Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նախատեսում է մայիսի 9-ին առաջին անգամ այցելել Սպիտակ տուն նախագահ Ջո Բայդենի պաշտոնավարումից հետո: Սա նշանակում է, որ վերականգնվում են այս երկրների ռազմական կապերը: Թուրքիայի կողմից ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցության հաստատումից հետո Վաշինգտոնը 23 միլիարդ դոլար արժողությամբ պայմանագիր է ստորագրել՝ ամերիկյան արտադրության F-16 մարտական ինքնաթիռներ, հրթիռներ և ռումբեր Անկարային վաճառելու համար:                
 

Ա­լա­վեր­դիում ա­սես «մութ ու ցուրտ» տա­րի­նե­րը լի­նեն

Ա­լա­վեր­դիում ա­սես «մութ ու ցուրտ» տա­րի­նե­րը լի­նեն
11.05.2020 | 22:26
Հա­յաս­տա­նի եր­բեմ­նի ար­դյու­նա­բե­րա­կան խո­շոր կենտ­րոն­նե­րից մե­կում՝ Ա­լա­վեր­դիում, կար­ծես 1990-ա­կան­նե­րը լի­նեն: Քա­ղա­քում ծա­վալ­վող դեպ­քե­րի զար­գա­ցու­մը մարդ­կանց նո­րան­կախ Հա­յաս­տա­նի տա­րի­ներ են տե­ղա­փո­խել՝ փլ­ված ար­դյու­նա­բե­րու­թյուն, փակ­ված գոր­ծա­րան, ար­տա­գաղ­թի մեծ ա­լիք ու ան­հաս­կա­նա­լի հա­յացք դե­պի ո­չինչ չխոս­տա­ցող ու ա­նո­րոշ ա­պա­գա:
Օ­րերս «ACP» ըն­կե­րու­թյան աշ­խա­տա­կից­նե­րը նո­րից փո­ղոց էին դուրս ե­կել` պա­հան­ջե­լով մի քա­նի ամս­վա աշ­խա­տա­վար­ձը: «Ի­րա­տե­սը» դեռ ա­միս­ներ ա­ռաջ էր գրել, որ գոր­ծա­րար Վա­լե­րի Մեջ­լու­մյա­նին պատ­կա­նող «Վալ­լեքս» խմ­բի «Էյ Սի Փի» ըն­կե­րու­թյան բաժ­նե­մա­սը նույն­պես ան­ցել է «VTB» բան­կին, որ այժմ նշա­նակ­ված կա­ռա­վար­չի մի­ջո­ցով շա­հա­գոր­ծում է նախ­կի­նում «Վալ­լեքս»-ին պատ­կա­նող «Թե­ղուտ» ՓԲԸ-ն: Պղն­ձա­ձու­լա­րա­նը, մեր տե­ղե­կու­թյուն­նե­րով, ՎՏԲ բան­կը հանձ­նել է Թե­ղու­տի հան­քա­վայ­րի կա­ռա­վա­րու­մը ստանձ­նած Նո­րիկ Պետ­րո­սյա­նի փե­սա­յին: Ա­լա­վեր­դու գոր­ծա­րա­նի աշ­խա­տա­կից­նե­րը մեզ հետ զրույ­ցում նշե­ցին, որ աշ­խա­տել են մինչև այս տար­վա հուն­վար ա­մի­սը: «Հուն­վա­րի 23-ին ա­սա­ցին, որ հուն­վա­րի 10-ից ա­զատ­վել ենք աշ­խա­տան­քից: Փաս­տո­րեն, Աշ­խա­տան­քա­յին օ­րենս­գր­քի խախ­տու­մով են մեզ հե­ռաց­րել, ո­րով­հետև աշ­խա­տան­քից ա­զա­տել են, ա­պա օ­րեր անց միայն ի­րա­զե­կել այդ մա­սին: 250 հա­զա­րից մինչև 600 հա­զար դրամ աշ­խա­տա­վար­ձե­րի մա­սին է խոս­քը, մարդ կա կես ամս­վա աշ­խա­տա­վարձ ու­նի ստա­նա­լու, մարդ կա՝ մե­կու­կես»,- նշեց մեր զրու­ցա­կի­ցը:
Ըստ մեր տե­ղե­կու­թյուն­նե­րի՝ գոր­ծա­րա­նի տնօ­րի­նու­մը ստանձ­նած Պետ­րո­սյան­նե­րի ըն­տա­նի­քը աշ­խա­տա­կից­նե­րի մի մա­սին հար­կա­դիր պա­րա­պուր­դի, մյուս մա­սին էլ տար­բեր աշ­խա­տանք­ներ կա­տա­րե­լու դի­մաց պետք է վճա­րի: Թեև գոր­ծա­րա­նը չի աշ­խա­տել, բայց տնօ­րե­նու­թյունն աշ­խա­տա­կից­նե­րին տար­բեր աշ­խա­տանք­ներ է հանձ­նա­րա­րել՝ մի ար­տադ­րա­մա­սից մեկ այլ ար­տադ­րա­մաս ինչ-որ բան տե­ղա­փո­խել, նո­րոգ­ման աշ­խա­տանք­ներ ա­նել և այլն: Այս պա­հին գոր­ծա­րա­նում 10-15 աշ­խա­տա­կից կա միայն, նրանք էլ տա­րած­քի անվ­տան­գու­թյունն են հս­կում:
«Իսկ ինչ­պի­սի՞ մթ­նո­լորտ է քա­ղա­քում»,- հարց­րինք մեր զրու­ցակ­ցին: «Թշ­վա­ռու­թյունն ար­դյու­նա­բե­րա­կան հս­կա­յին ծն­կի է բե­րել: 1990-ա­կան­նե­րի քրո­նի­կոնն է: «Զա­վո­դը» փակ­վեց, մար­դիկ մեծ թա­փով լքե­ցին Ա­լա­վեր­դին՝ մի մա­սը Երևան, մի մա­սը՝ Ռու­սաս­տա­նի տար­բեր շր­ջան­ներ: Գոր­ծա­րանն էլ ա­լան-թա­լա­նի գո­տի դար­ձավ, ով ինչ կա­րո­ղա­նում գո­ղա­նում էր: Հի­մա ճիշտ և ճիշտ նույն պատ­կերն է, ուղ­ղա­կի բա­նը զանգ­վա­ծա­յին թա­լա­նին չի հա­սել: Հու­սանք՝ չի էլ հաս­նի, ու գոր­ծա­րա­նը նո­րից կաշ­խա­տի: Չնա­յած՝ ի­րա­տես լի­նե­լը լավ բան է, ինչ­պե՞ս աշ­խա­տի, երբ դրան նպաս­տող որևէ քայլ չենք տես­նում»,- պա­տաս­խա­նեց նա:
Ա­լա­վերդ­ցի­նե­րը հույ­սեր էին կա­պում եր­կա­թե գն­դեր ար­տադ­րող կա­ռուց­վե­լիք գոր­ծա­րա­նի հետ, ին­չը, սա­կայն, մեր տե­ղե­կու­թյուն­նեով, Ա­լա­վեր­դիում չի կա­ռուց­վի: Գոր­ծա­րա­նը կա­ռու­ցող «Վալ­լեք­սը» նա­խա­պես ո­րո­շել էր՝ շի­նա­րա­րա­կան աշ­խա­տանք­ներ ծա­վա­լել պղն­ձա­ձու­լա­րա­նի տա­րած­քում, բայց քա­նի որ «ACP»-ի կա­ռա­վա­րումն այլ մարդ­կանց է ան­ցել, Մեջ­լու­մյա­նը ո­րո­շել է այն Ար­ցա­խում կա­ռու­ցել, քա­նի որ Ա­լա­վեր­դիում այլևս ար­տադ­րա­կան տա­րածք­ներ չու­նի: Ըստ երևույ­թին, այն կկա­ռուց­վի Դրմ­բո­նի կամ Կա­շե­նի հարս­տա­ցու­ցիչ ֆաբ­րի­կա­նե­րի տա­րած­քում: Սո­ցիա­լա­պես ծանր պայ­ման­նե­րում ապ­րող ա­լա­վերդ­ցի­նե­րը, որ մեծ հույ­սեր էին կա­պում 100-ից ա­վե­լի աշ­խա­տա­տեղ ա­պա­հո­վող այս նոր գոր­ծա­րա­նի հետ, փաս­տո­րեն, նո­րից հու­սա­խաբ կլի­նեն:
Սևակ ՎԱՐ­ԴՈՒ­ՄՅԱՆ
Դիտվել է՝ 11663

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ