Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ Լեռնային Ղարաբաղից ռուս խաղաղապահների վաղաժամկետ դուրսբերման որոշումն ընդունվել է Բաքվի և Մոսկվայի միջև խորհրդակցությունների հիման վրա, ինչի արդյունքում ամրապնդվել են Ադրբեջանի և Ռուսաստանի հարաբերությունները: «Սա Ռուսաստանի Դաշնության և Ադրբեջանի առաջնորդների որոշումն էր»,- ասել է նա:                
 

Կկա­րո­ղա­նա՞ ի­րեն զս­պել

Կկա­րո­ղա­նա՞ ի­րեն զս­պել
05.05.2020 | 00:34
Բո­լո­րին էլ տա­րօ­րի­նակ է թվում, թե իր հա­խուռն բնա­վո­րու­թյամբ Նի­կոլ Փա­շի­նյանն ին­չու Մի­քա­յել Մի­նա­սյա­նի մե­ղադ­րան­քին չի ար­ձա­գան­քում, ին­չու հար­մար ա­ռի­թը չի օգ­տա­գոր­ծում նո­րից նախ­կին «թա­լան­չի­նե­րին» ու «կո­ռուպ­ցիո­ներ­նե­րին» հի­շե­լու հա­մար։ Մեր տե­ղե­կու­թյուն­նե­րով, պատ­ճառն ա­ռա­վել քան զար­մա­նա­լի է. այս ան­գամ նա լսել է ի­րեն խոր­հուրդ տվող­նե­րին։
Հայտ­նի ե­լույ­թից հե­տո բո­լորն ի­րար գլ­խի են հա­վաք­վել ու ո­րո­շել, թե ինչ­պես պի­տի ար­ձա­գան­քի Փա­շի­նյա­նը, ու եզ­րա­հան­գել, որ ա­ռայժմ նա պի­տի լռի, քա­նի որ Մի­քա­յել Մի­նա­սյա­նը ո­րո­շել է շարք սկ­սել, իսկ ա­ռա­ջին ար­ձա­գան­քով Փա­շի­նյա­նը կներ­քաշ­վի նրա հետ մի բա­նա­վե­ճի մեջ, որ­տե­ղից հաս­տա­տա­պես շա­հած դուրս չի գա։ Նույն աղ­բյու­րի պնդ­մամբ, ո­րո­շում է կա­յաց­վել հար­մար ա­ռի­թի դեպ­քում խո­սել, սա­կայն ա­ռայժմ կս­պա­սեն «Ստի վեր­ջը» տե­սա­շա­րի հա­ջորդ մա­սին։ Մեր զրու­ցա­կիցը նշեց նաև, որ Փա­շի­նյա­նի բռն­կուն բնա­վո­րու­թյու­նը աչ­քի տակ ու­նե­նա­լով, չի բա­ցառ­վում, որ մի ե­րե­կո «լայվ» մտ­նի ու պայ­մա­նա­վոր­վա­ծու­թյու­նը խախ­տի։
Ռու­զան ԽԱ­ՉԱՏ­ՐՅԱՆ
Դիտվել է՝ 5359

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ