«Մենք խրախուսում ենք կողմերի միջև խաղաղության գործընթացը և հուսով ենք հասնել կայուն խաղաղության Ադրբեջանի և Հայաստանի միջև: Հարավային Կովկասում խաղաղությունը կարևոր է տարածաշրջանի բնակիչների, սևծովյան տարածաշրջանի և ընդհանրապես անդրատլանտյան անվտանգության համար»,- Բաքվում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ մամուլի ասուլիսում ասել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Սթոլտենբերգը:                
 

Ասում են...

Ասում են...
05.05.2020 | 00:38
...թե Նի­կոլ Փա­շի­նյա­նի վեր­ջին շր­ջա­նի «բռն­կում­նե­րը» տե­ղատ­վել, լե­զու գտ­նե­լու մար­տա­վա­րու­թյան են վե­րած­վել. Փա­շի­նյա­նը փոր­ձում է գո­նե ներ­թի­մա­յին պայ­քա­րում առ­ժա­մա­նակ դա­դար վերց­նել: Վեր­ջին «տրիա­դան»` ա­մա­ռա­նո­ցի այ­գում, ցու­ցանք էր, որ թի­մում ա­ռա­վոտ­նե­րը խա­ղաղ են, Ա­վի­նյա­նի ու Թո­րո­սյա­նի հետ վե­ճերն էլ` խիստ «գա­ղա­փա­րա­կան գետ­նին վրա»:
Օր­հա­սա­կան վի­ճա­կում գտն­վող Փա­շի­նյանն ին­ֆոր­մա­ցիա ու­նի, որ ընդ­դի­մու­թյու­նը միա­վոր­վե­լու հզոր թրեն­դի մեջ է, և ե­թե ին­քը շա­րու­նա­կի իր թի­մի հետ «փռե­լու, ծե­փե­լու» մար­տա­վա­րու­թյու­նը, ընդ­հան­րա­պես տա­նուլ կտա, մա­նա­վանդ որ թի­մում իր ա­մե­նա­կոշտ ընդ­դի­մա­խոս­նե­րից Ա­վի­նյա­նը «փայ­լուն» կա­պեր ու­նի ընդ­դի­մա­դիր­նե­րի հետ։ Ի դեպ, ա­սում են, թե Ա­վի­նյա­նը լր­ջո­րեն հա­կա­դար­ձում է Նի­կո­լին` ա­ռանց նա­յե­լու ով կա-ով չկա, ա­սում` էս բա­նը սխալ ես ա­նում, էս բա­նը չի կա­րե­լի «ը­տենց» ա­նել: Ա­վի­նյա­նի օ­րի­նա­կին է սկ­սել հետևել նաև Ար­սեն Թո­րո­սյա­նը։ Վեր­ջի­նիս ա­ռար­կու­թյուն­ներն էլ առ­նչ­վում են ար­տա­կարգ ռե­ժի­մի հետ կապ­ված կա­ռա­վա­րու­թյան ոչ խե­լա­միտ քայ­լե­րին:
Մի­քա­յել Մինա­սյա­նի լր­ջա­գույն մե­ղադ­րանք­նե­րի ֆո­նին Նի­կո­լին պետք էր հա­մե­րաշ­խու­թյան պեր­ֆոր­մանս` կա­նաչ խո­տե­րի ֆո­նին, ինչն էլ ժա­մա­նա­կա­վո­րա­պես հե­տաձ­գեց Ա­վի­նյան-Փա­շի­նյան մեր­ձա­մար­տը:
Դիտվել է՝ 26545

Մեկնաբանություններ