Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ Լեռնային Ղարաբաղից ռուս խաղաղապահների վաղաժամկետ դուրսբերման որոշումն ընդունվել է Բաքվի և Մոսկվայի միջև խորհրդակցությունների հիման վրա, ինչի արդյունքում ամրապնդվել են Ադրբեջանի և Ռուսաստանի հարաբերությունները: «Սա Ռուսաստանի Դաշնության և Ադրբեջանի առաջնորդների որոշումն էր»,- ասել է նա:                
 

Աշնա­կի «Ար­ծիվ Մու­կու­չը»

Աշնա­կի «Ար­ծիվ Մու­կու­չը»
08.05.2020 | 00:12
Թա­լի­նի շր­ջա­նի Աշ­նակ գյու­ղում է ծն­վել Մկր­տիչ Խա­չի­կի Ղա­զա­րյա­նը, 1958 թվա­կա­նին: Բնա­կա­վայր, ո­րը միայն մեծ բա­նաս­տեղծ Գևորգ Է­մի­նի մե­ծա­րած, «չո­լում կո­րած» գյու­ղը չէ, այլ առ Աստ­ված սևեռ­ված բա­րու­թյան և հույ­սեր ապ­րեց­նող գա­ղա­փար­նե­րի շե­փո­րա­հար է, Էրգ­րի ա­մուր սյու­նե­րի պա­հա­պա­նը, պատ­մա­կան սոս­կա­լի, դա­ժան հի­շո­ղու­թյուն­նե­րի տե­րը, իր ե­րա­զանք­նե­րի սահ­մա­նը՝ սկ­սած Սաս­նա ծռե­րից մինչև Գևորգ Չա­վուշ, ի­րա­կա­նը՝ Սա­սու­նից մինչև Ար­ցախ:
Ղա­զա­րյան­նե­րի գեր­դաս­տանն աչ­քի էր ընկ­նում իր հա­մես­տու­թյամբ, վա­յե­լում էր գյու­ղա­ցի­նե­րի, գաղ­թա­կան հատ­վա­ծի և շր­ջա­նի ողջ բնակ­չու­թյան հար­գան­քը: Սա­սուն լեռ­նաշ­խար­հի մար­դուն հա­տուկ բո­լոր դրա­կան հատ­կու­թյուն­նե­րով՝ քա­ջու­թյամբ, պար­զու­թյամբ, բա­րու­թյամբ, ա­նա­չա­ռու­թյամբ, շի­տա­կու­թյամբ և կեն­սու­րա­խու­թյամբ էին օժտ­ված այս մեծ պատ­վա­սեր ըն­տա­նի­քի ան­դամ­նե­րը՝ մեծ տեղ տա­լով հա­յի ինք­նու­թյան ու լի­նե­լու­թյան ո­րակ­նե­րին: Ի դեպ, Մկր­տի­չի հայ­րը՝ Խա­չիկ Ղա­զա­րյա­նը, այն աշ­նակ­ցի­նե­րից մեկն էր, որ Աշ­նակ գյու­ղի ազ­գագ­րա­կան պա­րի ինք­նա­գործ խմ­բում, ՀՍՍՀ ար­վես­տի վաս­տա­կա­վոր գոր­ծիչ Վահ­րամ Ա­րիս­տա­կե­սյա­նի ղե­կա­վա­րու­թյամբ 1957 թվա­կա­նին Մոսկ­վա­յում անց­կաց­ված Ե­րի­տա­սար­դու­թյան հա­մաշ­խար­հա­յին վե­ցե­րորդ փա­ռա­տո­նում ար­ժա­նա­ցավ դափ­նեկ­րի կոչ­ման:
Գյու­ղի միջ­նա­կարգ դպ­րոցն ա­վար­տե­լուց հե­տո՝ 1976 թ., զո­րա­կոչ­վում է խոր­հր­դա­յին բա­նակ: Գի­տակ­ցա­բար և հա­տուկ հե­տաք­րք­րա­սի­րու­թյամբ ու ե­ռան­դով ու­սում­նա­սի­րում է զո­րա­մա­սում ե­ղած բո­լոր զեն­քե­րի օգ­տա­գործ­ման նուրբ գաղտ­նիք­նե­րը: Զո­րա­վար­ժու­թյուն­նե­րի ըն­թաց­քում զեն­քե­րին տի­րա­պե­տե­լու և թի­րա­խին խփե­լու գե­րա­զանց ցու­ցա­նիշ­նե­րի հա­մար միշտ ար­ժա­նա­ցել է գո­վա­սանք­նե­րի և գո­վա­սա­նագ­րե­րի: Նա հո­գու խոր­քում հա­մոզ­ված էր՝ բա­նա­կում ձեռք բե­րած ռազ­մա­կան գի­տե­լիք­նե­րը անհ­րա­ժեշ­տու­թյուն են յու­րա­քան­չյուր հայ­րե­նա­սեր հա­յի հա­մար: Նա հա­մա­միտ էր իր պա­պե­րի այն տե­սա­կե­տի հետ, որ մեզ նման փոքր ազ­գե­րի գո­յատևման գլ­խա­վոր ե­րաշ­խի­քը բնա­կան աճն է, ո­րը մի կող­մից ըն­դու­նակ է հու­սա­լիո­րեն ա­պա­հո­վե­լու իր ինք­նա­պաշտ­պա­նու­թյու­նը, իսկ մյուս կող­մից, վե­րար­տադ­րու­թյան մի­ջո­ցով ա­վե­լա­նա­լու, բազ­մա­նալու, մե­ծա­թիվ դառ­նա­լու։ Պատ­մու­թյու­նը միշտ պատ­ժել է այն ժո­ղո­վուրդ­նե­րին, ո­րոնք չեն մտա­ծել ի­րենց տն­տե­սա­կան զար­գաց­ման, տվյալ ժա­մա­նա­կա­հատ­վա­ծին բնո­րոշ գի­տա­տեխ­նի­կա­կան հիմ­քի վրա սե­փա­կան ար­տադ­րու­թյուն կազ­մա­կեր­պե­լու և ու­ժեղ բա­նակ ու­նե­նա­լու մա­սին։
Բա­նա­կից վե­րա­դառ­նա­լուց հե­տո ըն­դուն­վում է հայ­կա­կան գյու­ղատն­տե­սա­կան ինս­տի­տու­տի գյու­ղատն­տե­սա­կան մե­խա­նի­զա­ցիա­յի ֆա­կուլ­տետ և լավ գնա­հա­տա­կան­նե­րով ա­վար­տե­լուց հե­տո ան­մի­ջա­պես աշ­խա­տան­քի է անց­նում Քա­րա­կեր­տի պա­հա­ծո­նե­րի գոր­ծա­րա­նում, այ­նու­հետև նշա­նակ­վում է շր­ջա­նի «Գյուղ­տեխ­նի­կա» միա­վոր­ման մա­տա­կա­րար­ման բաժ­նի պետ։ Սա­կայն ար­ցա­խյան գո­յա­մար­տը նրա նման հայ­րե­նա­սե­րին չէր կա­րող ան­տար­բեր թող­նել։
1990-ա­կան թվա­կան­նե­րից Մու­կու­չը անմ­նա­ցորդ նվիր­վում է Ար­ցա­խի ա­զա­տագր­ման և պաշտ­պա­նու­թյան գոր­ծին: Ան­ցել է մար­տա­կան եր­կար ու­ղի, կռ­վել Գե­տա­շե­նի են­թաշր­ջա­նում, Շա­հու­մյա­նում, այ­նու­հետև ՀՅԴ ջո­կատ­նե­րում ակ­տիվ մաս­նակ­ցու­թյուն է ու­նե­ցել Շու­շիի, Ֆի­զու­լու, Քել­բա­ջա­րի, Մյու­րի­շե­նի, Դրմ­բոն, Կի­չան, Սր­խա­վենդ բնա­կա­վայ­րե­րի ա­զա­տագր­ման կռիվ­նե­րում: Նա Շա­հու­մյա­նի հա­մար մար­տն­չող հայ­դու­կա­յին ջո­կատ­նե­րի անձ­նու­րաց­նե­րից և Թա­լի­նից հա­վա­քագր­ված հայ­րե­նա­սեր խմ­բե­րի հրա­մա­նա­տար­նե­րից մեկն էր: 1994 թվա­կա­նից Մկր­տիչ Ղա­զա­րյա­նը զին­վո­րագր­վեց ՀԱ բա­նա­կում՝ դառ­նա­լով ԶՈՒ Թա­լի­նի գու­մար­տա­կի պե­տը:
Սա­կայն ճա­կա­տա­գի­րը դա­ժան գտն­վեց Հայ դա­տի նվի­րյալ­նե­րի գա­ղա­փա­րա­կից, ար­ցա­խյան կռիվ­նե­րում թրծ­ված Մկր­տիչ Ղա­զա­րյա­նի նկատ­մամբ։
Ո՞Ւմ մտ­քով կանց­ներ, որ սա­սուն­ցու թոռ քա­ջոր­դին, հաղ­թա­նա­կից ութ տա­րի հե­տո, իր աշ­խա­տա­սե­նյա­կում զոհ կդառ­նա անբ­նա­կան, ան­բա­ցատ­րե­լի պա­տա­հա­րին: Ինչ­պե՞ս բա­ցատ­րել այս պա­տա­հա­կա­նու­թյու­նը, երբ 2002 թվա­կա­նի օ­գոս­տո­սի 18-ին նա սո­վո­րա­կա­նի նման աշ­խույժ ու կեն­սա­խինդ մտավ զին­վո­րա­կան բա­ժան­մուն­քի իր աշ­խա­տա­սե­նյա­կը, գրա­վոր պա­տաս­խա­նեց ի­րեն հաս­ցեագր­ված գրու­թյուն­նե­րին ու նա­մակ­նե­րին։ Այ­նու­հետև... փորձ­ված սպան ի՞նչ ու­ներ կաս­կա­ծե­լու: Ցան­կա­ցավ պար­զել նա­խորդ օր­վա կի­սատ թո­ղած ան­սարք նռ­նա­կի պատ­ճա­ռը, ո­րը եր­կա­թյա պա­հա­րա­նում էր: Ա­ռանց աղ­մու­կի բաց ա­րեց եր­կա­թյա դու­ռը և միայն հասց­րեց հա­յացքն ուղ­ղել վայր ընկ­նող նռ­նա­կին: Եվ ո՜վ սար­սա­փե­լի զար­մանք, թն­դաց հա­տա­կը, ուժ­գին պայ­թյու­նից Մկր­տի­չը հաս­կա­ցավ, որ վնաս­վել է ո­րո­վայ­նի ներքևի ամ­բողջ հատ­վա­ծը: 16 օր նա հայ­դու­կի կամ­քով պայ­քա­րեց մահ­վան դեմ, սա­կայն սեպ­տեմ­բե­րի 3-ին, կյան­քի 44-րդ տա­րում, ծաղկ­ման շր­ջա­նում հա­վերժ փա­կեց աչ­քե­րը՝ խոր ցավ պատ­ճա­ռե­լով ի­րեն ճա­նա­չող­նե­րին:
Մինչ օրս դեռ ոչ մի ի­մաս­տուն չի կա­րո­ղա­ցել ճա­կա­տա­գիր հաս­կա­ցու­թյան ա­ռեղծ­վա­ծը բա­ցատ­րել... Ժա­մա­նա­կի ըն­թացքն ան­կան­խա­տե­սե­լի է: Սա­կայն որ­քան էլ ճա­կա­տա­գի­րը ճաք տվեց, Մկր­տի­չի արծ­վա­տենչ շու­քը և ո­գին մնա­ցին Աշ­նա­կում, Թա­լի­նում, իր մայր բու­հում, Հա­յաս­տա­նում և Ար­ցա­խում: Նա գա­լիք սե­րունդ­նե­րին թո­ղեց իր ու­սա­նե­լի, դաս­տիա­րա­կիչ կյան­քի պատ­մու­թյու­նը և գնաց լրաց­նե­լու ան­մահ ֆի­դա­յի­նե­րի փա­ղան­գը, գո­նե հա­վա­սա­րի ի­րա­վուն­քով: Նա վաս­տա­կել է Ար­ցա­խյան ա­զա­տա­մար­տի հա­վերժ բնա­կիչ լի­նե­լու ա­ռա­քե­լու­թյու­նը:
Աշ­նա­կը Մեծ Ե­ղեռ­նի, Հայ­րե­նա­կան մեծ պա­տե­րազ­մի և զոհ­ված ա­զա­տա­մար­տիկ­նե­րի հու­շա­հա­մա­լի­րի պան­թեո­նում հա­վերժ հանգ­չե­լու պահ տվեց վե­րերկ­րա­յին հա­վեր­ժի ճամ­փան բռ­նած Մկր­տիչ Ղա­զա­րյա­նի մարմ­ինը, ո­րի կող­քին խոր­հր­դա­վոր պատ­վով ար­դեն հանգ­չում է դա­սա­կան ըմբ­շա­մար­տի Հա­յաս­տա­նի բազ­մա­կի չեմ­պիոն, նախ­կին Խոր­հր­դա­յին Միու­թյան վաս­տա­կա­վոր մար­զիչ, սպոր­տի վար­պետ, հայ­կա­կան գյու­ղատն­տե­սա­կան ինս­տի­տու­տի ֆի­զի­կա­կան կուլ­տու­րա­յի ամ­բիո­նի դո­ցենտ (այ­սօր այդ ամ­բիո­նը կրում է նրա ա­նու­նը) 1994 թ. ար­ցա­խյան ա­զա­տա­մար­տում հե­րո­սա­բար զոհ­ված «Աշ­նա­կի Ա­ռյուծ» 53-ա­մյա Մե­րու­ժան Գրի­գո­րի Մար­գա­րյա­նի մար­մի­նը: Այդ պան­թեոնն ար­դեն դար­ձել է ուխ­տա­տե­ղի բա­նակ մեկ­նող­նե­րի հա­մար:
Աշ­նակ գնա­ցո­ղը ջրա­ղա­ցի ձո­րա­փին կտես­նի Մկր­տի­չի ձեռ­քով կա­ռու­ցած նրա արծ­վա­տու­նը, դի­մա­ցի կիր­ճում հին ու նոր ու­ռի­նե­րի շար­քե­րը, իսկ տան ներ­սում, անձ­նա­կան բա­զում մա­սունք­նե­րի կող­քին, նրա մե­ծա­դիր լու­սան­կա­րին ամ­րաց­ված է ԼՂ նա­խա­գա­հի կող­մից տր­ված «Ա­րիու­թյան մե­դա­լը»:
Նրա կեն­սա­փի­լի­սո­փա­յու­թյան ըմ­բռ­նումն էր, որ աշ­խար­հի բա­ժան­ման և վե­րա­բա­ժան­ման մշ­տա­կան պայ­քա­րում միայն ուժն է հարց լու­ծում, ու­ժի հետ են հաշ­վի նս­տում, ուժն է հար­գի, այդ­պես է ե­ղել և այդ­պես է լի­նե­լու միշտ:
Ռու­բիկ ԹՈՎ­ՄԱ­ՍՅԱՆ
Տն­տե­սա­գի­տու­թյան թեկ­նա­ծու
Դիտվել է՝ 1515

Մեկնաբանություններ