Ալֆան և օ­մե­գան

Ալֆան և օ­մե­գան
28.04.2020 | 00:23

(Նախորդ մասը)

Հի­մա մեկ ան­գամ ար­դեն հն­չեց­րած հարցս ձևա­կեր­պեմ մի փոքր այլ կերպ՝ հիմն­վե­լով վեր­ջին շր­ջա­նում իմ կա­տա­րած դի­տար­կում­նե­րի վրա, և ինքս էլ հն­չեց­նեմ պա­տաս­խա­նը: Ոչ ոք չի կա­րող ա­սել, միա­պետ mա­դա­ֆիի Լի­բիա՞ն էր լավ եր­կիր, թե՞ հի­միկ­վա ժո­ղովր­դա­դե­մոկ­րա­տա­կա­նը, Մի­լոշևի­չը իր երկ­րի նվի­րյա՞լն էր, թե՞ մի­ջազ­գա­յին ա­հա­բե­կիչ, Պի­նո­չե՞տն էր լա­վը, թե՞ Գոր­բա­չո­վը, Միկ­լու­խո Մակ­լա՞յն է կարևոր, թե՞ Մի­չու­րի­նը, Պո­պո­վի ռա­դիոն շպր­տե­լու բան է, իսկ Մեն­դե­լեևի ա­ղյու­սա­կը՝ ա­նա­վարտ, վկա՝ Յու­րի Հով­հան­նի­սյա­նը, և էս­պես շա­րու­նակ: Ի­հար­կե, ես ու­նեմ այդ հար­ցե­րի կոնկ­րետ պա­տաս­խան­նե­րը, բայց կցան­կա­նա­յի, որ ձե­զա­նից յու­րա­քան­չյու­րը փոր­ձեր ինք­նու­րույն բա­ցա­հայ­տել այդ ճշ­մար­տու­թյունն ա­ռա­ջին հեր­թին իր հա­մար, թե մենք մեր երկ­րի զար­գաց­ման որ մո­դելն ենք նա­խընտ­րում և ինչ ա­ռաջ­նա­հեր­թու­թյուն­նե­րով ենք զար­գաց­նե­լու մեր եր­կի­րը ա­ռա­ջի­կա հա­րյուր տար­վա ըն­թաց­քում: Թա­լիշ­ներն ի­րենց եր­գը ոնց որ թա­վի­շին նվի­րած լի­նեն: Ա­րա դե, իս­կա­կա­նից, հա­վա­քեք թի­մերդ ու ռադ ե­ղեք՝ Տի կտո՞ տա­կոյ, դա­վա՛յ, դո սվի­դա­նիա (Ո՞վ ես դու, հե­ռա­ցի՛ր, ցտե­սու­թյուն)…
«Մի մո­ռա­նա, որ հայ­տա­րա­րում էիր ժո­ղովր­դա­վար, ա­ռանց ճն­շում­նե­րի, մար­դա­սի­րա­կան, սի­րո և բա­րու­թյան մթ­նո­լոր­տի հաս­տատ­ման մա­սին: Հայ­տա­րա­րում էիր օ­րեն­քի գե­րա­կա­յու­թյան մա­սին, որ օ­րեն­քի ա­ռաջ հա­վա­սար են բո­լո­րը: Հի­շիր, կա­մուր­ջը փոր­ձար­կե­լիս կա­ռու­ցողն ըն­տա­նի­քով ու յու­րա­յին­նե­րով կանգ­նում է կամր­ջի տակ»:
«Վերջ տուր ցն­դա­բա­նու­թյուն­նե­րիդ: Ստում ես, հա­վա­տում ստիդ, հե­տո փոշ­մա­նում կամ մո­ռա­նում, ստիպ­ված նե­րո­ղու­թյուն ես խնդ­րում ու­շա­ցու­մով ու խայ­տա­ռա­կում բո­լո­րին»:
«Ձայնդ չլ­սեմ այլևս»,- սաս­տե­ցի հան­դուգն ներ­քին ձայ­նիս: Նա հա­մա­ռում է, թե վա­խը թու­լու­թյան նշան է, ես հա­կա­ռակն եմ պն­դում: Ես վա­խից ու­ժե­ղա­նում, ի մի եմ բե­րում ու­ժերս ու նպա­տա­կաս­լաց թի­րա­խա­վո­րում թշ­նա­մուն, նա­խա­հար­ձակ լի­նում: Չէ՞ որ, ինչ­պես ստորև ար­դեն մի տեղ ա­սել եմ՝ լա­վա­գույն պաշտ­պա­նու­թյու­նը հար­ձա­կումն է: Ան­ցյալդ հի­շիր, այ ման­կուրտ, երբ սիա­մա­կան զույ­գե­րի հան­գույն գիր­կընդ­խառն, ուս ու­սի, մեջք մեջ­քի, փոր փո­րի տված միևնույն օր­գա­նիզ­մի մեջ, օգտ­վե­լով ձեր հա­րու­ցած մութ ու ցր­տի պայ­ման­նե­րից, աս­ֆալ­տի կա­րա­բի­ներ­նե­րիդ ա­պա­հո­վու­թյամբ հա­մա­տա­րած թա­լա­նում էիք պի­տո և ան­պի­տո ժո­ղովր­դա­պատ­կան ա­մեն ինչք: Գո­ղին ի՞նչ է պետք, ի­հար­կե մութ գի­շեր: Իսկ էս, այս­պես կոչ­ված, ա­վագ սե­րուն­դը, ո­րի նկատ­մամբ լր­ջա­գույն կաս­կած­ներ ու­նեմ, աշ­խա­տել է նախ­կին իշ­խա­նու­թյուն­նե­րի օ­րոք և լու­սանց­քում հայ­տն­վե­լուց հե­տո պատ­րաստ է հար­ձակ­վել մեզ վրա: Այլևս կե­րակ­րա­տաշ­տը հա­սա­նե­լի չէ նրանց, տակ­նե­րը չոր չէ, փոր­նե­րը կուշտ չէ, ապ­րուստն էլ՝ ձրի, բայց աչ­քե­րը սո­ված են մնում։ Զար­կեք, ե­րե­խեք, զար­կեք քաջ-քաջ, դրանց վերջ կի­քա մի օր:
Պա­թո­լո­գիկ ստա­խոս­նե­րը հա­վա­տում են ի­րենց ստին, հակ­ված են մտա­ցա­ծին պատ­մու­թյուն­ներ հո­րի­նե­լու և մտ­նե­լու դրանց հե­րո­սա­կան գլ­խա­վոր դե­րի մեջ: Հորս արև, չեմ ստում, այդ օրն ինձ վրա տվե­ցին ճան­ճե­րի, մո­րեխ­նե­րի ու տա­րօ­րի­նակ տեսք ու­նե­ցող տա­րա­տե­սակ մի­ջատ­նե­րի պար­սեր: Ես հա­մա­ռո­րեն պաշտ­պան­վում էի: Հե­տո տե­սիլք­նե­րը կո­րան, ա­պա վե­րա­դար­ձան լրա­ցու­ցիչ խմ­բա­քա­նակ­նե­րով: Եր­կու ձեռ­քով անձ­նու­րա­ցա­բար քշում էի, բայց նրանք բզ­զա­լով հար­ձակ­վում, խայ­թում, նս­տում էին դեմ­քիս, մարմ­նիս տար­բեր մա­սե­րին։ Հա­լյու­ցի­նա­ցիա­նե­րը դան­դաղ նա­հան­ջե­ցին, և բաց­վեց մի շքեղ տե­սա­րան՝ շուրջ­բո­լորս թափ­թփ­ված էին բազ­մա­թիվ մլակ­նե­րի, ճան­ճե­րի ու մո­րեխ­նե­րի դիակ­ներ: Մի քա­նի­սը կի­սա­մեռ թպր­տում էին հո­գե­վար­քի մեջ: Հի­շե­ցի դար­ձյալ որ մեկ զար­կեմ՝ ջար­դեմ հա­զա­րի պատ­մու­թյու­նը, ու բա­վա­կա­նու­թյու­նից սիրտս հո­վա­ցավ: Էն ցան­ցառ տատս կա­սեր՝ ոնց որ մի փութ յուղ ու մեղր քսեն դո­շե­րիս: Քիչ էր մնում ար­տա­սա­նեի՝ Լուսն­կան նոր սարն ե­լավ, էն ու՞մ նման էր: Լուսն­կան նոր սարն ե­լավ՝ էն Քաջ Նա­զարն էր: Ինքս ինձ վրա մի բոլ խն­դա­ցի: Լավ է, մե­նակ էի, թա­գա­վորն ապ­րած կե­նա, թե չէ՝ գժի տեղ էին դնե­լու։
«Ես այլևս չեմ ար­ձա­գան­քե­լու քո ոչ մի խակ մտ­քի: Բար­բա­ջիր, որ­քան ու­զում ես: Շատ հա­վա­նա­կան է, որ ա­ռա­ջի­կա­յում ես հե­ռաց­նեմ քեզ քո զբա­ղեց­րած դիր­քից և նոր ներ­քին ձայն ըն­դու­նեմ, ո­րի մտա­ծո­ղու­թյու­նը հա­մա­հունչ կլի­նի իմ ցան­կու­թյուն­նե­րին: Իսկ ա­ռայժմ ըն­դու­նիր, որ ինձ հա­մար դու գո­յու­թյուն չու­նես»:
«Իսկ ու՞ր մնաց այ­լա­կար­ծու­թյու­նը, մտ­քե­րի ար­տա­հայտ­ման ա­զա­տու­թյու­նը»:
«Մեր երկ­խո­սու­թյուն­ներն այլևս ա­վարտ­ված են: Վե՛րջ»:
Մենք պար­տա­վոր ենք ա­ռա­ջի­կա­յում քն­նար­կել հայ­րե­նա­սի­րու­թյուն կոչ­վող վի­ճե­լի և մարդ­կա­յին գի­տակ­ցու­թյան մեջ ար­հես­տա­կա­նո­րեն նե­րարկ­ված կեղծ եզ­րույ­թի և դրա տա­րաբ­նույթ ըն­կա­լում­նե­րի և դրսևո­րում­նե­րի ի­րա­կան վտանգ­նե­րը, ո­րոնք հղի են հա­կա­մար­տու­թյուն­նե­րով, պա­տե­րազմ­նե­րի և մարդ­կա­յին կո­րուստ­նե­րի վտանգ­նե­րով… ՈՒ­զում եմ՝ չեմ ու­զում, տա­լիս եմ՝ չեմ տա­լիս, իմն է՝ քոնն է, սի­րում եմ՝ չեմ սի­րում. այդ ման­կա­միտ դա­տո­ղու­թյուն­նե­րը վա­նեք ձեր ու­ղե­ղից: Իմ բա­րե­վար­քու­թյու­նը թույլ չի տա­լիս, որ ի­րե­րը կո­չեմ ի­րենց ա­նուն­նե­րով ա­մե­նայն խս­տու­թյամբ, բայց պար­տա­վոր եմ ար­ձա­նագ­րել բո­լո­րիս շատ հու­զող և ան­հան­գս­տաց­նող, ո­մանց կող­մից ան­վերջ չարչ­րկ­վող դա­սա­լիք երևույ­թի ար­մատ­նե­րին առ­նչ­վող մի պարզ ի­րո­ղու­թյուն, որն առ­նչ­վում է բա­նա­կում չծա­ռա­յած­նե­րին: Չմե­ղան­չե­լով ճշ­մար­տու­թյան դեմ, նշեմ, որ նրանք հա­ճախ ա­վե­լի պի­տա­նի են պե­տա­կան շի­նա­րա­րու­թյա­նը, քան զին­վո­րա­կան հա­մազ­գես­տի տակ քո­ղարկ­ված բազ­մա­թիվ ա­վա­զա­կա­բա­րո դա­վա­ճան­ներ: Այն­պես որ ձեր դա­տին եմ հանձ­նում ոչ պար­տա­դիր, այլ կա­մա­վոր զին­վո­րա­կան ծա­ռա­յու­թյան գա­ղա­փա­րը: Սա, ինչ­պես ա­սում են` ին­ֆոր­մա­ցիա կ ռազ­միշ­լե­նի­յու, այ­սինքն, մտա­ծեք էս ուղ­ղու­թյամբ: Անհ­րա­ժեշ­տու­թյան դեպ­քում ես պատ­րաստ եմ ան­վա­նա­պես բազ­մա­թիվ օ­րի­նակ­ներ հի­շա­տա­կել մեր նո­րօ­րյա պատ­մու­թյու­նից: Բայց այժ­մյան օ­րա­կար­գում ա­ռաջ­նա­յի­նը դա չէ: Ես պա­հան­ջում եմ, որ դուք պարզ պատ­կե­րաց­նեք հետևյա­լը. հե­ղա­փո­խու­թյու­նը երկ­չո­տու­թյան և նա­հան­ջի բո­լոր տար­բե­րակ­նե­րը պետք է բա­ցա­ռի, մենք այ­րե­լու ենք հետ­դար­ձի բո­լոր կա­մուրջ­նե­րը, սա պե­տու­թյուն է, ոչ թե որ­բի գլուխ, ոչ թե Շկիդ հան­րա­պե­տու­թյուն, և պե­տա­կան շա­հը պա­հան­ջում է, իսկ դա նախ և ա­ռաջ հա­մայն ժո­ղովր­դի պա­հանջն է, որ դուք ա­ռա­ջի­նը հան­դես բե­րեք նա­խա­ձեռ­նու­թյուն, ա­ջակ­ցեք մի­մյանց՝ ա­ռանց հաշ­վի առ­նե­լու ներ­քին տա­րա­ձայ­նու­թյուն­նե­րը, լի­նեք ագ­րե­սիվ և ան­զի­ջում: Հա­կա­ռակ դեպ­քում, կկան­դա­լեմ՝ ով ու­զում է լի­նի, կլց­նեմ բեր­դե­րը: Պար­տու­թյու­նը հա­վա­սա­րա­զոր է ինք­նաս­պա­նու­թյան, իսկ մենք, կար­ծեմ, պա­կաս խե­լա­միտ չենք, քան, ա­սենք, լեյ­տե­նանտ Շմիդ­տի զա­վակ­նե­րը, և չու­նենք հա­մե­մա­տու­թյան եզ­րեր նախ­կին թա­լան­չի­նե­րի հետ, ով­քեր ոչն­չով չէին տար­բեր­վում թուր­քահ­պա­տակ Բեն­դե­րից, նրա գոր­ծըն­կեր­ներ կո­րեյ­կո­նե­րից ու սա­գա­գող պա­նի­կովս­կի­նե­րից… Ձեր ցե­րե­կով ան­ցա­ծը ես գի­շե­րով եմ ան­ցել: Գի­տե՞ք քա­նի շա­պիկ եմ մա­շել մինչև հա­սել եմ է­սօր­վան՝ ձեր մա­զե­րի համ­րան­քով: Պետք է խս­տո­րեն պա­հան­ջա­տեր լի­նել պե­տա­կան կա­ռույց­նե­րից, ո­րոնք տա­ռա­պում են խրո­նի­կա­կան քաղց­կե­ղով, ի­րենց մե­տաս­տազ­նե­րը տա­րա­ծե­լով ա­մե­նուր, ու մո­լա­խո­տի, վի­շա­պի գլ­խի նման, որ­քան կտ­րում ու քա­ռա­տում ես, այն­քան բազ­մա­նում են: Դրա հա­մար մենք գլ­խից բռ­նե­լու ու քո­քա­հան ենք ա­նե­լու, վա­ռե­լու և թա­փե­լու ենք: Այն­պես ոչն­չաց­նենք, որ դրանց մա­սին հի­շո­ղու­թյունն ան­գամ վե­րա­նա: Հի­մա, երբ դի­մադ­րու­թյան նշույլ­ներ եմ նկա­տում պե­տա­կան հա­մա­կար­գում, և ե­թե շու­տա­փույթ չկար­գա­վոր­վի մթ­նո­լոր­տը, ստիպ­ված եմ լի­նե­լու ցրել բո­լո­րիդ: Հարց է ա­ռա­ջա­նում, այն պայ­ման­նե­րում, երբ բաց­վում են սահ­ման­նե­րը ա­զատ տե­ղա­շար­ժի, ա­զատ տն­տե­սա­կան հա­րա­բե­րու­թյուն­նե­րի և առևտրի, հոգևոր-մշա­կու­թա­յին ա­զատ փո­խառն­չու­թյուն­նե­րի հա­մար, և ընդ­հան­րա­պես տա­րաբ­նույթ փոխ­հա­րա­բե­րու­թյուն­նե­րի, երբ աշ­խարհն ըն­թա­նում է այդ ուղ­ղու­թյամբ, ար­դյոք մեզ պե՞տք է պե­տու­թյուն, թե՞ ոչ: Հո բռ­նու­թյան կոչ չէ՞ր ա­սածս, կնե­րեք: Սի­բիր չու­նեմ, բայց ար­դա­րա­դա­տու­թյան նա­խա­րա­րու­թյու­նը միա­ցել է Ման­ջու­րիա­յի հետ միջ­պե­տա­կան ա­ռանց ար­տո­նագ­րի ա­զատ մուտ­քի հա­մա­ձայ­նու­թյա­նը, հա­վա­նա­բար, ձե­զա­նից ո­մանք կյան­քի մնա­ցած տա­րի­ներն անց­կաց­նեն ար­տերկ­րում՝ տուն­գու­սյան ցե­ղե­րի հետ մոն­ղո­լա-չի­նա­կան սահ­մա­նի ման­ջու­րա­կան տա­րածք­նե­րում՝ շուն ու կատ­վի որ­սոր­դու­թյամբ հայ­թայ­թած սնն­դով:
«Հեյ, գառ­նա­տեր, հեյ, ու­լա­տեր…. Ղուր­բան լի­նեք Լու­սիկ Քո­շյա­նի պա­տիկ-պա­տիկ ջա­ղա­ցի գեղջ­կա­կան ձայ­նին, Հայ­րի­կի ու Մա­րո­յի գու­թա­նաեր­գին, ա­ռանց ո­րի աշ­խար­հը փուչ կմ­նար, աշ­տա­րակ­ցի Հմա­յա­կի սա­պո­գի տակ փշր­ված պո­պո­քին, Սո­նա յա­րին ու Եր­կիր դրախ­տա­վայ­րին, բյուր ու բա­զում անս­կիզբ-ա­նա­վարտ նշա­նագ­րե­րին… Ինձ ա­սում են՝ վեր կաց պա­րի. ախր, պա­րել գյու­դում չեմ, բայց որ պար եմ մտել գո­նե քա­մակս պար­տա­վոր եմ շար­ժել, թևերս ստից-մտից թա­փա­հա­րել օ­դում: Դե, հա­նուն հա­մե­րաշ­խու­թյան, չէ՞ որ ես էլ մեկն եմ ձե­զա­նից՝ մար­տա­դաշ­տում մեկն էլ զին­վոր է… Թե չէ, քո աչ­քին ա­մեն բան սև է երևում, նույ­նիսկ մա­ծունն ու կա­թը, բայց որ ես ա­սում եմ սպի­տակ է, ա­սում ես՝ ընդ­դի­մա­դիր է, դավ է նյու­թում մեր դեմ, հնե­րին է ու­զում վե­րա­կանգ­նել, կա­րո­տախ­տի ախ­տան­շան­ներ ու­նի, ո­րով­հետև չի հաս­կա­նում, որ ոչ թե էն տա­րի­ներն էին լա­վը, այլ պար­զա­պես ին­քը եր­ջա­նիկ էր, քան­զի ջա­հել էր ու դեռ չէր կորց­րել որ­ձու­թյու­նը: Չէ, հնե­րի հերն ու մերն էլ ..., քոնն էլ, ես ճշ­մա­րիտ ղե­կա­վա­րու­թյուն եմ ու­զում, ան­կախ, ինք­նիշ­խան, որ այն­քան ինք­նա­հա­վան ու մե­ծա­միտ չլի­նի, թե իր կա­տա­րած յու­րա­քան­չյուր քայլ ան­վե­րա­պա­հո­րեն ճիշտ է, և ին­քը խոր­հր­դի կա­րիք չու­նի: Որ ի­րեն ան­հա­ճո միտք լսե­լիս՝ ա­մեն խո­սո­ղի բե­րա­նը չփոր­ձի փա­կել: Հե­րիք է խա­բեք ժո­ղովր­դին, հե­րի՛ք… Քի­չըմ մարդ ե­ղեք»:
«Լսիր, ա­րա, ներ­քին ձայն ես, ինչ ես: Քո եր­գը երգ­ված է: Դու այլևս չկաս: Հաս­կա­ցա՞ր: Ե­թե փոր­ձես ևս մեկ ան­գամ գո­յու­թյունդ հի­շեց­նել, ես ստիպ­ված կլի­նեմ քո շպ­րի­ցով հան­ված ու­ղե­ղը պին­ցե­տով ախ­տա­հա­նել: Հի՜, հի՜, հի՜… Հա­վա նա­գի­նա վե նիս­մե­խա…» (Ե­կեք ու­րա­խա­նանք և լի­նենք եր­ջա­նիկ):
Հի­մա դառ­նանք մեր ե­ղուբ­րն­ձին, բա­րե­կեն­դան ախ­պեր, որ կյանքդ, հա­նուն մար­դա­կենտ­րոն ա­պա­կենտ­րո­նաց­ման դրել ես զո­հա­սե­ղա­նին: Քեզ Աստ­ված էր ու­ղար­կե՞լ: Էն ա­վա­նակ­նե­րին թևեր պատ­վաս­տե­ցին, ի­րենց թվաց, թե հրե­ղեն ձի ու պե­գաս են: Պատ­ճա­ռա­հետևան­քա­յին նվա­ճում­նե­րը մտ­նում են մեր քա­ղա­քակր­թա­կան ձեռք­բե­րում­նե­րի ծի­րին մեջ: Իմ բո­լոր փաս­տե­րը կապ­վում են մար­դուն պաշտ­պա­նե­լու հետ և ա­մեն ինչ ա­նե­լու եմ նրա կյան­քի բա­րե­լավ­ման հա­մար՝ աշ­խա­տա­վար­ձե­րի բարձ­րա­ցում՝ աշ­խա­տա­վո­րու­թյան ի­րա­վունք­նե­րի պաշտ­պա­նու­թյան տես­լա­կա­նով: Այդ նպա­տակ­նե­րի ի­րա­գործ­ման հա­մար մենք ու­նենք բա­վա­կա­նա­չափ բյու­ջե­տա­յին մի­ջոց­ներ, ո­րոնք հնա­րա­վոր է, որ չբա­վա­րա­րեն մի շարք ո­լորտ­նե­րում աշ­խա­տա­վար­ձե­րի էա­կան բարձ­րաց­մա­նը, ֆորս­մա­ժո­րա­յին ի­րա­վի­ճակ­նե­րում բնակ­չու­թյանն անհ­րա­ժեշտ օ­ժան­դա­կու­թյուն ցու­ցա­բե­րե­լուն: Այժմ ձա­խող­ված և ցա­քուց­րիվ ու­ժե­րի տենդ է, ով­քեր ու­զում են ստ­վեր գցել մեր մար­դա­կենտ­րոն նպա­տակ­նե­րի վրա, ցան­կա­նում են մար­դուն հա­վա­սա­րեց­նել ժո­ղովր­դին: Մեր նոր տրա­մա­բա­նու­թյամբ և փի­լի­սո­փա­յու­թյամբ մենք սրան հա­կազ­դում ենք հա­կա­ռա­կով՝ մենք ան­հա­տին դնում ենք հա­մայ­նի մեջ և ա­սում ենք, որ ազ­գը, ժո­ղո­վուր­դը բաղ­կա­ցած է ան­հատ­նե­րից, և ինչ­քան պահ­պան­ված է ան­հա­տը, էդ­քան պահ­պան­ված է ժո­ղո­վուր­դը, ազ­գը: Էվ­րի­կա՜…
Միան­շա­նակ է այլևս, որ ներ­քին ձայնս հե­ռաց­վում է իմ կյան­քից: Կա­տա­ղու­թյանս պա­հին մեկ այլ գունդ, ա­վե­լի մեծ քան գլուխս, ներ­սից ճն­շե­լով դուրս թա­փեց մաղձս, ինչ­պես դա­րա­վոր քնից արթ­նա­ցած հրաբ­խի լա­վան: Նյար­դա­յին սրա­ցում­ներս տե­ղի տվե­ցին, և գան­գա­տուփս պատ­վեց մի հա­ճե­լի թմ­բի­րով միայն այն բա­նից հե­տո, երբ ես հրա­մա­նա­գիր ստո­րագ­րե­ցի նրան աշ­խա­տան­քից հե­ռաց­նե­լու և խա­փան­ման մի­ջո­ցը որ­պես կա­լանք կի­րա­ռե­լու մա­սին: Ներ­քին ձայ­նիս ժա­մա­նա­կա­վոր պաշ­տո­նա­կա­տա­րի նշա­նակ­ման մա­սին՝ վա­ղը կար­դա­ցեք իմ կայ­քում: Հե­տա­գա բան­սար­կու­թյուն­նե­րից խու­սա­փե­լու նպա­տա­կով նրա կեն­սագ­րու­թյու­նը և հայ­տա­րա­րա­գի­րը տե­ղադր­ված չեն, քան­զի, որ­պես այդ­պի­սին, դեռևս գո­յու­թյուն չու­նեն՝ որ­պես նրա ա­նա­րա­տու­թյան վառ ա­պա­ցույց:
ՈՒ­րեմն, սկ­սեք երկ­րի թա­լա­նի պատ­մու­թյու­նը ձե­զա­նից ու ձեր շր­ջա­պա­տից: Կո­պեկ-կո­պեկ հետ եմ բե­րե­լու ժո­ղովր­դից գո­ղաց­վա­ծը և բա­ժա­նե­լու մեր քա­ղա­քա­ցի­նե­րին՝ յու­րա­քան­չյու­րին տա­սը, քսան, հի­սուն հա­զար դո­լա­րին հա­մար­ժեք դրամ: Ոչ մե­կի մտ­քով չանց­նի, թե ար­դա­րու­թյու­նը հի­վան­դա­ցավ և կն­քեց իր մահ­կա­նա­ցուն: Ոչ, ի­հար­կե, ոչ: Վկան, իմ ե­րի­տա­սարդ գվար­դիա­կան­նե­րի աշ­խա­տա­վար­ձե­րի բարձ­րա­ցումն ու պարգևավ­ճար­նե­րը: Պար­զա­պես իմ ազն­վա­զարմ թի­մա­կից­ներն ի սկզ­բա­նե ցու­ցա­բե­րե­ցին ա­ռա­վել քան միա­միտ ու թա­փան­ցիկ դիր­քո­րո­շում, ի սկզ­բա­նե բա­ցե­լով խա­ղա­քար­տե­րը և բա­ցա­հայ­տե­լով մեր գոր­ծու­նեու­թյան բուն փի­լի­սո­փա­յու­թյու­նը, ո­րը վր­դո­վե­ցու­ցիչ և հան­դուգն ըն­կալ­վեց և շա­հարկ­վեց չար ու­ժե­րի կող­մից, իբր այն­քան ինք­նա­հա­վան են, ժխ­տում են ա­մե­նին և ա­մեն ինչ ու ա­ռաջ­նորդ­վում հս­տակ մշակ­ված ծրագ­րով: Զա­վեշտ ու բան­սար­կու­թյուն: Այն­պես որ ար­դա­րու­թյան հի­վան­դու­թյու­նը մա­հա­ցու չէ, և մենք ձեռ­նա­մուխ ենք այն բու­ժե­լու: Ե­թե փո­ղը ձեռ­քի կեղտ է, ու­րեմն շա՜տ եք կեղ­տոտ­վել, քան­զի հա­նուն ժո­ղովր­դի բա­րե­կե­ցու­թյան էա­կան բարձ­րաց­ման մեր թայ­ֆա­յի մեկ բարձ­րաս­տի­ճան պաշ­տո­նյա­յի ստա­ցած աշ­խա­տա­վար­ձին ու պարգևավ­ճար­նե­րին հա­վա­սա­րեց­ված ձեր ստա­ցած կա­շառ­քի, ատ­կա­տի, օֆ­շոր­նե­րի և ա­նաշ­խատ ե­կա­մուտ ձեռք բե­րե­լու այլ հնա­րամ­տու­թյուն­նե­րի գոր­ծի­քա­կազ­մով կա­րե­լի էր ար­դյու­նա­բե­րա­կան և ար­տադ­րա­կան ձեռ­նար­կու­թյուն­ներ հիմ­նել՝ պատ­ճա­ռա­հետևան­քա­յին շո­շա­փե­լի ար­դյունք­ներ ա­պա­հո­վե­լով: Ես, իմ տա­րի­նե­րի փոր­ձով, շա՜տ լավ գի­տեմ, թե ի՛նչ ա­սել է՝ գո­գիդ նս­տեմ, մի­րուքդ փիդ­րեմ, երբ պայ­մա­նա­վոր­վա­ծու­թյու­նը ե­րե­սիդ դի­զած քառ­սուն­քի փռ­չո­տու­թյու­նը թրա­շելն է ե­ղել, և թե ինչ­պես է օ­ձը տա­քաց­նո­ղին խայ­թում: ՈՒ էդ ա­մե­նով հան­դերձ, էդ­քան թքում են ե­րե­սիդ, ա­սում ես՝ օ­խա՜յ, անձև է գա­լիս՝ կանձրևե տղաս, ա­շու­նը թաց է… Ինք­նա­սի­րու­թյան զրո­յա­կան մա­կար­դակ: Ար­ժա­նա­պատ­վու­թյան բա­ցար­ձակ բա­ցա­կա­յու­թյուն: Կա­րո՞ղ է փոս փո­րողն այլևս իր փո­սը չի ընկ­նում: Ի՞նչ ի­մա­նամ: Ի­րա­վի­ճակ է փոխ­վել: Ով հա­մար­ձակ­վի ա­սել, թե ո՛ւմ օգ­տին, թա­գա­վո­րու­թյանս կե­սը գլ­խով կտամ: Ան­լր­ջու­թյու­նը եր­բեք այս­քան լուրջ չի ե­ղել… Աշ­խա­տա­վար­ձը առ ո­չինչ է՝ կո­մու­նալ վճար­նե­րը, հա­մա­տի­րու­թյուն և գույ­քա­հարկ չվ­ճա­րել, շոր ու կո­շիկ մի՛ ա­ռեք՝ լի­քը թափթ­փած է դես ու դեն, մեկ եր­կու դուռ թա­կեք՝ կտան, մեր ժո­ղո­վուրդն ա­ռա­տա­ձեռն է, մնում է չա­լա­րեք՝ կռա­նաք ու վերց­նեք, թե՞ էդ էլ ես պի­տի ա­նեմ: Տու­դա ի օբ­րատ­նո (մեկ­նում՝ վե­րա­դար­ձով) տոմ­սե­րը աշ­խա­տա­վար­ձի բարձ­րա­ցում չէ՞: Էն կի­նո­յի մե­ջի ի­տա­լա­ցու նման,, ո­րին ար­գե­լում են սա­մա­լյո­տի տրա­պից ցած իջ­նել, ո­րով­հետև պաս­պոր­տը կորց­րել է՝ գնա­ցեք, ե­կեք, հա գնա­ցեք ու ե­կեք, երկ­նա­յին ե­րա­նու­թյուն, ապ­րեք ու­րախ ու եր­ջա­նիկ՝ թռ­չե­լով ե­թե­րա­յին բար­ձունք­նե­րի ըն­ձե­ռած բա­րե­կե­ցու­թյան էա­կան բարձ­րաց­ման պայ­ման­նե­րում՝ ոչ տան, ոչ հա­մա­տի­րու­թյան վարձ, ոչ գույ­քա­հարկ ու այլևայլ ա­վե­լորդ ծախ­սեր, ու վերևից նա­յեք ի­րա­կա­նու­թյա­նը: Կյան­քը ու­րախ, ապ­րուս­տը՝ ձրի: Թե՞ չեք ու­զում տես­նել դրա­կա­նը մեր կյան­քում: Միայն կույ­րե­րը և պե­տու­թյան ու ժո­ղովր­դի թշ­նա­մի­նե­րը կա­րող են դա մի­տում­նա­վոր ան­տե­սել… Ձեր ամ­բողջ կեն­սագ­րու­թյու­նը հան­ցա­վոր է, բո­լորդ հան­ցա­գործ եք, իսկ իմ ան­բա­սիր կյան­քի պատ­մու­թյամբ բո­լո­րիդ կչա­խեմ, ո­րիդ գլ­խին խփեմ այն՝ մաս-մաս կլի­նեք, ու ոչ մի Ճա­ղա­րյան դրանց բե­կոր­նե­րով այլևս չի կա­րո­ղա­նա վե­րա­կանգ­նել ձեր բրոն­զե­դա­րյա գան­գե­րը:
Տե­սա­նե­լի ա­պա­գա­յում կհայ­տա­րար­վի մի քա­նի աղմ­կա­հա­րույց բա­ցա­հայ­տում­նե­րի, նե­րա­ռյալ պե­տա­կան հե­ղաշ­րջ­ման փոր­ձի կանխ­ման մա­սին, ո­րի ար­դյուն­քում կլուծ­վեն մի շարք ա­ռաջ­նա­յին և ա­ռանց­քա­յին կա­ռու­ցո­ղա­կան հիմ­նախն­դիր­ներ, ո­րոնց մա­սին հան­րու­թյու­նը կի­րա­զեկ­վի լրա­ցու­ցիչ, և յու­րա­քան­չյուրն իր կաշ­վի վրա կզ­գա այդ փո­փո­խու­թյուն­նե­րը: Ել­նե­լով նա­խաքն­նա­կան մարմ­նի գաղտ­նիու­թյան անհ­րա­ժեշ­տու­թյու­նից և դա­րա­նա­կալ ու­ժե­րի հնա­րա­վոր դա­վե­րից, այլ ման­րա­մաս­ներ ա­ռայժմ չեմ բարձ­րա­ձայ­նում:
Դա­վիթ ՄԿՐ ՍԱՐԳ­ՍՅԱ­Ն
Դիտվել է՝ 1643

Մեկնաբանություններ