Ֆրանսահայ լրագրող Լեո Նիկոլյանի մուտքը Հայաստան արգելել են: Նա «Զվարթնոց» օդանավակայանում հացադուլ է հայտարարել: «Ես Հայաստանից գնացողը չեմ, ես հենց այստեղ՝ «Զվարթնոց» օդանավակայանի անձնագրային բաժնում, հայտարարում եմ հացադուլ։ Առանց որոշումը ցույց տալու, առանց հիմնավորման արգելել են իմ մուտքը իմ հայրենիք։ Միգուցե` որովհետև լուսաբանել եմ Ոսկեպարի դեպքերը, եղել եմ Ոսկեպարում»,- իր տեսաուղերձում նշել է Նիկոլյանը:                
 

Դի­մող՝ «Բնակ­չու­թ­յան Հա­տուկ Սպա­սար­կում» ՀՈԱԿ տնօ­րեն՝ Ար­ման Իս­կան­դա­ր­յան

Դի­մող՝ «Բնակ­չու­թ­յան Հա­տուկ Սպա­սար­կում» ՀՈԱԿ տնօ­րեն՝ Ար­ման Իս­կան­դա­ր­յան
24.04.2020 | 01:29

Տպագ­րում ենք ա­ռանց խմ­բագ­րա­կան և սր­բագ­րա­կան որևէ մի­ջամ­տու­թյան:

21.04.2020թ.
Կարևորե­լով մա­մու­լի և լրատ­վու­թյան ազա­տու­թյա­նը, ԶԼՄ-­նե­րի կող­մից հան­րա­յին-­քա­ղա­քա­կան կյան­քում տե­ղի ու­նե­ցո­ղի լու­սա­բա­նու­մը, ինչ­պես նաև բարձր գնա­հա­տե­լով լրատ­վա­մի­ջոց­նե­րի կող­մից հան­րա­յին կարևորու­թյուն ու­նե­ցող թե­մա­նե­րի հան­դեպ ուշ­ադ­րու­թյու­նը և հետևողա­կա­նու­թյու­նը, այ­նու­ա­մե­նայ­նիվ այս հա­մա­տեքս­տում պետք է խս­տա­գույնս կարևորենք այն­պի­սի լրատ­վու­թյան տրա­մադ­րու­մը, որը ճշգ­րիտ է, հա­մա­պա­տաս­խա­նում է իրա­կա­նու­թյա­նը, քա­ղա­քա­ցի­նե­րին չի գցում մո­լո­րու­թյան մեջ, ինչ­պես նաև չի խախ­տում այ­լոց իրա­վունք­նե­րը և ՀՀ օրենսդ­րու­թյու­նը:
Վե­րոշ­ա­րադր­յա­լից ել­նե­լով և նպա­տակ ու­նե­նա­լով օժան­դա­կել անա­չառ, ճշգ­րիտ և բարձ­րո­րոկ լրատ­վա­կան դաշ­տի ձևավոր­մա­նը, ինչ­պես նաև ու­նե­նալ պա­տաս­խա­նա­տու ԶԼՄ-­ներ, իսկ սույն դեպ­քում նաև պաշտ­պա­նե­լու «Բնակ­չու­թյան Հա­տուկ Սպա­սար­կում» ՀՈ­ԱԿ­-ի համ­բա­վը և իմ՝ դի­մո­ղիս, պա­տի­վը, ար­ժա­նա­պատ­վու­թյու­նը և գոր­ծա­րար համ­բա­վը պա­հան­ջում եմ.
Հար­գե­լի «ԻՐԱ­ՏԵՍ» Հա­սա­րա­կա­կան-­քա­ղա­քա­կան թերթ, Ձեր կող­մից 2020թ. ապ­րի­լի 14-ին Ձեր էլեկտ­րո­նա­յին հար­թակ irates.am լրատ­վա­կան կայ­քում հրա­պա­րակ­վել է «Քա­ղա­քա­պե­տա­րա-­նում տեղ­յա՞կ են իրենց ՀՈ­ԱԿ­-ի անօ­րի­նա­կա­նու­թյուն­նե­րից» վեր­տա­ռու­թյամբ հոդ­ված, որում խոս­վում է «Բնակ­չու­թյան Հա­տուկ Սպա­սար­կում» ՀՈ­ԱԿ­-ում գոր­ծող ոչ իրա­վա­չափ գործ­նա­կան հա­րա­բե­րու­թյուն­նե­րի, տնօ­րի­նու­թյան կող­մից հա­կա­օ­րի­նա­կան գոր­ծո­ղու­թյուն­նե­րի մա­սին. հայտ­նում եմ Ձեզ, որ սույն տե­ղա­կատ­վու­թյու­նը հիմ­նա­վոր­ված չէ, չի հա­մա­պա­տաս­խա­նում իրա­կա­նու­թյա­նը և հան­դի­սա­նում է ակն­հայտ կեղծ տե­ղե­կատ­վու­թյուն (զր­պար­տու­թյուն), դրա­նով իսկ ստ­վեր գցում սույն ՀՈ­ԱԿ­-ի աշ­խա­տանք­նե­րի, նրա տնօ­րի­նու­թյան և մաս­նա­վո­րա­պես իմ՝ իբրև այդ ՀՈ­ԱԿ­-ի տնօ­րե­նի վրա. արա­տա­վո­րե­լով իմ պա­տիվն ու ար­ժա­նա­պատ­վու­թյու­նը:
Մաս­նա­վո­րա­պես.
1.Հոդ­վա­ծի սկզ­բում աս­վում է.
« Այս օրե­րին, երբ մար­դիկ չեն աշ­խա­տում, ապ­րե­լու մի­ջոց­ներ չկան, որոշ գոր­ծա­տու­ներ չեն խոր­շում մարդ­կանց անօ­րի­նա­կան եղա­նակ­նե­րով գոր­ծից ազա­տե­լուց: ... »
Սույն բո­վան­դա­կու­թյամբ հայ­տա­րա­րու­թյու­նը, որը ար­ված է ոչ թե եր­րորդ ան­ձի անու­նից այլ «irates.am»-ի անու­նից, չի հա­մա­պա­տաս­խա­նում իրա­կա­նու­թյա­նը և հան­դի­սա­նում է ոչ թե «գնա­հա­տող-­դա­տո­ղու­թյուն», այլ «փաս­տա­ցի հայ­տա­րա­րու­թյուն», քա­նի որ հիմն­ված չէ փաս­տե­րի վրա և չի հան­դի­սա­նում այդ փաս­տե­րից բխող սուբ­յեկ­տիվ եզ­րա­կա­ցու­թյուն (կար­ծիք) և ուս­տի դիտ­վում է իբրև ապօ­րի­նու­թյան մեջ մե­ղադ­րանք:
2.Հրա­պա­րակ­ման երկ­րորդ պար­բե­րու­թյու­նում աս­վում է.
« Հիշ­եց­նենք, որ 2019-ի հուն­վա­րին Երևանի քա­ղա­քա­պե­տա­րա­նի աշ­խա­տա­կազ­մի հայ­տարա­րած մր­ցույ­թի արդ­յուն­քում «Բնակ­չու­թյան հա­տուկ սպա­սար­կում» ՀՈ­ԱԿ­-ի տնօ­րե­նի թափուր պաշ­տո­նի հա­մար հաղ­թող է ճա­նաչ­վել Ար­ման Իս­կան­դար­յա­նը: Նախ­կին աշ­խա­տա­կից­նե­րից մե­կը պատ­մում է, որ գե­րեզ­մա­նատ­նե­րի վա­րիչ­նե­րի և հս­կիչ­նե­րի վրա «նա­լոգ» են դնում, որ­պես­զի ամեն ամիս գե­րեզ­մա­նա­տեղ վա­ճա­ռեն և «մուծ­վեն» ղե­կա­վա­րու­թյա­նը։ Իսկ այս աշ­խա­տան­քը «բա­րեխղ­ճո­րեն» հա­մա­կար­գում է տնօ­րե­նի տե­ղա­կալ Ստե­փան Պետ­րո սյա­նը՝ ամեն ան­գամ զան­գե­լով և իրենց հա­սա­նե­լի­քը պա­հան­ջե­լով։ »
Սույն հայ­տա­րա­րու­թյու­նը նույն­պես չի հա­մա­պա­տաս­խա­նում իրա­կա­նու­թյա­նը և շա­րադ­րան­քից ակն­հայտ է դառ­նում, որ գործ ու­նենք հան­ցա­վոր շղ­թա­յի հետ, որը իր հեր­թին կա­ռա­վար­վում կամ հո­վա­նա­վոր­վում է ՀՈ­ԱԿ տնօ­րի­նու­թյան, մաս­նա­վո­րա­պես տնօ­րեն Ար­ման Իս­կան­դար­յա­նի և տնօ­րե­նի տե­ղա­կալ Ստե­փան Պետ­րոս­յա­նի կող­մից: Սա հան­դի­սա­նում է «Իրա­տես»-ի կող­մից ակն­հայտ զր­պար­տու­թյուն:
3.Հոդ­վա­ծի մյուս հատ­վա­ծում աս­վում է.
«ՀՈ­ԱԿ­-ի աշ­խա­տա­կից­նե­րը պատ­մում են նաև, որ եթե հրա­ժար­վում են այս մե­թո­դով աշ­խա­տե­լուց, ան­հիմն ու ան­հե­թեթ պատ­ճառ­նե­րով ազատ­վում են աշ­խա­տան­քից։
Ավե­լին, ոմանց դեպ­քում ան­գամ աշ­խա­տան­քի ըն­դուն­վե­լիս նա­խա­պես ազատ­ման դի­մում­ներ են գրել տա­լիս, որ­պես­զի իրենց հար­մար պա­հի գոր­ծից ազա­տեն՝ առանց լուրջ հիմ­նա­վո­րում­նե­րի։ »
Սույ­նից բխում է, որ աշ­խա­տա­կից­նե­րին դր­դում են հան­ցա­վոր հա­մա­գոր­ծակ­ցու­թյան և տնօ­րե­նի կող­մից կոպ­տա­գույնս խախտ­վում է ՀՀ աշ­խա­տան­քա­յին օրենսդ­րու­թյու­նը: Որը նույն­պես իրա­կա­նու­թյա­նը չի հա­մա­պա­տաս­խա­նում և հան­դի­սա­նում է զր­պար­տու­թյուն:
Մեջ­բե­րում­նե­րի այս ցան­կը սպա­ռիչ չէ և հոդ­վա­ծում առ­կա են մի շարք այլ ար­տա­հայ­տու­թյուն­ներ, պն­դում­ներ, որոնք չեն հա­մա­պա­տաս­խա­նում իրա­կա­նու­թյա­նը և հան­դի­սա­նում են զր­պար­տու­թյուն: ՀՈ­ԱԿ­-ի տնօ­րի­նու­թյա­նը և տնօ­րե­նին վե­րագր­վում են արարք­ներ, որոնք իրենց բնույ­թով հան­ցա­վոր են և/կամ ուղ­ղա­կի հա­կա­սում են ՀՀ օրենսդ­րու­թյա­նը և փաս­տա­ցի ՀՈ­ԱԿ­-ի գոր­ծե­լա­վո­ճը ներ­կա­յաց­նում են հան­ցա­վոր և վար­կա­բե­կում են տնօ­րի­նու­թյա­նը, հան­ձինս Ա. Իս­կան­դար­յա­նի:
Եվս մի հան­գա­մանք
Հոդ­վա­ծում վկա­յա­կոչ­ված «աղբ­յուր­նե­րը» լե­գի­տիմ չեն, այն է չեն հա­մա­պա­տաս­խա­նում ՀՀ օրենսդ­րու­թյամբ վեր­ջին­նե­րիս առա­ջադր­վող պայ­ման­նե­րին: Հոդ­վա­ծում «Իրա­տես»-ը հան­դես է գա­լիս եբրև եր­րորդ ան­ձանց կող­մից հայտ­նած տե­ղե­կատ­վու­թյու­նը հրա­պա­րա­կող լրատ­վա­կան, սա­կայն հղում չի կա­տա­րում տե­ղե­կատ­վու­թյան աղբ­յու­րի վրա և փո­խա­րե­նը օգ­տա­գոր­ծում է ՝
« ..աշ­խա­տա­կից­նե­րը պատ­մում են.. », « ..ըստ աշ­խա­տա­կից­նե­րի.. », « ..նախ­կին աշ­խա­տա­կից­նե­րից մե­կը պատ­մում էր.. » ար­տա­հայ­տու­թյուն­նե­րը, մինչ­դեռ ըստ ՀՀ քա­ղա­քա­ցի­ա­կան օրենսգր­քի 1087.1- րդ հոդ­վա­ծի 9-րդ կե­տի.
« Եթե վի­րա­վո­րե­լիս կամ զր­պար­տե­լիս հղում չի կա­տար­վել տե­ղե­կատ­վու­թյան աղբ­յու­րին (հե­ղի­նա­կին), կամ տե­ղե­կատ­վու­թյան աղբ­յու­րը (հե­ղի­նա­կը) հայտ­նի չէ, կամ լրատ­վա­կան գոր­ծու­նե­ու­թյուն իրա­կա­նաց­նո­ղը, օգտ­վե­լով տե­ղե­կատ­վու­թյան աղբ­յու­րը չբա­ցա­հայ­տե­լու իր իրա­վուն­քից, չի հայտ­նում հե­ղի­նա­կի անու­նը, ապա փոխ­հա­տուց­ման պար­տա­վո­րու­թյու­նը կրում է վի­րա­վո­րան­քը կամ զր­պար­տու­թյու­նը հրա­պա­րա­կա­յին ներ­կա­յաց­նո­ղը, իսկ եթե այն ներ­կա­յաց­վել է լրատ­վա­կան գոր­ծու­նե­ու­թյուն իրա­կա­նաց­նո­ղի տա­րա­ծած տե­ղե­կատ­վու­թյան մեջ, ապա լրատ­վա­կան գոր­ծու­նե­ու­թյուն իրա­կա­նաց­նո­ղը: »
Իսկ Վճ­ռա­բեկ դա­տա­րա­նը իր թիվ ԵԿԴ/2293/02/10 և թիվ ԼԴ/0749/02/10 որոշ­ում­նե­րում մեկ­նա­բա­նել է տե­ղե­կատ­վու­թյան աղբ­յուր հաս­կա­ցու­թյու­նը։ Ըստ դրա՝ տե­ղե­կատ­վու­թյան աղբ­յուր են.
– հե­ղի­նակ­նե­րը և լրատ­վա­կան գոր­ծա­կա­լու­թյուն­նե­րը,
– որոնք ֆի­զի­կա­կան կամ իրա­վա­բա­նա­կան ան­ձինք են,
– որոնք հրա­պա­րա­կում են տե­ղե­կատ­վու­թյուն որոշ­ա­կի մի­ջոց­նե­րով:
Վե­րը նշ­վա­ծով Վճ­ռա­բեկ դա­տա­րա­նը առաջ է քաշ­ել «աղբ­յու­րի» լե­գի­տի­մու­թյան գա­ղա­փա­րը, ըստ որի՝ բո­լոր այն վկա­յա­կոչ­ված աղբ­յուր­նե­րը, որոնք չեն հա­մա­պա­տաս­խա­նում վե­րը նշ­ված պայ­ման­նե­րին, չեն կա­րող հա­մար­վել լե­գի­տիմ աղբ­յուր­ներ։ «Հե­ղի­նա­կը» պետք է լի­նի կոնկ­րետ ու իրա­կան ֆի­զի­կա­կան կամ իրա­վա­բա­նա­կան անձ։ Անա­նուն կամ կեղծ տվ­յալ­նե­րով ֆի­զի­կա­կան կամ իրա­վա­բա­նա­կան ան­ձինք նույն­պես լե­գի­տիմ «աղբ­յուր» չեն: Այս դեպ­քում պա­տաս­խա­նատ­վու­թյան կրո­ղը դառ­նում է այդ տե­ղե­կատ­վու­թյուն «տա­րա­ծո­ղը» (այլ կերպ՝ հրա­պա­րա­կո­ղը)։ Այս սկզ­բուն­քը ամ­րագր­ված է նաև 1087.1-րդ հոդ­վա­ծի 9-րդ կե­տում, հա­մա­ձայն որի՝ զր­պար­տու­թյան կամ վի­րա­վո­րան­քի հա­մար պա­տաս­խա­նատ­վու­թյուն կրում է հրա­տա­րա­կո­ղը, եթե «տե­ղե­կատ­վու­թյան աղ­բու­րը (հե­ղի­նա­կը) հայտ­նի չէ»։ Հետևաբար լրատ­վա­կա­նը հղում է կա­տա­րում մի աղբ­յու­րի, որը կոնկ­րետ չի, անա­նուն է, չի հա­մար­վում «տե­ղե­կատ­վու­թյան աղբ­յուր», իսկ այդ դեպ­քում հա­մա­ձայն ՀՀ քա­ղա­քա­ցի­ա­կան օրենսգր­քի 1087.1- րդ հոդ­վա­ծի տե­ղե­կատ­վու­թյուն հրա­պա­րա­կողն ինքն է հա­մար­վում զր­պար­տող:
Ինչ­պես նաև աղբ­յու­րը պետք է նշ­վեր ան­մի­ջա­պես հրա­պա­րակ­ման մեջ: 1087.1-րդ հոդ­վա­ծի 9-րդ կե­տի առա­ջին նա­խա­դա­սու­թյան հա­մա­ձայն, աղբ­յու­րին պետք է հղում կա­տա­րել հրա­պա­րա­կե­լու պա­հին։ Սա հաս­տա­տում է նաև Վճ­ռա­բեկ դա­տա­րա­նը՝ բա­ռա­ցի­ո­րեն սահ­մա­նե­լով, որ «բո­վան­դա­կա­յին առու­մով տե­ղե­կատ­վու­թյան աղբ­յու­րի բա­ցա­հայ­տու­մը պետք է կա­տար­վի տե­ղե­կատ­վու­թյու­նը տա­րա­ծե­լու հետ մի­ա­ժա­մա­նակ» : Սա նույն­պես չի ար­վել: Հետևաբար ան­կախ հե­տա­գա­յում աղբ­յու­րը բա­ցա­հայ­տե­լուց կամ չբա­ցա­հայ­տե­լուց, հոդ­վա­ծում տեղ գտած տե­ղե­կատ­վու­թյան ապա­ցուց­ման ողջ պա­տաս­խա­նատ­վու­թյու­նը ընկ­նե­լու է լրատ­վա­կա­նի վրա:
Սույն հոդ­վա­ծում տեղ գտած մի շարք տե­ղե­կու­թյուն­ներ չեն հա­մա­պա­տաս­խա­նում իրա­կա­նու­թյա­նը, ստ­վեր են գցում «Բնակ­չու­թյան Հա­տուկ Սպա­սար­կում» ՀՈ­ԱԿ­-ի ան­վան և աշ­խա­տանք­նե­րի վրա, այլ կերպ ասած՝ հան­դի­սա­նում են զր­պար­տու­թյուն և վնաս պատ­ճա­ռում «Բնակ­չու­թյան Հա­տուկ Սպա­սար­կում» ՀՈ­ԱԿ­-ի տնօ­րեն Ա. Իս­կան­դար­յա­նի պատ­վին, ար­ժա­նա­պատ­վու­թյա­նը և գոր­ծա­րար համ­բա­վին:
Հա­մոզ­ված լի­նե­լով Ձեր ող­ջամ­տու­թյան և լրագ­րո­ղա­կան բա­րեխղ­ճու­թյան մեջ, խնդ­րում եմ վե­րոնշ­յալ հոդ­վա­ծի մա­սով տա­րա­ծել հեր­քում ՀՀ օրենսդ­րու­թյամբ սահ­ման­ված կար­գով:
Խնդ­րում ենք նաև ՀՀ օրենսդ­րու­թյամբ սահ­ման­ված ժամ­կետ­նե­րում և կար­գով սույն հերք­ման պա­հան­ջի դի­մու­մին տալ պա­տաս­խան:
Դի­մող՝
Ար­ման Իս­կան­դար­յան
էլ. փոստ arman119090@gmail.com
հեռ. (+374) 96 04 07 90
(+374) 77 95 01 17

Դիտվել է՝ 2139

Մեկնաբանություններ