«Ռուսաստանին ռազմավարական պարտության հասցնելու համար Հավաքական Արևմուտքը, ՈՒկրաինայից հետո, ձգտում է ապակայունացնել իրավիճակը հետխորհրդային տարածքի այլ հատվածներում, այդ թվում՝ Հարավային Կովկասում, խարխլելու Ռուսաստանին տարածաշրջանի երկրների հետ կապող դաշինքային և գործընկերային հարաբերությունները: Ռուսաստանը կշարունակի զարգացնել փոխադարձ հարգալից և փոխշահավետ համագործակցություն տարածաշրջանի բոլոր պետությունների հետ»,- ասված է ՌԴ ԱԳՆ հայտարարության մեջ։                
 

Էրդողանը բժշկական օգնություն է ուղարկել Թրամփին, քաղաքական ու տնտեսական՝ պահանջել

Էրդողանը բժշկական օգնություն է ուղարկել Թրամփին, քաղաքական ու տնտեսական՝ պահանջել
29.04.2020 | 21:36

Թուրքիան որպես օգնություն ԱՄՆ է ուղարկել բժշկական պարագաներ։ 500 000․ բժշկական դիմակներ, 400 000 բժշկական խալաթներ, 2000 լիտր ախտահանիչ, 400 N95 դիմակներ, 500 դիմապակի և 1500 պաշտպանիչ ակնոց պարունակող օգնության հետ միասին նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նամակ է ուղարկել ԱՄՆ նախագահին: Նամակի սկզբում Էրդողանը գրել է համաշխարհային համավարակի դեմ պայքարի, պայքարում ջանքերը միավորելու ու կորոնավիրուսի հետ կապված ընդհանուր վիճակի մասին։ «Ցանկանում եմ, որ մեր ուղարկած այս համեստ աջակցությունը օգնի համաճարակի դեմ պայքարին և ներդրում լինի Ձեր հիվանդացած քաղաքացիների կարճ ժամկետում առողջանալու գործում»,- գրել է Էրդողանը։ Նա նշել է, որ թե համաճարակի դեմ պայքարի, թե վերականգնման փուլում իր երկիրը որպես ԱՄՆ-ի վստահելի և հզոր գործընկեր, շարունակելու է իր համերաշխությունը ցույց տալ։ Գալով հետհամաճարակային փուլին՝ Էրդողանն ասել է, որ շատ կարևոր է համարում այս համագործակցության շարունակությունը նաև այդ փուլում և հավատում է, որ ապագայում համաշխարհային տնտեսության վերականգնմանն ուղղված գլոբալ ռեֆորմներն ու փոփոխությունները կյանքի կոչելիս առաջ կշարժվեն համաձայնեցված ու գործընկերային ոգուն համապատասխան, ինչը շատ կարևոր է և օգտակար։

«Կարծում եմ, որ թուրք-ամերիկյան հարաբերությունները բոլոր ոլորտներում խորացնելու, հատկապես ընդհանուր առևտրաշրջանառությունը 100 մլրդ դոլարի հասցնելու նպատակին հասնելու և 2 երկրների միջև առկա ներուժը հնարավորինս օգտագործելու համար պետք է օգտվենք այս համաճարակի պայմաններում ավելի խորացած մեր համագործակցության ստեղծած դրական մթնոլորտից։ Այսպես օրինակ մեր տարածաշրջանում, հատկապես Սիրիայում ու Լիբիայում տեղի ունեցած վերջին զարգացումները ևս մեկ անգամ ցույց են տվել, թե ինքան կարևոր է թուրք-ամերիկյան դաշնակցության ու համագործակցության շարունակականությունը։


Հույս ունեմ, որ առաջիկայում Կոնգրեսն ու ամերիկյան մամուլը նաև համաճարակի ընթացքում մեր ցուցաբերած համերաշխության ազդեցությամբ ավելի լավ կըմբռնեն մեր հարաբերությունների ռազմավարական կարևորությունը և առաջ կշարժվեն այն մտայնությամբ, որ մեր ընդհանուր խնդիրների դեմ պետք է համատեղ պայքար մղենք» ,- եզրափակել է Թուրքիայի նախագահը։

Դիտվել է՝ 891

Մեկնաբանություններ