Ավարտվել է Ռուսական կայսրության, իսկ հետո՝ Խորհրդային Միության, ապա նաև՝ Ռուսաստանի Դաշնության վերջին 300-350 տարիների պատմությունը Հյուսիսային Կովկասում, Անդրկովկասում և Կենտրոնական Ասիայում՝ ասել է Մերձավոր Արևելքի ռուսական ինստիտուտի նախագահ Եվգենի Սատանովսկին։ «Այսօր մենք Արևմուտքի հետ մեծ պատերազմի կիզակետում ենք, որտեղ հարցի գինը ոչ թե այս կամ այն ռազմաբազան է՝ այս կամ այն պատմական տարածաշրջանում, այլ Ռուսաստանի գոյությունն է, գուցե և՝ ողջ աշխարհի գոյությունը»,- նշել է նա։                
 

«Չես կա­րող աշ­խա­տել, հե­ռա­ցիր»

«Չես կա­րող աշ­խա­տել, հե­ռա­ցիր»
08.05.2020 | 00:30
Շր­ջա­կա մի­ջա­վայ­րի նախ­կին նա­խա­րար Է­րիկ Գրի­գո­րյա­նը սրտ­նե­ղած է հե­ռա­ցել. իշ­խա­նու­թյու­նը չի գնա­հա­տել իր ու իր թի­մի` ա­ռանց «լայ­քե­րի» աշ­խա­տան­քը: «Մեր աշ­խա­տանք­ներն այս հա­մա­տա­րած սեն­սա­ցիոն և լայ­քա­բեր տե­ղե­կատ­վա­կան հոս­քե­րում տեղ չգ­տան և հն­չե­ղու­թյուն չս­տա­ցան, մի­գու­ցե շատ զբաղ­ված էինք հա­մա­կարգ կա­ռու­ցե­լով, քան աղ­մուկ հա­նե­լով»,- հրա­ժեշ­տի իր խոս­քում, մի քա­նի տաս­նյակ ձեռք­բե­րում­ներ թվար­կե­լով, ար­ձա­նագ­րել է նախ­կին նա­խա­րա­րը:
Գրի­գո­րյա­նի պաշ­տո­նան­կու­թյան պատ­ճառ­ներն ի­րա­կա­նում «լայ­քե­րի» հետ կապ չու­նեն: «Ի­րա­տե­սի» հետ զրույ­ցում նա­խա­րա­րու­թյա­նը մոտ կանգ­նած աղ­բյու­րը նշեց՝ պատ­ճառ­նե­րը մի քա­նիսն են, բայց հիմ­նա­կա­նը կապ­ված է հան­քար­դյու­նա­բե­րու­թյան հետ. «Կա­ռա­վա­րու­թյան` ղե­կա­վար պաշ­տոն զբա­ղեց­նող պաշ­տո­նյա­նե­րից մե­կը (Սու­րեն Պա­պի­կյան) հար­ցում է ու­ղար­կել շր­ջա­կա մի­ջա­վայ­րի նա­խա­րա­րին, թե ինչ­պես և ինչ պայ­ման­նե­րում է ե­ղել, որ պահ­պան­վող տա­րածք­նե­րից օ­տար­վել են ահ­ռե­լի տա­րա­ծու­թյուն­ներ ու տրա­մադր­վել հան­քար­դյու­նա­բե­րող­նե­րին: Գրի­գո­րյա­նի կա­բի­նե­տը մինչև հրա­ժա­րա­կա­նի օրն այդ­պես էլ չի պա­տաս­խա­նել այդ հարց­մա­նը: Խոսքն «Արևիկ» ազ­գա­յին պար­կի մա­սին է: Չեմ բա­ցա­ռում՝ նաև Ա­մուլ­սա­րի հո­ղա­հատ­կա­ցում­նե­րի հետ կապ­ված հարց է ե­ղել»:
Մեր զրու­ցա­կի­ցը նշեց, որ Գրի­գո­րյա­նի պաշ­տո­նա­վար­ման ըն­թաց­քում ծաղ­կում էր ապ­րում նրա հետ փոխ­կա­պակց­ված մարդ­կանց կազ­մա­կեր­պու­թյուն­նե­րի գոր­ծու­նեու­թյու­նը: Նա հա­վե­լեց, որ ան­դա­վա­ճան ըն­կեր­նե­րը, դեպ­քե­րի բա­վա­կան հե­տաքր­քիր զար­գաց­մամբ, շղ­թա­յա­կան ռեակ­ցիա­յի նմա­նու­թյամբ, հայ­տն­վել էին բնա­պահ­պա­նու­թյան ո­լոր­տում: «Նախ` փոխ­նա­խա­րա­րի ա­թո­ռին հայ­տն­վեց Խա­չիկ Հա­կո­բյա­նը, հե­տո` Ռու­բեն Խա­չատ­րյա­նը՝ «Ոս­կե ծի­րան» կի­նո­փա­ռա­տո­նի պա­տաս­խա­նա­տու­նե­րից Հա­րու­թյուն Խա­չատ­րյա­նի որ­դին, կեն­դա­նա­բա­նա­կան այ­գու տնօ­րեն նշա­նակ­վեց, ո­րոշ ժա­մա­նակ անց, ՀՀԿ-ին «ֆիկ­տիվ» ան­դա­մակ­ցու­թյան գնով, բնա­պահ­պա­նու­թյան փոխ­նա­խա­րա­րի մյուս ա­թո­ռը զբա­ղեց­րեց Է­րիկ Գրի­գո­րյա­նը: Հե­տո դեպ­քե­րի ու ի­րա­դար­ձու­թյուն­նե­րի փո­խա­տե­ղում­ներ տե­ղի ու­նե­ցան՝ Գրի­գո­րյա­նը նա­խա­րար դար­ձավ, Խա­չատ­րյա­նը տևա­կան ժա­մա­նակ կառ­չած էր կեն­դա­նա­բա­նա­կան այ­գու ա­թո­ռից, Հա­կո­բյանն էլ բնա­պահ­պա­նու­թյան նա­խա­րա­րու­թյու­նից սա­հուն քայ­լե­րով պե­տա­կան վե­րահս­կո­ղա­կան ծա­ռա­յու­թյան պե­տի տե­ղա­կա­լի, այ­նու­հետ` Երևա­նի քա­ղա­քա­պե­տա­րա­նի բնա­պահ­պա­նու­թյան վար­չու­թյան պե­տի պաշ­տո­նին ան­ցավ: Նրան­ցից որևէ մե­կը թեև այժմ չի պաշ­տո­նա­վա­րում, բայց կարևո­րա­գույն պաշ­տոն­ներ զբա­ղեց­նե­լու ժա­մա­նակ ոչ կոմ­պե­տենտ կա­ռա­վար­մամբ նրանք բա­վա­կան մեծ վնաս են հասց­րել ո­լոր­տին»,- ներ­կա­յաց­րեց «Ի­րա­տե­սի» զրու­ցա­կի­ցը:
Նա վս­տա­հեց­րեց, որ Է­րիկ Գրի­գո­րյա­նին նա­խա­րա­րի պաշ­տո­նից ա­զա­տե­լը կապ­ված է նաև ան­տառ­տն­տե­սու­թյան Իջևա­նի մաս­նա­ճյու­ղում վար­չա­պետ Նի­կոլ Փա­շի­նյա­նի մտե­րիմ մար­դուն պաշ­տոն տա­լու հետ: Ըստ նրա՝ Գրի­գո­րյա­նը հա­կա­դար­ձել է Փա­շի­նյա­նին ու հի­շեց­րել, որ ան­տառ­տն­տե­սու­թյան աշ­խա­տա­կի­ցը նախ­կի­նում ծա­ռե­րի ա­պօ­րի­նի հատ­մամբ է զբաղ­ված ե­ղել, այս­պես ա­սած, փայ­տի գործ է ա­րել. «Սա­կայն Փա­շի­նյանն անդ­րդ­վե­լի է մնա­ցել: Ա­սել է՝ ծա­նոթ մարդ է, պետք է աշ­խա­տի, ու վերջ: Գրի­գո­րյա­նի հա­կա­դարձ­մա­նը, թե ինքն այդ մար­դու հետ չի կա­րող հա­մա­գոր­ծակ­ցել, վար­չա­պե­տը չոր է ար­ձա­գան­քել՝ չես կա­րող աշ­խա­տել, հե­ռա­ցիր»:
Սևակ ՎԱՐ­ԴՈՒ­ՄՅԱՆ
Դիտվել է՝ 6044

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ