Միացյալ Նահանգները չի աջակցել Իրանի դեմ Իսրայելի պատասխան հարձակմանը՝ հայտնել է CNN-ը՝ հղում անելով ամերիկացի պաշտոնյային։ «Մենք չաջակցեցինք այս պատասխանին, թեև Իսրայելը Վաշինգտոնին զգուշացրել էր, որ մոտ օրերս պատասխան միջոցներ կձեռնարկի Իսլամական Հանրապետության դեմ»,- ասել է ամերիկացի պաշտոնյան։                
 

Հին ու բա­րի ժա­մա­նակ­ներն ան­ցան

Հին ու բա­րի ժա­մա­նակ­ներն ան­ցան
12.05.2020 | 00:42
Ժա­մա­նա­կա­կից ֆուտ­բո­լի գլ­խա­վոր դի­մա­կա­յու­թյու­նը կա­մաց-կա­մաց կորց­նում է ան­սո­վո­րի, եր­կար սպաս­վա­ծի իր կար­գա­վի­ճա­կը։ Փաստ է, որ «Բար­սե­լոն»-«Ռեալ» մր­ցակ­ցու­թյու­նը հին ու բա­րի ժա­մա­նակ­նե­րի պես խեն­թաց­նող չէ, դի­տար­ժան չէ։ Պատ­ճա­ռը եր­կու թի­մե­րի խա­ղում էլ նկատ­վող մա­կար­դա­կի ան­կումն է, մի տե­սակ ինչ-որ չոր ռեա­լիզ­մի մուտ­քը խա­ղի հենք, թի­մե­րի կող­մից խա­ղար­կում­նե­րի դաս­դա­սումն ըստ կարևո­րու­թյան։ Հա­մե­նայն դեպս, ֆուտ­բո­լով հե­տաքր­քր­վող ոչ քիչ թվով մար­դիկ կփաս­տեն, որ «Բար­սե­լոն»-«Ռեալ» դի­մա­կա­յու­թյան կող­քին հայ­տն­վել են այլ դի­մա­կա­յու­թյուն­ներ, ո­րոնք, ե­թե ոչ ա­ռաջ­նայ­նու­թյուն խլող են, հա­մե­նայն դեպս, սպառ­նում են դառ­նալ այդ­պի­սին։
Ա­յո, կա­տա­լոն­ցի­նե­րի ու «սե­րուց­քա­յին­նե­րի» դի­մա­կա­յու­թյունն ան­վի­ճե­լիո­րեն կա և մնում է իս­պա­նա­կան ֆուտ­բո­լի այ­ցե­քար­տը, ո­րը շատ բա­նե­րով ո­րո­շար­կում է նրա նկա­րա­գի­րը, սա­կայն հն­չո­ղու­թյան մեջ ինչ-որ վառ ու գու­նեղ բան է պա­կա­սել։ Փոր­ձենք հաս­կա­նալ, թե որն է այդ պա­կա­սող բա­նը, և դա ա­նենք թի­մե­րի վեր­ջին տա­սը հան­դի­պում­նե­րի հա­մե­մա­տա­կա­նով։
Այդ վեր­ջին տա­սից ա­ռա­ջին հինգ խա­ղում թի­մե­րը խփել են 19 գոլ, վեր­ջին հին­գում՝ ըն­դա­մե­նը ութ։ Սա մի կող­մից բա­ցատր­վում է նրա­նով, որ Վալ­վեր­դեի «Բար­սե­լո­նը» դար­ձել էր ա­վե­լի քիչ հար­ձա­կա­կո­ղա­կան, գն­դա­կին ա­վե­լի քիչ տի­րա­պե­տող, դար­պա­սին ա­վե­լի քիչ խփող։ Կա այս ա­մե­նը հա­վաս­տող վի­ճա­կագ­րու­թյուն, բայց ըն­թեր­ցո­ղին շատ չծան­րա­բեռ­նենք, ա­մեն ինչ «Բար­սե­լո­նի» ու­սե­րին բար­դելն էլ ա­ռանձ­նա­պես ճիշտ չէ։ Մյուս կող­մից էլ պա­կաս տպա­վո­րիչ է սկ­սել խա­ղալ և «Ռեա­լը», քա­նի որ, Ռո­նալ­դուի հե­ռա­նա­լուց հե­տո, նրա հար­ձակ­ման գիծն էա­պես կորց­րեց ագ­րե­սի­վու­թյու­նը։ Վեր­ջին խա­ղե­րում պոր­տու­գա­լա­ցուն ե­կել է փո­խա­րի­նե­լու Վի­նի­սիուս Ժու­նիո­րը, սա­կայն իր օժտ­վա­ծու­թյան մեջ նա, բո­լոր դեպ­քե­րում, Ռո­նալ­դու չէ կամ գո­նե ա­ռայժմ Ռո­նալ­դու չէ։
Սկ­սել է ան­հա­մե­մատ թույլ խա­ղալ Գա­րետ Բեյ­լը, ո­րը կար­ծես թե ա­ռանձ­նա­պես այն­քան էլ հե­տաքր­քր­ված չէ թի­մի հա­ջող մր­ցե­լույթ­նե­րով։ Ներ­կա­յումս «ար­քա­յա­կա­նի» հար­ձակ­ման գծի ա­նա­ռար­կե­լի ա­ռա­ջա­տա­րը Կա­րիմ Բեն­զե­ման է, սա­կայն «Բար­սա­յի» հետ վեր­ջին տա­սը խա­ղում նա ըն­դա­մե­նը մեկ գոլ է հե­ղի­նա­կել։ Ի մի­ջի այ­լոց, նրա կա­պակ­ցու­թյամբ շատ դի­պուկ է ար­տա­հայտ­վել «սե­րուց­քա­յին­նե­րի» եր­բեմ­նի հար­ձակ­վող ՈՒ­գո Սան­չե­սը՝ ա­սե­լով. «Բեն­զե­ման սպա­նող չէ։ «Ռեա­լին» պետք է իմ կամ Ռո­նալ­դուի նման հար­ձակ­վող»։
Ե­թե խո­սենք մր­ցա­շա­րա­յին դի­մա­կա­յու­թյուն­նե­րից, դժ­վար չէ տես­նել հետևյալ պատ­կե­րը. «Բար­սե­լո­նը» վս­տա­հա­բար հաղ­թում է լա լի­գա­յում (վեր­ջին 11 տա­րում դա ա­րել է ութ ան­գամ), իսկ «Ռեա­լը» փայ­լել է Չեմ­պիոն­նե­րի լի­գա­յում՝ հաղ­թե­լով 2013-2014 թթ. մր­ցաշր­ջա­նում ու նույ­նը ե­րեք ան­գամ ա­նընդ­մեջ կրկ­նե­լով 2016-2018 թվե­րին։
Դուրս է գա­լիս, որ հա­մաշ­խար­հա­յին այս գրանդ­նե­րի վեր­ջին տա­րի­նե­րի պայ­քա­րը ստաց­վել է այս կամ այն տու­րի մո­նո­պո­լա­ցում։
Վեր­ջին եր­կու տա­րում երկ­րի ա­ռաջ­նու­թյու­նում «Ռեա­լը» եր­րորդ տե­ղից վեր չի բարձ­րա­ցել՝ «Բար­սե­լո­նից հետ մնա­լով 19 և 17 միա­վո­րով։ Սա ահ­ռե­լի ան­դունդ է։ Ստաց­վում է, որ երկ­րի չեմ­պիո­նու­թյան պայ­քա­րը բնավ էլ այս հս­կա­նե­րի մեջ չի ե­ղել։ Երկ­րի փոխ­չեմ­պիո­նու­թյու­նը «Ռեա­լը» եր­կու դեպ­քում էլ զի­ջել է Մադ­րի­դի «Աթ­լե­տի­կո­յին», ին­չը ծանր հար­ված է հասց­րել էլ կլա­սի­կո­յի հե­ղի­նա­կու­թյա­նը։
Չեմ­պիոն­նե­րի լի­գա­յի կտր­ված­քով ա­ղե­տա­լի վի­ճակ է ար­դեն «Բար­սե­լո­նի» պա­րա­գա­յում, ո­րի հա­մար, ար­դեն սկ­սած 2018 թվից, պրոբ­լե­մա­յին է դար­ձել ան­գամ կի­սաեզ­րա­փա­կիչ դուրս գա­լը։ Էլ չենք խո­սում վեր­ջին եր­կու ձա­խո­ղում­նե­րի մա­սին։
Այս ա­մե­նը հետևանք է նրա, որ եր­կու թի­մե­րի խա­ղա­մա­կար­դա­կը ո­րա­կա­կան ան­կում է ու­նե­ցել ու ար­դեն ի զո­րու չեն միան­գա­մից մի քա­նի ճա­կա­տով հա­վա­սար­ժեք մր­ցակ­ցե­լու։ Փաս­տենք, որ եր­կու թի­մերն էլ փոր­ձում են գտ­նել ի­րենց կորց­րած խա­ղա­մա­կար­դա­կը, ին­չը գնա­լով ա­վե­լի ու ա­վե­լի դժ­վար է դառ­նում։
Մար­տին ՀՈՒ­ՐԻ­ԽԱ­ՆՅԱՆ
Դիտվել է՝ 7711

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ