Միացյալ Նահանգները չի աջակցել Իրանի դեմ Իսրայելի պատասխան հարձակմանը՝ հայտնել է CNN-ը՝ հղում անելով ամերիկացի պաշտոնյային։ «Մենք չաջակցեցինք այս պատասխանին, թեև Իսրայելը Վաշինգտոնին զգուշացրել էր, որ մոտ օրերս պատասխան միջոցներ կձեռնարկի Իսլամական Հանրապետության դեմ»,- ասել է ամերիկացի պաշտոնյան։                
 

«Stay home»-ը աշ­խա­տեց, «Մնա տա­նը»՝ չաշ­խա­տեց

«Stay home»-ը աշ­խա­տեց, «Մնա տա­նը»՝ չաշ­խա­տեց
05.05.2020 | 00:18

Ե­րեկ­վա­նից պա­րե­տի ո­րոշ­մամբ ան­ցել ենք ա­զատ կյան­քի՝ մա­սամբ, ա­ռանց հա­սա­րա­կա­կան տրանս­պոր­տի ու ո­րո­շա­կի սահ­մա­նա­փա­կում­նե­րով: Ինչ­պես՝ Եվ­րո­պան: Հա­մե­մա­տու­թյունն այդ­քա­նով ա­վարտ­վում է: Ի տար­բե­րու­թյուն Եվ­րո­պա­յի՝ Հա­յաս­տա­նում այդ­պես էլ ՉԸՆ­ԿԱԼ­ՎԵՑ կո­րո­նա­վա­րա­կի վտան­գա­վո­րու­թյու­նը: Եվ Հա­յաս­տա­նում այդ­պես էլ ՉԸՆ­ԿԱԼ­ՎԵՑ կո­րո­նա­վա­րա­կի ճգ­նա­ժա­մի էու­թյու­նը, և չե­ղան հա­մար­ժեք քայ­լեր: Եվ այն, ինչ Եվ­րո­պա­յում ու աշ­խար­հում կոչ­վում էր «Stay home»՝ մնա տա­նը, ի­մա՝ կա­րան­տին, աշ­խա­տեց, Հա­յաս­տա­նում «Մնա տա­նը» չաշ­խա­տեց:

Փաս­տա­ցի՝ Covid-19-ը մյուս կո­րո­նա­վի­րուս­նե­րից ու մյուս հա­մա­ճա­րակ­նե­րից տար­բեր­վում է 3 ա­ռանձ­նա­հատ­կու­թյուն­նե­րով: Ոչ միայն բժշ­կա­կան ան­զո­րու­թյամբ՝ ոչ դեղ կա, ոչ պատ­վաս­տա­նյութ, տա­րած­վում է խայ­տա­ռակ ա­րագ և նույն­քան ա­րագ մու­տաց­վում է՝ ա­ռա­ջին: Գլո­բա­լաց­ված աշ­խար­հում պան­դե­միան ա­րագ վե­րած­վեց ին­ֆո­դե­միա­յի, ի­մա՝ հի­վան­դու­թյան տա­րած­ման ա­րա­գու­թյու­նը, ա­ռող­ջա­պա­հա­կան հա­մա­կար­գե­րի ձա­խո­ղու­մը, մա­հե­րի թի­վը վե­րած­վեց խու­ճա­պի՝ ին­ֆո­դե­միա­յի՝ երկ­րորդ: Եվ եր­րորդ՝ պո­լի­տի­կո­դե­միա, ի­մա՝ լու­ծում է քա­ղա­քա­կան հար­ցեր. շա­րու­նա­կում է Թրամ­փի քա­ղա­քա­կան պա­տե­րազ­մը Չի­նաս­տա­նի դեմ, փո­խա­րի­նե­լով առևտրա­կան պա­տե­րազ­մին, լու­ծում է ԱՄՆ-ԵՄ հա­կա­սու­թյուն­նե­րը. ա­մե­րի­կա­ցի­նե­րը 7 կող­պե­քի տակ են պա­հում պատ­վաս­տա­նյու­թի մշակ­ման գոր­ծըն­թա­ցը, Մեր­կե­լը հայ­տա­րա­րում է՝ Գեր­մա­նիան ԱՀԿ-ին փող կտա, ինչ կու­նե­նա ԵՄ-ն, կու­նե­նա ամ­բողջ աշ­խար­հը, ռուս­նե­րը դր­դում են ԵՄ-ին պատ­ժա­մի­ջոց­նե­րը հա­նել: Պան­դե­միա­յի պատ­ճա­ռով նավ­թի պա­հան­ջար­կի ան­կու­մից օգտ­վե­լով՝ Պու­տի­նը Օ­ՊԵԿ-ի հետ չէր հա­մա­ձայ­նում նավ­թի հա­նույ­թը կր­ճա­տե­լուն, որ ԱՄՆ-ի թեր­թա­քա­րա­յին նավ­թը հա­նի նավ­թա­յին շու­կա­յից, բայց վրի­պեց: Կի­սա­պետ­քա­կան օգ­նու­թյուն է ու­ղար­կել Նյու Յորք և 600000 դո­լար է ու­զում մար­դա­սի­րա­կան օգ­նու­թյան դի­մաց ԱՄՆ-ից: Կո­րո­նա­վի­րու­սը մի­ջոց է դար­ձել մի­մյանց հին ու նոր հա­շիվ­ներ ներ­կա­յաց­նե­լու:
Մի­ջազ­գա­յին ֆի­նան­սա­կան կազ­մա­կեր­պու­թյուն­նե­րը հա­մաշ­խար­հա­յին ֆի­նան­սա­կան ջր­հե­ղեղ են կան­խա­տե­սում՝ ճգ­նա­ժա­մե­րի ճգ­նա­ժամ, մի­ջազ­գա­յին կազ­մա­կեր­պու­թյուն­նե­րը գու­ժում են հնա­րա­վոր գոր­ծազր­կու­թյան ու սո­վի մա­սին: Այ­սօր­վա պատ­կե­րով՝ ոչ ա­ռանց հիմ­քե­րի: Իսկ մե՞նք: Միայն մեկ թիվ՝ Հա­յաս­տա­նում 7 օ­րում գրանց­վել է 596 վա­րա­կա­կիր: Վրաս­տա­նում 582 վա­րա­կա­կիր է գրանց­վել 60 օ­րում: Սա է ՀՀ ա­ռող­ջա­պա­հա­կան հա­մա­կար­գի ար­դյու­նա­վե­տու­թյան պատ­կե­րը: Բայց չար­ժի Ար­սեն Թո­րո­սյա­նի բա­զում մեղ­քե­րին մեկն էլ հա­վե­լել: Հա­յաս­տա­նում կո­րո­նա­վի­րու­սի դեմ պայ­քա­րում են միայն բժիշկ­նե­րը: Թեև հայ­տա­րար­վել է ար­տա­կարգ ի­րա­վի­ճակ, ու ար­տա­կարգ ի­րա­վի­ճա­կը եր­կա­րաց­վել է, բայց այդ­պես էլ չձևա­վոր­վեց ֆորս­մա­ժո­րա­յին կա­ռա­վա­րում: Ստաց­վում է՝ պա­րե­տը խան­գա­րեց նա­խա­րա­րին: Ո­րով­հետև փոխ­վար­չա­պետ ու ար­տա­կարգ ի­րա­վի­ճա­կում պա­րետ Տիգ­րան Ա­վի­նյա­նը չկա­րո­ղա­ցավ կամ չցան­կա­ցավ իր ո­րո­շում­նե­րի կա­տա­րու­մը ա­պա­հո­վել: Փաս­տա­ցի՝ կա­րան­տի­նը Հա­յաս­տա­նում ա­նար­դյու­նա­վետ էր և է, և միայն տն­տե­սա­կան վնաս պատ­ճա­ռեց: Կա­րան­տի­նը չն­պաս­տեց կո­րո­նա­վա­րա­կի տա­րած­ման կանխ­մա­նը՝ մար­դիկ շա­րու­նա­կե­ցին միան­գա­մայն ակ­տիվ շփում­նե­րը: Բա­ցար­ձա­կա­պես չգոր­ծեց ա­ռող­ջա­պա­հու­թյան նա­խա­րա­րու­թյան տե­ղե­կատ­վա­կան հա­մա­կար­գը: Ա­վե­լի ճիշտ՝ ամ­բողջ գոր­ծու­նեու­թյու­նը հան­գեց ա­մեն ա­ռավոտ ժա­մը 11-ին վա­րա­կա­կիր­նե­րի, թես­տա­վոր­ված­նե­րի, բուժ­վող­նե­րի ու մա­հա­ցա­ծնե­րի թվի հրա­պա­րակ­մամբ: Հան­րու­թյա­նը չներ­կա­յաց­վեց Covid-19-ի ողջ վտան­գա­վո­րու­թյու­նը՝ այ­սօր էլ Հա­յաս­տա­նում քիչ չեն մար­դիկ, որ ոչ միայն չեն պատ­րաստ­վում ձեռ­նոց­ներ ու դի­մակ կրել, այլև Covid-19-ը հա­մա­րում են սո­վո­րա­կան գրիպ կամ… սուտ: Իսկ դա ոչ միայն տե­ղե­կաց­վա­ծու­թյան պա­կա­սի հետևանք է, այլև պե­տա­կան բարձ­րաս­տի­ճան պաշ­տո­նյա­նե­րի՝ Covid-19-ի նկատ­մամբ վե­րա­բեր­մուն­քի:
Այն տպա­վո­րու­թյունն է, որ թե նա­խա­րա­րը, թե փոխ­վար­չա­պե­տը, թե վար­չա­պե­տը ձեռ­քը թափ են տվել Covid-19-ի վրա՝ հաս­կա­նա­լով, որ ի վի­ճա­կի չեն վե­րահս­կել ի­րա­վի­ճա­կը: Կի­րա­կի օ­րը կո­րո­նա­վի­րու­սա­յին «տրիում­վի­րա­տը»՝ վար­չա­պե­տը, փոխ­վար­չա­պետն ու նա­խա­րա­րը, եր­կար դա­տո­ղու­թյուն­ներ էր ա­նում ա­րա­ծի ու ա­նե­լի­քի վե­րա­բե­րյալ, բայց ար­դեն ե­րեկ նա­խա­րա­րը ԱԺ-ում հայ­տա­րա­րեց, որ հի­վան­դա­նոց­նե­րում ըն­դա­մե­նը 350 ա­զատ մահ­ճա­կալ կա: ՈՒ ե­թե հա­մե­մա­տենք վա­րակ­ված­նե­րի ու ա­ռող­ջա­ցած­նե­րի ա­մե­նօ­րյա թվե­րը, վա­րակ­ված­նե­րը քա­ռա­կի շատ են ա­մեն օր, բայց «տրիում­վի­րա­տից» ոչ ոք այդ մա­սին չխո­սեց: Գու­ցե այն պատ­ճա­ռով, որ ա­սե­լիք չկար: ՈՒ՝ ան­հաս­կա­նա­լի է, որ պան­դե­միա­յի մա­սին դա­տո­ղու­թյուն­ներ են ա­նում բո­լո­րը, բայց ոչ ԲԺԻՇԿ­ՆԵ­ՐԸ: Ան­հաս­կա­նա­լի է՝ ինչ չա­փա­նիշ­նե­րով է վար­չա­պե­տը շնոր­հա­կալ պա­րե­տին ու նա­խա­րա­րին, ե­թե նրանց աշ­խա­տան­քը ոչ թե ԱՐ­ԴՅՈՒՆՔ, այլ՝ ՀԵ­ՏԵ­ՎԱՆՔ է ստեղ­ծել: Ծանր հետևանք:
Կա­ռա­վա­րու­թյան հա­կաճգ­նա­ժա­մա­յին ծրագ­րե­րի կա­տար­ման ար­դյու­նա­վե­տու­թյան վկա­յու­թյուն են վար­չա­պե­տի զան­գե­րը քա­ղա­քա­ցի­նե­րին, որ վկա­յում են՝ օգ­նու­թյան ան­մատ­չե­լիու­թյու­նը կամ ան­հաս­ցեա­կա­նու­թյու­նը: Իսկ ընդ­հան­րա­պես՝ դա վար­չա­պե­տի գոր­ծը չէ: Սու­պեր­նա­խա­րար Ա­րա­յիկ Հա­րու­թյու­նյա­նի գործն է, որ զե­կու­ցում է հե­ռա­վար ու­սուց­ման հա­ջո­ղու­թյուն­նե­րի մա­սին կա­ռա­վա­րու­թյան նիս­տե­րում, բայց հա­զա­րա­վոր ե­րե­խա­նե­րի այդ ու­սու­ցումն ան­հա­սա­նե­լի է: Աշ­խա­տան­քի և սո­ցիա­լա­կան հար­ցե­րի նա­խա­րար Զա­րու­հի Բա­թո­յա­նի գործն է, որ նույն­պես կա­ռա­վա­րու­թյան նիս­տե­րում զե­կու­ցում է ծրագ­րե­րի մա­սին, ո­րոն­ցից օգտ­վե­լը անհ­նար է նրանց հա­մար, որ չու­նեն հա­մա­կար­գիչ ու սմարթ­ֆոն: Հա­վե­լեք՝ ծրագ­րե­րի տեխ­նի­կա­կան ան­կա­տա­րու­թյու­նը: Պա­րե­տը այս ա­մե­նը կամ չգի­տի, կամ իր հա­մար մեկ է. ին­քը հրա­ման­նե­րը տա­լիս է՝ ով ու­զում է կա­տա­րի:
Զա­վեշտ է, որ ամ­բողջ հա­կաճգ­նա­ժա­մա­յին ծրա­գի­րը վար­չա­պե­տը վե­րա­ծեց կո­մու­նա­լ ծախ­սե­րի վճար­ման հնա­րա­միտ քայ­լե­րի հայտ­նա­գործ­ման: Որ­քան հնա­րա­միտ, այն­քան ան­կապ: Հայ­տա­րար­վել էր մա­յի­սի 14-ին, բայց մա­յի­սի 4-ից կա­րան­տի­նը Հա­յաս­տա­նում հան­վում է, որ­քան էլ կոչ­վի մաս­նա­կի: Եվ դա հար­կադ­րա­կան քայլ է, ո­րով­հետև բնակ­չու­թյու­նը չի կա­րո­ղա­նում… կո­մու­նալ­նե­րը վճա­րել: Ի՞նչ կա­րող է լի­նել: Ո­չինչ: 14 օ­րից Covid-19-ի տա­րա­ծու­մը կհաշ­վենք հա­զար­նե­րով, ախ­տա­նիշ­ներ չու­նե­ցող­նե­րին հի­վան­դա­նոց­նե­րից տուն կու­ղար­կեն՝ վա­րա­կե­լու տան մնա­ցած ան­դամ­նե­րին ու բազ­մա­պատ­կե­լու հի­վան­դա­ցած­նե­րի թի­վը: Նա­խա­րար Ար­սեն Թո­րո­սյա­նը ստիպ­ված կլի­նի հետ կան­չել թո­շա­կա­ռու բժիշկ­նե­րին՝ հաշ­վի չառ­նե­լով տա­րի­քա­յին ռիս­կը, և մա­յի­սի վեր­ջին կհայ­տա­րա­րի, որ վի­րու­սին հաղ­թել ենք, ո­րով­հետև ձևա­վոր­վել է կո­լեկ­տիվ ի­մու­նի­տետ: Կարևոր չէ՝ այդ­պես է, թե ոչ:
Եվ ո­րով­հետև մենք միշտ և ա­մե­նուր հաղ­թում ենք՝ կո­ռուպ­ցիա­յից մինչև կո­րո­նա­վի­րուս, ա­մեն ինչ կա­վարտ­վի բնակ­չու­թյա­նը ան­կար­գա­պա­հու­թյան ու ան­հաս­կա­ցո­ղու­թյան մեջ մե­ղադ­րե­լով, հա­րա­զատ­ներ կորց­րած­նե­րին՝ հե­ռա­հար ցա­վակ­ցե­լով ու… վերջ:
Ա­ռա­վե­լա­գույ­նը հու­նի­սից կանց­նենք կյան­քի բնա­կա­նոն ռե­ժի­մի՝ ար­դեն ա­նի­մաստ կլի­նի որևէ սահ­մա­նա­փա­կում ու ա­նօ­գուտ` որևէ ո­րո­շում: Իսկ բո­ղո­քող­նե­րին կաս­վի, որ ամ­բողջ աշ­խարհն է պայ­քա­րում, ամ­բողջ աշ­խարհն է պարտ­վում, քա­նի դեռ չկա հաս­տատ­ված դե­ղա­մի­ջոց ու պատ­վաս­տա­նյութ, ամ­բողջ աշ­խար­հում է ճգ­նա­ժամ ու գոր­ծազր­կու­թյուն, պետք է դի­մա­նալ: Մենք կհաղ­թենք, մենք հպարտ հայ ենք: Հար­ցեր կա՞ն: Չկան: Ան­ցանք ա­ռաջ: Ա­ռա­տու­թյան եղ­ջյու­րից ամ­բողջ աշ­խար­հում էլ մա­նա­նա չի հոր­դում, բայց հաս­կա­նա­լով ի­րա­վի­ճա­կի ամ­բողջ բար­դու­թյու­նը, ֆորս­մա­ժո­րա­յին կա­ռա­վար­ման քայ­լեր են ձեռ­նարկ­վում՝ հա­մախմ­բե­լով պե­տու­թյան բո­լոր ռե­սուրս­նե­րը: Իսկ Հա­յաս­տա­նում Covid-19-ի միայն պո­լի­տի­կո­դե­միա­յի մասն է լիար­ժեք գոր­ծառ­նում: Պե­տու­թյան բո­լոր ռե­սուրս­նե­րի հա­մախ­մբ­ման ոչ մի քայլ չձեռ­նարկ­վեց, հա­կա­ռա­կը՝ զարկ տր­վեց ներ­քա­ղա­քա­կան թն­ջուկ­նե­րին: Վար­չա­պե­տի թեթև ձե­ռամբ պա­տե­րազմ հայ­տա­րար­վեց Հայ ա­ռա­քե­լա­կան ե­կե­ղե­ցուն: Մինչ­դեռ Հայ ա­ռա­քե­լա­կան ե­կե­ղե­ցին այն կա­ռույցն է, որ ոչ միայն հա­մախմ­բում է Հա­յաս­տա­նի, այլև ամ­բողջ աշ­խար­հի հա­վա­տա­ցյալ­նե­րին: Վեր­ջա­պես՝ գաղտ­նիք չեն ե­կե­ղե­ցու է­կու­մե­նիկ ի­րա­վա­սու­թյուն­նե­րը, և ու­րեմն՝ մի­ջազ­գա­յին կա­պերն ու ազ­դե­ցու­թյու­նը հա­մաշ­խար­հա­յին քա­ղա­քա­կա­նու­թյան ձևա­վոր­ման վրա: Հատ­կա­պես Հայ ա­ռա­քե­լա­կան ե­կե­ղե­ցու: Նույն­քան ու ա­վե­լի մեծ թա­փով շա­րու­նակ­վե­ցին «օ­լի­գար­խիկ պա­տե­րազմ­նե­րը»: Ան­վա­նեք նա­խա­հե­ղա­փո­խա­կան խոս­տում, կամ հետ­հե­ղա­փո­խա­կան քա­ղա­քա­կա­նու­թյուն, փաս­տը մնում է փաստ, որ պե­տու­թյու­նը հույ­սը դրել է ոչ թե ար­տադ­րու­թյու­նը վե­րա­կանգ­նե­լու ու զար­գաց­նե­լու, աշ­խա­տա­տե­ղեր ստեղ­ծե­լու ու ար­տա­հան­ման մե­ծաց­ման, այլ «նախ­կին հան­ցա­վոր ռե­ժի­մին» ու­նեզր­կե­լով բյու­ջեն լց­նե­լու վրա: Այ­սինքն՝ շատ ա­րագ, ան­հա­վա­նա­կան ա­րագ հե­ղա­փո­խու­թյու­նը կտր­վեց ժո­ղովր­դից ու վե­րած­վեց իշ­խա­նա­կան խա­ղե­րի, որ­տեղ բո­լո­րը զին­վո­րիկ­ներ են ու ա­մեն պա­հի կա­րող են զո­հա­բեր­վել: Բայց, որ­քան էլ պա­րա­դոք­սալ է, ո­չինչ չի լի­նե­լու. Covid-19-ի ոչ մի հետևան­քից վար­չա­պե­տը որևէ եզ­րա­կա­ցու­թյուն չի ա­նե­լու: Գոր­ծե­լու է «Շր­ջա­դար­ձին ձիե­րին չեն փո­խում» սկզ­բուն­քը, թե­պետ «Տան­ջա­հար ձիե­րին գն­դա­կա­հա­րում են»՝ ինչ­պես ա­մե­րի­կյան հայտ­նի ֆիլ­մում է: Իշ­խա­նու­թյու­նը ինքն իր վրա կկ­րա­կի միայն մեկ դեպ­քում՝ ե­թե վս­տահ լի­նի, որ գն­դա­կը չի դիպ­չի: Մինչ­դեռ կա­յին ու կան բա­զում հնա­րա­վո­րու­թյուն­ներ, որ կոր­չում են, ո­րով­հետև ՄԱՍ­ՆԱ­ԳԵՏ լի­նե­լը Հա­յաս­տա­նում այդ­պես էլ ոչ միայն պատ­վա­բեր չդար­ձավ, այլև ար­հա­մարհ­վեց: Կա մե­դա­լի հա­կա­ռակ կողմն էլ՝ Հա­յաս­տա­նում օ­րե­ցօր ակ­տի­վա­նում են ար­տա­քին ֆի­նան­սա­քա­ղա­քա­կան ա­ջակ­ցու­թյուն ստա­ցող ու­ժերն ու ան­ձինք, որ գոր­ծում են ԱԺ-ում ու ԱԺ-ից դուրս՝ կա­տա­րե­լով հա­վեր­ժա­կան «հին­գե­րորդ շա­րա­սյան» դե­րը, նպա­տակ ու­նե­նա­լով ա­պա­կա­յու­նաց­նել վի­ճա­կը՝ խա­ղը դնե­լով սո­ցիա­լա­կան վի­ճա­կից դժ­գոհ մարդ­կանց վրա: Գտն­վե­լու են նաև ու­ժեր, որ ի­րենց հայ­տա­րա­րե­լու են ոչ հին, ոչ նոր ու հա­մախ­մբ­ման կո­չեր են ա­նե­լու խիստ ազ­գա­յին օ­րա­կար­գի շուրջ՝ հաս­նե­լու իշ­խա­նա­փո­խու­թյան, և, ի­հար­կե, ար­դա­րու­թյան: Ի­րա­կա­նում՝ ըն­դա­մե­նը ձևա­վո­րե­լու են կեղծ օ­րա­կարգ և խն­դիր են դնե­լու ա­պա­կողմ­նո­րո­շու­մը: Օ­րե­ցօր շա­տա­նա­լու են պե­տու­թյանն ու ժո­ղովր­դին ի­րենց փոր­ձը, գի­տե­լի­քը, կա­պե­րը ան­շա­հախն­դիր օգ­տա­գոր­ծե­լու պատ­րաս­տա­կա­մու­թյուն հայտ­նող­նե­րը, բայց ինչ­պես Հրանտ Մաթևո­սյանն է ա­սել. «Պե­տու­թյա­նը գող ծա­ռա­ներ պետք չեն»: Այս խառ­նաշ­փո­թում կանց­նի ա­մա­ռը: Աշ­նա­նը ոչ ոք չի հի­շի պսևդոար­տա­կարգ դրու­թյունն ու ձա­խող­ված կամ պաշ­տո­նազ­րկ­ված պա­րե­տին, չի փոր­ձի ա­ռող­ջա­պա­հու­թյան նա­խա­րա­րի չկա­տա­րած քայ­լե­րը հա­մե­մա­տել այլ եր­կր­նե­րի ա­ռող­ջա­պա­հու­թյան նա­խա­րար­նե­րի քայ­լե­րի հետ՝ սկ­սած սա­նի­տա­րա­կան նոր­մե­րից մինչև թես­տա­վո­րում, հի­վան­դա­նո­ցա­յին բուժ­ման հնա­րա­վո­րու­թյուն­ներ, դիա­հեր­ձում: Ո­րով­հետև սա Հա­յաս­տանն է, ու՝ վերջ:
Ա­նա­հիտ Ա­ԴԱ­ՄՅԱՆ
Հ.Գ. Ճգ­նա­ժա­մի հիե­րոգ­լի­ֆը Հա­յաս­տա­նում եր­բեք չի կար­դաց­վի «Շանս» ի­մաս­տով, ո­րով­հետև ո­չինչ չի փոխ­վել. ո­մանք կորց­րել են իշ­խա­նու­թյու­նը, ո­մանք՝ գտել: Եվ ինչ­պես միշտ՝ ոչ ոք պատ­րաստ չէր ոչ կո­րուստ­նե­րին, ոչ ձեռք­բե­րում­նե­րին: Պրոբ­լեմ­նե­րը՝ սկ­սած պե­տու­թյան կա­ռա­վա­րու­մից մինչև Covid-19-ը, ոչ թե լուծ­վում, այլ շր­ջանց­վում են, բո­լո­րը տար­ված են գոր­ծո­ղու­թյուն­նե­րի ի­մի­տա­ցիա­յով, ժո­ղովր­դին մնում է ձևաց­նել, թե ապ­րում է: Հա­յաս­տա­նում օ­րա­կան մի­ջի­նը 15 մահ է գրանց­վում քաղց­կե­ղից, ոչ ոք ար­տա­կարգ ի­րա­վի­ճակ հայ­տա­րա­րել չի մտա­ծում, թե­պետ մա­հա­ցու­թյան այդ­քան բարձր թվի պատ­ճա­ռը ոչ թե բու­ժում չլի­նելն է, այլ չոր­րորդ ստա­դիա­յում ախ­տո­րո­շու­մը, ի­մա՝ բուժս­պա­սարկ­ման ան­մատ­չե­լիու­թյու­նը և չկան­խար­գե­լու­մը: Մեկ մար­դու մա­հը ող­բեր­գու­թյուն է, տաս­նյակ­նե­րի­նը՝ վի­ճա­կագ­րու­թյուն: Ա­ՄԷ-ում ցո­ղու­նա­յին բջիջ­նե­րի մի­ջո­ցով COVID-19-ի բուժ­ման մե­թոդ է մշակ­վել, տաս­նյակ եր­կր­նե­րում տաս­նյակ դե­ղեր են փոր­ձարկ­վում, Հա­յաս­տա­նում ա­ռող­ջա­պա­հու­թյան նա­խա­րա­րը հի­վան­դա­նոց­ներ է փա­կում՝ ար­դյու­նա­վետ կա­ռա­վար­ման ան­վան տակ: Ողջ լե­րուք: Ե­թե կս­տաց­վի:
Խեղդ­վող­նե­րի փր­կու­թյան գոր­ծը խեղդ­վող­նե­րի գործն է: Փր­կօ­ղա­կի մի սպա­սեք: Դուք պու­րի­մի տոն չու­նեք, իսկ պուր հրեե­րե­նից թարգ­մա­նա­բար նշա­նա­կում է ԺԱ­ՄԱ­ՆԱԿ: Եվ ե­թե չու­նեք ժա­մա­նա­կի ՏՈՆ, ու­րեմն ժա­մա­նա­կը ա­ռօ­րյա է, կամ մատ­նե­րից հո­սող ա­վազ, որ քար չի դառ­նում: Հա­մե­նայն դեպս՝ «Stay home»:

Դիտվել է՝ 6090

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ