի­ճակն օ­դում կախ­ված էր: Ար­դեն ա­վար­տել էի ղե­կա­վար­ման ժամ­կե­տը, սա­կայն մեկ տա­րի պաշ­տո­նա­պես և ըստ աշ­խա­տան­քա­յին օ­րենս­գր­քի՝ ա­զատ­ված չէի, չէի ստա­ցել հա­մա­պա­տաս­խան հա­տու­ցում չօգ­տա­գործ­ված ար­ձա­կուրդ­նե­րի դի­մաց, ին­չը մար­դու ի­րա­վունք­նե­րի կո­պիտ խախ­տում է: Հաշ­վի առ­նե­լով այն հա­նա­գա­ման­քը, որ այդ հար­ցը միայն ի­րա­վա­կան կար­գով պետք է լուծ­վեր, այ­սինքն, ես պետք է դա­տի տա­յի թան­գա­րա­նին, 2018-ի սեպ­տեմ­բե­րին թեկ­նա­ծու­թյունս դրե­ցի, մինչ այդ զգու­շաց­նե­լով, որ այլ ե­ղա­նակ չկա, ես պետք է կամ ինչ-որ ձևով վե­րա­կան­գն­վեմ տնօ­րե­նի պաշ­տո­նում, հե­տո շատ ա­րագ ա­զատ­վեմ աշ­խա­տան­քից՝ այդ կերպ խու­սա­փե­լով դա­տա­կան գործ հա­րու­ցե­լուց, քան­զի այլ լու­ծում չկար: Հարցն այն է, որ ես չէի կա­րող ցե­ղաս­պա­նու­թյան թան­գա­րան-ինս­տի­տու­տի դեմ վար­կա­բե­կիչ, աղմ­կա­հա­րույց գոր­ծո­ղու­թյուն կա­տա­րել: Փո­խա­նակ հաս­կա­նա­լու, որ իմ կող­մից դա մեծ զի­ջում էր, սկս­վե­ցին վար­կա­բե­կիչ գոր­ծու­ղու­թյուն­ներ, ո­րոնց ես չեմ անդ­րա­դառ­նա, քան­զի չեմ ցան­կա­նում, որ հար­ցը դիտ­վի մի­ջանձ­նա­յին հա­րա­բե­րու­թյուն­նե­րում:
-Ի՞նչ հատ­կա­նիշ­ներ ու մաս­նա­գի­տա­կան ո­րակ­ներ պետք է ու­նե­նա նման կա­ռույ­ցի ղե­կա­վա­րը:
-Նա ա­սում է, թող պատ­մա­բան­նե­րը զբաղ­վեն գր­քե­րով, փաս­տաթղ­թե­րով, ես՝ մարդ­կան­ցով: Թան­գա­րա­նը պատ­մա­կան ուղղ­վա­ծու­թյան մշա­կու­թա­յին հաս­տա­տու­թյուն է և ներ­կա­յաց­նում է հայ ժո­ղովր­դի պատ­մու­թյան մի մա­սը: Ցե­ղաս­պա­նու­թյու­նը բազ­մա­շերտ խն­դիր է, ե­թե դու չու­նես պատ­մա­կան աշ­խար­հագ­րու­թյան, դեպ­քե­րի ու ի­րա­դար­ձու­թյուն­նե­րի հա­ջոր­դա­կա­նու­թյան, կրո­նա­կան, կու­սակ­ցա­կան, մար­դա­բա­նա­կան, մի­ջազ­գա­յին հա­րա­բե­րու­թյուն­նե­րի մա­սին գի­տե­լիք­ներ, ու ար­դա­րաց­նում ես քո չի­մա­նա­լը, դա լր­ջա­գույն խն­դիր է: Մեկ դր­վագ էլ նշեմ. թան­գա­րա­նի գի­տաշ­խա­տող­նե­րից մե­կը, ո­րը ա­տե­նա­խո­սու­թյուն է պատ­րաս­տում, փաս­տա­ցի հե­ռաց­վել է աշ­խա­տան­քից գի­տա­կան բա­նա­վե­ճում իր կար­ծիքն ու­նե­նա­լու և թան­գա­րա­նի կող­մից տնօ­րե­նի խմ­բագ­րած մեկ այլ տեքստ խիստ վի­ճե­լի ու խնդ­րա­հա­րույց դի­տե­լով: Եվ դա­տա­կան հայց է ներ­կա­յաց­րել տնօ­րե­նի դեմ, ո­րով­հետև աշ­խա­տան­քից հե­ռաց­վել է գի­տա­կան այ­լա­կար­ծու­թյան հա­մար: Սա էլ, կար­ծում եմ շատ հս­տակ կեր­պով բնու­թագ­րում է Հ. Մա­րու­թյա­նի ան­պա­տաս­խա­նա­տու գոր­ծե­լաո­ճը:
-Դուք ակ­նար­կել եք, որ ՀՑ­ԹԻ-ի տնօ­րե­նը թուր­քա­կան կող­մի հետ ներգ­րավ­ված է տար­բեր ձևա­չա­փե­րի հաշ­տեց­ման նա­խա­ձեռ­նու­թյուն­նե­րի ու դրա­մաշ­նոր­հնե­րի մեջ, ին­չով էլ բա­ցատր­վում է նրա լեզ­վա­կան ու վար­քագ­ծա­յին «հղկ­ման» գոր­ծըն­թա­ցը: Սա կա­րող է մե­ղադ­րանք դիտ­վել:
-Դա մե­ղադ­րանք չէ, ար­ձա­նագ­րում է: Ես փաս­տե­րով եմ խո­սել: Ան­ցյա­լում նա մի քա­նի դրա­մաշ­նոր­հա­յին ծրագ­րե­րի մեջ է ե­ղել. կան վկա­յող նյու­թեր, լու­սան­կար­ներ: Եվ ա­մենևին իսկ լեզ­վի սայ­թա­քում չէ, երբ ա­սում է՝ 100 տա­րի ա­ռաջ տե­ղի ու­նե­ցած ի­րա­դար­ձու­թյուն­ներ: Դա ձևա­կեր­պում է, որ լայ­նո­րեն կի­րա­ռում են թուրք ժխ­տո­ղա­կան­նե­րը՝ «ցե­ղաս­պա­նու­թյուն» բա­ռի փո­խա­րեն: Հար­ցազ­րույ­ցի ժա­մա­նակ կար­ծես ա­մա­չում է «ցե­ղաս­պա­նու­թյուն» բառն օգ­տա­գոր­ծել և ամ­բող­ջը տա­նում է հի­շո­ղու­թյան դաշտ: Ե­թե փոր­ձենք սեղ­մել-սահ­մա­նել իր ու­զա­ծը, ստաց­վում է այս­պես՝ ե­կեք միայն այ­սօր հի­շենք, բայց հի­շո­ղու­թյունն էլ է փո­փո­խա­կան: Հի­շենք ու­րիշ դր­վագ­ներ: Զո­հե­րը, կո­տո­րած­նե­րը հնա­ցած են, որ­պես­զի ե­րի­տա­սարդ­նե­րին հե­տաք­րք­րի թե­ման, ե­կեք խո­սենք դի­մադ­րող­նե­րից: Եվ չի գոր­ծա­ծում «ինք­նա­պաշտ­պա­նու­թյուն» բա­ռը: Դի­մադ­րու­թյու­նը խո­ցե­լի տեր­մին է, քան­զի հեշ­տո­րեն կա­րող է շա­հարկ­վել ժխ­տո­ղա­կան­նե­րի կող­մից. ու՞մ ես դի­մադ­րում, պե­տու­թյա՞­նը, բա­նա­կի՞ն: Իսկ ինք­նա­պաշտ­պա­նու­թյա­նը դի­մում ես, երբ կյանքդ, ու­նեց­վածքդ վտան­գի տակ են:
-Ըստ Ձեզ՝ կար­գա­խո­սի խմ­բագ­րում­ներն ու ցե­ղաս­պա­նու­թյանն առ­նչ­վող ձևա­կեր­պում­նե­րը հնա­րա­վո՞ր են՝ ա­ռանց իշ­խա­նու­թյուն­նե­րի լուռ հա­մա­ձայ­նու­թյան կամ թե­լադ­րան­քի:
-Ցե­ղաս­պա­նու­թյան թան­գա­րան-ինս­տու­տու­տը շատ պա­տաս­խա­նա­տու հիմ­նարկ է, պա­տա­հա­կան չէ, որ այն­տեղ են անց­կաց­վում պե­տա­կան ա­րա­րո­ղա­կար­գա­յին մի­ջո­ցա­ռում­նե­րը: Ցան­կա­ցած լուրջ նա­խա­ձեռ­նու­թյան մա­սին պետք է գո­նե ԱԳՆ-ին տե­ղյակ պա­հեր, իր քայ­լե­րի, տեքս­տե­րի բո­վան­դա­կա­յին մա­սը հա­մա­ձայ­նեց­ներ: Չէ՞ որ «Հա­յոց ցե­ղաս­պա­նու­թյան 100-րդ տա­րե­լի­ցի հա­մա­հայ­կա­կան հռ­չա­կա­գի­րը» կարևոր հա­մա­հայ­կա­կան փաս­տա­թուղթ է, և վե­րա­նա­յում­նե­րը կա­րող են խն­դիր­ներ ա­ռա­ջաց­նել: Տվյալ դեպ­քում ես տես­նում եմ ի­րեն բնո­րոշ կա­մա­կո­րու­թյուն, փոր­ձում է ա­ռաջ քա­շել իր տե­սա­կե­տը՝ ան­կախ դրա սխալ կամ խո­ցե­լի լի­նե­լուց: Այդ կա­մա­կո­րու­թյունն ա­նընդ­հատ խն­դիր­ներ կս­տեղ­ծի թան­գա­րա­նի հա­մար:
-Թան­գա­րան-ինս­տի­տու­տի տնօ­րե­նը խո­սում է փո­փո­խու­թյուն­նե­րից: Հետ նա­յե­լով՝ կա­րո՞ղ եք ա­սել՝ կա­յին բա­ներ, պետք է փոխ­վեին, բա­րե­լավ­վեին, սա­կայն չհասց­րիք:
-Տե­սեք, ես ո­րո­շե­ցի չշա­րու­նա­կել տնօ­րե­նի պաշ­տո­նա­վա­րու­մը: Լրա­ցել էին իմ ղե­կա­վար­ման օ­րեն­քով նա­խա­տես­ված 2 հինգ տա­րի­նե­րը: Սկզ­բուն­քա­յին դիր­քո­րո­շումս հան­գում էր եր­կու կարևոր կե­տի: Մե­կը, որ եր­բեք չպետք է գտ­նել զար­տու­ղի ճա­նա­պարհ­ներ՝ եր­րորդ կամ չոր­րորդ ժամ­կե­տով պաշ­տո­նին մնա­լու հա­մար: Ան­կախ նրա­նից, որ ես այն­տեղ լավ գործ եմ ա­րել, մի­ջազ­գա­յին ճա­նա­չում ու­նի թան­գա­րա­նը, դա բա­ցար­ձա­կա­պես չպետք է նպաս­տեր, որ ես կառ­չեի իմ պաշ­տո­նից: Եվ ո­րո­շե­ցի կյանքս դա­սա­վո­րել այլ ո­լոր­տում, ի­հար­կե, մնա­լով գի­տա­կան աշ­խա­տող: Չպետք է լի­նեն ան­փո­խա­րի­նե­լի մար­դիկ, պետք է գան այլ մար­դիկ, որ կշա­րու­նա­կեն, կլ­րաց­նեն գործդ:
Պաշ­տո­նա­վա­րումս չշա­րու­նա­կե­լու երկ­րորդ սկզ­բուն­քա­յին կետն այն է, որ ես ինձ հո­գե­պես և բա­րո­յա­պես բա­վա­րար­ված էի զգում: Կա­տա­րել եմ ա­ռա­վե­լա­գույն փո­փո­խու­թյուն՝ թան­գա­րա­նը կա­յաց­նե­լու գոր­ծում՝ ցու­ցադ­րու­թյան մա­սով, գի­տա­կան մա­սը ճիշտ ռել­սե­րի վրա դնե­լու ա­ռու­մով: Ցե­ղաս­պանու­թյան թան­գա­րա­նի նոր ցու­ցադ­րու­թյու­նը (5-րդ տա­րին է լրա­նում) ես պատ­րաս­տե­ցի գլ­խա­վո­րա­պես կնոջս հետ, նաև թան­գա­րա­նի աշ­խա­տա­կից­նե­րի ա­ջակ­ցու­թյամբ: Ես և կինս սկզ­բուն­քա­յին դիր­քո­րո­շում ցու­ցա­բե­րե­ցինք և հրա­ժար­վե­ցինք մի­ջազ­գա­յին չա­փա­նիշ­նե­րին հա­մա­պա­տաս­խան՝ ահ­ռե­լի ծա­վա­լի այդ աշ­խա­տանք­ներն ի­րա­կա­նաց­նե­լու հա­մար: Խոս­քը շատ մեծ գու­մա­րի մա­սին էր: Բա­ցի մեր աշ­խա­տա­վար­ձից մենք այլ գու­մար չենք ստա­ցել: Բայց ցա­վա­լի բան պետք է ա­սեմ, այդ ո­րո­շու­մը ինձ չներ­վեց: Հի­մա այս­տեղ փա­կագ­ծեր չեմ բա­ցում:
Կա­րե­լի էր գալ, ցու­ցադ­րու­թյան մեջ փոք­րիկ հա­վե­լում­ներ ա­նել, հա­մա­տեղ քն­նար­կում­ներ անց­կաց­նել, բայց Մա­րու­թյա­նը ե­կավ և ու­զեց միան­գա­մից ջախ­ջա­խել ցու­ցադ­րու­թյու­նը: Այս­տեղ գոր­ծում է «նախ­կի­նի հետ­քե­րը մաք­րե­լու» հայտ­նի բա­նաձևը: Ես ի­րեն բա­ցատ­րել եմ, որ թան­գա­րա­նի ցու­ցադ­րու­թյու­նը ևս 10 տա­րի կա­րե­լի է օգ­տա­գոր­ծել, այդ հաշ­վար­կով է ար­ված: Պա­տա­հա­կան չէ, որ ցե­ղաս­պա­նու­թյան թան­գա­րան-ինս­տի­տու­տը հա­մար­վում է Ա­սիա աշ­խար­հա­մա­սի 10 լա­վա­գույն թան­գա­րան­նե­րից մե­կը: Դա ցու­ցա­նիշ է: Դա աշ­խա­տան­քի ար­դյունք է: Դրա­նով կա­րե­լի էր ոգևոր­վել, բայց չբա­վա­րար­վել: Կա­րե­լի էր գալ գի­տա­կան մա­սը աշ­խու­ժաց­նել, նոր ուղ­ղու­թյուն­ներ գտ­նել: Հինգ ձե­ռագ­րեր աշ­խա­տանք­ներ կա­յին, որ պատ­րաս­տել էին թան­գա­րա­նի աշ­խա­տա­կից­նե­րը, բայց 100-րդ տա­րե­լի­ցի ծան­րա­բեռն­ված օ­րե­րին չէինք հասց­րել հրա­տա­րա­կել: Ի վեր­ջո, կա­րե­լի էր դրանք հանձ­նել տպագ­րու­թյան, այլ ոչ թե պայ­քա­րել նա­խոր­դի ստ­վե­րի դեմ:
-Մի փոքր շեղ­վե­լով օր­վա թե­մա­յից, հե­տաքր­քիր է Ձեր կար­ծի­քը՝ Ցե­ղաս­պա­նու­թյան ճա­նաչ­ման խնդ­րի վե­րա­բե­րյալ: Ա­սում էին՝ Ցե­ղաս­պա­նու­թյան 100-րդ տա­րե­լի­ցով ոչ թե ա­վարտ­վում, այլ սկս­վում է հայ ժո­ղովր­դի պայ­քա­րը: Բայց կար­ծեք շատ անն­կատ է դար­ձել մեր պա­հան­ջա­տի­րու­թյու­նը:
-2016-ին դեռ ա­սել եմ այդ մա­սին, որ ցե­ղաս­պա­նու­թյան 100-րդ տա­րե­լի­ցից հե­տո հե­տաք­րք­րու­թյու­նը թե­մա­յի շուրջ ո­րո­շա­կիո­րեն կն­վա­զի, բայց ժա­մա­նա­կի ըն­թաց­քում նոր թափ կս­տա­նա: Բնա­կան է, որ 100-րդ տա­րե­լի­ցը և բազ­մա­ծա­վալ մի­ջո­ցա­ռում­նե­րի անց­կա­ցու­մը պետք է ո­րո­շա­կի լից­քա­թափ­ման բե­րեին: Հի­մա այդ փուլն է, բայց մի շատ վտան­գա­վոր երևույթ նկատ­վեց: Միա­ցյալ Նա­հանգ­նե­րի կոնգ­րե­սի ստո­րին պա­լա­տը և Սե­նա­տը շատ ա­րագ ըն­դու­նե­ցին Հա­յոց ցե­ղաս­պա­նու­թյու­նը ճա­նա­չող բա­նաձևը։ Այ­նինչ մենք 30 տա­րի պայ­քա­րում էինք, ապ­րում­նե­րի մեջ էինք… Հի­մա հարց է ա­ռա­ջա­նում՝ ին­չու՞ դա տե­ղի ուեն­ցավ, և ին­չու՞ է Հա­յոց ցե­ղաս­պա­նու­թյան հար­ցը՝ պա­հան­ջա­տի­րու­թյան, ի­րա­վունք­նե­րի վե­րաձևա­կերպ­ման, հանձ­նվում… Քիմ Քար­դա­շյա­նին: Սրանք շատ լուրջ վտանգ­ներ են: Ա­սում են՝ մի ող­բեր­գու­թյուն է, երբ մի բան շատ ես ու­զում, ու չես ստա­նում, մեկ ու­րիշ ող­բեր­գու­թյուն, երբ վեր­ջա­պես ստա­նում ես: Մեզ ուղ­ղա­կի նե­տել են դա, ա­սում են՝ դա՞ էիք ու­զում, ճիշտ ժա­մա­նակն է, վերց­րեք, թող դրա­նով զբաղ­վի Քիմ Քար­դա­շյա­նը: Մեր ազ­գա­յին անվ­տան­գու­թյան, հի­շո­ղու­թյան, ի­րա­վունք­նե­րի վե­րա­կան­գն­ման հար­ցը տր­վել է շոու բիզ­նե­սա­յին խիստ կաս­կա­ծե­լի վար­քա­գիծ ու­նե­ցող ան­ձի: Շա­տե­րի մոտ կա ոգևո­րու­թյուն, բայց ի­րա­կա­նում դա ող­բեր­գու­թյուն է, ո­րով­հետև հար­ցի լր­ջա­ցու­մը հս­կա­յա­կան չա­փի ան­կում է ապ­րել: Լր­ջա­գույն խն­դիր եմ տես­նում մի­ջազ­գա­յին զար­գա­ցում­նե­րի մեջ: Մեկ դր­վագ նշե­ցի:
-Հա­մա­վա­րա­կի, ար­տա­կարգ դրու­թյան թե­ման դժ­վար է շր­ջան­ցել այս օ­րե­րին: Ըստ Ձեզ՝ ի՞նչ պետք է ա­նել՝ տե­սա­կա­նո­րեն և գործ­նա­կա­նում:
-Շատ լուրջ մար­տա­հրա­վեր է բո­լոր ա­ռում­նե­րով: Մենք ու­նե­նա­լու ենք կյան­քը հա­մա­ճա­րա­կից ու մե­կու­սա­ցու­մից ա­ռաջ ու դրա­նից հե­տո: ՈՒ­նե­նա­լու ենք ի­րա­վի­ճակ, որ հա­վա­սա­րա­զոր է ԽՍՀՄ փլուզ­մա­նը, երբ մեր կան­քը 91-ից ա­ռաջ էր ու հե­տո: Իմ պատ­կե­րաց­մամբ՝ փոխ­վե­լու է մարդ­կա­յին հա­րա­բե­րու­թյուն­նե­րի ո­րա­կը: Բո­լորս պետք է հո­գե­բա­նո­րեն և մնա­ցած ա­ռում­նե­րով պատ­րաստ լի­նենք հետ­կո­րո­նա­վի­րու­սա­յին Հա­յաս­տա­նում ապ­րե­լուն: Կու­զեի, որ այս ա­մեն ին­չի մի­ջից դուրս գանք ա­վե­լի ամ­րա­ցած: Շատ բան կախ­ված է գոր­ծող իշ­խա­նու­թյուն­նե­րից, նրանք պետք է կա­րո­ղա­նան ճիշտ ուղ­ղոր­դել հան­րու­թյա­նը, ա­ռա­ջին հեր­թին՝ հան­դուր­ժո­ղա­կա­նու­թյան մթ­նո­լորտ արթ­նաց­նե­լու ա­ռու­մով, երկ­րոր­դը՝ հա­սա­րա­կու­թյան խո­ցե­լի շեր­տե­րին և՛ պե­տա­կան, և՛ ան­հա­տա­կան, և՛ հա­սա­րա­կա­կան ու­շադ­րու­թյուն դարձ­նե­լով: Կո­րո­նա­վի­րու­սա­յին ֆե­նո­մե­նը ԽՍՀՄ փլու­զու­մը չէ, ոչ էլ երկ­րա­շար­ժը, որ նպաս­տի ար­տա­գաղ­թին: Նույն խն­դի­րը կա տար­բեր եր­կր­նե­րում. այս ճգ­նա­ժա­մը սրա­նով է ո­րա­կա­պես տար­բեր­վում: Մենք պետք է մնանք մեր հայ­րե­նի­քում և փոր­ձենք գտ­նել կարևոր բա­նաձևը՝ հա­մա­կե­ցու­թյան, հան­դուր­ժո­ղա­կա­նու­թյան և ա­պա­գան անվ­տանգ դարձ­նե­լու: Մեզ այլ տեղ չեն սպա­սե­լու նոր ու բա­րե­կե­ցիկ կյանք դա­սա­վո­րե­լու հա­մար:
-Հա­մա­վա­րա­կով պայ­մա­նա­վոր­ված՝ ա­ռա­ջին ան­գամ ապ­րի­լի 24-ին երթ չի լի­նի: Ի՞նչ պետք է ա­նենք, որ հի­շա­տա­կի ու պա­հան­ջա­տի­րու­թյան այդ օ­րը անն­կատ չանց­նի մեր կող­քով:
-Ա­յո, 1967-ից հե­տո՝ 53 տար­վա մեջ ա­ռա­ջին դեպքն է, որ հա­մա­ժո­ղովր­դա­կան երթ չի լի­նե­լու: Կլի­նեն մար­դիկ, ան­հատ­ներ, ով­քեր կբարձ­րա­նան Ծի­ծեռ­նա­կա­բեր­դի հու­շա­հա­մա­լիր: Տվյալ դեպ­քում մեկ այլ կարևոր բա­նաձև եմ ու­զում նշել, որ թան­գա­րա­նում աշ­խա­տե­լիս էի ա­սում. մեզ հա­մար ապ­րի­լի 24-ը ա­մեն օր է՝ աշ­խա­տան­քի ա­ռու­մով, բայց հի­շե­լու և պա­հան­ջե­լու ա­ռու­մով՝ պետք է լի­նի 365 օր բո­լո­րի հա­մար: Եվ դրա հա­մար պար­տա­դիր չէ ա­մեն օր գնալ Ծի­ծեռ­նա­կա­բերդ: Ապ­րի­լի 24-ը խոր­հր­դան­շա­կան ի­մաստ ու­նի: Եվ լավ կլի­նի՝ չտա­ռա­պենք ապ­րի­լի 25-ի հա­մախ­տա­նի­շով, այն է՝ 24-ը անց­նի, որ 25-ից նոր տրա­մադր­վենք ի­րա­կան գար­նա­նը: Այս հո­գե­բա­նու­թյու­նից պետք է ա­զատ­վել: Ապ­րի­լի 24-ը ոչ թե ըն­կճ­վա­ծու­թյուն, զո­հի բար­դույթ ա­ռա­ջաց­նե­լու, այլ հի­շե­լու, պա­հան­ջե­լու և այդ գի­տակ­ցու­թու­թյամբ պե­տու­թյան օ­րի­նա­պաշտ քա­ղա­քա­ցի լի­նե­լու հրա­մա­յա­կան է պա­րու­նա­կում իր մեջ: Ցե­ղաս­պա­նու­թյան թե­ման բա­զում ու բազ­մա­պի­սի դաս­տիա­րա­կիչ շեր­տեր ու­նի: Ա՛յ, այս ձևով պետք է այն մա­տուց­վի հան­րու­թյա­նը:
Զրույ­ցը՝
Ար­մի­նե ՍԱՐԳ­ՍՅԱ­ՆԻ

Դիտվել է՝ 1348

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ