Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նախատեսում է մայիսի 9-ին առաջին անգամ այցելել Սպիտակ տուն նախագահ Ջո Բայդենի պաշտոնավարումից հետո: Սա նշանակում է, որ վերականգնվում են այս երկրների ռազմական կապերը: Թուրքիայի կողմից ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցության հաստատումից հետո Վաշինգտոնը 23 միլիարդ դոլար արժողությամբ պայմանագիր է ստորագրել՝ ամերիկյան արտադրության F-16 մարտական ինքնաթիռներ, հրթիռներ և ռումբեր Անկարային վաճառելու համար:                
 

«Ե­թե նույ­նիսկ այդ ֆոն­դե­րի մեկ եր­րոր­դը տեխ­նի­կա­պես տե­ղա­փո­խում են, ֆի­զի­կա­պես դրանք մնում են գրա­դա­րակ­նե­րի վրա»

«Ե­թե նույ­նիսկ այդ ֆոն­դե­րի մեկ եր­րոր­դը տեխ­նի­կա­պես տե­ղա­փո­խում են, ֆի­զի­կա­պես դրանք մնում են գրա­դա­րակ­նե­րի վրա»
15.05.2020 | 01:33

Հա­յոց Ցե­ղաս­պա­նու­թյան թան­գա­րան-ինս­տի­տու­տում նոր խմո­րում­ներ են հա­սու­նա­նում: «Հի­շում եմ և պա­հան­ջում» կար­գա­խո­սի վե­րա­նայ­ման փոր­ձն ըն­կր­կեց՝ հան­դի­պե­լով ընդ­վզ­ման ու բո­ղո­քի: Վեր­ջին նո­րու­թյուն­նե­րը թան­գա­րա­նա­յին ֆոն­դի վե­րա­նայ­մանն են վե­րա­բե­րում, ին­չը, ո­լոր­տից քա­ջա­տե­ղյակ ան­ձանց կար­ծի­քով՝ ա­պա­տե­ղե­կատ­վու­թյուն, թան­գա­րա­նա­յին կար­գի խախ­տում, հե­ռա­հար նպա­տակ­ներ է են­թադ­րում: Մեր զրու­ցա­կի­ցը պատ­մա­կան գի­տու­թյուն­նե­րի դոկ­տոր, Հա­յոց Ցե­ղաս­պա­նու­թյան թան­գա­րան-ինս­տի­տու­տի նախ­կին տնօ­րեն ՀԱՅԿ ԴԵ­ՄՈ­ՅԱՆՆ է:

-Հա­յոց ցե­ղաս­պա­նու­թյան թան­գա­րան-ինս­տի­տու­տի գլ­խա­վոր ֆոն­դա­պահ Գո­հար Խա­նու­մյա­նը 168.am-ին տված հար­ցազ­րույ­ցում նշել է, որ ՀՑ­ԹԻ տնօ­րեն Հա­րու­թյուն Մա­րու­թյա­նի նա­խա­ձեռ­նու­թյամբ փորձ է ար­վում թան­գա­րան-ինս­տի­տու­տի հիմ­նա­կան ֆոն­դում գրանց­ված գր­քե­րը, մա­մու­լը ա­ռանձ­նաց­նել, ընդ­գր­կել նոր ձևա­վոր­վող գրա­դա­րա­նում: Ըստ Ձեզ՝ կա­ռուց­ված­քա­յին այս փո­փո­խու­թյունն ի՞նչ մի­տում ու­նի և ի՞նչ վտանգ­ներ է են­թադ­րում:
-Ֆոն­դե­րի խն­դի­րը թան­գա­րան-ինս­տի­տու­տի տնօ­րե­նի վեր­ջին ա­միս­նե­րին դրսևո­րած ան­պա­տաս­խա­նա­տու գոր­ծե­լաո­ճի կարևոր բա­ղադ­րիչն է: Ա­մեն ինչ սկս­վեց «Հի­շում եմ...» կար­գա­խո­սից, երբ «պա­հան­ջում»-ը դուրս էր հան­վել: Կար­գա­խո­սի վե­րա­փո­խու­մը ա­ռաջ բե­րեց բո­ղոք և՛ Սփյուռ­քում, և՛ Հա­յաս­տա­նում: Սա­կայն թան­գա­րա­նի տնօ­րե­նը ըն­կր­կեց ոչ թե բո­ղո­քի ա­լի­քի տակ, այլ հին սո­վո­րու­թյան հա­մա­ձայն՝ վերևից զան­գի ար­դյուն­քում: Ես կա­րող եմ վս­տա­հա­բար ա­սել, տե­ղե­կու­թյուն ու­նեմ, որ Ազ­գա­յին ժո­ղո­վից զանգ է ե­ղել, նրան պար­տադ­րել են, որ փո­խի նշա­նա­բա­նը: Հա­մա­րում եմ ա­րա­տա­վոր երևույթ եր­կու դեպ­քերն էլ, մե­կը, երբ դու գիտ­նա­կան ես, ա­րել ես որևէ քայլ, պետք է հե­տա­մուտ լի­նես ու ա­պա­ցու­ցես, որ ճիշտ ես, և մյու­սը, որ վերևից զան­գով հար­ցեր են լուծ­վում, այն էլ՝ Ցե­ղաս­պա­նու­թյան թան­գա­րան-ինս­տի­տու­տում: Մյուս մի­ջա­դե­պը՝ հու­նա­կան հե­ռուս­տա­տե­սու­թյա­նը տված խայ­տա­ռակ հար­ցազ­րույցն է, որ­տեղ Հա­րու­թյուն Մա­րու­թյանն ա­սում է, որ ին­քը 100 տա­րի ա­ռաջ տե­ղի ու­նե­ցած ի­րա­դար­ձու­թյուն­նե­րի մաս­նա­գե­տը չէ, պատ­մա­բան չէ, փաս­տաթղ­թե­րի, գր­քե­րի հետ գործ չու­նի: Այ­սինքն՝ մեր ողջ ա­պա­ցու­ցո­ղա­կան-փաս­տար­կա­յին բա­զան այս մար­դը աղ­բա­նոց է նե­տում, ա­սում է՝ ես հի­շո­ղու­թյան մաս­նա­գետ եմ:
Ֆոն­դե­րի հարցն ինձ ան­հան­գս­տաց­րել է դեռ փետր­վա­րին, լու­րեր էի ստա­նում, որ ան­հաս­կա­նա­լի գոր­ծըն­թաց­ներ են սկիզբ ա­ռել:
Նախ, մինչ բուն նյու­թին անց­նելն ա­սեմ հետևյա­լը. ֆոն­դե­րը միշտ ե­ղել են հե­տաք­րք­րու­թյուն­նե­րի, ա­ռա­ջին հեր­թին՝ թուր­քա­կան հե­տա­խու­զու­թյան գլ­խա­վոր հե­տաք­րք­րու­թյան օ­բյեկտ: Ա­նընդ­հատ փորձ է ար­վել տե­ղե­կա­նա­լու, թե ինչ է կու­տակ­ված թան­գա­րան-ինս­տի­տու­տում: Իսկ տա­սը տա­րում կու­տակ­վել են տաս­նյակ հա­զա­րա­վոր բա­ցա­ռիկ նյու­թեր: Ֆոն­դե­րի հետ կապ­ված ա­ռա­ջին լուրջ մի­ջա­դե­պը ե­ղել է 2018-ի հու­նի­սին (ես ար­դեն թան­գա­րա­նում չէի): Եվ­րո­պա­յից ե­կած եր­կու ան­ձինք տնօ­րե­նի պաշ­տո­նա­կա­տար Նա­րի­նե Մար­գա­րյա­նից պա­հան­ջել էին թան­գա­րա­նի գրան­ցա­մա­տյան­նե­րը լու­սան­կա­րե­լու հնա­րա­վո­րու­թյուն, պատ­ճա­ռա­բա­նե­լով, որ եր­կար ճա­նա­պարհ են ան­ցել, ժա­մա­նակ են ծախ­սել, պետք է բո­լո­րը լու­սան­կա­րեն, հե­տո հա­յե­րե­նից թարգ­մա­նեն: Սա նշա­նա­կում է՝ տե­ղե­կա­նալ թան­գա­րա­նում գրանց­ված ամ­բողջ նյու­թին: Նա­րի­նեն զան­գա­հա­րեց ինձ, մար­դու, որն այլևս տնօ­րեն չէ: Ես ա­սա­ցի՝ ան­թույ­լատ­րե­լի է նման բան, դու գի­տես, որ դա նշա­նա­կում է՝ հե­տա­խու­զա­կան տե­ղե­կու­թյան ձեռք­բե­րում, պետք է կտ­րուկ կեր­պով ար­գե­լես:
Հի­մա նոր տնօ­րե­նի նա­խա­ձեռ­նու­թյամբ սկս­վել է ինչ-որ հաշ­վարկ: Իմ տե­ղե­կու­թյամբ՝ այդ հաշ­վարկն ա­րել է ֆոն­դա­յին աշ­խա­տող­նե­րից մե­կը՝ շր­ջան­ցե­լով գլ­խա­վոր ֆոն­դա­պա­հին: Ինչ­պես գի­տեք, վեր­ջինս ար­դեն հայ­տա­րա­րու­թյամբ հան­դես է ե­կել:
-Ի՞նչ է դա նշա­նա­կում:
-Սա նշա­նա­կում է թան­գա­րա­նա­յին գոր­ծի կո­պիտ խախ­տում: Թան­գա­րա­նի ֆոն­դի գլ­խա­վոր նյու­թա­կան պա­տաս­խա­նա­տուն գլ­խա­վոր ֆոն­դա­պահն է: Կո­պիտ օ­րի­նակ եմ բե­րում. ե­թե պա­հես­տա­պետ կա, դու չես կա­րող բան­վո­րից թուղթ պա­հան­ջել՝ շր­ջան­ցե­լով պա­հես­տա­պե­տին: Բայց այս­տեղ շր­ջան­ցել են, կազմ­վել է փն­թի, կի­սատ-պռատ, չհաս­տատ­ված ցանկ, ո­րի տակ չկա կազ­մո­ղի ստո­րագ­րու­թյու­նը: Տնօ­րենն այն ներ­կա­յաց­րել է իր վե­րա­դա­սին՝ փոխ­նա­խա­րա­րին և նա­խա­րա­րին: Ա­սեմ նաև, որ նման նյու­թի տրա­մադ­րումն ուղ­ղա­կի հար­ված է վե­րա­դա­սին:
Ե­թե այդ ցան­կից մեկ իր պա­կա­սի կամ վնաս­վի, պա­տաս­խա­նա­տուն գլ­խա­վոր ֆոն­դա­պահն է: Բայց տնօ­րե­նը ո­րո­շել է, որ կա­րող է ֆոն­դե­րի աշ­խա­տո­ղին հանձ­նա­րա­րել՝ կազ­մել պա­կա­սող գր­քե­րի ցան­կը: Տե­սեք պատ­վերն ինչ­պես է ձևա­կերպ­վել՝ պետք է ստու­գի՝ գր­քե­րը տե­ղու՞մ են, թե՞ տե­ղում չեն: Երբ ֆոն­դա­պա­հը այս ցան­կը կազ­մել-ներ­կա­յաց­րել է, գլ­խա­վոր ֆոն­դա­պա­հը, հաս­կա­նա­լով, որ դա անվ­տան­գու­թյան խն­դիր է իր ան­ձի և թան­գա­րա­նի հա­մար, ին­քը նույն­պես սկ­սել է այդ ցանկն ստու­գել: Պարզ­վել է, որ նա­խա­րա­րին ներ­կա­յաց­ված ցան­կի իբր կո­րած ար­ժե­քա­վոր գր­քե­րի մի մասն ի­րա­կա­նում դր­ված է բուն թան­գա­րա­նա­յին ցու­ցադ­րու­թյան մեջ՝ որ­պես ցու­ցան­մուշ:
Երկ­րոր­դը՝ մոտ 30 գիրք հնա­գի­տու­թյան թե­մա­յով (Ե­գիպ­տո­սի, Մի­ջա­գետ­քի պատ­մու­թյու­նը) ժա­մա­նա­կին ես հանձ­նա­րա­րել էի փո­խան­ցել հնա­գի­տու­թյան և ազ­գագ­րու­թյան ինս­տի­տու­տի գրա­դա­րա­նին: Աշ­խա­տա­կի­ցը, տե­ղյակ չլի­նե­լով, դրանք ևս մտց­րել է պա­կա­սող գր­քե­րի ցան­կի մեջ: Մնա­ցած մոտ 40-ը պատ­ճեն­ներ են ե­ղել, Լավ­րեն­տի Բար­սե­ղյա­նի ժա­մա­նակ պատ­ճե­նել են, գրան­ցել որ­պես թան­գա­րա­նա­յին միա­վոր, որ տա­րե­կան քա­նակ ա­պա­հո­վեն: Այդ գր­քե­րի բնօ­րի­նա­կը թան­գա­րա­նում չէ: Տե­սեք այդ ցու­ցա­կի վտան­գա­վո­րու­թյան աս­տի­ճա­նը:
-Կար­ծում եք՝ տնօ­րե­նի հանձ­նա­րա­րա­կա­նը ո­րո­շա­կի մի­տու՞մ ու­նի:
-Տնօ­րե­նը «Հա­զա­րա­շեն» ազ­գա­բա­նա­կան հե­տա­զո­տու­թյուն­նե­րի ՀԿ-ի հա­մա­հիմ­նա­դիր է, մեկ այլ հա­մա­հիմ­նա­դի­րը Հրա­նուշ Խա­ռա­տյանն է, ո­րը Հա­յոց Ցե­ղաս­պա­նու­թյան թան­գա­րա­նում հո­գա­բար­ձու­նե­րի խոր­հր­դի ան­դամ է: Վեր­ջինս «Բաց հա­սա­րա­կու­թյուն ար­խիվ­նե­րի» միջ­նոր­դու­թյամբ լայ­նա­ծա­վալ դրա­մաշ­նոր­հա­յին ծրագ­րի խոր­հր­դի ան­դամ է և պետք է ման­րա­մասն գր­ված հար­ցա­շա­րով ճշգր­տի տվյալ երկ­րի ար­խիվ­նե­րի նյու­թե­րի հա­սա­նե­լիու­թյու­նը՝ հինգ­բա­լա­նոց սանդ­ղա­կով: Հի­մա, ա­մե­նա­հա­մեղ կտոր­նե­րից մե­կը այդ ար­խիվ­նե­րի, Հա­յաս­տա­նի պա­րա­գա­յում, Հա­յոց ցե­ղաս­պա­նու­թյան թան­գա­րան-ինս­տի­տու­տինն է: Բայց այս­տեղ ֆոն­դե­րի կա­ռուց­ված­քը սկզբ­նա­վոր­ման օր­վա­նից միաս­նա­կան է, այ­սինքն, գր­քե­րը, թան­գա­րա­նա­յին ար­ժեք­նե­րը հա­մալր­վում են մեկ միա­վո­րի մեջ՝ գլ­խա­վոր ֆոն­դում: Են­թադ­րում ենք, որ փորձ է ար­վել ար­հես­տա­կան ձևով գե­նե­րաց­նե­լու խն­դիր՝ կո­րած գր­քե­րի ցան­կի տես­քով և դի­մել նա­խա­րա­րին, որ գրա­դա­րա­նը ան­ջատ­վի գլ­խա­վոր ֆոն­դից, և վե­րոն­շյալ հար­ցա­շա­րի հի­ման վրա գրան­ցեն ար­խի­վա­յին նյու­թե­րը: Ի դեպ, վե­րոն­շյալ դրա­մաշ­նոր­հա­յին ծրագ­րով տրա­մադր­վե­լիք գու­մա­րը պետք է փո­խանց­վի «Հա­զա­րա­շեն» ՀԿ-ին, այլ ոչ թե թան­գա­րա­նին: Թան­գա­րա­նի կա­ռուց­ված­քը չի հա­մա­պա­տաս­խա­նում այդ դրա­մաշ­նոր­հի պա­հանջ­նե­րին, ուս­տի փորձ է ար­վում այս­պի­սի վի­րա­հա­տա­կան մի­ջամ­տու­թյամբ հար­մա­րեց­նել:
Հարց է ա­ռա­ջա­նում՝ ին­չու՞ ֆոն­դե­րի հաշ­վար­կը չի ար­վել ա­մե­նաս­կզ­բում: Մա­րու­թյա­նի ղե­կա­վար­ման ա­ռա­ջին օ­րը ես մտա նրա ա­ռանձ­նա­սե­նյակ, շնոր­հա­վո­րե­ցի, ա­սա­ցի, որ ծանր գործ է քեզ սպա­սում, պատ­րաստ եմ օգ­նե­լու, ան­կախ ա­մեն ին­չից, ո­րով­հետև օգ­նե­լու եմ թան­գա­րա­նին: Նա վերց­րեց ձայ­նագ­րի­չը և քթիս դեմ տա­լով ա­սաց՝ ես քեզ հետ պետք է խո­սեմ ձայ­նագ­րի­չով: Ա­սա­ցի, ու­զում ես ՝ տե­սախ­ցիկ միաց­րու, ա­ռա­ջին բա­նը, որ պետք է ա­նես՝ թան­գա­րա­նի ֆի­նան­սա­կան ու ֆոն­դա­յին միա­վոր­նե­րի ըն­դու­նում-հանձ­նում պետք է ի­րա­կա­նաց­նես: Ին­չու՞ չա­րեց այն ժա­մա­նակ: Ո­րով­հետև տար­ված էր մի գլ­խա­վոր մո­լուց­քով՝ հնա­րա­վո­րինս ա­րագ ա­զատ­վել իմ ներ­կա­յու­թյու­նից:
-Գրա­դա­րա­նի ա­ռանձ­նա­ցումն ի՞նչ վտանգ­ներ է են­թադ­րում: Ի դեպ, ԿԳՄՍ նա­խա­րա­րին ու­ղար­կած նա­մա­կում տնօ­րե­նը որ­պես հիմ­նա­վո­րում նշել է, որ կա­ռուց­ված­քա­յին այդ փո­փո­խու­թյու­նը հե­տա­զո­տո­ղին հնա­րա­վո­րու­թյուն կըն­ձե­ռի ա­զա­տո­րեն օգտ­վե­լու ձևա­վոր­վե­լիք գրա­դա­րա­նից:
-Ա­ռա­ջին հեր­թին ինձ հա­մար ա­նըն­դու­նե­լի է, որ նշ­տա­րը վերց­րած՝ վի­րա­հա­տա­կան օ­պե­րա­ցիա են ա­նում թան­գա­րա­նի ներ­սում, որ թան­գա­րա­նի ֆոն­դա­յին կա­ռուց­ված­քը հա­մա­պա­տաս­խա­նեց­նեն ի­րենց ՀԿ-ի՝ դրա­մաշ­նորհ ստա­նա­լու օ­պե­րա­ցիա­յին: Թան­գա­րա­նը վե­րած­վում է պար­զու­նակ կո­պիտ գոր­ծի­քի: ՈՒ­սում­նա­սի­րու­թյուն­նե­րը հեշ­տաց­նե­լը ծի­ծա­ղե­լի պատ­ճա­ռա­բա­նու­թյուն է: Իմ ղե­կա­վա­րու­թյան օ­րոք չի ե­ղել մի դեպք, որ հե­տա­զո­տո­ղը գա թան­գա­րան ու չս­տա­նա անհ­րա­ժեշտ տե­ղե­կու­թյուն կամ պատ­վիր­ված նյութ: Իսկ ա­մե­նա­զա­վեշ­տա­լին գի­տե՞ք որն է. ե­թե նույ­նիսկ այդ ֆոն­դե­րի մեկ եր­րոր­դը տեխ­նի­կա­պես տե­ղա­փո­խում են, ֆի­զի­կա­պես դրանք մնում են գրա­դա­րակ­նե­րի վրա:
-Դր­սի հե­տա­զո­տող­նե­րը նու՞յ­նպես կա­րող են ա­զա­տո­րեն օգտ­վել ֆոն­դե­րից:
-Բա­ցա­ռու­թյուն չկա: Չկա ար­գել­ված գիրք կամ այլ ֆոն­դա­յին միա­վոր թան­գա­րա­նում:
-Այդ դեպ­քում՝ հար­ցա­շա­րը լրաց­նե­լը, տե­ղե­կու­թյան բաց լի­նելն ին­չու՞ է ան­հան­գս­տաց­նող:
-Ես ծա­նոթ եմ այդ հար­ցա­շա­րին, հա­մա­ցան­ցում հա­սա­նե­լի է: Ինչ էլ որ լի­նի, այդ 80-է­ջա­նոց հար­ցա­շա­րը իր մեջ պա­րու­նա­կե­լու է թշ­նա­մի երկ­րի հա­մար հե­տաք­րք­րու­թյուն ներ­կա­յաց­նող տե­ղե­կատ­վու­թյուն: Բայց այդ՝ հար­ցա­շա­րով աշ­խա­տան­քա­յին և կա­ռուց­ված­քա­յին ամ­բողջ տե­ղե­կատ­վու­թյունն են դուրս հա­նում, մի կող­մից կա­րող են ա­սել` դրա­նում ի՞նչ կա, բայց ցե­ղաս­պա­նու­թյան թան­գա­րան-ինս­տի­տու­տը սպե­ցի­ֆիկ հիմ­նարկ է և ու­նի իր թան­գա­րա­նա­յին գաղտ­նի­քը (ինչ­պես բո­լոր թան­գա­րան­նե­րը): Ես մնում եմ այն կար­ծի­քին, որ հար­ցա­շա­րի մի­ջո­ցով հա­յաս­տա­նյան ար­խիվ­նե­րից, պա­հոց­նե­րից, թան­գա­րան­նե­րից դուրս հան­վող տե­ղե­կատ­վու­թյու­նը են­թադ­րում է նաև հե­տա­խու­զա­կան հե­տաք­րք­րու­թյուն­ներ ներ­կա­յաց­նող տե­ղե­կու­թյան հա­վա­քագ­րում: Հենց այն­պես դրա­մաշ­նորհ ի­րա­կա­նաց­նե­լու հա­մար մեծ գու­մար­ներ չեն տա­լիս, հա­վա­տաց­նում եմ ձեզ:
-Նա­րեկ Մա­լյա­նը Հա­րու­թյուն Մա­րու­թյա­նին պաշ­տո­նանկ ա­նե­լու պա­հանջ էր ներ­կա­յաց­րել: Նրա բո­ղոքն ուղղ­ված էր նաև ա­վա­գա­նու ան­դամ Ար­փե­նիկ Մա­րու­թյա­նի ու ՀՑ­ԹԻ հո­գա­բար­ձու­նե­րի խոր­հր­դի ան­դամ Հրա­նուշ Խա­ռա­տյա­նի դեմ: Վեր­ջինս դա­տա­խա­զու­թյա­նը հա­ղոր­դում է տվել հան­ցա­գոր­ծու­թյան մա­սին: Ի՞նչ կա­սեք «հա­կա­մար­տու­թյան» այս ձևա­չա­փի մա­սին:
-Ես Նա­րեկ Մա­լյա­նին անձ­նա­պես չեմ ճա­նա­չում, չենք շփ­վել ոչ հե­ռա­կա, ոչ ֆի­զի­կա­պես: Նա, որ­քա­նով որ հետևել եմ, ու­նի իր օ­րա­կար­գը (հա­կա­սո­րո­սա­կան), իր բա­ռա­պա­շա­րը: Չեմ մեկ­նա­բա­նում նրա գոր­ծե­լաոճն ու մո­տե­ցում­նե­րը, ինչ­պես և չեմ ըն­դու­նում է­ժա­նա­գին մե­ղադ­րանք­նե­րը առ այն, որ իմ քայ­լե­րը «նախ­կին­նե­րի» գրո­հի մաս են: Իմ խն­դի­րը բո­լո­րո­վին այլ է, ես ան­հան­գս­տա­ցած եմ թան­գա­րա­նի հե­ղի­նա­կու­թյու­նը վար­կա­բե­կող ի­րա­դար­ձու­թյուն­նե­րից: Հի­մա կարևոր մի ար­ձա­նագ­րում եմ ու­զում ա­նել ձեր լրատ­վա­մի­ջո­ցով. երբ ես մե­ղադ­րանք հն­չեց­րի, որ թան­գա­րա­նի տնօ­րե­նի ընտ­րու­թյուն­նե­րը Խա­ռա­տյան­նե­րի կող­մից են լո­բինգ ար­վել, նաև «թայ­ֆա­բա­զու­թյուն» եզ­րույ­թը գոր­ծա­ծե­ցի, Ար­սեն Խա­ռա­տյա­նը հաս­տա­տեց, որ այդ­պես է: Նա ա­սաց՝ տնօ­րե­նի պաշ­տոնն ա­ռա­ջար­կել են Հրա­նուշ Խա­ռա­տյա­նին, նա հրա­ժար­վել է: Սա նշա­նա­կում է, որ ընտ­րո­վի պաշ­տո­նը ա­ռա­ջար­կի ձևով է ներ­կա­յաց­վել, իսկ հո­գա­բար­ձու­նե­րի խոր­հր­դի ար­դեն ըն­տր­ված ան­դամ­նե­րը առ ո­չինչ էին:
Հի­մա ու­րիշ բան եմ ա­սում. ինձ փոր­ձե­ցին հա­կա­սո­րո­սա­կան բնո­րո­շում տալ: Կարևոր հայ­տա­րա­րու­թուն եմ ա­նում՝ ես երբևէ հան­րա­յին բա­նա­վոր, գրա­վոր հայ­տա­րու­թյան տես­քով չեմ անդ­րա­դար­ձել ոչ Ջորջ Սո­րո­սին, ոչ Բաց հա­սա­րա­կու­թյան ինս­տի­տու­տին, ոչ դրա­մաշ­նորհ­նե­րին, շատ կարևոր մի պատ­ճա­ռով, ես Բու­դա­պեշ­տի Բաց հա­սա­րա­կու­թյան ինս­տի­տու­տի կող­մից 2000-2005 թթ. ստա­ցել եմ դրա­մաշ­նորհ­ներ Ա­մա­ռա­յին հա­մալ­սա­րան­նե­րի մաս­նակ­ցե­լու և գի­տա­կան հե­տա­զո­տու­թյուն­ներ ի­րա­կա­նաց­նե­լու հա­մար, ո­րոնք ի­րա­պես նպաս­տել են իմ գի­տա­կան հե­տա­զո­տու­թյուն­նե­րին ու մե­նագ­րու­թյան տպագ­րու­թյա­նը: Սրանք հաշ­տու­թյան, բա­րե­կա­մու­թյան և միջ­նոր­դու­թյան ծրագ­րեր չէին, այլ ա­մա­ռա­յին գի­տա­հե­տա­զո­տա­կան հա­մալ­սա­րան­նե­րի ծրագ­րեր, որ շատ օգ­տա­կար են ե­ղել իմ՝ որ­պես գիտ­նա­կա­նի կա­յաց­ման գոր­ծում: Այն­պես որ, ծի­ծա­ղե­լի է ինձ ներ­քա­շել սո­րո­սա­կան կամ հա­կա­սո­րո­սա­կան պայ­քա­րի մեջ, ես ա­կա­դե­միա­կան եմ և մնում եմ այդ դաշ­տի մեջ:
-Պա­րոն Դե­մո­յան, հայ-թուր­քա­կան հա­րա­բե­րու­թյուն­նե­րը, հնա­րա­վոր երկ­խո­սու­թյուն­նե­րը չէ՞ որ չեն բա­ցա­ռում հաշ­տու­թյու­նը, ե­թե վեր­ջինս միտ­ված չէ ար­դա­րու­թյան վե­րա­կանգ­նումն ու պա­հան­ջա­տի­րու­թյու­նը­ թու­լաց­նե­լուն կամ բա­ցա­ռե­լուն: Ո՞րն է բուն խն­դի­րը, ֆար­սը:
-Ես չեմ ա­սում, թե պետք է այ­պա­նենք այդ ամ­բող­ջը, ի վեր­ջո երբ մենք կազ­մե­ցինք նոր ցու­ցադ­րու­թյու­նը, մի շատ կարևոր ձևա­կեր­պում ա­րե­ցինք, որ այս ցու­ցադ­րու­թյու­նը ոչ միայն հա­յե­րի ու Հա­յաս­տա­նի պատ­մու­թյունն է ներ­կա­յաց­նում, այլև Թուր­քիա­յի և թուրք ժո­ղովր­դի, տաս­նյակ թուրք ե­րի­տա­սարդ­ներ են գա­լիս, նա­յում, շո­կա­յին ազ­դե­ցու­թյուն է գոր­ծում: Բայց դա պարզ ձևա­կեր­պում է, դրա հա­մար մենք դրա­մաշ­նորհ չենք ստա­ցել, հի­շու՞մ եք, նա­խորդ զրույ­ցի ժա­մա­նակ ա­սա­ցի, որ անվ­ճար ենք ցու­ցադ­րու­թյունն ի­րա­կա­նաց­րել ու հրա­ժար­վել ենք տրա­մադր­վող խո­շոր գու­մա­րից: Սե­փա­կան փոր­ձից գի­տեմ, որ հաշ­տու­թյան, մեկ­տեղ­ման բո­լոր ծրագ­րե­րը, ի վեր­ջո, ա­վարտ­վում են հեր­թա­կան թշ­նա­մու­թյամբ: Որ­քան էլ դրա­կան լի­նեն ծրագ­րե­րը, էա­պես չեն ազ­դում ո՛չ Թուր­քիա­յի ու Ադր­բե­ջա­նի հա­սա­րա­կու­թյան շր­ջա­նում ինչ-որ փո­փո­խու­թյուն­ներ ի­րա­կա­նաց­նե­լուն, ո՛չ պե­տա­կան իշ­խա­նու­թյուն­նե­րի ո­րո­շում­նե­րի վրա: Ար­դյունքն այն է, որ ո­րոշ ՀԿ-ներ դառ­նում են մաս­նա­գի­տաց­ված ու խո­շոր գու­մար­ներ են ստա­նում հաշ­տու­թյա­նը միտ­ված ծրագ­րե­րի հա­մար, և, վեր­ջին հաշ­վով ի­րենց բա­ցար­ձակ չեն հե­տաք­րք­րում հաշ­տու­թյունն ու հա­մե­րաշ­խու­թյու­նը:
-Դուք բա­նա­վե­ճի եք հրա­վի­րել Հրա­նուշ Խա­ռա­տյա­նին և Հա­րու­թյուն Մա­րու­թյա­նին: Ար­ձա­գանք գտե՞լ է հրա­վե­րը:
-Ես ա­ռա­ջար­կել եմ ցան­կա­ցած օր, ցան­կա­ցած ժա­մի, ցան­կա­ցած վայ­րում, Հրա­նուշ Խա­ռա­տյա­նի ու Հա­րու­թյուն Մա­րու­թյա­նի (ա­ռան­ձին չեմ կա­րող, հար­ցեր կան, որ եր­կու­սին պետք է ուղղ­վեն) հետ ազ­նիվ, շի­տակ, կո­ռեկտ բա­նա­վեճ, ո­րը բխում է ՀՀ քա­ղա­քա­ցի­նե­րի և սփյուռ­քա­հա­յու­թյան շա­հե­րից: Մենք հարկ ենք տա­լիս, որ այս մար­դիկ աշ­խա­տա­վարձ ստա­նան, հետևա­բար պետք է հաշ­վե­տու լի­նեն: Ես ու­զում եմ ի­մա­նալ՝ ին­չու ենք, մենք` ՀՀ քա­ղա­քա­ցի­ներս, հարկ տա­լիս մի մար­դու, ո­րը խն­դիր է ստեղ­ծում ռազ­մա­վա­րա­կան նշա­նա­կու­թյան հի­մար­կում:
-Մի վեր­ջին հարց՝ ֆոն­դե­րի կա­ռուց­ված­քա­յին փո­փո­խու­թյան խն­դի­րը կվերանայ­վի՞ բարձ­րաց­ված աղ­մու­կի ար­դյուն­քում:
-Ինձ հա­մար սկզ­բուն­քա­յին է, որ մեր հան­րու­թյու­նը տե­ղե­կա­նա՝ ար­դյո՞ք նա­խա­րա­րին կամ փոխ­նա­խա­րա­րին ներ­կա­յաց­վող ցան­կը պա­րու­նա­կում է ա­պա­տե­ղե­կատ­վու­թյուն իբր կո­րած միա­վոր­նե­րի մա­սին: Ե­թե՝ ա­յո, վե­րա­դա­սը, ա­ռա­ջի­նը, որ պետք է ա­նի, տնօ­րե­նի պաշ­տո­նից Հա­րու­թյուն Մա­րու­թյա­նին հե­ռաց­նելն է, ո­րով­հետև վեր­ջինս հար­վա­ծի տակ է դրել մի ամ­բողջ նա­խա­րա­րու­թյուն և նա­խա­րա­րի ա­նու­նը՝ տրա­մադ­րե­լով ցանկ, որ վա­վե­րաց­ված չէ կազ­մո­ղի կող­մից և ու­նե­ցել է նեղ անձ­նա­կան շա­հե­րին հե­տա­մուտ լի­նե­լու մի­տում:
Զրույ­ցը՝ Ար­մի­նե ՍԱՐԳ­ՍՅԱ­ՆԻ

Դիտվել է՝ 8911

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ