«Հայաստանի և Ռուսաստանի հարաբերություններում ստեղծված իրավիճակը լավատեսություն չի ներշնչում՝ պայմանավորված Հայաստանի ղեկավարության դիրքորոշմամբ, որը միտումնավոր փլուզում է հարաբերությունները Ռուսաստանի Դաշնության հետ։ Այժմ Հայաստան են ուղարկվում զինվորականներ Նորվեգիայից, Կանադայից և ԱՄՆ-ից՝ ԵՄ առաքելությունը վերածելով ՆԱՏՕ-ի առաքելության»,- «Известия»-ին տված հարցազրույցում հայտարարել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը։                
 

«Կա­րի­քա­վոր մի շարք ըն­տա­նիք­ներ դուրս են մնա­ցել ա­ջակ­ցու­թ­յան շր­ջա­նա­կից»

«Կա­րի­քա­վոր մի շարք ըն­տա­նիք­ներ դուրս են մնա­ցել ա­ջակ­ցու­թ­յան շր­ջա­նա­կից»
05.05.2020 | 00:21

«Լու­սա­վոր Հա­յաս­տա­նի»՝ յու­րա­քան­չյուր ըն­տա­նի­քի 100-հա­զա­րա­կան դրամ տրա­մադ­րե­լու ա­ռա­ջար­կը, որ իշ­խա­նու­թյու­նը պո­պու­լիս­տա­կան ո­րա­կեց, տն­տե­սա­գետ, տն­տե­սա­գի­տու­թյան թեկ­նա­ծու, դո­ցենտ ԿԱ­ՐԵՆ ՍԱՐԳ­ՍՅԱ­ՆԸ խե­լա­միտ ու Հա­յաս­տա­նում առ­կա սո­ցիա­լա­կան ծանր ի­րա­վի­ճա­կից բխող ա­ռա­ջարկ է հա­մա­րում։ Ըստ նրա՝ ակն­հայտ է, որ կա­ռա­վա­րու­թյան հա­կաճգ­նա­ժա­մա­յին մի­ջո­ցա­ռում­նե­րը բարձր ար­դյու­նա­վե­տու­թյուն չու­նեն, ին­չը պայ­մա­նա­վոր­ված է դրանց հիմ­քում դր­ված չա­փա­նիշ­նե­րի բար­դու­թյամբ և ան­հա­մար­ժե­քու­թյամբ: Դրա­նով է բա­ցատր­վում, որ սո­ցիա­լա­կան ա­ջակ­ցու­թյան այդ ծրագ­րե­րը շա­հա­ռու­նե­րի շատ ցածր ծած­կույթ ա­պա­հո­վե­ցին: «Ի­րա­տե­սի» հետ զրույ­ցում նա ա­սաց նաև, որ այդ մի­ջո­ցա­ռում­նե­րը նա­խա­տես­ված էին մարտ ամս­վա հա­մար, բայց ար­դեն մա­յիս ա­միսն է, ու մի շարք սո­ցիալ-տն­տե­սա­կան խն­դիր­ներ են կու­տակ­վել:

-Հաս­կա­նա­լի էլ չէ, թե կա­ռա­վա­րու­թյունն ինչ լու­ծում­ներ է ա­ռա­ջար­կե­լու դրանց հա­մար նման դան­դաղ­կո­տու­թյամբ և մար­տահ­րա­վեր­նե­րին ան­հա­մար­ժեք ար­ձա­գան­քե­լու գոր­ծե­լաո­ճով,- հա­վե­լում է տն­տե­սա­գե­տը։- Հաշ­վի առ­նե­լով վե­րոգ­րյա­լը՝ այժմ անհ­րա­ժեշտ է հա­կաճգ­նա­ժա­մա­յին ծրագ­րե­րի հա­մար նա­խա­տես­ված մի­ջոց­նե­րի այս պա­հին առ­կա մնա­ցոր­դը, ո­րը 100 մլրդ դրամ է, տնա­յին տն­տե­սու­թյուն­նե­րի ուղ­ղա­կի ա­ջակ­ցու­թյանն ուղ­ղել: Հա­յաս­տա­նում կա շուրջ 650000 ըն­տա­նիք, և ե­թե կա­ռա­վա­րու­թյունն այն դիր­քո­րոշ­մանն է, որ ա­պա­հով­ված ըն­տա­նիք­նե­րին չի ա­ջակ­ցե­լու, իսկ այդ կար­ծի­քը ես չեմ կի­սում, քա­նի որ դա մեծ վար­չա­րա­րու­թյուն է պա­հան­ջում, ա­պա այդ թի­վը նվազ­ման են­թա­կա է։ Ե­թե 100 մլրդ-ը բա­ժան­վի ըն­տա­նիք­նե­րին, կազ­մե­լու է մոտ 150 հա­զար դրամ, իսկ ե­թե հա­նենք ա­պա­հով­ված­նե­րին, բնա­կա­նա­բար՝ ա­վե­լի շատ։ Գու­մա­րը հատ­կաց­նե­լիս պետք է հաշ­վի առ­նել նաև ըն­տա­նի­քի ան­դամ­նե­րի թի­վը, որ­պես­զի ա­պա­հով­վի ծրագ­րի սո­ցիա­լա­կան ար­դա­րա­ցիու­թյան սկզ­բուն­քը։
-Իշ­խա­նու­թյունն ա­սում է, թե դժ­վա­րա­նում են տե­ղո­րո­շել այն քա­ղա­քա­ցի­նե­րին, ո­րոնք ու­նեն ա­ջակ­ցու­թյան կա­րիք, հետևա­բար, հաշ­վում է Փա­շի­նյա­նը, հարևա­նը, որ պե­տու­թյան տրա­մադ­րած օ­ժան­դա­կու­թյան կա­րի­քը չու­նի, կա­րող է վճա­րել հարևա­նի կո­մու­նալ ծախ­սե­րը: Խե­լա­մի՞տ բան է ա­ռա­ջար­կում վար­չա­պե­տը:
-Նման ի­րա­վի­ճակ­նե­րից խու­սա­փե­լու հա­մար է նաև անհ­րա­ժեշտ օ­ժան­դա­կու­թյուն տրա­մադ­րել բո­լոր ըն­տա­նիք­նե­րին։ Հա­կաճգ­նա­ժա­մա­յին ա­ջակ­ցու­թյուն տրա­մադ­րե­լիս կա­ռա­վա­րու­թյունն ընտ­րել է ա­մե­նադժ­վար ի­րա­գոր­ծե­լի և աշ­խա­տա­տար ե­ղա­նա­կը: Փաս­տա­ցի մի ի­րա­վի­ճա­կում ենք հայ­տն­վել, երբ կա­րի­քա­վոր մի շարք ըն­տա­նիք­ներ դուրս են մնա­ցել ա­ջակ­ցու­թյան շր­ջա­նա­կից: Սա է պատ­ճա­ռը, որ ար­դեն մի քա­նի ան­գամ վե­րա­նայ­վել է ա­ջակ­ցու­թյան շա­հա­ռու­նե­րի շր­ջա­նա­կը: Ինչ վե­րա­բե­րում է վար­չա­պե­տի ա­ռա­ջար­կին, ա­պա հարևան­նե­րի փո­խա­ջակ­ցու­թյան ձևա­չա­փը, բնա­կա­նա­բար, կա­ռա­վա­րու­թյան հա­կաճգ­նա­ժա­մա­յին մի­ջո­ցա­ռում չենք կա­րող հա­մա­րել: Թե որ­քա­նով դա կի­րա­գործ­վի, որևէ կան­խա­տե­սում ա­նել չենք կա­րող, սա­կայն ե­թե ան­գամ մար­դիկ ար­ձա­գան­քեն այդ կո­չին, չի կա­րե­լի ակն­կա­լել, թե խն­դիրն ամ­բող­ջա­պես կհան­գու­ցա­լուծ­վի:
-Մի շարք ո­լորտ­նե­րի աշ­խա­տա­կից­ներ, որ կա­րան­տի­նի օ­րե­րին չեն աշ­խա­տել, այժմ դժ­գո­հում են, թե որևէ ծրագ­րում նե­րառ­ված չեն:
-Կա­ռա­վա­րու­թյունն ի սկզ­բա­նե ճիշտ գոր­ծե­լաոճ չի որ­դեգ­րել, և ու­նենք այն, ինչ ու­նենք։ Օ­րի­նակ` ար­տագ­նա աշ­խա­տան­քի մեկ­նող քա­ղա­քա­ցի­նե­րը որևէ ա­ջակ­ցու­թյուն չեն ստա­նում, իսկ այդ մար­դիկ փոքր թիվ չեն կազ­մում: Թե ինչ­պես պետք է լու­ծել այս ըն­տա­նիք­նե­րի սո­ցիա­լա­կան խն­դի­րը, կա­ռա­վա­րու­թյու­նը որևէ կերպ չի անդ­րա­դառ­նում։
-Քա­ղա­քա­ցի­նե­րը դժ­գո­հում են նաև, որ առ­ցանց հար­թակ­նե­րում չեն կա­րո­ղա­նում գրանց­վել, կամ ցան­ցը ի­րենց տվյալ­նե­րը չի հաս­տա­տում:
-Առ­ցանց հար­թակ­նե­րի գոր­ծու­նեու­թյան ձևա­չա­փը բա­վա­կան բարդ է և խր­թին, դրան­ցից օգտ­վե­լու հա­մար պա­հանջ­վում է ներ­բեռ­նել տվյալ­նե­րի մեծ ծա­վալ, ո­րոնք ո­րոշ դեպ­քե­րում ան­հաս­կա­նա­լի կեր­պով են ձևա­կերպ­ված կամ դժ­վա­րա­մատ­չե­լի են, տեխ­նի­կա­կան լուրջ խն­դիր­ներ ու­նեն, ին­չը դժ­վա­րու­թյուն­ներ է ստեղ­ծում շա­հա­ռու­նե­րի հա­մար։ Հետևա­բար, անհ­րա­ժեշտ է ա­ռա­վե­լա­գույնս պար­զեց­նել դի­մում­նե­րի ստաց­ման առ­ցանց ըն­թա­ցա­կար­գը։
-Կա­ռա­վա­րու­թյու­նը նշում է, որ ֆի­նան­սա­կան մի­ջոց­նե­րը քիչ են՝ հա­կաճգ­նա­ժա­մա­յին մի­ջո­ցա­ռում­նե­րին ուղ­ղե­լու հա­մար։
-Ֆի­նանս­նե­րը կամ փո­ղը միշտ էլ չեն բա­վա­կա­նաց­նում թե՛ պե­տու­թյան, թե՛ տն­տե­սա­վա­րող­նե­րի, թե՛ քա­ղա­քա­ցի­նե­րի բո­լոր կա­րիք­նե­րը հո­գա­լու հա­մար, ան­գամ աշ­խար­հի ա­մե­նա­զար­գա­ցած եր­կր­նե­րում։ Այ­սինքն` բո­լոր կա­րիք­նե­րը միա­ժա­մա­նակ չեն կա­րող բա­վա­րար­վել, ուս­տի անհ­րա­ժեշտ է ռազ­մա­վա­րա­կան մո­տե­ցում ցու­ցա­բե­րել և վե­րա­նա­յել ծախ­սե­րի ա­ռաջ­նա­հեր­թու­թյուն­նե­րը՝ որ ծախ­սերն են ա­վե­լի հրա­տապ ու կարևոր, ո­րոնք՝ ոչ այն­քան: Այլ կերպ ա­սած, ֆի­նանս­նե­րը միշտ էլ հնա­րա­վոր է վե­րա­բաշ­խել, ին­չը վեր­ջին­նե­րիս հիմ­նա­կան գոր­ծա­ռույթ­նե­րից մեկն է։ Կար­ծում եմ՝ ե­թե ան­գամ կա­ռա­վա­րու­թյու­նը չի ցան­կա­նում այս նպա­տա­կով ծախ­սել Կենտ­րո­նա­կան բան­կում որ­պես ա­վանդ ներ­դր­ված գու­մա­րը, ա­պա կա­րող է օգ­տա­գոր­ծել, օ­րի­նակ, գոր­ծու­ղում­նե­րի կամ ներ­կա­յա­ցուց­չա­կան մի­ջո­ցա­ռում­նե­րի, գույ­քի ձեռք­բեր­ման հա­մար նա­խա­տես­ված մի­ջոց­ներն ու դրանք ուղ­ղել հա­կաճգ­նա­ժա­մա­յին ա­ջակ­ցու­թյա­նը։
-Կա­ռա­վա­րու­թյան հա­կաճգ­նա­ժա­մա­յին քայ­լերն ինչ­պե՞ս եք գնա­հա­տում:
-Կա­ռա­վա­րու­թյան հա­կաճգ­նա­ժա­մա­յին մի­ջո­ցա­ռում­նե­րը կա­րե­լի է գնա­հա­տել ե­րեք հիմ­նա­կան չա­փո­րո­շիչ­նե­րով՝ դրանց ծա­վա­լը, ընդգրկվա­ծու­թյու­նը և օ­պե­րա­տի­վու­թյու­նը։ Ա­ռա­ջի­նը հա­կաճգ­նա­ժա­մա­յին հատ­կա­ցում­նե­րի ծա­վալն է և դրա հա­րա­բե­րակ­ցու­թյու­նը երկ­րի ՀՆԱ-ին։ Այս­պես` կա­ռա­վա­րու­թյան հա­կաճգ­նա­ժա­մա­յին ա­ջակ­ցու­թյան ընդ­հա­նուր ծա­վա­լը նա­խա­տես­վել է 150 մլրդ դրամ, ո­րից 25 մի­լիարդ դրամն ուղղ­ված է տն­տե­սա­կան ա­ջակ­ցու­թյա­նը, այդ թվում՝ վար­կե­րի տո­կոս­նե­րի սուբ­սի­դա­վոր­մա­նը, 30 մի­լիարդ դրամ՝ սո­ցիա­լա­կան ա­ջակ­ցու­թյան մի­ջո­ցա­ռում­նե­րին։ Մնա­ցած մի­ջոց­նե­րից առն­վազն 80 մի­լիարդ դրամ ուղղ­վե­լու է նո­րա­րա­րա­կան ծրագ­րե­րի ֆի­նան­սա­վոր­մա­նը, ո­րոնք դեռևս հս­տա­կեց­ված չեն ու հա­կաճգ­նա­ժա­մա­յին չեն կա­րող հա­մար­վել ուղ­ղա­կի ի­մաս­տով։ Այ­սինքն` բուն ճգ­նա­ժա­մի հաղ­թա­հար­մանն այս պա­հի դրու­թյամբ հատ­կաց­վել է 55 մլրդ դրամ։
Հա­յաս­տա­նի ՀՆԱ-ն 2019-ի վեր­ջին կազ­մել է շուրջ 6533,8 մլրդ դրամ՝ մոտ 13,44 մլրդ դո­լար։ Այս­պի­սով` Հա­յաս­տա­նի կա­ռա­վա­րու­թյան կող­մից բուն հա­կաճգ­նա­ժա­մա­յին ա­ջակ­ցու­թյան ծա­վա­լի հա­րա­բե­րակ­ցու­թյու­նը ՀՆԱ-ին կազ­մում է ՀՆԱ-ի 0,84 %-ը։ Հա­մե­մա­տու­թյան հա­մար նշենք, որ ար­տա­սահ­մա­նյան եր­կր­նե­րում այս ցու­ցա­նիշն ան­հա­մե­մատ ա­վե­լի բարձր է, օ­րի­նակ, ԱՄՆ-ում՝ 10 %, Մեծ Բրի­տա­նիա­յում՝15 %, Ի­տա­լիա­յում՝ 18 %, Իս­պա­նիա­յում՝ 15 %, Ֆրան­սիա­յում՝ 21 % Շվեյ­ցա­րիա­յում՝ 6,5 %, Լե­հաս­տա­նում՝ 10 %, Էս­տո­նիա­յում՝ 8 %, Լիտ­վա­յում՝ 4,7 %։ Այ­սինքն` այս չա­փա­նի­շով ար­դյու­նա­վե­տու­թյու­նը բա­վա­կան ցածր է։
Մյուս չա­փո­րո­շի­չը հա­կաճգ­նա­ժա­մա­յին մի­ջո­ցա­ռում­նե­րի շա­հա­ռու­նե­րի շր­ջա­նա­կի ընդգրկվա­ծու­թյունն է կամ վեր­ջի­նիս ծած­կույ­թը։ Այս ա­ռու­մով ևս ար­դյու­նա­վե­տու­թյու­նը ցածր է, քա­նի որ, ինչ­պես ար­դեն նշե­ցի, բազ­մա­թիվ ո­լորտ­ներ, տն­տե­սա­կան խն­դիր­ներ ու­նե­ցող կազ­մա­կեր­պու­թյուն­ներ և կա­րի­քա­վոր ըն­տա­նիք­ներ դուրս են մնա­ցել այդ ծրագ­րե­րի շր­ջա­նա­կից։
Եվ վեր­ջա­պես եր­րոր­դը կա­ռա­վա­րու­թյան հա­կաճգ­նա­ժա­մա­յին մի­ջո­ցա­ռում­նե­րի օ­պե­րա­տի­վու­թյունն ու դյու­րի­նու­թյու­նը չա­փե­լու չա­փո­րո­շիչն է: Այս մա­սով նույն­պես լուրջ խն­դիր­ներ են առ­կա, քա­նի որ տն­տե­սու­թյու­նը հար­կա­դիր պա­րա­պուր­դի է մատն­ված մարտ ամ­սից, բայց հա­կաճգ­նա­ժա­մա­յին ա­ջակ­ցու­թյան հիմ­նա­կան մի­ջո­ցա­ռում­նե­րը հաս­տատ­վել են ապ­րիլ ամ­սին միայն։ Ինչ վե­րա­բե­րում է այդ մի­ջո­ցա­ռում­նե­րից օգտ­վե­լու դյու­րի­նու­թյա­նը, ա­պա կա­ռա­վա­րու­թյան սահ­մա­նած բա­վա­կա­նա­չափ բարդ ըն­թա­ցա­կար­գերն ու առ­ցանց հա­մա­կար­գե­րի աշ­խա­տան­քի թե­րու­թյուն­նե­րը էա­պես նվա­զեց­նում են կա­ռա­վա­րու­թյան կող­մից ի­րա­կա­նաց­վող մի­ջո­ցա­ռում­նե­րի ար­դյու­նա­վե­տու­թյու­նը։
Զրույ­ցը` Սևակ ՎԱՐ­ԴՈՒ­ՄՅԱ­ՆԻ

Դիտվել է՝ 6753

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ