Միացյալ Նահանգները չի աջակցել Իրանի դեմ Իսրայելի պատասխան հարձակմանը՝ հայտնել է CNN-ը՝ հղում անելով ամերիկացի պաշտոնյային։ «Մենք չաջակցեցինք այս պատասխանին, թեև Իսրայելը Վաշինգտոնին զգուշացրել էր, որ մոտ օրերս պատասխան միջոցներ կձեռնարկի Իսլամական Հանրապետության դեմ»,- ասել է ամերիկացի պաշտոնյան։                
 

Դուք ա­սա­ցիք

Դուք ա­սա­ցիք
05.05.2020 | 00:26
Երբ իշ­խա­նու­թյան ներ­կա­յա­ցու­ցիչ­նե­րը, պա­տեհ-ան­պա­տեհ ա­ռի­թով, ընդ­դի­մա­խոս­նե­րի քն­նա­դա­տու­թյու­նը վե­րագ­րում են ա­պօ­րի­նի գույ­քի բռ­նա­գանձ­մա­նը, մի փոքր նր­բու­թյուն մո­ռա­նում են. այս օ­րեն­քը տա­րած­վե­լու է նաև ի­րենց վրա, իսկ իշ­խա­նու­թյան շար­քե­րում հաս­տատ այդ օ­րեն­քից դժ­գո­հող­ներ կան։
Չնա­յած հի­մա ա­նընդ­հատ խո­սում են նախ­կին­նե­րի կող­մից կա­պի­տա­լի ար­տա­հան­ման և դր­սում բիզ­նես-կա­ռույց­ներ ու ա­ռանձ­նատ­ներ գնե­լու մա­սին, սա­կայն, մեր տե­ղե­կու­թյուն­նե­րով, նո­րերն էլ հետ չեն մնում։ Իշ­խա­նա­կան կու­լիս­նե­րում ա­վե­լի են հա­ճա­խա­կիա­ցել այն խո­սակ­ցու­թյուն­նե­րը, որ ո­րոշ հայտ­նի դեմ­քեր դր­սում ա­ռանձ­նա­տուն ու բիզ­նես են գնել։ Մենք, ի­հար­կե, չենք կա­րող այս փաս­տը պն­դել, բայց խո­սակ­ցու­թյուն­նե­րը հենց իշ­խա­նու­թյան ներ­սում են շր­ջա­նառ­վում, իսկ կրա­կը, ինչ­պես ա­սում են, ա­ռանց ծխի չի լի­նում։
Ռու­զան ԽԱ­ՉԱՏ­ՐՅԱՆ
Դիտվել է՝ 11864

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ