«Իրատես» թերթի հետարձակուրդային առաջին համարը լույս կտեսնի սեպտեմբերի 4-ին, իսկ irates.am-ը կթարմացվի սեպտեմբերի 1-ից:               
 

Ասում են...

Ասում են...
08.05.2020 | 00:37

...թե սե­փա­կա­նու­թյան վե­րա­բաշխ­ման ի­դեա-ֆիքսն ի­րա­կա­նաց­նե­լու ճա­նա­պար­հին իշ­խա­նու­թյուն­նե­րը ոչ մի բա­նի առջև կանգ չեն առ­նում, և «Յու­քո­մը» կլ­լե­լու հար­ցում խա­ղե­րի մեջ են ե­ղել Ե­սա­յան եղ­բայր­նե­րի հետ, ո­րոնք բիզ­նես պլան են ա­ռա­ջար­կել. վերց­նել Խա­չատ­րյան­նե­րի ձեռ­քից «Յու­քո­մը», պար­տադ­րել վա­ճա­ռել ըն­կե­րու­թյու­նը`գի­նը թե­լադ­րե­լով, Ե­սա­յան­նե­րը կգ­նեն այն և հա­մա­տեղ կա­ռա­վա­րում կի­րա­կա­նաց­նեն` ի­րա­կան օ­պե­րա­տո­րին խա­ղից մե­կընդ­միշտ հա­նե­լով: Ինչ-որ պա­հից սկ­սած` Խա­չատ­րյան­նե­րը հաս­կա­ցել են` ինչ օ­պե­րա­ցիա է ի­րա­կա­նաց­վում, կող­մե­րին մե­սիջ են ու­ղար­կել. «Դուք ի՞նչ է, մեզ լրիվ հի­մա­րի տեղ եք դրե՞լ. չենք վա­ճա­ռում ըն­կե­րու­թյու­նը»։ Ա­սել է` խա­փա­նել են իշ­խա­նու­թյուն-Ե­սա­յան­ներ պայ­մա­նա­վոր­վա­ծու­թյուն­նե­րը: Ար­դյուն­քում` գործ հա­րուց­վեց Խա­չատ­րյան­նե­րի դեմ:

Դիտվել է՝ 19472

Մեկնաբանություններ