«Ռուսաստանին ռազմավարական պարտության հասցնելու համար Հավաքական Արևմուտքը, ՈՒկրաինայից հետո, ձգտում է ապակայունացնել իրավիճակը հետխորհրդային տարածքի այլ հատվածներում, այդ թվում՝ Հարավային Կովկասում, խարխլելու Ռուսաստանին տարածաշրջանի երկրների հետ կապող դաշինքային և գործընկերային հարաբերությունները: Ռուսաստանը կշարունակի զարգացնել փոխադարձ հարգալից և փոխշահավետ համագործակցություն տարածաշրջանի բոլոր պետությունների հետ»,- ասված է ՌԴ ԱԳՆ հայտարարության մեջ։                
 

Քա­ղա­քա­ցին հե­ղա­փո­խու­թ­յուն կոչ­վածն իր մաշ­կի վրա է ու­զում զգալ

Քա­ղա­քա­ցին հե­ղա­փո­խու­թ­յուն կոչ­վածն իր մաշ­կի վրա է ու­զում զգալ
21.04.2020 | 00:16
Եր­կար մտո­րե­ցի՝ անդ­րա­դառ­նա՞լ վար­չա­պետ Նի­կոլ Փա­շի­նյա­նի՝ լրագ­րող­նե­րին «ձո­նած» հեր­թա­կան տո­ղե­րին, թե՞ ոչ, բայց ո­րո­շե­ցի կռիվ չտալ այն­տեղ, որ­տեղ ի սկզ­բա­նե էլ չեմ ե­ղել: Լրագ­րող­ներն ու խմ­բա­գիր­նե­րը մե­կիկ-մե­կիկ թող հի­շեն 2018-ի ապ­րի­լյան ի­րա­դար­ձու­թյուն­նե­րի ի­րենց գլ­խա­պա­տառ, սր­տա­կե­ղեք ու հու­զա­ռատ գրա­ռում­ներն ու հրա­պա­րա­կում­նե­րը, հե­տո լսեն Փա­շի­նյա­նի կար­ծիքն ի­րենց մա­սին: Հե­ղա­փո­խու­թյուն կոչ­ված իշ­խա­նա­փո­խու­թյան օ­րե­րին որևէ օր, ժամ ու րո­պե ճա­նա­պարհ չեմ փա­կել, «դմփ-դմփ հու» չեմ գո­ռա­ցել, ոչ թե ո­րով­հետև գոհ էի նախ­կին­նե­րից, այլ սկզ­բունք ու­նեմ՝ լրագ­րո­ղը քա­ղա­քա­կան որևէ գործ­չի ա­սած­նե­րը հա­լած յու­ղի տեղ չպետք է ըն­դու­նի ու էյ­ֆո­րիա­յի ազ­դե­ցու­թյան տակ թմ­բուկ չպետք է զար­կի: Իշ­խա­նա­փո­խու­թյան օ­րե­րին, միկ­րո­ֆո­նից ու ձայ­նագ­րի­չից զատ, նաև «դու­խով» գլ­խարկ կրող լրագ­րող­նե­րին երկ­րի թիվ մեկ դեմ­քը շնե­րի հետ է նույ­նա­կա­նաց­նում ու «կա­տա­ղած» բնո­րո­շու­մը տա­լիս:
Փա­շի­նյա­նի բա­ռա­պա­շա­րի ու խո­սե­լաո­ճի վրա վա­ղուց չեմ զար­մա­նում, իսկ նրա վեր­ջին լայ­վը, ըստ երևույ­թին, ա­ռա­ջի­կա­յում սպաս­վող կադ­րա­յին ջար­դի նա­խեր­գանքն է: Հա­սա­րա­կու­թյան հիաս­թա­փու­թյու­նը, ար­տա­կարգ դրու­թյան հետևանք­նե­րը, սո­ցիա­լա­պես ա­նա­պա­հով խա­վի ա­հագ­նա­ցո­ղը պատ­կե­րը ար­դա­րաց­նե­լու նպա­տա­կով նա հեր­թա­կան ան­գամ նախ­կին­նե­րին, հա­կա­հե­ղա­փո­խա­կան­նե­րին և «Սեր­ժի մնա­ցուկ­նե­րին» է հի­շում: Պաշ­տո­նան­կու­թյուն­նե­րի շղ­թան, ըստ երևույ­թին, Հան­րա­յին հե­ռուս­տաըն­կե­րու­թյու­նից կսկս­վի ու հատ­վա­ծա­կա­նո­րեն կտա­րած­վի բո­լոր այն կա­ռույց­նե­րի ու պաշ­տո­նյա­նե­րի վրա, ո­րոնք վար­չա­պե­տի ան­ձը ներ­կա­յաց­նե­լիս կամ նրա մա­սին ար­տա­հայտ­վե­լիս սայ­թա­քում­ներ կու­նե­նան: Բայց ինչ­քան էլ «Սեր­ժի մնա­ցուկ­ներն» ու «հա­կա­հե­ղա­փո­խա­կան­նե­րը» փոր­ձեն ա­վե­րել ու կազ­մա­քան­դել եր­կի­րը, մար­դիկ տես­նում, լսում ու հա­մադ­րում են, օ­րի­նակ, հա­ցի փող չու­նե­ցող վար­սա­վի­րի կամ ռես­տո­րա­նում աշ­խա­տող խո­հա­րա­րի ու կես մի­լիոն աշ­խա­տա­վար­ձից դժ­գո­հող ԱԺ փոխ­նա­խա­գա­հի խոս­քե­րը: Թե քա­նի մարդ է գոհ ու բա­վա­րար­ված մնա­ցել Փա­շի­նյա­նի վեր­ջին «լայ­վից», չեմ կա­րող ա­սել (դա­տե­լով նրա հետևորդ­նե­րի թվից՝ եր­կր­պա­գու­նե­րի բա­նա­կը նոս­րա­ցել է), հս­տակ է, սա­կայն, որ քա­ղա­քա­ցին հե­ղա­փո­խու­թյուն կոչ­վածն իր մաշ­կի վրա է ու­զում զգալ:
Սևակ ՎԱՐ­ԴՈՒ­ՄՅԱՆ
Դիտվել է՝ 4730

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ