Աղոթարան
08.05.2020 | 00:05
Սարերը աղոթք են մաղում կամացուկ,
Լույսը բեկբեկվում` Աստծո փեշերից,
Իջնում է մեղմիվ` մարդկության անզոր,
Դեգերումների, ցավերի վրա:
Բալասանները, ժիր հորթուկների
Վզերից կախված զանգերի անուշ,
զնգուն ղողանջով,
Օրհնության բուրմունք են
բաշխում անվերջ,
Խունկ, մյուռոն դառնում`
Վասն Հարության:
Կարմեն ԴԱՎԹՅԱՆ
Հեղինակի նյութեր
Մեկնաբանություններ