Լեռնային Ղարաբաղում հայկական ներկայության բոլոր հետքերը ջնջելն Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի վարչակարգի նախագիծն է՝ ասել է Ֆրանսիայի խորհրդարանի Ֆրանսիա-Հայաստան բարեկամության խմբի ղեկավար Անն Լոուրենս Պետելը։ «Եկեղեցիներից, խաչքարերից և Արցախի Ազգային ժողովից հետո ադրբեջանցիներն այժմ գրոհում են կառավարության շենքը»,- գրել է Պետելն X սոցիալական ցանցի իր էջում:                
 

Նպա­տա­կը հա­սա­րա­կու­թ­յուն­նե­րը կա­ռա­վա­րե­լի դարձ­նելն է

Նպա­տա­կը հա­սա­րա­կու­թ­յուն­նե­րը կա­ռա­վա­րե­լի դարձ­նելն է
05.05.2020 | 00:48
Աշ­խար­հը դար­ձել է բազ­մավ­տանգ։ Ար­դեն հայտ­նի վտանգ­նե­րին՝ պա­տե­րազ­մի, տն­տե­սա­կան ճգ­նա­ժա­մե­րի, քա­ղա­քա­կան ան­կա­յու­նու­թյան, ա­վե­լա­նում են նո­րե­րը, ան­կան­խա­տե­սե­լի՝ ի­րենց ծագ­մամբ ու դրսևոր­ման ձևե­րով, ան­վե­րահս­կե­լի՝ տեխ­նի­կա­պես և տեխ­նո­լո­գիա­պես, ան­կա­ռա­վա­րե­լի՝ կազ­մա­կեր­պա­բա­նո­րեն։ Դրանք ուղղ­ված են և՛ պե­տա­կան կա­ռույց­նե­րի դեմ, և՛ հա­սա­րա­կու­թյան ու ան­հա­տի։ Սպառ­նա­լիքն իր տա­րած­ման ցան­ցա­յին բնույ­թով ան­տե­սա­նե­լիո­րեն հա­մա­կում է հա­սա­րա­կու­թյան տար­բեր խմ­բե­րի՝ ստեղ­ծե­լով բազ­մա­կենտ­րոն ճգ­նա­ժա­մա­յին օ­ջախ­ներ, փլու­զում է այն պե­տա­կան կա­ռույց­ներն ու գոր­ծադր­ված ջան­քե­րը, ո­րոնք պետք է վե­րահս­կեին այդ ի­րա­վի­ճա­կը։
Նո­րա­հայտ տագ­նապ­ներն ու դրանց ու­ղեկ­ցող, ի­րա­կա­նում հիմ­նա­կան թե­մա հան­դի­սա­ցող աշ­խար­հա­քա­ղա­քա­կան ի­րա­դար­ձու­թյուն­նե­րը մի նոր պաս­տառ են բա­ցում մեր ա­ռաջ։ Գլո­բա­լի­զա­ցիան, որ­պես գա­ղա­փա­րա­խո­սու­թյուն, ճա­քեր է տա­լիս, հենց որ կանգ­նում է գլո­բալ վտան­գի ա­ռաջ։ Այն գա­ղա­փար­նե­րը, հա­նուն ո­րոնց դրա հե­ղի­նակ­նե­րը ցան­կա­նում էին «մեկ հար­կի» տակ հա­վա­քել բո­լո­րին, լիո­վին ար­ժեզ­րկ­վում են։ Ա­վե­լին՝ յու­րա­քան­չյուրն իր դռ­ներն ու պա­տու­հան­նե­րը պինդ փա­կում է, հնա­րա­վո­րինս հիմ­նա­վոր բա­ժա­նե­լով ի­րեն մյուս­նե­րից։ Ի հա­կադ­րու­թյուն դրա` աշ­խար­հում հն­չե­ցին նաև հա­մախ­մբ­ման, հա­մե­րաշ­խու­թյան կո­չեր։ Դրանք կարևոր ազ­դակ­ներ են, և դրանց պետք է ճիշտ պա­տաս­խա­նել։
Ա­մե­նա­կարևո­րը մեր հա­մախ­մբ­ման խն­դիրն է որ­պես ազգ, պե­տու­թյուն, որ­տեղ վեր­ջին պլան պետք է մղ­վեն բո­լոր տա­րա­ձայ­նու­թյուն­նե­րը, հե­տապն­դում­ներն ու ան­ցյա­լի լու­սա­բան­ման շոու­նե­րը։ Մեր գո­յու­թյան ե­րաշ­խի­քը հա­մախ­մբ­վա­ծու­թյունն է և միաս­նա­կան օ­րա­կար­գով ապ­րե­լը։
Ինչ­պի­սի՞ ի­րա­վի­ճա­կում ենք մենք այժմ։
Խու­ճա­պը, որն ու­ղեկ­ցում է վա­րա­կին և տա­րած­վում նրա­նից ա­րագ, լրա­ցու­ցիչ հո­գե­բա­նա­կան բեռ է հա­սա­րա­կու­թյուն­նե­րի հա­մար։
Տն­տե­սա­կան ճգ­նա­ժա­մի տե­սա­կան և ի­րա­կան հե­ռան­կա­րը սպառ­նում է տն­տե­սու­թյուն­նե­րի կեն­սու­նա­կու­թյա­նը, քա­ղա­քա­ցի­նե­րի վճա­րու­նա­կու­թյանն ու գո­յու­թյան մի­ջոց­նե­րով ա­պա­հով­վա­ծու­թյա­նը։
Կա­ռա­վար­ման հա­մա­կար­գե­րի ճգ­նա­ժա­մը (հատ­կա­պես «ժո­ղովր­դա­վա­րա­կան» հա­սա­րա­կու­թյուն­նե­րում) նեո­լի­բե­րալ աշ­խար­հում կա­պի­տա­լի պա­հանջ­նե­րով ու պար­տադ­րան­քով ներ­դր­վող քա­ղա­քա­կան, տն­տե­սա­կան, ֆի­նան­սա­կան ախ­տե­րի ազ­դե­ցու­թյան հետևանք է, այժմ նաև՝ կեն­սա­բա­նա­կան-հո­գե­բա­նա­կան։ Այդ եր­կա­րատև ծրագ­րա­յին ազ­դե­ցու­թյուն­նե­րի հետևան­քով խա­թար­վել են պե­տա­կան, ազ­գա­յին, հա­սա­րա­կա­կան կա­ռույց­նե­րի պաշտ­պա­նա­կան հա­մա­կար­գե­րը։ Պատ­կե­րա­վոր ա­սած՝ մենք ապ­րում ենք բազ­մա­թիվ քրո­նի­կա­կան հի­վան­դու­թյուն­ներ գրե­թե զրո­յա­կան ի­մու­նի­տետ ու­նե­ցող պե­տու­թյու­նում և հա­սա­րա­կու­թյու­նում, ուր թա­փան­ցել է վա­րա­կը։
Միջ­պե­տա­կան հա­րա­բե­րու­թյուն­նե­րի ճգ­նա­ժա­մը փո­խա­դարձ վս­տա­հու­թյան և պար­տա­վո­րու­թյուն­նե­րի նկատ­մամբ պա­տաս­խա­նատ­վու­թյան կորս­տի հետևանք է։
Ան­հա­տա­կան ա­ռու­մով այս փոր­ձու­թյունն ա­ռա­ջին հեր­թին ծանր հար­ված է մար­դու ինք­նա­գի­տակ­ցու­թյա­նը, այս աշ­խար­հում ա­պա­հով ան­կյուն ու­նե­նա­լու նրա ե­րա­զան­քին, այդ­պի­սի նպա­տակն ի­րա­գոր­ծե­լու նրա ճի­գե­րին։ Այս փոր­ձու­թյան նպա­տա­կը մարդ­կու­թյա­նը պեր­մա­նենտ ար­տա­կարգ ի­րա­վի­ճակ­նե­րում ապ­րե­լու պա­հանջ­ներ ներ­կա­յաց­նելն է, հա­կադ­րու­թյան բո­լոր հնա­րա­վո­րու­թյուն­նե­րի ոչն­չա­ցու­մը։
Այ­սօր­վա աշ­խար­հում ժո­ղովր­դա­վա­րա­կան հա­մար­վող կա­ռա­վա­րու­թյուն­նե­րը չու­նեն կա­պի­տա­լի ոտ­նձ­գու­թյուն­նե­րից ի­րենց հա­սա­րա­կու­թյուն­նե­րը պաշտ­պա­նե­լու լծակ­ներ։ Այդ հնա­րա­վո­րու­թյուն­նե­րը վե­րա­դարձ­նե­լու հա­մար ի­րոք պետք է զո­հա­բե­րել քա­ղա­քա­ցիա­կան հա­սա­րա­կու­թյան ձեռք­բե­րում­նե­րի մի մա­սը։ Ի­րա­կա­նում դրանք ոչ միշտ են ե­ղել հա­նուն պե­տա­կան, ազ­գա­յին, ըն­տա­նե­կան ար­ժեք­նե­րի պաշտ­պա­նու­թյան։ Ա­վե­լին, պե­տու­թյուն-քա­ղա­քա­ցի հա­րա­բե­րու­թյուն­նե­րի կար­գա­վոր­ման շատ մե­խա­նիզմ­ներ, ո­րոնք ստեղծ­վել են կա­ռա­վար­ման հա­մա­կար­գե­րի թու­լաց­ման նպա­տա­կով, ամ­բող­ջու­թյամբ չեն ծա­ռա­յել քա­ղա­քա­ցու ի­րա­վունք­նե­րի պաշտ­պա­նու­թյա­նը, քա­նի որ այդ գոր­ծըն­թաց­նե­րի կա­ռա­վար­ման լծակ­նե­րը կա­պի­տա­լը պա­հել է իր ձեռ­քում (Սո­րո­սի հիմ­նադ­րամ)։ Դրանց մի­ջո­ցով՝ ան­հատ-հա­սա­րա­կու­թյուն-ըն­տա­նիք հա­կադ­րու­թյուն ստեղ­ծե­լով, նրանց մե­ծա­պես հա­ջող­վել է մաս­նա­տել հա­սա­րա­կու­թյու­նը, խարխ­լել ան­հա­տի բա­րո­յա­կան, հոգևոր կա­յու­նու­թյու­նը։
Կա­պի­տալն ար­դեն սպա­ռել է ընդ­լայն­ման բո­լոր հնա­րա­վո­րու­թյուն­նե­րը, գոր­ծադ­րել է հա­սա­րա­կու­թյան ու­նեզ­րկ­ման ա­մե­նահ­նա­րա­միտ ձևե­րը։ Ճգ­նա­ժա­մա­յին ի­րա­վի­ճակ­նե­րը՝ ան­խու­սա­փե­լիու­թյու­նից զատ, ըն­դու­նում են ան­նա­խա­դեպ ծա­վալ­ներ և խո­րու­թյուն։ Հա­սա­րա­կու­թյուն­նե­րի ընդ­վզ­ման հա­վա­նա­կա­նու­թյու­նը մե­ծա­նում է, և դա ի­րա­կան սպառ­նա­լիք է կա­պի­տա­լի մի­ջո­ցով իշ­խա­նու­թյա­նը տի­րա­ցած­նե­րի հա­մար։ Այդ սպառ­նա­լի­քի ա­ռաջն առ­նե­լու հա­մար էլ մտած­վում են այն սցե­նար­նե­րը, ո­րոնք գոր­ծադր­վում են և գոր­ծադր­վե­լու են հա­ջոր­դա­բար` փոր­ձե­լով ա­րա­գո­րեն կա­ռու­ցել աշ­խար­հի հետ­կա­պի­տա­լիս­տա­կան մո­դե­լը, այն է՝ նոր ճոր­տա­տի­րա­կան կար­գեր։
Նրանք կա­րո­ղա­նում են այն­պես ի­րա­կա­նաց­նել ի­րենց ծրագ­րե­րը, որ դրանց հա­կադր­վե­լու քայ­լե­րը նույն­պես ծա­ռա­յում են հենց նրանց նպա­տակ­նե­րին։ Եր­կու դեպ­քում էլ նպա­տա­կը հա­սա­րա­կու­թյուն­նե­րը կա­ռա­վա­րե­լի դարձ­նելն է։ Կա­պի­տա­լի կող­մից ձեռ­նարկ­վող քայ­լե­րի նպա­տա­կը երկ­րի վրա ապ­րող­նե­րիս հպա­տա­կեց­նելն է, յու­րա­քան­չյու­րին ա­ռան­ձին-ա­ռան­ձին։ Ա­ռան­ձին եր­կր­նե­րի իշ­խա­նու­թյուն­նե­րի կող­մից ի­րենց քա­ղա­քա­ցի­նե­րի նկատ­մամբ ի­րա­կա­նաց­վող կոշտ մի­ջո­ցա­ռում­նե­րի նպա­տա­կը նրանց հա­մախմ­բելն է` ար­տա­քին ազ­դե­ցու­թյուն­նե­րին հա­կադր­վե­լու գոր­ծո­ղու­թյուն­նե­րի հնա­րա­վո­րինս ա­րագ և ար­դյու­նա­վետ կազ­մա­կերպ­ման հա­մար։
Ի՞նչ կերպ մենք կա­րող ենք հա­կադր­վել ար­տա­քին ճն­շում­նե­րին, ո­րոնք լի­նե­լու են ան­հա­մա­չափ, ա­վե­լի ու ա­վե­լի հա­ճախ գոր­ծադր­վող։ Ի՞նչ կա­րող են ա­նել հա­սա­րա­կու­թյուն­ներն ու պե­տու­թյուն­նե­րը։
Շատ պե­տու­թյուն­ներ, դրանց կա­ռա­վար­ման հա­մա­կար­գե­րը կա­րող են չդի­մա­նալ բազ­մա­դեմ ճգ­նա­ժա­մի ճն­շում­նե­րին։ Դրանք կա­րող են փլուզ­վել։
Ի՞նչ կա­րող են ա­նել այն պե­տու­թյուն­նե­րի կա­ռա­վա­րու­թյուն­նե­րը, ո­րոնք կու­զե­նան տեր կանգ­նել ի­րենց հա­սա­րա­կու­թյուն­նե­րին.
-ամ­րաց­նել ի­րենց կա­ռա­վար­ման հա­մա­կար­գե­րը,
-հա­մախմ­բել հա­սա­րա­կու­թյա­նը ազ­գա­յին, պե­տա­կան նպա­տակ­նե­րի շուրջ,
-պաշտ­պա­նել ի­րենց հա­սա­րա­կու­թյուն­նե­րը մի­ջազ­գա­յին կա­պի­տա­լի ոտ­նձ­գու­թյուն­նե­րից,
-ստեղ­ծել հնա­րա­վո­րու­թյուն­ներ հա­սա­րա­կու­թյուն­նե­րի զար­գաց­ման հա­մար։
Այ­սինքն, լու­ծել այն հիմ­նախն­դիր­նե­րը, ո­րոնց գոր­դյան հան­գույ­ցով կապ­կպ­ված է հա­սա­րա­կու­թյու­նը։
Ե­թե մենք չկա­րո­ղա­նանք մեր երկ­րում ձևա­վո­րել տար­բեր ո­լորտ­նե­րում ճգ­նա­ժա­մա­յին ի­րա­վի­ճակ­նե­րին ա­րագ և հա­մար­ժեք ար­ձա­գանք­ման հա­մա­կար­գեր, ա­պա տա­նուլ կտանք գո­յատևման պայ­քա­րում, որն ըստ ա­մե­նայ­նի կդրսևո­րի ոչ թե թու­լա­նա­լու, այլ սր­վե­լու մի­տում։ Մենք պար­տա­վոր ենք ձևա­վո­րել ներ­քին և ար­տա­քին անվ­տան­գու­թյան հա­մա­կար­գեր ի­րենց կա­ռա­վար­ման և գոր­ծու­նեու­թյան կա­նո­նա­կար­գե­րով։ Այս հա­մա­կար­գե­րի ար­դյու­նա­վետ գոր­ծու­նեու­թյան հիմ­քը զար­գա­ցած տն­տե­սու­թյունն է, իսկ ե­րաշ­խի­քը՝ ա­ռողջ և գոր­ծու­նակ պե­տա­կան կա­ռա­վար­ման հա­մա­կար­գը։
Այդ­պի­սի կա­րո­ղու­թյուն­ներ դրսևո­րե­լու հա­մար ա­ռա­ջին հեր­թին պե­տա­կան կա­ռա­վար­ման հա­մա­կարգն իր ձեռ­քը պետք է վերց­նի կա­ռա­վար­ման այն բո­լոր լծակ­նե­րը, ո­րոնք տա­րի­նե­րի ըն­թաց­քում այս կամ այն բա­րե­փոխ­ման ար­դյուն­քում կորց­րել է։
Այդ նպա­տա­կի ի­րա­կա­նա­ցու­մը հնա­րա­վոր է միայն, ե­թե պե­տու­թյու­նը կա­րո­ղա­նա.
-հրա­ժար­վել ներ­կա կա­ռա­վար­ման քա­ղա­քա­կան-տն­տե­սա­կան-ֆի­նան­սա­կան, այն է՝ նեո­լի­բե­րալ հա­մա­կար­գից,
-ստեղ­ծել նոր կա­ռա­վար­ման հա­մա­կարգ, ո­րը թույլ կտա ազ­գա­յին, պե­տա­կան նպա­տակ­ներն ու դրանց ներ­դաշ­նակ­ված քա­ղա­քա­ցու ի­րա­վունք­ներն ու հնա­րա­վո­րու­թյուն­նե­րը պրակ­տիկ ի­րա­կա­նաց­ման ճա­նա­պար­հի վրա դնել։
Տա Աստ­ված, որ մենք նվա­զա­գույն կո­րուստ­նե­րով դուրս գանք այս վի­ճա­կից։ Այ­նու­հետև մենք կու­նե­նանք մի փոք­րիկ պա­տու­հան, ո­րը կա­րող ենք օգ­տա­գոր­ծել մեր պե­տա­կա­նու­թյան, հա­սա­րա­կու­թյան վե­րածն­ման, ամ­րապ­նդ­ման և կեն­սու­նա­կաց­ման հա­մար։
Դա բո­լո­րո­վին չի նշա­նա­կում, որ մենք, հայ­տն­վե­լով հետ­ճգ­նա­ժա­մա­յին (հետ­հա­մա­վա­րա­կա­յին) ի­րա­կա­նու­թյու­նում, ինք­նա­բե­րա­բար զար­գա­նա­լու և ամ­րապ­նդ­վե­լու ենք որ­պես պե­տու­թյուն և հա­սա­րա­կու­թյուն։ Ոչ։ Պար­զա­պես մենք պար­տա­վոր ենք այս պա­տու­հանն օգ­տա­գոր­ծել մեր նպա­տակ­նե­րի հա­մար։
Այն հան­գա­ման­քը, որ հետ­ճգ­նա­ժա­մա­յին կա­ռա­վար­մա­նը բնո­րոշ է լի­նե­լու ինչ-որ չա­փով կոշտ, ո­րո­շա­կիո­րեն միան­շա­նակ գոր­ծի­քա­կազմ, ա­նա­ռար­կե­լի է։ Սա­կայն խն­դիրն այս­տեղ ոչ թե կա­ռա­վար­ման այդ ե­ղա­նա­կով մար­դու ի­րա­վունք­նե­րի ու ա­զա­տու­թյուն­նե­րի կաշ­կան­դումն է, այլ պե­տա­կան, ազ­գա­յին կարևո­րա­գույն հիմ­նախն­դիր­նե­րի վե­րա­դար­ձը օ­րա­կարգ և դրանց լուծ­ման ա­պա­հո­վու­մը։
Ե­թե մենք ցան­կու­թյուն չդրսևո­րենք այս վի­ճա­կից դուրս գա­լու, մեզ ոչ ոք ինք­նա­կամ թույլ չի տա դա ա­նել։ Ոչ միայն ցան­կու­թյուն, այլև հս­կա­յա­կան ջան­քեր են հար­կա­վոր այս հա­մա­կար­գից դուրս գա­լու հա­մար, տևա­կան տք­նա­ջան աշ­խա­տան­քի տա­րի­ներ։ Ընտ­րու­թյու­նը մերն է. կա՛մ մնում ենք այս հա­մա­կար­գում, հաշտ­վե­լով այն մտ­քի հետ, որ մեր այ­սօր­վա ծն­կա­չոք վի­ճա­կից վաղն իջ­նե­լու ենք սո­ղա­ցող վի­ճա­կին, կա՛մ կամք և պատ­րաս­տա­կա­մու­թյուն ենք դրսևո­րե­լու սե­փա­կան ճա­նա­պար­հով գնա­լու, գե­րա­դա­սե­լով մի քա­նի տա­րի­նե­րի ծանր աշ­խա­տան­քը։
Վահ­րամ ԲԱ­ՅԱ­ԴՅԱՆ
Դիտվել է՝ 2807

Մեկնաբանություններ