Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նախատեսում է մայիսի 9-ին առաջին անգամ այցելել Սպիտակ տուն նախագահ Ջո Բայդենի պաշտոնավարումից հետո: Սա նշանակում է, որ վերականգնվում են այս երկրների ռազմական կապերը: Թուրքիայի կողմից ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցության հաստատումից հետո Վաշինգտոնը 23 միլիարդ դոլար արժողությամբ պայմանագիր է ստորագրել՝ ամերիկյան արտադրության F-16 մարտական ինքնաթիռներ, հրթիռներ և ռումբեր Անկարային վաճառելու համար:                
 

Հերքում

Հերքում
24.04.2020 | 00:29
«Իրա­տես» պար­բե­րա­կա­նի ս.թ. ապ­րի­լի 21-ի հա­մա­րում, ինչ­պես նաև պար­բե­րա­կա­նի կայ­քում հրա­պա­րակ­ված հոդ­վա­ծում տեղ է գտել ապա­տե­ղե­կատ­վու­թյուն, մաս­նա­վո­րա­պես նշ­վել է, որ «Հայ­փոստ» ՓԲ ըն­կե­րու­թյան ժա­մա­նա­կա­վոր պաշ­տո­նա­կա­տա­րի նշա­նա­կու­մը տե­ղի է ու­նե­ցել օրեն­քի խախտ­մամբ»:
Այդ կա­պակ­ցու­թյամբ տե­ղե­կաց­նում ենք, որ տնօ­րե­նի ժա­մա­նա­կա­վոր պաշ­տո­նա­կա­տա­րի նշա­նա­կումն իրա­կա­նաց­վել է «Բաժ­նե­տի­րա­կան ըն­կե­րու­թյուն­նե­րի մա­սին» ՀՀ օրեն­քի և ըն­կե­րու­թյան կա­նո­նադ­րու­թյամբ սահ­ման­ված Դի­տորդ խորհր­դի կող­մից՝ վեր­ջի­նիս լի­ա­զո­րու­թյուն­նե­րի շր­ջա­նակ­նե­րում: Նշենք նաև, որ Դի­տորդ խորհր­դի կազ­մը ձևավոր­վել է «Բաժ­նե­տի­րա­կան ըն­կե­րու­թյուն­նե­րի մա­սին» ՀՀ օրեն­քի 85-րդ հոդ­վա­ծի պա­հանջ­նե­րին հա­մա­պա­տաս­խան:
Հաշ­վի առ­նե­լով վե­րոգր­յա­լը՝ խնդ­րում ենք հրա­պա­րա­կել հեր­քում՝ կան­խե­լով ապա­տե­ղե­կատ­վու­թյան հե­տա­գա տա­րա­ծու­մը հան­րու­թյան շր­ջա­նում:
«Հայ­փոստ» ՓԲԸ
Դիտվել է՝ 1810

Մեկնաբանություններ