Միացյալ Նահանգները չի աջակցել Իրանի դեմ Իսրայելի պատասխան հարձակմանը՝ հայտնել է CNN-ը՝ հղում անելով ամերիկացի պաշտոնյային։ «Մենք չաջակցեցինք այս պատասխանին, թեև Իսրայելը Վաշինգտոնին զգուշացրել էր, որ մոտ օրերս պատասխան միջոցներ կձեռնարկի Իսլամական Հանրապետության դեմ»,- ասել է ամերիկացի պաշտոնյան։                
 

Հա­մա թե հա­կա­հե­ղա­փո­խա­կան նա­խա­րա­րու­թ­յուն Է

Հա­մա թե հա­կա­հե­ղա­փո­խա­կան նա­խա­րա­րու­թ­յուն Է
28.04.2020 | 00:45
Այս օ­րե­րին, երբ մար­դիկ հա­զիվ են գլուխ հա­նում, թե կա­ռա­վա­րու­թյան ծրագ­րե­րից ո­րի շա­հա­ռու կա­րող են լի­նել, ան­գամ պե­տա­կան գե­րա­տես­չու­թյուն­նե­րում աշ­խա­տող մարդ­կանց են դի­մում, որ մարդ­կա­յին լեզ­վով ի­րենց բա­ցատ­րեն, կա­ռա­վա­րու­թյունն էլ ա­վե­լի է մո­լո­րեց­նում մարդ­կանց։ Պարզ­վում է, որ այ­սօր աշ­խա­տան­քի և սո­ցիա­լա­կան հար­ցե­րի եր­կու նա­խա­րար ու­նենք՝ Ար­տեմ Ա­սատ­րյան և Զա­րու­հի Բա­թո­յան։ Քա­ղա­քա­ցին չգի­տի` որ մե­կին դի­մի, ո­րով­հետև, ե­թե հետևում ենք այս նա­խա­րա­րու­թյան պաշ­տո­նա­կան լրա­հո­սին, այն է՝ կայ­քին, ստաց­վում է՝ այս նա­խա­րա­րու­թյու­նը մի ոտ­քով նախ­կին, «հին» իշ­խա­նու­թյանն է պատ­կա­նում, մյու­սով՝ նոր։ Այս հաս­ցեով քա­ղա­քա­ցի­նե­րին կող­ջու­նի, ան­գամ ու­ղերձ կհ­ղի Ար­տեմ Ա­սատ­րյա­նը, իսկ այս հաս­ցեով, Զա­րու­հի Բա­թո­յա­նը։ Նա­խա­րա­րու­թյու­նը եր­կու կայք է միա­ժա­մա­նակ պա­հում։ Քավ լի­ցի, որ­քան կայք ու­զում են թող գոր­ծար­կեն, բայց քա­ղա­քա­ցուն գո­նե ա­սեն, թե որն է դրան­ցից պաշ­տո­նա­կա­նը, այ­սինքն՝ լսել Ար­տեմ Ա­սատ­րյա­նի՞ն, թե՞ Զա­րու­հի Բա­թո­յա­նին։
Բա­վա­կան զա­վեշ­տա­լի է հետևել մի գե­րա­տես­չու­թյան աշ­խա­տան­քին, որ­տեղ եր­կու նա­խա­րար է աշ­խա­տում։
Ռու­զան ԽԱ­ՉԱՏ­ՐՅԱՆ
Դիտվել է՝ 6271

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ