«Մենք խրախուսում ենք կողմերի միջև խաղաղության գործընթացը և հուսով ենք հասնել կայուն խաղաղության Ադրբեջանի և Հայաստանի միջև: Հարավային Կովկասում խաղաղությունը կարևոր է տարածաշրջանի բնակիչների, սևծովյան տարածաշրջանի և ընդհանրապես անդրատլանտյան անվտանգության համար»,- Բաքվում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ մամուլի ասուլիսում ասել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Սթոլտենբերգը:                
 

Ասում են...

Ասում են...
12.05.2020 | 01:05

...թե իմ­քայ­լա­կան­նե­րը, մի կողմ թո­ղած Ար­ցա­խի, երկ­րի բո­լոր հոգ­սե­րը, հայտն­վել են նոր մր­ցա­վազ­քի մեջ: Պարզ­վում է` Ֆեյս­բուքն ու­րույն «վի­զա» է դնում այն օգ­տա­տե­րե­րի է­ջե­րում, ո­րոնք բա­վա­կա­նին հայտ­նի են, և ար­ձա­նագ­րում է, որ սույն օգ­տա­տե­րը հայտ­նի դեմք է: Ֆեյս­բուք­յան նման «պտիչ­կա» ու­նեն Նի­կոլ Փա­շի­ն­յա­նը, Ան­նա Հա­կո­բ­յա­նը, Ա­լեն Սի­մո­ն­յա­նը, ա­սում են` ան­գամ Ար­մա­նը Ե­ղո­յա­ն։ Իմ­քայ­լո­նե­րից նրանք, ով­քեր չու­նեն այս «պտիչ­կան», խիստ «դառ­նա­ցած»-հե­տաքրքր­ված են, որ ան­պայ­ման ու­նե­նան ու ա­մեն ինչ ա­նում են, դի­մում են ՖԲ ադ­մի­նիստ­րա­ցիա­յին, խնդ­րում, որ ի­րենց «հայտ­նիաց­նեն»։ Պայ­ման­նե­րից մե­կը շատ հետևորդ­ներ ու­նե­նալն է, քայ­լող­նե­րին այդ հար­ցում օգ­նում է հայտ­նի ՊՈԱԿ-ը, ո­րը յուր ֆեյ­քե­րին, ընդ­դի­մու­թ­յան դեմ որ­պես «մա­տ­յան գունդ» օգ­տա­գոր­ծե­լուց զատ, որ­պես «հար­բած փղեր» նե­տում է նաև հայտ­նիութ­յան տա­ռա­պանք քա­շող քայ­լա­կան­նե­րի է­ջեր, որ­պես­զի ՖԲ-ն վի­զա տա, քայ­լող­նե­րը դառ­նան «դա­րի մար­դիկ»: ՈՒ սա դեռ բո­լո­րը չէ. այս «գե­րա­գույն գոր­ծըն­թա­ցի» մեջ նե­րառ­ված են նաև արտ­գործ­նա­խա­րա­րու­թ­յան ո­րոշ օ­ղակ­ներ, ո­րոնք պե­տու­թ­յան ա­նու­նից գրում են ՖԲ-ին, տե­ղե­կաց­նում, որ սույն քայ­լոն «լա՜վ տղա ա, ի­րեն ա­սեն` հա՜»:

Դիտվել է՝ 28311

Մեկնաբանություններ