Մեծ Բրիտանիան բանակցություններ է սկսել չորս երկրի հետ, որոնք կարող են ընդունել թագավորությունից վտարված անօրինական ներգաղթյալներին։ Ինչպես գրում է The Times թերթը, վկայակոչելով իր տրամադրության տակ գտնվող Մեծ Բրիտանիայի ԱԳՆ-ի փաստաթղթերը, այս հարցի շուրջ երկխոսություն է ընթանում Հայաստանի, Բոտսվանայի, Կոտ դ'Իվուարի և Կոստա Ռիկայի հետ:                
 

«Լավ­րո­վի հայ­տա­րա­րութ­յու­նից հե­տո անտ­րա­մա­բա­նա­կան թե­մա­նե­րով մարդ­կանց գլուխն ար­դու­կող Փա­շի­ն­յա­նը պետք է պար­զա­բա­նում­ներ ներ­կա­յաց­նի»

«Լավ­րո­վի հայ­տա­րա­րութ­յու­նից հե­տո անտ­րա­մա­բա­նա­կան թե­մա­նե­րով մարդ­կանց գլուխն ար­դու­կող Փա­շի­ն­յա­նը պետք է պար­զա­բա­նում­ներ ներ­կա­յաց­նի»
24.04.2020 | 01:17

Քա­ղա­քա­գետ ԳԱ­ԳԻԿ ՀԱՄ­ԲԱ­ՐՅԱ­ՆԸ հա­մա­կար­ծիք է Ազ­գա­յին ժո­ղո­վի պատ­գա­մա­վոր Նաի­րա Զոհ­րա­բյա­նի հետ, որ Ռու­սաս­տա­նի ար­տա­քին գոր­ծե­րի նա­խա­րար Սեր­գեյ Լավ­րո­վի հայ­տա­րա­րու­թյու­նից հե­տո թե՛ Հա­յաս­տա­նի արտ­գործ­նա­խա­րա­րու­թյան, թե՛ «Իմ քայ­լը» խմ­բակ­ցու­թյան պատ­գա­մա­վոր­նե­րի պար­զա­բա­նու­մը «կրու­տիտ» է, իսկ այն, որ իշ­խա­նու­թյու­նը մեծ շա­հագր­գռ­վա­ծու­թյուն ու­նի հա­սա­րա­կու­թյա­նը տե­ղյակ չպա­հե­լու ըն­թա­ցող բա­նակ­ցու­թյու­նե­րի մա­սին, դեռ վա­ղուց ենք նկաս­տել, և դրա ա­պա­ցույց­նե­րը բազ­մա­թիվ են: Հետևա­բար, զար­մա­նում է Համ­բա­րյա­նը, Լավ­րովն ին­չո՞ւ պետք է կեղ­ծեր: Նա այն քա­ղա­քա­կան գոր­ծի­չը չէ, որ Ռու­սաս­տա­նի ռազ­մա­վա­րա­կան գոր­ծըն­կե­րոջ վե­րա­բե­րյալ կեղծ տե­ղե­կու­թյուն հա­ղոր­դեր, բա­ցի դրա­նից՝ ար­դեն մի քա­նի օր է՝ ձայն-ծպ­տուն չեն հա­նում Մինս­կի խմ­բի հա­մա­նա­խա­գահ­նե­րը: Այ­սինքն՝ նրանք էլ ի­րենց լռու­թյամբ են հաս­տա­տում, որ Լավ­րո­վի հայ­տա­րա­րու­թյու­նը ճիշտ է:

Համ­բա­րյա­նը հու­շում է՝ ե­թե Լավ­րո­վը ստում է, ա­պա ՀՀ ար­տա­քին գոր­ծե­րի նա­խա­րա­րու­թյու­նը կա­րող է դի­մել Մինս­կի խմ­բի հա­մա­նա­խա­գահ­նե­րին՝ մեկ­նա­բա­նե­լու ՌԴ արտ­գործ­նա­խա­րա­րի հայ­տա­րա­րու­թյու­նը: ՈՒ քա­նի դեռ Ֆրան­սիա­յի կամ Ա­մե­րի­կա­յի Միա­ցյալ Նա­հանգ­նե­րի ներ­կա­յա­ցու­ցիչ­նե­րը չեն մեկ­նա­բա­նել Սեր­գեյ Լավ­րո­վի հայ­տա­րա­րու­թյու­նը, Համ­բա­րյա­նը շա­րու­նա­կե­լու է ՌԴ պաշ­տո­նյա­յի ա­սա­ծին հա­վա­տալ, քան­զի բազ­մա­թիվ օ­րի­նակ­ներ ու­նի, թե ինչ­պես են ՀՀ իշ­խա­նու­թյուն­նե­րը՝ վար­չա­պետ Նի­կոլ Փա­շի­նյա­նի գլ­խա­վո­րու­թյամբ, մա­նի­պու­լյա­տիվ հայ­տա­րա­րու­թյուն­ներ ա­րել, կեղծ տե­ղե­կու­թյուն­ներ հրա­պա­րա­կել:
Նա չի բա­ցա­ռում՝ «քարտ-բլան­շը» Լավ­րո­վին հենց Մինս­կի խմ­բի հա­մա­նա­խա­գահ եր­կր­նե­րի ներ­կա­յա­ցու­ցիչ­նե­րը տված լի­նեն, որ շո­շա­փի հա­սա­րա­կու­թյան տրա­մադ­րու­թյուն­նե­րը՝ հս­տակ ի­մա­նա­լով, որ Ար­ցա­խյան հիմ­նա­հար­ցի լու­ծու­մը բա­ցար­ձա­կա­պես առն­չու­թյուն չու­նի Փա­շի­նյա­նի կամ որևէ այլ ղե­կա­վա­րի հետ: Սա այն ե­զա­կի թե­մա­նե­րից է, հա­մոզ­մունք է հայտ­նում Գագիկ Համ­բա­րյա­նը, ո­րին ամ­բողջ հայ ժո­ղո­վուր­դը պետք է «ա­յո» կամ «ոչ» ա­սի:

Քա­ղա­քա­գետն ա­ռա­վել քան վս­տահ է՝ ար­ցա­խյան հիմ­նա­հար­ցի շուրջ ինչ-ինչ գոր­ծըն­թաց­ներ դեռ վա­ղուց են սկս­վել, որ, ըստ իշ­խա­նու­թյան հա­վաս­տում­նե­րի, ոչ թե բա­նակ­ցու­թյուն­ներ, այլ խո­սակ­ցու­թյուն­ներ են: «Հա­յաս­տա­նի ար­տա­քին գոր­ծե­րի նա­խա­րար Զոհ­րաբ Մնա­ցա­կա­նյա­նը եր­կար-բա­րակ նա­խա­դա­սու­թյուն­նե­րով, ան­հաս­կա­նա­լի տեր­մի­նա­բա­նու­թյամբ փոր­ձում էր հեր­քել Ռու­սաս­տա­նի իր գոր­ծըն­կե­րոջ ա­սա­ծը: Շատ ա­վե­լի լավ կլի­ներ, որ Մնա­ցա­կա­նյա­նը Լավ­րո­վի հայ­տա­րա­րու­թյա­նը մեկ բա­ռով ար­ձա­գան­քեր՝ հա­մա­պա­տաս­խա­նու՞մ է ի­րա­կա­նու­թյա­նը, թե՞ ոչ: Բա­ցի դրա­նից՝ մենք այդ­պես էլ չի­մա­ցանք, թե Ադր­բե­ջա­նի ար­տա­քին գոր­ծե­րի նա­խա­րար Մա­մե­դյա­րո­վի հետ հուն­վա­րին Ժնևում տե­ղի ու­նե­ցած հան­դիպ­ման ժա­մա­նակ 11 ժամ ի՞նչ էին քն­նար­կել, ե­թե մինչև հի­մա պն­դում են, թե որևէ տե­սա­կի բա­նակ­ցու­թյուն­ներ չեն ըն­թա­նում: Իսկ երբ տե­ղե­կատ­վա­կան ար­տա­հոսք է լի­նում, սկ­սում են հիս­տե­րի­կու­թյուն­ներ ա­նել ու սո­ցիա­լա­կան ցան­ցե­րի ի­րենց «ֆե­յե­քե­րին» կամ ի­րա­կան օգ­տա­տե­րե­րին «ֆաս» հրա­հան­գը տալ ա­վե­լի օ­բյեկ­տիվ և ի­րա­վի­ճակն ա­վե­լի սթափ գնա­հա­տող մարդ­կանց վրա: Ի դեպ, Փա­շի­նյան-Ա­լիև մյուն­խե­նյան բա­նա­վե­ճի ժա­մա­նակ, երբ Ադր­բե­ջա­նի բռ­նա­պե­տը պարզ ա­սաց, որ ի­րենց հա­մար Ար­ցա­խյան հար­ցի լուծ­ման ըն­դու­նե­լի տար­բե­րա­կը փու­լա­յինն է, Փա­շի­նյա­նը ձայն չհա­նեց»,- նշում է մեր զրու­ցա­կի­ցը:

Գա­գիկ Համ­բա­րյա­նը նկա­տում է՝ ինչ­պես բո­լոր հար­ցե­րում, այն­պես էլ Ար­ցա­խի հար­ցում իշ­խա­նու­թյուն­ներն ա­նընդ­հատ նախ­կին­նե­րին են փոր­ձում մե­ղադ­րել: Նախ­կին­նե­րը լա­վը չէին, ա­սում է, բայց 2 տար­վա մեջ կա­րող էին ի­րենք ի­րենց թեզն ա­ռաջ քա­շել, այդ հար­ցում ոչ ոք չի խան­գա­րել, ար­գե­լող որևէ հան­գա­մանք չեն ու­նե­ցել: Նախ հի­շեց­նում է՝ 2003-ին, երբ իշ­խա­նու­թյան ե­կավ Իլ­համ Ա­լիևը, բա­նակ­ցա­յին գոր­ծըն­թա­ցը սկ­սեց մա­քուր թղ­թից, ՝ ի՞նչն է խան­գա­րում, որ ՀՀ ներ­կա իշ­խա­նու­թյուն­նե­րը հրա­ժար­վեն նախ­կի­նում տե­ղի ու­նե­ցած բո­լոր տե­սա­կի քն­նար­կում­նե­րից ու նոր է­ջից սկ­սեն: «Լե­գի­տի­մու­թյան մա­սին աջ ու ձախ բղա­վող, այդ մա­սին ա­մեն ան­կյու­նում բարձ­րա­ձայ­նող Նի­կոլ Փա­շի­նյա­նի իշ­խա­նու­թյանն ի՞նչն է կաշ­կան­դում, որ նախ­կին­նե­րի պես հայ­տա­րա­րի՝ Ար­ցա­խյան հար­ցի կար­գա­վոր­ման «փու­լա­յին» տար­բե­րա­կը չենք ըն­դու­նում: Ա­սում են՝ նոր մեկ­նա­կե­տից ենք սկ­սել, բայց միայն «մեկ­նա­կետ» բառն ա­սե­լով՝ այդ հար­ցը չի լուծ­վի: Ի­րենց եր­կր­պա­գու­նե­րին միայն կա­րող են հա­մո­զել, թե նոր մեկ­նա­կետ ու­նեն: Ա­պա­ցույց է պետք, որ­տե՞ղ է այդ ա­պա­ցույ­ցը: Կրկ­նում եմ՝ Մնա­ցա­կա­նյա­նը Մա­մե­դյա­րո­վի հետ Ժնևում 11 ժամ ին­չի՞ շուրջ է զրու­ցել: Չեմ կար­ծում, թե Մա­մե­դյա­րովն այն­քան պա­րապ լի­ներ, որ պա­րոն Մնա­ցա­կա­նյա­նի հետ «մո­դա­յից», ճար­տա­րա­պե­տու­թյու­նից կամ կի­նոար­վես­տից խո­սեր»,- կար­ծիք է հայտ­նում Գա­գիկ Համ­բա­րյա­նը:

Քա­ղա­քա­գե­տը Լավ­րո­վի հայ­տա­րա­րու­թյան մեջ վտանգ է նկա­տել ոչ միայն «փու­լա­յին» ար­տա­հայ­տու­թյան մեջ, այլև այն մտ­քի, որ «օ­կու­պաց­ված տա­րածք­նե­րից պետք է դուրս բեր­վեն ՀՀ ու­ժե­րը, ին­չի դի­մաց ձեռք կբեր­վի ճա­նա­պարհ­նե­րի և այլ են­թա­կա­ռուց­վածք­նե­րի ա­պաշր­ջա­փա­կում»: Բայց կր­կին հարց է բարձ­րաց­նում՝ ո՞վ է ե­րաշ­խա­վո­րը, որ վա­ղը, մյուս օ­րը Ադր­բե­ջա­նը չի շր­ջա­փա­կի ճա­նա­պարհ­նե­րը: Ըն­դգ­ծում է՝ այս ա­մե­նի մա­սին, միան­շա­նակ, պար­զա­բա­նում­ներ պետք է ներ­կա­յաց­նի պա­տեհ ու ան­պա­տեհ ա­ռիթ­նե­րով «լայվ» ա­նող ու տրա­մա­բա­նա­կան ու անտ­րա­մա­բա­նա­կան թե­մա­նե­րով մարդ­կանց գլուխն ար­դու­կող վար­չա­պետ Փա­շի­նյա­նը. «Նախ­կի­նում ու միշտ մեզ հա­մար ըն­դու­նե­լի միակ լու­ծու­մը փա­թե­թա­յինն էր: Թե՛ ա­ռա­ջին, թե՛ երկ­րորդ, թե՛ եր­րորդ նա­խա­գահ­նե­րի կա­ռա­վար­ման տա­րի­նե­րին ի­մա­ցել ենք՝ ա­զա­տագր­ված տա­րածք­նե­րը, որ ռազ­մա­վա­րա­կան մեծ նշա­նա­կու­թյուն ու­նեն Ար­ցա­խի և Հա­յաս­տա­նի հա­րա­վա­յին շր­ջան­նե­րի պաշտ­պա­նու­թյան ա­ռու­մով, մշ­տա­պես խա­ղա­թուղթ են ե­ղել: Պարզ ու մատ­չե­լի բա­ցատ­րեմ ևս մեկ ան­գամ՝ փա­թե­թա­յին տար­բե­րա­կը, «տա­րածք­ներ՝ կար­գա­վի­ճա­կի դի­մաց» բա­նաձևումն ու­նի, այ­սինքն՝ ե­թե ինչ-որ տա­րածք ենք տա­լիս, ա­պա Ար­ցախն ան­կա­խու­թյուն է ստա­նում: Այլ տար­բե­րակ քն­նար­կե­լը հա­կազ­գա­յին է ու լի վտանգ­նե­րով, քան­զի ոչ ոք մեզ եր­շա­խիք­ներ չի տա­լու, որ Ադր­բե­ջա­նի տա­րած­քով անց­նող ենթա­կա­ռուց­վածք­նե­րը նո­րից չեն շր­ջա­փակ­վե­լու»:

Գա­գիկ Համ­բա­րյա­նը չի կար­ծում, թե ՌԴ ար­տա­քին գոր­ծե­րի նա­խա­րա­րի հայ­տա­րա­րու­թյու­նը կա­րող է դի­վա­նա­գի­տա­կան ապ­տակ լի­նել ՀՀ կա­ռա­վա­րու­թյա­նը՝ կապ­ված գա­զի գնի հետ: Հս­տա­կեց­նում է՝ Լավ­րո­վը շատ պարզ նշեց՝ ե­թե գոր­ծըն­կեր ենք, ու ե­թե Ռու­սաս­տա­նը գա­զի գնի մա­սով զեղ­չե­րի է գնում, ա­պա նույ­նը նաև Հա­յաս­տա­նը պետք է ա­նի մեր տա­րած­քում գոր­ծող ռու­սա­կան են­թա­կա­ռուց­վածք­նե­րի մա­սով:

Սևակ ՎԱՐ­ԴՈՒ­ՄՅԱՆ

Դիտվել է՝ 8913

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ