Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նախատեսում է մայիսի 9-ին առաջին անգամ այցելել Սպիտակ տուն նախագահ Ջո Բայդենի պաշտոնավարումից հետո: Սա նշանակում է, որ վերականգնվում են այս երկրների ռազմական կապերը: Թուրքիայի կողմից ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցության հաստատումից հետո Վաշինգտոնը 23 միլիարդ դոլար արժողությամբ պայմանագիր է ստորագրել՝ ամերիկյան արտադրության F-16 մարտական ինքնաթիռներ, հրթիռներ և ռումբեր Անկարային վաճառելու համար:                
 

Ռես­տո­րա­նի վե­րած­ված ճա­շա­րա­նը պատ­րա՞ստ է կե­րակ­րե­լու խրա­մա­տում կռ­վող զին­վո­րին

Ռես­տո­րա­նի վե­րած­ված ճա­շա­րա­նը պատ­րա՞ստ է կե­րակ­րե­լու խրա­մա­տում կռ­վող զին­վո­րին
12.05.2020 | 01:00

Ազ­գա­յին ժո­ղով-կա­ռա­վա­րու­թյուն հար­ցու­պա­տաս­խա­նի ժա­մա­նակ «Իմ քայ­լը» խմ­բակ­ցու­թյան պատ­գա­մա­վոր Սո­ֆյա Հով­սե­փյա­նը վար­չա­պետ Նի­կոլ Փա­շի­նյա­նից հե­տաքր­քր­վեց՝ բա­նա­կում սնն­դի մա­տա­կա­րար­ման նոր ծրագ­րե­րից սպա­յա­կան կազմն օգտ­վու՞մ է, թե՞ ոչ: Ի պա­տաս­խան վար­չա­պետն ա­սաց.

«Ոչ, սպա­յա­­կազմն անվ­ճար սնն­դից չի օգտ­վում: Նրանք աշ­խա­տող են, աշ­խա­տա­վարձ են ստա­նում: Սպա­յա­կան կազմն անվ­ճար չի սն­վում այն­պես, ինչ­պես չեն սն­վում պատ­գա­մա­վոր­նե­րը, ու­սու­ցիչ­նե­րը, ոս­տի­կան­նե­րը: Այլ բան է, երբ զո­րա­մա­սեր կան, որ սնն­դի մա­տա­կա­րա­րումն այն­պես են կազ­մա­կեր­պում, որ դրա վա­ճառ­քը սպա­նե­րին հնա­րա­վո­րինս է­ժան լի­նի»:

Խիստ ցա­վա­լի է, երբ Փա­շի­նյա­նի հա­մար սպան ու պատ­գա­մա­վո­րը նույն հար­թու­թյան վրա են: Ա­յո, նրանց բո­լո­րի ա­ռա­քե­լու­թյունն ի բա­րօ­րու­թյուն պե­տու­թյան աշ­խա­տելն է, ին­չի դի­մաց վար­ձատր­վում են, բայց երկ­րի ա­ռա­ջին դեմ­քը գո­նե լավ պետք է ի­մա­նա սպա­յի ու մյուս­նե­րի աշ­խա­տան­քի տար­բե­րու­թյու­նը: Ի տար­բե­րու­թյուն կյանքն ա­մեն պա­հի վտան­գի են­թար­կող սպա­նե­րի՝ պատ­գա­մա­վոր­նե­րից ո՞ր մեկն է ե­րա­զում ե­րե­խա­յին ա­մուր գր­կե­լու ու տաք ան­կող­նում քնե­լու մա­սին: Հա­վա­սա­րու­թյան նշան դնելն ու ար­դա­րաց­նե­լը, թե սպան աշ­խատ­ավարձ է ստա­նում, հետևա­բար՝ ինքն էլ պետք է հո­գա իր սնն­դի մա­սին, ար­դա­րա­ցի չէ: Խնդ­րի մա­սին «Ի­րա­տե­սը» դեռ ա­միս­ներ ա­ռաջ էր գրել, ըն­դգ­ծել էինք, որ սպա­նե­րին նույն­պես զո­րա­մա­սե­րում ճա­շե­լու հնա­րա­վո­րու­թյուն պետք է տալ:
Մեզ հետ զրույ­ցում, սա­կայն, բո­լո­րո­վին հա­կա­ռակ տե­սա­կետ հայտ­նեց ռազ­մա­կան ո­լոր­տի մաս­նա­գետ­նե­րից մե­կը. «Ի­հար­կե, հրա­շա­լի է, որ զին­վո­րը լավ է սն­վում, բայց ինք­ներս մեզ հարց տվե՞լ ենք, թե ռազ­մա­կան պայ­ման­նե­րի հա­մար վե­րա­պատ­րաս­տում ան­ցած քա­նի խո­հա­րար ու­նենք, որ պատ­րաստ է կե­րակ­րե­լու պա­տե­րազ­մող բա­նա­կի խրա­մա­տում կռ­վող զին­վո­րին: Բա­նա­կում այժմ գոր­ծող «ռես­տո­րան­նե­րը» կա­րո՞ղ են ա­պա­հո­վել մար­տի դաշ­տում կռ­վող տղա­նե­րի սնուն­դը, չգի­տեմ, վս­տահ չեմ: Դա նույն բանն է, որ սա­ռը ջու­րը կտ­րե­լու հաշ­վին տաք ջուր տան ինձ, ու դա այն դեպ­քում, երբ սառն ա­վե­լի կարևոր է: Բա­նա­կում զին­վո­րին պետք է սո­վո­րեց­նել պա­տե­րազ­մի ժա­մա­նակ ողջ մնա­լու ար­վես­տը, իսկ դա ռես­տո­րա­նա­յին խո­հա­նո­ցով չեն սո­վո­րեց­նում, այլ դաշ­տա­յին ճա­շա­րա­նով։ Ծա­ռա­յու­թյան ժա­մա­նակ ինչ­քան քիչ հա­ճո­յա­նաս զին­վո­րի ծնո­ղին՝ ռես­տո­րան-ճա­շա­րան­նե­րով ու նմա­նա­տիպ այլ նո­րա­մու­ծու­թյուն­ներ ա­նե­լով, այն­քան մեծ է հա­վա­նա­կա­նու­թյու­նը, որ պա­տե­րազ­մից հե­տո մեր որ­դի­նե­րը ողջ-ա­ռողջ տուն կվե­րա­դառ­նան»:
Սևակ ՎԱՐ­ԴՈՒ­ՄՅԱՆ

Դիտվել է՝ 8094

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ