Լեռնային Ղարաբաղում հայկական ներկայության բոլոր հետքերը ջնջելն Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի վարչակարգի նախագիծն է՝ ասել է Ֆրանսիայի խորհրդարանի Ֆրանսիա-Հայաստան բարեկամության խմբի ղեկավար Անն Լոուրենս Պետելը։ «Եկեղեցիներից, խաչքարերից և Արցախի Ազգային ժողովից հետո ադրբեջանցիներն այժմ գրոհում են կառավարության շենքը»,- գրել է Պետելն X սոցիալական ցանցի իր էջում:                
 

Օձու­նի ե­կե­ղե­ցու ար­տա­քին սրահ­նե­րի տա­նի­քի բա­ցա­կա­յութ­յու­նը վտան­գում է հա­մա­լի­րի սեյս­մա­կա­յու­նութ­յու­նը

Օձու­նի ե­կե­ղե­ցու ար­տա­քին սրահ­նե­րի տա­նի­քի բա­ցա­կա­յութ­յու­նը վտան­գում է հա­մա­լի­րի սեյս­մա­կա­յու­նութ­յու­նը
28.04.2020 | 00:24
Թեև Օ­ձու­նի սուրբ Աստ­վա­ծա­ծին ե­կե­ղե­ցին վեր­ջերս է հիմ­նա­նո­րոգ­վել ու ամ­րա­կայ­վել, բայց ար­տա­քին ե­ռա­կողմ սրահ­նե­րը, ո­րոնք ա­մե­նա­շատ պահ­պան­վա­ծու­թյունն ու­նեն նմա­նա­տիպ կա­ռույց­նե­րից, դեռևս ամ­բող­ջա­կան տես­քով չեն ներ­կա­յա­նում այ­ցե­լու­նե­րին։ Օ­ձու­նի հոգևոր հո­վիվ տեր Վր­թա­նես քա­հա­նա Բա­ղա­լյանն ա­սում է, որ դրանց ամ­բող­ջա­ցու­մը կմե­ծաց­նի ե­կե­ղե­ցու հեն­ման մա­կե­րեսն ու ա­ռա­վել սեյս­մա­կա­յուն կդարձ­նի ե­կե­ղե­ցին։ «Այդ թվում կլու­ծի ծած­կա­սա­լե­րից որմ­նա­կա­մար­նե­րին թափ­վող ու որմ­նա­կա­մար­ներն ու պա­տե­րը քայ­քա­յող անձրևաջ­րե­րի հիմ­նախն­դի­րը։ Հու­սով ենք, որ կր­թու­թյան, գի­տու­թյան, մշա­կույ­թի և սպոր­տի նա­խա­րա­րու­թյան գի­տա­մե­թո­դա­կան խոր­հր­դի ան­դամ­նե­րը կա­ռու­ցո­ղա­կան մո­տե­ցում կցու­ցա­բե­րեն, անհ­րա­ժեշտ գու­մա­րը կհայ­թայթ­վի, ու Օ­ձու­նի վսե­մա­շուք տա­ճարն ամ­բող­ջա­կան տես­քով կներ­կա­յա­նա տե­ղա­ցի և օ­տա­րազ­գի այ­ցե­լու­նե­րին»,- «Ի­րա­տե­սի» հետ զրույ­ցում ա­սում է տեր Վր­թա­նե­սը:
Սուրբ Աստ­վա­ծած­նից կես կի­լո­մետր արևելք է գտն­վում 5-րդ դա­րի Ծի­րա­նա­վոր Ծաղ­կա­վան­քը: Դե­բե­դի կիր­ճի վրա կախ­ված ե­կե­ղե­ցին մեզ է հա­սել կի­սա­վեր վի­ճա­կում, նրա ար­տա­քի­նը հու­շում է՝ դա­րե­րի ըն­թաց­քում այն նո­րոգ­վել ու փո­փո­խու­թյուն­նե­րի է են­թարկ­վել:
«Ե­թե ու­շա­դիր նա­յենք, կտես­նենք ե­կե­ղե­ցու ծի­րա­նա­գույն քա­րե­րով կա­մար­նե­րը: Ըստ Կի­րա­կոս Գան­ձա­կե­ցու՝ այս կա­մար­նե­րը կա­պել է Հով­հան Օձ­նե­ցին, հե­տա­գա դա­րե­րում կա­մար­նե­րը փակ­վել են, ու այն դար­ձել է ա­վան­դա­տուն»,- նշում է քա­հա­նան:
Ծի­րա­նա­վոր Ծաղ­կա­վան­քի մա­սին, ցա­վոք, հի­շա­տա­կում­նե­րը քիչ են, զուսպ ճար­տա­րա­պե­տու­թյամբ այս կո­թո­ղը, որ գիժ Դե­բե­դի լուռ զրու­ցա­կիցն է, սպա­սում է վե­րա­նո­րոգ­ման իր օր­վան:
Ծաղ­կա­վան­քից մի քա­նի կի­լո­մետր հեռա­վո­րու­թյան վրա էլ Արդ­վու Կար­միր ժամն է՝ միջ­նա­դա­րյան Հա­յաս­տա­նի ե­կե­ղե­ցա­կան ճար­տա­րա­պե­տու­թյան գո­հար­նե­րից: 5-9-րդ դա­րե­րին թվագր­վող միա­նավ բա­զի­լիկ ե­կե­ղե­ցին նույն­պես կա­րոտ է վե­րա­նո­րոգ­ման ու ամ­րա­կայ­ման: Ե­կե­ղե­ցու պա­տե­րը յու­րա­քան­չյուր պա­հի կա­րող են փլուզ­վել, վի­ճակն օր­հա­սա­կան է: Թե՛ Ծաղ­կա­վան­քը, թե՛ Կար­միր ժա­մը պե­տու­թյան հո­գա­ծու­թյան ներ­քո են, ու լիա­հույս ենք, որ այս հրա­պա­րա­կու­մից հե­տո հա­մա­պա­տաս­խան գե­րա­տես­չու­թյուն­ներն ու հու­շար­ձան­նե­րի պահ­պա­նու­թյամբ մտա­հոգ­ մար­դիկ ա­կան­ջա­լուր կլի­նեն ար­ժե­քա­վոր մշակու­թա­յին կո­թող­նե­րի պահ­պա­նու­թյան և հան­րահռ­չակ­ման հար­ցին:
Սևակ ՎԱՐ­ԴՈՒ­ՄՅԱՆ
Դիտվել է՝ 4750

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ